Государственный визит В.Путина в Армению

ՌԴ առևտրային ներկայացուցիչ. Պուտինը կմասնակցի Երևանում կայանալիք միջտարածաշրջանային համաժողովին

4
Ըստ` Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի` սպասվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կմասնակցեն հայ–ռուսական միջտարածաշրջանային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կմասնակցեն հայ–ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, որի անցկացման ամսաթիվը մոտավորապես նախատեսված է հոկտեմբերի վերջին, տեղեկացրել է ՀՀ–ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն «Հայաստան–համագործակցություն» գործարար հանդիպման ժամանակ։

«Համաժողովին ներկա կլինեն մեր երկրների նախագահները` Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանը, կստորագրվեն շատ կարևոր քաղաքական միջկառավարական փաստաթղթեր», – հայտարարել է նա։

Բաբկոն տեղեկացրել է նաև, որ այսօր նա մտադիր է հանդիպել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ, որի հետ կքննարկի նախատեսված համաժողովի մանրամասները։

Հայ–ռուսական միջտարածաշրջանային համաժողովները  անցկացվում են  2011 թ.–ից`Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերի համագործակցության խորացման և զարգացման հարցերի քննարկման նպատակով։

Համաժողովները կազմակերպվում են Ռուսաստանի և Հայաստանի նախագահների աշխատակազմերի աջակցությամբ։ Համաժողովներին մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական կառույցների, Հայաստանի մարզերի և Ռուսաստանի շրջանների ղեկավարներ, ձեռներեցներ, փորձագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

4