Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի ընթացքում մեծ դժվարությամբ դուրս բերած արցախյան գորգերի հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Քանակական առումով փրկվել է հավաքածուի 2/3-րդը, սակայն, Շուշիի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի խոսքով, որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել են։
«Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասել է Ասծատրյանը։ Դրանց մեջ նաև 17–րդ դարին պատկանող գորգ կա։
Արցախյան ամեն գորգ իր պատմությունն ունի։ Դրանց մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում. 17–րդ դարի գորգ

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը

Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հանգստյան օրերը Սիբիրում են անցկացրել։
Ձյունապատ, դժվարանցանելի անտառային ճանապարհներին Պուտինն անձամբ է վարել ամենագնացը, ուղևորի նստատեղին Շոյգուն է եղել։ Երկրի ղեկավարը պաշտպանության նախարարի հետ միասին անցել են գետի կախովի կամրջի վրայով, հեռադիտակով հետևել են տեղի կենդանական աշխարհի ներկայացուցիչներին: Նրանք նաև ճաշել ու թեյել են տայգայում` մորթապատ քարե նստարաններին նստած։
Այցի ընթացքում պաշտպանության նախարարը նախագահին ցույց է տվել իր արհեստանոցը, որտեղ նա զբաղվում է չոր ծառերի մշակմամբ ՝ դրանցից տարբեր հետաքրքիր իրեր պատրաստելով: Դա Շոյգույի հոբբին է։

Վլադիմիր Պուտինը` ամենագնացի ղեկին. սիբիրյան տայգա

Պուտինն ու Շոյգուն թեյում են սիբիրյան տայգայում

Վլադիմիր Պուտինը` ամենագնացի ղեկին. սիբիրյան տայգա

Շոյգուն իր արհեստանոցում Պուտինին է ցույց տալիս իր ձեռքի աշխատանքները

Վլադիմիր Պուտինը սիբիրյան տայգայում

Վլադիմիր Պուտինը` ամենագնացի ղեկին. սիբիրյան տայգա

Վլադիմիր Պուտինը սիբիրյան տայգայում

Շոյգուն իր արհեստանոցում Պուտինին է ցույց տալիս իր ձեռքի աշխատանքները

Վլադիմիր Պուտինը թեյում է սիբիրյան տայգայում
Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունն իհարկե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր` արտահերթ ընտրությունների օր նշանակելու վերաբերյալ։ Սակայն կան թեմաներ, որոնք միշտ հասարակության օրակարգում են։
Արցախյան վերջին պատերազմի վերքերը շարունակում են արյունահոսել։ Հաշմանդամների սպորտի ֆեդերացիայի մարզադահլիճում վիրավոր զինծառայողները մարզվում են ու չեն դադարում պայքարը` ավելի լավ կյանքի, ավելի լավ Հայաստան ունենալու համար։
Հետո այցելում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այստեղ ամփոփված քաջերն իրենց կյանքի գնով մեզ համար ապրելու իրավունք վաստակեցին։
Իսկ սահմանամերձ գյուղերում էլ մարդիկ իրենց ապահովության գնով են մեզ` քաղաքաբնակներիս անվտանգությամբ ապահովում։
Ինչպես նախորդող շաբաթների ընթացքում, այնպես էլ անցնող շաբաթ Երևանում շարունակվեցին ընդդիմության հանրահավաքները։
Անցնող շաբաթվա ընթացքում բարձրաստիճան հյուր էլ ունեցանք։ Տարածաշրջանային այցով Բաքու, ապա Երևան ժամանեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։
ՀՀ քրդական համայնքը մարտի 19-ին բողոքի խաղաղ ակցիա անցկացրեց Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով պաշտոնական տեղեկատվություն քրդական ազատագրական շարժման առաջնորդ, Թուրքիայում ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի վերաբերյալ:
«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ». 3 վերջույթը կորցրած փոխգնդապետը մարզում է զինհաշմանդամներին
Դե իսկ Երևանի Տիգրան Մեծի փողոցում`Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջևում ընթացող շինարարությունը, տաղավարների կառուցումը անհանգստացրեց մանրավաճառներին, քանի որ մտածում էին` դա կարող է պատճառ հանդիսանալ, որ իրենց հանեն այդ տարածքից։
Այս ու այլ իրադարձությունները՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

Պատերազմում հաշմանդամություն ստացած Սարգիս Հարությունյանն ու Սարգիս Ստեփանյանը «Լեգենդներ» մարզասրահում

Արցախյան պատերազմում ոտքերը կորցրած Արարատ Թորոսյանը

Իջևանի տներից մեկը` հուլիսյան հրթիռակոծությունից հետո

Իջևանը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեին

Եռաբլուրը...

Գնդերեց Տեր Մանուկը Եռաբլուրում

ՀՀ քրդական համայնքի բողոքի ակցիան Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

ՀՀ քրդական համայնքի բողոքի ակցիան Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Տիգրան Մեծ փողոցի հուշանվերների վաճառքի տաղավարը

Տավուշի գյուղերի` հրթիռակոծությունից տուժած տների նոր տանիքները

Այգեպարն այսօր

Պատերազմի մասնակիցները` «լեգենդներ» մարզասրահում

Պատերազմի մասնակիցները` «լեգենդներ» մարզասրահում

Եռաբլուրը...

Եռաբլուրը...
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 23-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վստահ եմ, որ առնվազն ԼՂԻՄ–ի նախկին սահմանները վերականգնվելու են. Վիտալի Բալասանյան
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելու, որ քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-27-ը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում մարտի 23-ի գիշերը և երեկոյան, 24-25-ը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ի՞նչ պետք է անի կինը սրտի հետ կապված խնդիրներից խուսափելու համար
Մայրաքաղաքում մարտի 23–ի գիշերը սպասվում է 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։
