Խոսելով ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մասին, իսկույն ևեթ հիշում ես ճարտարապետական կոթողները։ Սակայն այդ կազմակերպության պահպանության օբյեկտ են նաև սովորույթները, մշակութային ավանդույթները և անգամ ուտելիքը։
Այսօրվա լուսանկարները նվիրված են այն մթերքներին և կերակրատեսակներին, որոնք ներառված են մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային գլուխգործոցների ցանկում։
Սենսացիոն բացահայտում. Մեռյալ ծովի քարանձավներում աստվածաշնչյան ձեռագրեր են հայտնաբերվել
Հայ կինը լավաշ է պատրաստում Փոքր Վեդի գյուղում լավաշի փառատոնի ժամանակ. Հայաստան
Կինը կիմչի է փորձում կիմչիի փառատոնին Սեուլում. Հարավային Կորեա
Վաթսունականների ֆրանսիացի ժանդարմի կոստյումով տղամարդը ձեռնածություն է անում երկու բագետով Դյուսելդորֆում. Գերմանիա
Կնոջ ձեռքին խորվաթական Լիցիտարյան բլիթ է. Զագրեբ
Մեքսիկացի բարիստան ֆիրմային թուրքական սուրճ է պատրաստում տաք ավազի վրա. Մեխիկո
Շեֆ խոհարարը ներկայացնում է Տոկիոյի Irimoya Bettei ճապոնական ռեստորանի մենյուն. Ճապոնիա
Ավանդական մալթիական հացը՝ ֆտիրան
Հատուկ կավե կարասների՝ կվեվրիների պատրաստումը, որոնց մեջ վրացիներն ավանդաբար պահում են գինին
Մեքսիկական ավանդական կերակուր
Կանայք կումիս են խմում Անդրբայկալյան երկրամասի Ագինսկի ինքնավար շրջանի Ագինսկոյե գյուղում
Գինու տակառներ՝ Բրյուսելի Cantillon gueuze գարեջրի գործարանում
Կանայք կուսկուս են պատրաստում Այթ էլ Կեցեմ գյուղում` Ալժիրի մայրաքաղաքից արևելք
Ավանդական միջերկրածովյան սննդակարգի ուտելիքներ
Ուզբեկական փլավի պատրաստում Խիվայի փողոցում. Ուզբեկստան
Չինաստանի Շանհայ քաղաքում բացվել է ավտոմոբիլային արդյունաբերության 19-րդ միջազգային ցուցահանդեսը (Auto Shanghai 2021):
Ցուցահանդեսի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 360 հազար քմ: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 1000 ձեռնարկություններ ամբողջ աշխարհից:
Այստեղ կարելի է տեսնել «Mercedes-Benz» ընկերության նորույթները, որոնցից առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել EQS էլեկտրամոբիլը։
Նորույթ է ներկայացրել նաև «Audi»–ն, որը նոր մոդելի վաճառքը ծրագրում է 2022 թվականին:
Մրջնաթթու` բենզինի փոխարեն. հոլանդացիները ցուցադրում են «ապագայի ավտոմեքենան»
Շքեղ մեքենաներ են ներկայացրել «Tesla»–ն, «Toyota»–նից, «Skoda»–ից, «Volkswagen»–ից, «BMW»–ից և այլ համաշխարհային ավտոարտադրողներից։
Ռուսաստանում ցուցադրել են նախագահի ավտոմեքենան
Ապրիլի 19-20-ը «Auto Shanghai 2021»-ը կաշխատի միայն չինական և արտասահմանյան լրագրողների համար:
Ապրիլի 21-23-ը ավտոսրահում կհավաքվեն գնորդները, իսկ մնացած օրերին մինչև ապրիլի 28-ը ցուցահանդեսը հասանելի կլինի լայն հանրության համար:
Թափանցիկ ավտոմեքենա` Ֆրանկֆուրտի ավտոմոբիլային ցուցահանդեսի գլուխգործոցը
«GAC Aion Y» էլեկտրամոբիլ
«Huawei»–ի գովազդային վահանակը
«Volkswagen» ընկերության առևտրի գծով տնօրենը ներկայացնում է նորույթը
Ցուցահանդեսի այցելուներից մեկը վայելում է «Audi RS e-tron GT»–ն
«Mercedes-Benz»–ի նորույթը
«Volkswagen»–ի նորույթը
Շանհայի ցուցահանդես
Թռչող սարք
«Tesla»–ի գովազդային վահանակը
«Toyota»–ի գովազդային վահանակը
«Skoda»–ի նորույթը
«Toyota»–ի նորույթը
Դերասաններ
Այցելուներ
«BMW»–ի նորույթը
Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունն, անշուշտ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ` Նունե Սարգսյանի պաշտոնական այցն էր Վրաստան, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցան Վրաստանի ղեկավարության հետ։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը երկրի ղեկավարին ուղեկցել է ուղևորության ընթացքում, որն արդեն փորձագիտական շրջանակներում անվանում են «բեկումնային` երկկողմ հարաբերությունների համար»:
Մինչ ՀՀ նախագահը գտնվում էր Վրաստանում, Երևանում վիճակն անհանգիստ էր։ Պատերազմի հետևանքները շարունակում են մնալ հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման։
Երևանի Պուշկին-Աբովյան խաչմերուկում արցախյան վերջին պատերազմի մասնակից, հետախույզ, կապիտան Գագիկ Պողոսյանի հիշատակին նվիրված հուշաքար-ցայտաղբյուր բացվեց։
Տեղի ունեցավ նաև արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ՀՅԴ կամավորների հիշատակին նվիրված երեկո:
Ինչպես դիմավորեցին հայ ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում. լուսանկարներ
Դրան զուգահեռ Երևանում անցկացվեց արդեն սովորական դարձած բողոքի ակցիաներից մեկը։
Անցնող շաբաթվա մյուս իրադարձություններն ու հետաքրքիր դրվագները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։
Պատվո պահակախումբը Հայաստանի և Վրաստանի ազգային դրոշների ֆոնին, նախագահ Արմեն Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ. ապրիլի 15, 2021թ., Թբիլիսի
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան. ապրիլի 15, 2021թ., Թբիլիսի
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեի հետ. ապրիլի 16, Թբիլիսի
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման արարողությունը Օրբելիանի պալատում (ապրիլի 15, 2021). Թբիլիսի
Сотрудник музея искусств "Art Palace" показывает экспонаты супруге президента Армении Нунэ Саркисян (16 апреля 2021). Тбилиси
Պատվո պահակախմբի նվագախմբի երաժիշտները Վրաստանում ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո լքում են Օրբելիանի պալատի տարածքը (ապրիլի 15, 2021). Թբիլիսի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդի հանդիպումը (ապրիլի 16, 2021 թ.), Թբիլիսի
Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ղարաբաղյան պատերազմում զոհված ՀՅԴ կամավորների հիշատակի երեկոյին (2021թ.ապրիլի 14). Երևան
Ոստիկանությունը բերման է ենթարկում Բաղրամյան պողոտայում (ապրիլի 14, 2021) բողոքի ակցիայի մասնակիցներին. Երևան
Դեմիրճյան փողոցում իրավապահ մարմինների աշխատակիցները` ընդդիմության հանրահավաքի մասին տեղեկությունից հետո (2021թ.ապրիլի 14). Երևան
Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հյուրընկալվել է Sputnik Արմենիա գործակալությանը
Հանրապետության հրապարակի շատրվանների ցանկապատը (10 ապրիլի, 2021). Երևան
Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայող Գագիկ Պողոսյանի (2021թ. ապրիլի 16) պատվին հուշարձան-շատրվանի բացման արարողությունը. Երևան
Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայող Գագիկ Պողոսյանի մայրը՝ Լիլիթ Պողոսյանը, հուշարձանի բացման արարողությունից առաջ (ապրիլի 16, 2021). Երևան
Արցախյան պատերազմում զոհված Գագիկ Պողոսյանի հայրը՝ Դանիելը, հուշարձանի բացման արարողության ժամանակ (2021թ. ապրիլի 16). Երևան
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Ներսես Ներսիսյանի մայրը՝ Գայանեն, որդու մարզական ձեռքբերումներին նվիրված բանաստեղծություն է կարդում
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Ներսես Ներսիսյանի մարզական մեդալները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի (2021թ.ապրիլի 16). Թբիլիսի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրուցում է Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու (2021թ. ապրիլի 16) մոտ. Թբիլիսի
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տեղեկացնում է նախարարության կայքը։
Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:
ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է հանդիսանալ այս բնագավառի զարգացման համար։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:
Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև «e-tax», «e-police» ծառայությունների, ինչպես նաև «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման, ակտիվացման ուղղությամբ: Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:
Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար
Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշերը: