Թիլդա Սուինթոնի մազերը բիզ-բիզ կանգնեցին․ ի՞նչ է կատարվում Կաննում

90
(Թարմացված է 12:10 17.07.2021)
  • Բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը՝ արևային ակնոցով ու քամուց գզգզված մազերով, ժպտում է լուսանկարիչներին։ Նա եկել է «Ֆրանսիական լրաբեր» ֆիլմի պրեմիերային։
  • Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնը ձեռքով է անում երկրպագուներին ու լուսանկարիչներին՝ քամուց կկոցելով աչքերը
  • Ֆրանսիացի դերասաններ (ձախից աջ) Սուոն Արլոն, Սելին Սալեթը, Կամելիա Ժորդանան և Դորիա Թիլիեն Կանիի 74-րդ կինոփառատոնի «Ադամիի տաղանդները» շոուի ֆոտոսեսսիայի ընթացքում։ Այս տարի Կաննում շատ քամոտ է, ինչի մասին էլ վկայում է Կամելիա Ջորդանայի վերնաշապիկը։
  • Թիմ Ռոտն ու Վիկի Քրիփսը միմյանց անպարկեշտ ժեստ են ցույց տալիս «Բերգմանի կղզին» ֆիլմի ֆոտոսեսսիայի ընթացքում
  • «Պետրովների գրիպը» ֆիլմի դերասանական կազմը «օդում»
  • Ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր Դորիա Թիլիեն զվարճալի ծամածռություններ է անում լուսանկարիչների համար
  • Ռուսաստանցի դերասաններ (աջից ձախ) Յուլյա Պերեսիլդը, Իվան Դորնը, Չուլպան Խամատովան և Յուրի Կոլոկոլնիկովը Կաննի 74-րդ կինոփառատոնում
  • Սեյդի Հաարլան գրկել-բարձրացրել է Յուրի Բորիսովին
  • Հարավկորեացի ռեժիսոր Բոնգ Ջուն Հոն փորձում է ինչ-որ բան տեսնել բժշկական դիմակի միջով
  • Երգչուհի և դերասանուհի Կամելիա Ջորդանան Կաննի 74-րդ կինոփառատոնում
Ամսվա ամենաքննարկվող մշակութային միջոցառումն ավարտին է մոտենում։ Sputnik Արմենիան ներկայացնում է կինոտոնի ամենահիշարժան կադրերը։

«Օլիմպիական» թռիչքներ կարմիր գորգին, ոչ այնքան պարկեշտ ժեստեր և հայկական ծագումով դերասաններ. դրվագներ, որոնք կարող են ոչ այնքան նշանակալից թվալ, բայց այնուամենայնիվ հետաքրքրել են մեզ։

Հանդիսատեսը սովորաբար հետևում է, թե աստղերն ինչ հագուստով ու զարդերով են քայլում կարմիր գորգի վրայովով։ Բայց Sputnik Արմենիայի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցին հաջողվել է «երկնաբնակներին» անմահացնել ավելի անհոգ իրավիճակներում։

Կիրիլ Սերեբրեննիկովի «Պետրովների գրիպը» ֆիլմի պրեմիերային ռուսական դեսանտը որոշեց իր ձևով ցրել լարվածությունը և սովորական (և անգամ ձանձրալի) տիկնիկային դիրքի փոխարեն ֆիլմի պրոդյուսերն ու դերասանները ուղղակի թռչկոտեցին կինոթատրոնի մուտքի առաջ։ Շատ զվարճալի կադր ստացվեց։

«Բերգմանի կղզին» ֆիլմի աստղեր Թիմ Ռոտն ու Վիկի Քրիփսը «հաճոյախոսություններ» փոխանակեցին՝ մամուլի համար ֆոտոքոլլի ընթացքում միմյանց միջնամատ ցույց տալով։ Եվ չնայած այդ շարժումը կոպիտ ու անպարկեշտ է համարվում, շլացուցիչ ժպիտների պարագայում բարի և նույնիսկ հմայիչ թվաց։

Երբ քամին հանդարտվի․ Արցախի մասին ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում

Եթե «Ամենակատաղի կազմ» անվանակարգ լիներ, «Ոսկե արմավենին» իրավամբ կստանար ֆրանս-բելգիական «Suprêmes» ֆիլմի դերասանական կազմը։ Նրանք կանգնում էին փառատոնի տարբերանշանով վահանակների վրա, ծամածռվում էին և պարզապես վայելում պահը։ Ի դեպ, այդ ավազակների թվում երկու հայ կար՝ Մատթեո Գրիգորյանն ու Թանգի Կորկիկյանը։

Փառատոնի վերջին օրերին ֆրանսիական Ռիվիերայում եղանակն այնքան էլ լավը չէ։ Հասցրեց անձրև գալ, ուժգին քամի բարձրացավ։ Այնպիսի քամի, որ գրեթե մերկացրեց դերասանուհի Կամելիա Ժորդանոյին։ Փաստերը, ինչպես ասում են, ստորև։

Անկրկնելի բրիտանուհի Թիլդա Սուինթոնը, որը եկել էր «The French Dispatch» («Ֆրանսիական լրաբերը») ֆիլմի պրեմիերային, նույնպես «զոհ գնաց» քամոտ եղանակին, որը ոչինչ չթողեց նրա էլեգանտ սանրվածքից։ Դերասանուհու մազերը բառացիորեն բիզ-բիզ կանգնեցին, բայց նա, որպես իսկական բրիտանուհի, հանդարտ ու առանց շփոթմունքի նշույլի շարունակում էր ժպտալ լուսանկարիչներին։

Քամին հասավ նաև ֆիլմի ամերիկացի ռեժիսորին՝ Ուես Անդերսոնին։ Նրա վարսահարդարը նույնպես հաստատ չուրախացավ այդ տեսարանից։

Ֆրանսիացի սքանչելի դերասանուհի և ռեժիսոր Դորիա Թիլիեն ֆոտոքոլլի ընթացքում որոշեց սնդուսափայլ տիկնոջ դեր չխաղալ, այլ հանդես գա չարաճճի աղջնակի կերպարով։ Լեզու հանելը լավ տարբերակ էր։

Մի խոսքով, Sputnik Արմենիայի ֆոտոշարքում դիտեք ամենածիծաղելի, անհեթեթ կադրերը, որոնք մենք հաջողացրել ենք արձանագրել «հանցանքի վայրում»։

Անկրկնելի Սոֆի Մարսոն ու մյուսները. «Ամեն ինչ լավ անցավ» Կաննում

90
  • Բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը՝ արևային ակնոցով ու քամուց գզգզված մազերով, ժպտում է լուսանկարիչներին։ Նա եկել է «Ֆրանսիական լրաբեր» ֆիլմի պրեմիերային։
    © Sputnik / Asatur Yesayants

    Բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը՝ արևային ակնոցով ու քամուց գզգզված մազերով, ժպտում է լուսանկարիչներին։ Նա եկել է «Ֆրանսիական լրաբեր» ֆիլմի պրեմիերային։

  • Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնը ձեռքով է անում երկրպագուներին ու լուսանկարիչներին՝ քամուց կկոցելով աչքերը
    © Sputnik / Asatur Yesayants

    Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնը ձեռքով է անում երկրպագուներին ու լուսանկարիչներին՝ քամուց կկոցելով աչքերը

  • Ֆրանսիացի դերասաններ (ձախից աջ) Սուոն Արլոն, Սելին Սալեթը, Կամելիա Ժորդանան և Դորիա Թիլիեն Կանիի 74-րդ կինոփառատոնի «Ադամիի տաղանդները» շոուի ֆոտոսեսսիայի ընթացքում։ Այս տարի Կաննում շատ քամոտ է, ինչի մասին էլ վկայում է Կամելիա Ջորդանայի վերնաշապիկը։
    © Sputnik / Asatur Yesayants

    Ֆրանսիացի դերասաններ (ձախից աջ) Սուոն Արլոն, Սելին Սալեթը, Կամելիա Ժորդանան և Դորիա Թիլիեն Կանիի 74-րդ կինոփառատոնի «Ադամիի տաղանդները» շոուի ֆոտոսեսսիայի ընթացքում։ Այս տարի Կաննում շատ քամոտ է, ինչի մասին էլ վկայում է Կամելիա Ջորդանայի վերնաշապիկը։

  • Թիմ Ռոտն ու Վիկի Քրիփսը միմյանց անպարկեշտ ժեստ են ցույց տալիս «Բերգմանի կղզին» ֆիլմի ֆոտոսեսսիայի ընթացքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Թիմ Ռոտն ու Վիկի Քրիփսը միմյանց անպարկեշտ ժեստ են ցույց տալիս «Բերգմանի կղզին» ֆիլմի ֆոտոսեսսիայի ընթացքում

  • «Պետրովների գրիպը» ֆիլմի դերասանական կազմը «օդում»
    © Sputnik / Asatur Yesayants

    «Պետրովների գրիպը» ֆիլմի դերասանական կազմը «օդում»

  • Ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր Դորիա Թիլիեն զվարճալի ծամածռություններ է անում լուսանկարիչների համար
    © Sputnik / Asatur Yesayants

    Ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր Դորիա Թիլիեն զվարճալի ծամածռություններ է անում լուսանկարիչների համար

  • Ռուսաստանցի դերասաններ (աջից ձախ) Յուլյա Պերեսիլդը, Իվան Դորնը, Չուլպան Խամատովան և Յուրի Կոլոկոլնիկովը Կաննի 74-րդ կինոփառատոնում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռուսաստանցի դերասաններ (աջից ձախ) Յուլյա Պերեսիլդը, Իվան Դորնը, Չուլպան Խամատովան և Յուրի Կոլոկոլնիկովը Կաննի 74-րդ կինոփառատոնում

  • Սեյդի Հաարլան գրկել-բարձրացրել է Յուրի Բորիսովին
    © Sputnik / Asatur Yesayants

    Սեյդի Հաարլան գրկել-բարձրացրել է Յուրի Բորիսովին

  • Հարավկորեացի ռեժիսոր Բոնգ Ջուն Հոն փորձում է ինչ-որ բան տեսնել բժշկական դիմակի միջով
    © Sputnik / Asatur Yesayants

    Հարավկորեացի ռեժիսոր Բոնգ Ջուն Հոն փորձում է ինչ-որ բան տեսնել բժշկական դիմակի միջով։

  • Երգչուհի և դերասանուհի Կամելիա Ջորդանան Կաննի 74-րդ կինոփառատոնում
    © Sputnik / Asatur Yesayants

    Երգչուհի և դերասանուհի Կամելիա Ջորդանան Կաննի 74-րդ կինոփառատոնում։ Հետաքրքիր է` ինչի՞ն է նա այդպես նայում։

թեգերը:
Լուսանկար, դերասանուհի, դերասան, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Կիկաբիձեն կխաղա հանրահայտ սերիալում, որի 7-րդ եթերաշրջանը նկարահանվում է Վրաստանում
«Ճամպրուկներով դոլար եմ բերել». ինչու Հմայակ Հակոբյանին չհաջողվեց բացել իր թատրոնը
«Լիլիթին է նման». Ալեքսանդր Բաբասյանի ու Լյուսի Հայրապետյանի միջև սիրավե՞պ է սկսվել

Որտեղից է գումար գալիս Հայաստան, և ուր է գնում փողը

103
  • Դրամական փոխանցումները դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր

ՌԴ–ից փոխանցումները դեռ չեն վերականգնվել, ԱՄՆ-ից փոխանցումներն աջակցության ծրագրերի ֆոնին աճել են։ ՀՀ բնակիչներն ավելի շատ գումար են ուղարկում Չինաստան, քան ստանում են այնտեղից (առցանց գնումների հետ կապված)։ Դեպի ՀՀ փոխանցումների հիմնական աղբյուրը մնում է Ռուսաստանը։

Նախաճգնաժամային տարիներին Ռուսաստանից փոխանցումները, որպես կանոն, կազմում էին ամսական մոտ 60-70 միլիոն դոլար` չհաշված հունվար-փետրվար ամիսները, որոնք դուրս են մնում աշխատանքային միգրացիայի սեզոնից։ 2019թ․-ի ամռանն ու աշնանը փոխանցումների մուտքը գերազանցում էր ամսական 100 միլիոն դոլարը։

2020թ.-ին փոխանցումների ներհոսքը սկսեց նվազել և 2021թ. սկզբից ի վեր չի գերազանցել ամսական 40 միլիոն դոլարը։ 2020-ին կտրուկ առանձնանում էր հոկտեմբերը, երբ Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել ավելի քան 110 միլիոն դոլար։ Ընդ որում` այստեղ անգամ ներառված չեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցումները (որոնք այդ ամիսներին նույնպես շատ մեծ էին)։ Բնականաբար, բացի հիմնադրամից, Ռուսաստանի մեր հայրենակիցները փորձում էին նաև հասցեական օգնել իրենց հարազատներին ու մտերիմներին։

2020թ․-ի երկրորդ կեսին զգալիորեն ավելացել են գումարային փոխանցումները ԱՄՆ-ից։ Սովորական ժամանակ փոխանցումների ներհոսքի հետ մեկտեղ նաև զգալի արտահոսք է տեղի ունենում դեպի ԱՄՆ (առցանց գնումների նպատակով)։ Սակայն անցյալ տարի ԱՄՆ-ի բնակիչները 2020 թ․-ի ընթացքում զանգվածային դրամական աջակցություն են ստացել (մեկ անձի համար ավելի քան հազար դոլար): Վերջերս արտագաղթած հայերը, որոնք Հայաստանում բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ ունեն, նույնպես գումար են ուղարկել հայրենիք։

Դրամական փոխանցումները Ֆրանսիայից և Գերմանիայից համեմատաբար կայուն են, բայց 2020 թ․-ի սեպտեմբեր-նոյեմբերին նույնպես աճել են: Իսկ ահա Թուրքիայում ապրող հայերն ավանդաբար ամսական մի քանի հարյուր հազար դոլար են փոխանցում ՀՀ։ Դրանք հիմնականում այն բնակիչներն են, որոնք Թուրքիա են մեկնել 90-ականներին և դրանից հետո, և այնտեղ զբաղված են անօրինական կամ կիսաօրինական աշխատանքով։ 2021 թ․-ի հունվարից Հայաստանի բնակիչների փոխանցումները դեպի Թուրքիա զգալիորեն նվազել են, բայց, այնուամենայնիվ, վերջնականապես չեն դադարել (ինչն էլ ստիպում է նորից մտածել՝ արդյո՞ք Հայաստանը լավ է փակել իր շուկան թուրքական ապրանքների համար)։

Դրամական փոխանցումները դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և հատկապես դեպի Չինաստան ավանդաբար գերազանցում են գումարի ներհոսքն այնտեղից (ինչը նույնպես հիմնականում առցանց առևտրի հետ է կապված)։ Այդ տարբերությունը հատկապես հատկանշական է Չինաստանի դեպքում․ ամեն ամիս Հայաստանից Չինաստան մի քանի միլիոն դոլար է գնում։

103
  • Դրամական փոխանցումները դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Դրամական փոխանցումների դինամիկա Հայաստան - Ռուսաստան

  • Դրամական փոխանցումները դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Դրամական փոխանցումների դինամիկա Հայաստան - ԱՄՆ

  • Դրամական փոխանցումները դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Դրամական փոխանցումների դինամիկա Հայաստան - Ղազախստան

  • Դրամական փոխանցումները դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Դրամական փոխանցումների դինամիկա Հայաստան - Ֆրանսիա

  • Դրամական փոխանցումները դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Դրամական փոխանցումների դինամիկա Հայաստան - Գերմանիա

  • Դրամական փոխանցումները դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Դրամական փոխանցումների դինամիկա Հայաստան - Ուկրաինա

  • Դրամական փոխանցումները դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Դրամական փոխանցումների դինամիկա Հայաստան - Չինաստան

  • Դրամական փոխանցումները դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Դրամական փոխանցումների դինամիկա Հայաստան - Թուրքիա

  • Դրամական փոխանցումները դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Դրամական փոխանցումների դինամիկա Հայաստան - ԱՄԷ

թեգերը:
ԱՄՆ, փոխանցումներ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ցանկությունը մեծ է, արդյունքը` փոքր. ում և ինչի համար է աջակցում պետությունը
1000 ծառ` նեկտարինի 1 կորիզից. ինչպես Հայաստանը դարձավ նեկտարին աճեցնող ու արտահանող երկիր
Տնտեսական գործընթացները մեզ մոտ իներցիոն բնույթ են կրում. խոշոր հարկատուները չեն փոխվում

12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ

85
(Թարմացված է 20:25 27.07.2021)
  • Օլիմպիադայի ամենաերիտասարդ մասնակիցը սիրիացի մարզիկ Հենդ Զազան է (12 տարեկան)
  • Ճապոնական սքեյթբորդիստ Կոկոնա Հիրակի (12 տարեկան)
  • Կանադացի լողորդ Սամեր Մակինտոշ (14 տարեկան)
  • Ռուս մարմնամարզուհի Վիկտորիա Լիստունովա (16 տարեկան)
  • Մարմնամարզիկ Օքսանա Չուսովիտինա (46 տարեկան)
  • Ավստրալացի հեծյալ Մերի Հանա (66 տարեկան)
  • Ճապոնացի սքեյթբորդիստ Միսուգու Օկամոտո (15 տարեկան)
  • Բրազիլացի սքեյթբորդիստ Ռայսա Լեալ (13 տարեկան)
  • Չինացի մարզուհի Նիյ Սյալյանը (58 տարեկան)
  • Բրիտանացի սքեյբորդիստ Սքայ Բրաուն (13 տարեկան)
  • Ամերիկացի լողորդուհի Քեթի Գրեյմսը (15 տարեկան)
  • Ռուսաստանցի հեծյալ Ինեսա Մերկուլովա (56 տարեկան)
Տոկիոյի օլիմպիական խաղերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ սպորտի համար տարիքային սահմանափակումներ չկան. և՛ ամենաերիտասարդ, և՛ արդեն հասուն տարիքում կարելի է անհավատալի բարձունքների հասնել ու յուրահատուկ վարպետություն ցուցադրել:

Օլիմպիական խաղերի պատմության մեջ կան բազմաթիվ դեպքեր, երբ մրցումներին մասնակցել են ինչպես երիտասարդ, այնպես էլ տարիքով մարզիկներ, սակայն Տոկիոյի օլիմպիադան, թերևս, նախորդներից տարբերվում է այն հանգամանքով, որ նման թվով պատանիներ երբեք չեն եղել: Գուցե այն պատճառով, որ սքեյթբորդինգը համեմատաբար վերջերս է օլիմպիական մարզաձև դարձել, ու բազմաթիվ պատանի մարզիկներ ներկայացված են հենց այս մարզաձևում։

Սակայն սքեյթբորդինգից բացի, որտեղ ճապոնացի աղջիկները ակնառու նվաճումները ցույց տվեցին, օլիմպիական երիտասարդությունը աչքի ընկավ նաև թենիսում, մարմնամարզությունում, լողի ու ջրացատկի մեջ։

Օլիմպիադայի ֆենոմեններից մեկը դարձավ 12-ամյա սիրիացի մարզիկ Հենդ Զազան, որը միանգամից մի շարք ձեռքբերումներ ունեցավ՝ հայտնվելով Տոկիոյում: Նախ, նա առաջին սիրիացին է, որը կներկայացնի իր երկիրը սեղանի թենիսում։ Երկրորդ` նա որակավորվել է մրցաշարի համար, երբ ընդամենը 11 տարեկան էր և այդ տարիքում նա դարձել է իր երկրի չեմպիոն։ Ընդ որում, անկայուն քաղաքական իրադրության պատճառով նա մեկ տարվա ընթացքում կարող էր մասնակցել ընդամենը երկու-երեք մրցաշարերի։ Տոկիո մեկնելու իրավունքի համար եզրափակիչ խաղում նա հաղթել է մրցակցին, որը գրեթե 4 անգամ մեծ էր նրանից։

Իսկ ահա տարիքով մարզիկների մոտ սպորտաձևերում բազմազանությունն ավելի քիչ է. ավագ սերնդի ներկայացուցիչները հիմնականում ներկայացված են  ձիասպորտում, բայց այդ ցուցակում կա և՛ հրաձգություն, և՛ առագաստանավային սպորտ, և՛ նույնիսկ մարմնամարզություն։

«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը

Այսպես, այս Օլիմպիադայի ավագ մարզիկն ավստրալուհի Մերի Հանան է, նա 66 տարեկան է։ Նա օլիմպիական շարժման պատմության մեջ ամենատարիքով երկրորդը մասնակիցը կդառնա։ 1972 թվականի Մյունխենում կայացած խաղերին մասնակցել է բրիտանացի Լոռնա Ջոնսթոնը, որը Օլիմպիադայի անցկացման պահին 70 տարեկան էր։

Առանձնացնենք նաև մարմնամարզիկ Օքսանա Չուսովիտինային Ուզբեկստանից։ Մարմնամարզությունն այն սպորտաձևն է, որը երիտասարդ մարզիկներ է պահանջում, իսկ Չուսովիտինան 46 տարեկան է: Նրա համար Տոկիոյում խաղերը կդառնան թվով 8-րդը, նա Բարսելոնայի 1992 թվականի խաղերի ոսկե մեդալակիր է:

85
  • Օլիմպիադայի ամենաերիտասարդ մասնակիցը սիրիացի մարզիկ Հենդ Զազան է (12 տարեկան)
    © REUTERS / Luisa Gonzalez

    Օլիմպիադայի ամենաերիտասարդ մասնակիցը սիրիացի մարզիկ Հենդ Զազան է (12 տարեկան)

  • Ճապոնական սքեյթբորդիստ Կոկոնա Հիրակի (12 տարեկան)
    © AFP 2020 / Sean M. Haffey / Getty Images

    Ճապոնական սքեյթբորդիստ Կոկոնա Հիրակի (12 տարեկան)

  • Կանադացի լողորդ Սամեր Մակինտոշ (14 տարեկան)
    © REUTERS / Aleksandra Szmigiel

    Կանադացի լողորդ Սամեր Մակինտոշ (14 տարեկան)

  • Ռուս մարմնամարզուհի Վիկտորիա Լիստունովա (16 տարեկան)
    © Sputnik / Alexey Filippov

    Ռուս մարմնամարզուհի Վիկտորիա Լիստունովա (16 տարեկան)

  • Մարմնամարզիկ Օքսանա Չուսովիտինա (46 տարեկան)
    © REUTERS / Dylan Martinez

    Մարմնամարզիկ Օքսանա Չուսովիտինա (46 տարեկան)

  • Ավստրալացի հեծյալ Մերի Հանա (66 տարեկան)
    © REUTERS / Alkis Konstantinidis

    Ավստրալացի հեծյալ Մերի Հանա (66 տարեկան)

  • Ճապոնացի սքեյթբորդիստ Միսուգու Օկամոտո (15 տարեկան)
    © AFP 2020 / Sean M. Haffey / Getty Images

    Ճապոնացի սքեյթբորդիստ Միսուգու Օկամոտո (15 տարեկան)

  • Բրազիլացի սքեյթբորդիստ Ռայսա Լեալ (13 տարեկան)
    © REUTERS / Lucy Nicholson

    Բրազիլացի սքեյթբորդիստ Ռայսա Լեալ (13 տարեկան)

  • Չինացի մարզուհի Նիյ Սյալյանը (58 տարեկան)
    © REUTERS / Thomas Peter

    Չինացի մարզուհի Նիյ Սյալյանը (58 տարեկան)

  • Բրիտանացի սքեյբորդիստ Սքայ Բրաուն (13 տարեկան)
    © REUTERS / Rachel Mummey

    Բրիտանացի սքեյբորդիստ Սքայ Բրաուն (13 տարեկան)

  • Ամերիկացի լողորդուհի Քեթի Գրեյմսը (15 տարեկան)
    © AFP 2020 / Tom Pennington / Getty Images

    Ամերիկացի լողորդուհի Քեթի Գրեյմսը (15 տարեկան)

  • Ռուսաստանցի հեծյալ Ինեսա Մերկուլովա (56 տարեկան)
    © Sputnik / Elena Sobol

    Ռուսաստանցի հեծյալ Ինեսա Մերկուլովա (56 տարեկան)

թեգերը:
մարզիկ, օլիմպիադա, Ճապոնիա
Սերգեյ Կոպիրկինն ու Արգիշտի Քյարամյանը հանդիպել են

Սերգեյ Կոպիրկինն ու Արգիշտի Քյարամյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել

0
(Թարմացված է 14:15 28.07.2021)
Քյարամյանը կարևորել է հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր »,–նշված է հաղորդագրության մեջ։

Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։ Երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը:

Քյարամյանը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։

Կոպիրկինն իր հերթին բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև շփումները` շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը:

Հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. ՌԴ դեսպան

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին էլ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչն էր հանդիպել էր Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել էին երկու երկրների ռազմավարական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։

0
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Արգիշտի Քյարամյան, Ռուսաստան, Հայաստան