արև, խավարում, լուսին, լուսանկարներ, arev, lusin, khavarum, xavarum, photo, foto

Հազվադեպ երևույթ. արևային խավարման ֆանտաստիկ կադրերը

136
(Թարմացված է 21:23 11.06.2021)
  • Թռչնի ուրվագիծ արևի ֆոնին` Սանկտ Պետերբուրգում արևի մասնակի խավարման ժամանակ
  • Արևի մասնակի խավարում Պեկինում
  • Դպրոցականները պաշտպանիչ ակնոցներով դիտում են արևի մասնակի խավարումը Նիդեռլանդներում
  • Արևի մասնակի խավարումը ամպերի հետևում, ԱՄՆ
  • Արևի խավարումը Լոնդոնի Տրաֆալգարի հրապարակում
  • Արևի օղակաձև (մասնակի) խավարում Մասաչուսեթս նահանգում` Scituate Light–ի վրա
  • Արևի մասնակի խավարում Մանհեթենում, Նյու Յորք
  • Արևի մասնակի խավարումը Բալթիմորում, ԱՄՆ
  • Մարդիկ հետևում են խավարմանը Լոնդոնում, Մեծ Բրիտանիա
  • Արևը խավարումից առաջ, Ջակարտա (Ինդոնեզիա)
Մոլորակի Հյուսիսային կիսագնդի բնակիչները հունիսի 10-ին կարող էին տեսնել 2021 թվականի առաջին արևային խավարումը։ Այն առանձնակի էր նրանով, որ Լուսինը շատ մոտ էր Երկրին և չէր կարող արևի սկավառակը փակել ամբողջությամբ։ Նման խավարումները կոչվում են օղակաձև։

Խավարման առեղծվածային գեղեցկությունը կարող էին տեսնել Կանադայում, Ալյասկայում, Գրենլանդիայում, Յակուտիայում և Մագադանի մարզում,  որտեղ Լուսինը փակել էր Արևի սկավառակի մինչև 80%–ը։

Պապն ու թոռը հանդիպել են հազարամյակներ անց. լուսանկարներ

Ի դեպ, առեղծվածի մասին։ Քանի դեռ աստղագետները պրոզաիկ բացատրություն չէին տվել խավարումներին, համարվում էր, որ  բնության այդ երևույթից պետք է վախենալ, քանի որ աստվածները ինչ–որ բանի համար զայրանում են մարդկանց վրա և չար նախանշաններ ուղարկում։

Հաղթահարել դժվարությունները և կանգնել Էվերեստի գագաթին. բարդ վերելքի գեղեցիկ կադրերը

Իհարկե տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ էին բացատրում, բայց ամենալավատեսական բացատրություններում էլ պնդում էին, որ կախարդները կամ  դևերն են չարություն անում։

«Ամենագեղեցիկ երկրի» լուսանկարները

136
  • Թռչնի ուրվագիծ արևի ֆոնին` Սանկտ Պետերբուրգում արևի մասնակի խավարման ժամանակ
    © AP Photo / Dmitri Lovetsky

    Թռչնի ուրվագիծ արևի ֆոնին` Սանկտ Պետերբուրգում արևի մասնակի խավարման ժամանակ

  • Արևի մասնակի խավարում Պեկինում
    © AP Photo / Ng Han Guan

    Արևի մասնակի խավարում Պեկինում

  • Դպրոցականները պաշտպանիչ ակնոցներով դիտում են արևի մասնակի խավարումը Նիդեռլանդներում
    © AFP 2020 / Marco de Swart

    Դպրոցականները պաշտպանիչ ակնոցներով դիտում են արևի մասնակի խավարումը Նիդեռլանդներում

  • Արևի մասնակի խավարումը ամպերի հետևում, ԱՄՆ
    © AP Photo / Julio Cortez

    Արևի մասնակի խավարումը ամպերի հետևում, ԱՄՆ

  • Արևի խավարումը Լոնդոնի Տրաֆալգարի հրապարակում
    © AP Photo / Frank Augstein

    Արևի խավարումը Լոնդոնի Տրաֆալգարի հրապարակում

  • Արևի օղակաձև (մասնակի) խավարում Մասաչուսեթս նահանգում` Scituate Light–ի վրա
    © AFP 2020 / Joseph Prezioso

    Արևի օղակաձև (մասնակի) խավարում Մասաչուսեթս նահանգում` Scituate Light–ի վրա

  • Արևի մասնակի խավարում Մանհեթենում, Նյու Յորք
    © AP Photo / Seth Wenig

    Արևի մասնակի խավարում Մանհեթենում, Նյու Յորք

  • Արևի մասնակի խավարումը Բալթիմորում, ԱՄՆ
    © AP Photo / Julio Cortez

    Արևի մասնակի խավարումը Բալթիմորում, ԱՄՆ

  • Մարդիկ հետևում են խավարմանը Լոնդոնում, Մեծ Բրիտանիա
    © AFP 2020 / Niklas Halle'n

    Մարդիկ հետևում են խավարմանը Լոնդոնում, Մեծ Բրիտանիա

  • Արևը խավարումից առաջ, Ջակարտա (Ինդոնեզիա)
    © AFP 2020 / Bay Ismoyo

    Արևը խավարումից առաջ, Ջակարտա (Ինդոնեզիա)

թեգերը:
Նիդեռլանդներ, Կանադա, ԱՄՆ, լուսին, Լուսանկար, արև

Ինչպես են հաղթահարում ամառային անտանելի տապը տարբեր երկրներում. զովացնող ֆոտոշարք

29
  • Мертвое озеро в Ереване
  • Բելառուսցիները ջրվեժի տակ
  • Երիտասարդը նետվում է Նովոսիբիրսկի մարզում գտնվող գետի ջրվեժից
  • Աղջիկը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող ջրվեժի մոտ
  • Արծաթե ջրվեժը Վիետնամի Լաո Սայ նահանգում
  • Հյուսիսկորեացիները Փհենյանի առողջարանային համալիրում
  • Մալայզիացիները Սերենդի ջրվեժի տակ
  • Աղջիկը լողում է Բրազիլիայի Աբիսի ջրվեժի տակ
  • Իրանցի աղջիկները` գետում
  • Մեղր ջրվեժում հանգստացողները Կարաչաևո Չերկեսայի Հանրապետությունում
  • Հրազդան գետի ափին հանգստացող տղամարդիկ
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում կարող եք տեսնել տարբեր երկրների քաղաքացիների, որոնք գտել են ամառվա շոգից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը։

Ամառն այս տարի մի փոքր ավելի շուտ «գրոհեց» երկիր մոլորակի վրա։ Ամռան առաջին ամիսն է, բայց Երևանում, օրինակ, ջերմաստիճանն արդեն հատել է +40–ի շեմը։ Ի՞նչ անել անտանելի տապից պաշտպանվելու և օրը հաճելի անցկացնելու համար։

Ինչպես են հայերը պայքարում մեկուսացումից չգժվելու դեմ, կամ մարտահրավեր, որի «հախից կգանք»

Աշխարհի բազմաթիվ երկրներում դիմում են ամենափորձված ու արդյունավետ միջոցին` ջրի օգնությանը։ Կենարար հեղուկը պաշտպանում է մաշկը չորանալուց և, իհարկե, զովացնում է։    

Sputnik Արմենիայի ֆոտոշարքում կարող եք տեսնել տարբեր երկրների քաղաքացիների, որոնք ամառվա շոգից պաշտպանվում են ջրվեժների տակ ու գետերում։

Երկիրը տիեզերական հարվածի է ենթարկվել. գիտնականները մագնիսական հզոր փոթորիկ են գրանցել

29
  • Мертвое озеро в Ереване
    © Sputnik / Aram Nersesyan

    "Мертвое озеро" в Ереване

  • Բելառուսցիները ջրվեժի տակ
    © AP Photo / Sergei Grits

    Բելառուսցիները ջրվեժի տակ

  • Երիտասարդը նետվում է Նովոսիբիրսկի մարզում գտնվող գետի ջրվեժից
    © Sputnik / Александр Кряжев

    Երիտասարդը նետվում է Նովոսիբիրսկի մարզում գտնվող գետի ջրվեժից

  • Աղջիկը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող ջրվեժի մոտ
    © AFP 2020 / DIMITAR DILKOFF

    Աղջիկը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող ջրվեժի մոտ

  • Արծաթե ջրվեժը Վիետնամի Լաո Սայ նահանգում
    © Sputnik / Павел Львов

    Արծաթե ջրվեժը Վիետնամի Լաո Սայ նահանգում

  • Հյուսիսկորեացիները Փհենյանի առողջարանային համալիրում
    © AP Photo / David Guttenfelder

    Հյուսիսկորեացիները Փհենյանի առողջարանային համալիրում

  • Մալայզիացիները Սերենդի ջրվեժի տակ
    © AP Photo / Daniel Chan

    Մալայզիացիները Սերենդի ջրվեժի տակ

  • Աղջիկը լողում է Բրազիլիայի Աբիսի ջրվեժի տակ
    © AP Photo / Eraldo Peres

    Աղջիկը լողում է Բրազիլիայի Աբիսի ջրվեժի տակ

  • Իրանցի աղջիկները` գետում
    © AP Photo / Ebrahim Noroozi

    Իրանցի աղջիկները` գետում

  • Մեղր ջրվեժում հանգստացողները Կարաչաևո Չերկեսայի Հանրապետությունում
    © Sputnik / Алексей Даничев

    Մեղր ջրվեժում հանգստացողները Կարաչաևո Չերկեսայի Հանրապետությունում

  • Հրազդան գետի ափին հանգստացող տղամարդիկ
    © Sputnik / Asatur Yesayants

    Հրազդան գետի ափին հանգստացող տղամարդիկ

թեգերը:
ֆոտոշարք, Լուսանկար, շոգ
Ըստ թեմայի
Ով էր իրականում Մերիլին Մոնրոն. արխիվային կադրեր
Միայնակ հանգստություն և էրոտիկ արվեստ․ ֆանտաստիկ լուսանկարներ միջազգային մրցույթից
Հազվադեպ երևույթ. արևային խավարման ֆանտաստիկ կադրերը

Միայնակ հանգստություն և էրոտիկ արվեստ․ ֆանտաստիկ լուսանկարներ միջազգային մրցույթից

123
(Թարմացված է 23:58 24.06.2021)
  • Ավստրալիացի լուսանկարիչ Վավարիի ներկայացրած լուսանկարը
  • Շվեյցարացի Ժոզեֆ Բուրգիի լուսանկարը
  • Ավստրալիացի Թոդ Քենեդիի ներկայացրած լուսանկարը
  • Ավստրալացի Նենսի Ֆլամեայի ներկայացրած լուսանկարը
  • Մյանմայցի Զայ Յար Լինի ներկայացրած լուսանկարը
  • Անգլիացի Կարեն Վալլերի ներկայացրած լուսանկարը
  • Ֆրանսիացի Շառլոտ Բորիեսի ներկայացրած լուսանկարը
  • Արաբական Էմիրություններից Պաուլ Վլադ Եպուրի ներկայացրած աշխատանքը
  • Ամերիկացի Ջոն Պոուերսի ներկայացրած լուսանկարը
  • Ավստրալացի լուսանկարիչ Վավարիի ներկայացրած աշխատանքներից
  • Բանգլադեշցի լուսանկարիչ Ազիմ Խան Ռոնիեի ներկայացրած աշխատանքը
  • Իտալացի լուսանկարիչ Կեսար Դի Լիբորիոյի ներկայացրած աշխատանքը
  • Թաիլանդցի լուսանկարիչ Ջատենիպատ Կետպրադիտի ներկայացրած աշխատանքը
  • Անգլիացի լուսանկարիչ Նենսի Ֆլամեայի ներկայացրած աշխատանքը
  • Հնդիկ լուսանկարիչ Դեբդաթա Չակրաբորտիի ներկայացրած աշխատանքը
  • Ավստրալացի լուսանկարիչ Վավարիի ներկայացրած աշխատանքներից
  • Մյանմայցի Զայ Յար Լինի ներկայացրած լուսանկարներից
  • Անգլիացի լուսանկարիչ Բրայան Կասսեի ներկայացրած աշխատանքը
  • Ավստրալացի լուսանկարիչ Ադրիան Դոնոգուի ներկայացրած աշխատանքը
International Portrait Photographer of the Year 2021 միջազգային մրցույթը կարելի է դասել այն միջոցառումների շարքին, որոնք մեծ ուշադրություն են դարձնում լուսանկարչության արվեստի փիլիսոփայությանը:

Մարդկային դեմքերն ու մարմինները, ավելի ճիշտ՝ նրանց արտաքին ու ներքին գեղեցկությունը, հարուստ ու բազմազան սյուժեն, անսպասելի ռակուրսը, կադրը որսալու կարողությունը. սրանք հենց այն չափանիշներն են, որոնցով առաջնորդվել է International Portrait Photographer of the Year 2021 միջազգային ֆոտոմրցույթի ժյուրին՝ ընտրելով լավագույն լուսանկարները։

Ալավերդու կանգնած ճոպանուղու, փակված գործարանի ու մկնդեղի գերեզմանոցի ճնշող կադրերը

Լուսանկարների հերոսները աշխարհի տարբեր ծայրերից են, նրանց գեղեցկությունը դուրս է աշխարհագրական կամ էթնիկ շրջանակներից։

Այս լուսանկարիչները ոչ միայն տաղանդավոր են, այլև խելացի։ Գործի դնելով իրենց մտքերը, նրանք ստանում են ֆանտաստիկ լուսանկարներ ու արժանանում գովասանքի։

Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի կարճ ցանկում ընդգրկված լավագույն լուսանկարները

123
թեգերը:
մրցույթ, Լուսանկար, ֆոտոշարք
Ըստ թեմայի
«Սև հովազ» Նաոմի Քեմփբելը 51 տարեկան է. հայտնի դիզայներների գլխավոր մուսայի լուսանկարները
Հազվադեպ երևույթ. արևային խավարման ֆանտաստիկ կադրերը
«Ամենագեղեցիկ երկրի» լուսանկարները
(0:29 / 3.14Mb / просмотров видео: 5)

Վերացրե՛ք Չարչյանի կալանքը. սպիտակ խալաթներով ակցիա` դատախազության դիմաց. տեսանյութ

14
(Թարմացված է 17:54 25.06.2021)
Բուժաշխատողները նաև զգուշացնում են, որ հակառակ դեպքում իրենք դարձյալ կհագնեն սպիտակ խալաթներն ու «ալեկոծեն փողոցները»:

ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ այսօր սպիտակ խալաթներով բողոքի ակցիա էին կազմակերպել կալանավորման ենթարկված պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանի գործընկերները։

Նրանք նաև բաց նամակ հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ վստահեցնում էին, որ ազատ արձակվելու պարագայում Չարչյանը չի կարող խոչընդոտել ոչ մի քննչական գործողության և կներկայանա առաջին իսկ ծանուցման դեպքում:

Акция протеста врачей в поддержку директора медцентра Измирлян Армена Чарчяна перед зданием генпрокуратуры Армении (25 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բժիշկների բողոքի ակցիան` դատախազության դիմաց

«Վերացրե՛ք կալանքը, նպաստե՛ք կալանքը վերացնելուն, պատմությունը ձեզ բարի խոսքերով կհիշի: Խնդրում, հորդորում, պահանջում ենք՝ վերացրե՛ք կալանքը, թող պրոֆեսորի հոգին հանդարտվի: Հետևաբար, նրա մարմինը ևս կբուժվի: Թող պրոֆեսորին ընտրած հիվանդը նրա մատներով ու նշտարով ամոքվի»,- ասված է բաց նամակում:

Բուժաշխատողները նաև զգուշացնում են, որ հակառակ դեպքում իրենք դարձյալ կհագնեն սպիտակ խալաթներն ու «ալեկոծեն փողոցները»: «Հետո երևի շատանանք, շատանանք…»,- նշված է բժիշկների՝ դատախազին հանձնած նամակում:

Նրանք նաև հիշեցում են, որ պաշտոնը ժամանակավոր է, իսկ մարդու բարի գործերը՝ հավերժական: Բաց նամակի հեղինակները ՀՀ դատախազին հորդորում են իրենց նամակն անձամբ կարդալ և այդ գործը չհանձնարարել իր ենթականերին:

Բաց նամակը  ստորագրել են 539 բուժաշխատող: Նամակի մեկ օրինակ էլ ակցիայի կազմակերպիչները հանձնեցին ՀՀ Արդարադատության նախարարին:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

14
թեգերը:
կալանք, ՀՀ դատախազություն, Բողոքի ակցիա, բժիշկ, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Դա բացարձակ սուտ է». Արմեն Չարչյանի պաշտպանը պատասխանել է դատախազությանը
Արմեն Չարչյանի ձերբակալությունը քաղաքական քայլ է. Արա Աբրահամյան