ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական լսում, բողոքի ակցիաներ խորհրդարանի և կառավարության դիմաց, չվերթերի վերականգնում և այլ իրադարձություններ։ Անցնող շաբաթը հագեցած էր։
Ընդդիմությունը հանրահավաք իրականացրեց ՀՀ Ազգային ժողովի դիմաց։ Հավաքվածները բողոքում էին «ՀՀ Դատական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի դեմ։ Իսկ կառավարության դիմաց հավաքված ՀՅԴ երիտասարդները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այս շաբաթ նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործով լսում կար։
Ընթացիկ իրադարձություններից բացի Sputnik Արմենիան այցելել էր Արցախյան պատերազմում զոհված զինծառայողի ծնողներին, Քաշաթաղում իրենց տունը կորցրած բազմանդամ ընտանիքին... Այս ամենը` մեր ֆոտոշարքում։
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ
Բողոքի ակցի ՀՀ Ազգային ժողովի մոտ
Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում. 7.02.20
Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում. 7.02.20
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակից ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին
Քաշաթաղում իրենց տունը կորցրած 11 հոգանոց ընտանիքի ամենակրտսերը` Յուրի Գևորգյանը
ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցը «Շուշին 100% հայկական է» պաստառով
Բողոքի ակցիա խորհրդարանի դիմաց. 03.02.20
Քաշաթաղում իրենց տունը կորցրած 11 հոգանոց ընտանիքի զավակը` Նարեկ Գևորգյանը
Մեկնարկել են Երևան—Մոսկվա—Երևան թռիչքները
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ
ՀՀ նախկին ՊՆ–ն Սեյրան Օհանյանը` Ռոբերտ Քոչարյանի դատական նիստին
Զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի մայրը
Մեկնարկել են Երևան—Մոսկվա—Երևան թռիչքները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց: Ջոնս Հոպկինսի համալսարանի (Բալթիմոր, ԱՄՆ) տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել է մոլորակի ավելի քան 115 միլիոն մարդ, ավելի քան 2,5 միլիոն վարակված մահացել է:
Նկարիչներն ու կրեատիվ անձինք նույնիսկ այս «մութ ժամանակներում» կյանքում գույներ են գտնում։ Կորոնավիրուսի թեմայով վառ ու արտահայտիչ գրաֆիտիները հայտնվել են տարբեր երկրներում ու անմիջապես գրավում են հանրության ուշադրությունը: Ժանրը մեկն է, իսկ բովանդակությունը` խիստ բազմազան։ Բուռն գույների միջոցով հեղինակները կոչեր են անում, հույս, վախեր ու հեգնանք արտահայտում:
Հեղինակների երևակայությունը սահմաններ չի ճանաչում, իսկ նրանց մեսիջները հասկանալի են ոչ միայն տեղի բնակիչների, այլև մոլորակի բոլոր մարդկանց համար։ Չէ՞ որ բոլորին մի խնդիր է միավորել։
ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել
Ջոն Տրավոլտայի և Սամուել Լ. Ջեքսոնի պատկերը՝ Թել Ավիվում. ատրճանակների փոխարեն ջերմաչափեր են
Իտալացի փողոցային նկարիչ TvBoy-ի «Երեք պատվաստանյութ» գրաֆիտին, որը նմանեցվել է Ռաֆայելի «Երեք գրացիա» կտավին. Բարսելոնա
Տղան անցնում է գրաֆիտիի կողքով. Մումբա, Հնդկաստան
Գրաֆիտի Բոգոտայում. Կոլումբիա
Գրաֆիտի Գազա քաղաքում
Տղամարդն անցնում է գրաֆիտիի կողքով. Մումբա, Հնդկաստան
«Միասին կհաղթենք COVID-19»–ին. Վենեսուելայի ու Ռուսաստանի դրոշների պատկերով գրաֆիտին՝ Կարակասում
Գրաֆիտին հիշեցնում է սոցիալական հեռավորության մասին. Մումբա, Հնդկաստան
COVID-19-ի պատկերով գրաֆիտիի մոտով անցնող երեխա ՀԱՀ-ում
Գրաֆիտի Ջակարտայում. Ինդոնեզիա
Պաշտպանիչ դիմակով բուժաշխատողը գրաֆիտիի մոտ. Կարակաս
Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի ընթացքում մեծ դժվարությամբ դուրս բերած արցախյան գորգերի հավաքածուն այժմ ցուցադրվում է Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Քանակական առումով փրկվել է հավաքածուի 2/3-րդը, սակայն, Շուշիի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի խոսքով, որակական առումով` 90 տոկոսից ավելին տարհանել են։
«Երկու շենք ունեինք Շուշիում` թանգարանը և ֆոնդը. թանգարանում եղած ողջ հավաքածուն` 160 ամենաարժեքավոր գորգերը փրկել ենք։ Սակայն այն, ինչ կար ֆոնդում, այդպես էլ մնացել է այնտեղ»,–ասել է Ասծատրյանը։ Դրանց մեջ նաև 17–րդ դարին պատկանող գորգ կա։
Արցախյան ամեն գորգ իր պատմությունն ունի։ Դրանց մեջ որպես սիմվոլներ մեծամասամբ նկատելի են ծաղկած խաչերը, մեղուները, արու թռչունները։ Մեղուները մայրիշխանություն են խորհրդանշում, մայրական սկիզբը, սակայն արցախյան գորգերում մեղուներին զուգահեռ նաև արու թռչուններն են «ներկա», իսկ սա ներդաշնակություն է խորհրդանշում։
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում. 17–րդ դարի գորգ
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը
Արցախյան գորգերը ցուցադրվում են Երևանում
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Գիտնականները պարզել են, որ COVID-19 տարած մարդկանց զգալի մասը տառապում է նյարդահոգեբանական ու կոգնիտիվ խանգարումներից: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում։
Օքսֆորդի Բրուքսի համալսարանի մասնագետների տվյալների համաձայն՝ կարճաժամկետ հեռանկարում COVID-19-ով կլինիկապես կայուն հիվանդների 95 տոկոսը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից: Միևնույն ժամանակ, հիվանդների 17-ից մինչև 42%-ը զգացել են աֆեկտիվ խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա։
«Հիմնական կարճաժամկետ կոգնիտիվ խանգարումներն են ուշադրության խախտումն (45 %) ու հիշողության վատթարացումը (13-ից մինչև 28%)», - նշել են գիտնականները:
Նոր հիվանդություն. հնարավոր է` երեխաները մահացած են ծնվել կորոնավիրուսի պատճառով
Երկարաժամկետ հեռանկարում, ըստ ուսումնասիրության արդյունքների, հոգեվերլուծական խնդիրներն արտահայտվում են աֆեկտիվ խանգարումներով ու հոգնածությամբ: Այնուամենայնիվ, հիվանդները նաև բողոքել են կենտրոնանալու (44%) ու հիշողության (38 - 50%) հետ կապված խնդիրներից:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով` աշխարհում 115,2 մլն վարակակիր կա, իսկ Հոպկինսի համալսարանի հաշվարկով՝ նրանց թիվն արդեն գերազանցել է 116 միլիոնը:
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի