Государственный визит В.Путина в Армению

Պուտինը շնորհավորել է Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

465
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մաղթել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին քաջառողջություն և երջանկություն։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հարգելի՛ Սերժ Ազատի, ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաև մեծ հեղինակություն՝ միջազգային ասպարեզում: Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում», –նշվում է շնորհավորական ուղերձում։

Պուտինը ջերմությամբ է հիշել վերջերս Մոսկվա կատարած Սարգսյանի այցը, որի ընթացքում նրանք միասին մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: «Ուրախ կլինեմ մեր նոր հանդիպումների, կառուցողական երկխոսության և համատեղ սերտ աշխատանքի շարունակության համար՝ ի բարօրություն Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների», – նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, հաջողություններ և ամենայն բարիք։

Հունիսի 30–ին Սերժ Սարգսյանը դարձավ 61 տարեկան։

465