Ջրհեղեղ Գերմանիայում. նավագնացությունը կաթվածահար է, բայց կա մեկ «բայց». վառ լուսանկարներ

248
(Թարմացված է 18:46 04.02.2021)
  • Երկաթգիծը Գերմանիայի հեղեղված տեղանքի շրջանում
  • Ճայ` Քյոլնի ցուցանակներից մեկի վրա
  • Տղամարդը` Քյոլնում
  • Ջրի տակ անցած մանկական հրապարակ Գերմանիայում
  • Ջրի տակ անցած տներ Գերմանիայում
  • Մարդիկ Քյոլնի գետափնյա շրջանում
  • Գնացքն անցնում է հեղեղված երկաթուղային ճանապարհով
  • Կարապը ջրի տակ անցած մանկական հրապարակում. Գերմանիա
  • Ռեստորան ջրի մեջ. Գերմանիա
  • Ամպամած երկինքն ու Ռեյն գետը. Գերմանիա, Քյոլն
Հորդառատ անձրևներից և ձնհալից հետո իսկապես էքստրեմալ պայմաններ են ստեղծվել միանգամից մի քանի եվրոպական երկրներում։ Գերմանիայում երկու գետեր դուրս են եկել ափերից։ Խոշոր ջրհեղեղի հետևանքների կադրերը դիտեք Sputnik Արմենիայի ներկայացրած ֆոտոշարքում:

Շարունակվող անձրևներն ու ձնհալը հանգեցրել են նրան, որ Ռեյնն ու Մոզելը դուրս են եկել ափերից։ Ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Գետերի որոշ հատվածներում պաշտպանական պատնեշների կառուցման պատճառով դադարեցվել է նավարկությունը։ Ընդհանուր առմամբ, Քյոլնի շրջանում նավարկությունը Ռեյն գետում դադարեցվել է, քանի որ ջրի մակարդակը դեռևս չի հասել այն վիճակի, որ նավերը կարողանան անվտանգ անցնել կամուրջների տակով:

Հարյուրավոր բնակավայրեր ջրի տակ են անցել: Հարավային մի շարք շրջաններում ստիպված են եղել տարհանել տեղի բնակիչներին։  բնակիչներին օրական մի քանի անգամ տարհանում են հրդեհային անվտանգության նավակները։

Ջրհեղեղը հասել է նաև հարևան Լյուքսեմբուրգ։ Երկրի արևելքում Մոզել գետի մակարդակը բարձրացել է վեց ու կես մետր։ Իշխանությունների հաղորդմամբ՝ մեծ ջուրը կսկսի նահանջել առաջիկա օրերին։

Անձրևները շարունակվում են, իսկ դա նշանակում է, որ Գերմանիայում հնարավոր են նոր հեղեղումներ. հանգստյան օրերին իրավիճակի բարելավում չի սպասվում։ Հնարավոր ջրհեղեղի մասին նախազգուշացում է հայտարարվել նաև Գերմանիայի հարավի որոշ շրջաններում։

Բացառիկ գտածո․ Սիրիայի ափերի մոտ հին նավահանգստի մնացորդներ են հայտնաբերվել

Նշենք, որ Գերմանիայի տարածաշրջանային և տեղական իշխանությունները դեռևս մինչև ջրհեղեղն էին ակտիվորեն ձեռնարկել  անհրաժեշտ միջոցներ, որոնք նախատեսված են ջրհեղեղներից պաշտպանվելու համար: Օրինակ, Կոբլենցա քաղաքում, որը գտնվում է Մոզելի ու Ռեյնի միացման կետում, անմիջապես մոնտաժել են այնպիսի շարժական մոդուլներ, որոնց օգնությամբ մեծանում է պաշտպանական կառույցների բարձրությունը:

Ձյան փաթիլների պարն ու մարդկանց գոհ և դժգոհ դեմքերը. մայրաքաղաքի ճերմակ լուսանկարները

248
  • Երկաթգիծը Գերմանիայի հեղեղված տեղանքի շրջանում
    © AP Photo / Michael Probst

    Երկաթգիծը Գերմանիայի հեղեղված տեղանքի շրջանում

  • Ճայ` Քյոլնի ցուցանակներից մեկի վրա
    © AP Photo / Martin Meissner

    Ճայ` Քյոլնի ցուցանակներից մեկի վրա

  • Տղամարդը` Քյոլնում
    © AP Photo / Martin Meissner

    Տղամարդը` Քյոլնում

  • Ջրի տակ անցած մանկական հրապարակ Գերմանիայում
    © REUTERS / Wolfgang Rattay

    Ջրի տակ անցած մանկական հրապարակ Գերմանիայում

  • Ջրի տակ անցած տներ Գերմանիայում
    © REUTERS / Wolfgang Rattay

    Ջրի տակ անցած տներ Գերմանիայում

  • Մարդիկ Քյոլնի գետափնյա շրջանում
    © AP Photo / Martin Meissner

    Մարդիկ Քյոլնի գետափնյա շրջանում

  • Գնացքն անցնում է հեղեղված երկաթուղային ճանապարհով
    © AP Photo / Michael Probst

    Գնացքն անցնում է հեղեղված երկաթուղային ճանապարհով

  • Կարապը ջրի տակ անցած մանկական հրապարակում. Գերմանիա
    © AFP 2020 / Ina Fassbender

    Կարապը ջրի տակ անցած մանկական հրապարակում. Գերմանիա

  • Ռեստորան ջրի մեջ. Գերմանիա
    © AFP 2020 / Ina Fassbender

    Ռեստորան ջրի մեջ. Գերմանիա

  • Ամպամած երկինքն ու Ռեյն գետը. Գերմանիա, Քյոլն
    © AP Photo / Martin Meissner

    Ամպամած երկինքն ու Ռեյն գետը. Գերմանիա, Քյոլն

թեգերը:
ֆոտոշարք, ջրհեղեղ, Գերմանիա, Լուսանկար
Ըստ թեմայի
Նահանջ տարին ու իր հետևանքները. 2020 թ.–ի բնական աղետները` լուսանկարներում
Ձնածածկ Ֆրանսիան․ գեղեցիկ լուսանկարներ հեքիաթային երկրից
Նոր տարվա առաջին շաբաթվա ամենավառ իրադարձությունները․ ֆոտոշարք

Կիսամերկ աղջիկներ, նրբագեղություն և հանդգնություն. նորաձևության շաբաթը ցնցել է շատերին

134
(Թարմացված է 15:52 10.04.2021)
  • Մոդելները ներկայացնում են Անդրես Սարդի հավաքածուն
  • Մոդելը ներկայացնում է Մայա Հանսենի հավաքածուն
  • Մոդելը ներկայացնում է Ագաթա Ռուիս դե լա Պրադայի հավաքածուի զգեստներից մեկը
  • Մոդելները ներկայացնում են Անդրես Սարդի հավաքածուն
  • Մոդելները ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուն
  • Մոդելը ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուի հագուստներից մեկը
  • Մոդելը ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուի հագուստներից մեկը
  • Մոդելը ներկայացնում են Ագաթա Ռուիս դե լա Պրադայի հավաքածուի հագուստներից մեկը
  • Մոդելը ներկայացնում են Ֆերնանդո Կլարոյի հավաքածուի հագուստներից մեկը
  • Մադրիդի նորաձևության շաբաթ
  • Մայա Հանսենի հավաքածուն
  • Ագաթա Ռուիս դե լա Պրադայի հավաքածուն ներկայացնող մոդելներից մեկը
  • Անդրես Սարդի հավաքածուն ներկայացնող մոդել
  • Մայա Հանսենի հավաքածուն ներկայացնող մոդել
Մադրիդի նորաձևության շաբաթվա ընթացքում դիզայներները ներկայացրել են 2021-2022 աշուն-ձմեռվա միտումները, որոնք առանձնանում են համարձակությամբ։

Մադրիդում կազմակերպված միջոցառման ընթացքում անհավանական ֆուրոր է առաջացրել իսպանացի դիզայներ Անդրես Սարդը, որի հավաքածուն ցուցադրել են կիսամերկ մոդելները։

Իսկ դիզայներ Ագաթա Ռուիս դե լա Պրադան, ինչպես միշտ, աչքի է ընկել իր հագուստների նրբագեղությամբ։ Նրա շոուն ասոցացվել է մանկություն տանող ճանապարհորդության հետ։

Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ

Հանիբալ Լագունան էլ որոշել է ևս մեկ անգամ հիշեցնել կորոնավիրուսի մասին։ Բոլոր մոդելները բեմ են բարձրացել տարբեր գույների և գործվածքների խորհրդանշական դիմակներով:

Ինչպես Ռուբեն Բաղդասարյանն անփոխարինելի դարձավ նորաձևության աշխարհում. լուսանկարներ

Իսկ դիզայներ Մայա Հանսենը որոշել է օգտագործել բժշկական հատուկ համազգեստի մեկ բաղկացուցիչ, և նրա մոդելների մեծ մասը ներկայացել են պաշտպանիչ ակնոցներով ու վահաններով:

Վայրի և անսպասելի. այս մոդելները գերել են Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին

134
  • Մոդելները ներկայացնում են Անդրես Սարդի հավաքածուն
    © AFP 2020 / Gabriel Bouys

    Մոդելները ներկայացնում են Անդրես Սարդի հավաքածուն

  • Մոդելը ներկայացնում է Մայա Հանսենի հավաքածուն
    © AFP 2020 / Gabriel Bouys

    Մոդելը ներկայացնում է Մայա Հանսենի հավաքածուն

  • Մոդելը ներկայացնում է Ագաթա Ռուիս դե լա Պրադայի հավաքածուի զգեստներից մեկը
    © REUTERS / Sergio Perez

    Մոդելը ներկայացնում է Ագաթա Ռուիս դե լա Պրադայի հավաքածուի զգեստներից մեկը

  • Մոդելները ներկայացնում են Անդրես Սարդի հավաքածուն
    © AFP 2020 / Gabriel Bouys

    Մոդելները ներկայացնում են Անդրես Սարդի հավաքածուն

  • Մոդելները ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուն
    © REUTERS / Sergio Perez

    Մոդելները ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուն

  • Մոդելը ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուի հագուստներից մեկը
    © AFP 2020 / Gabriel Bouys

    Մոդելը ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուի հագուստներից մեկը

  • Մոդելը ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուի հագուստներից մեկը
    © AFP 2020 / Gabriel Bouys

    Մոդելը ներկայացնում են Մայա Հանսենի հավաքածուի հագուստներից մեկը

  • Մոդելը ներկայացնում են Ագաթա Ռուիս դե լա Պրադայի հավաքածուի հագուստներից մեկը
    © AFP 2020 / Gabriel Bouys

    Մոդելը ներկայացնում են Ագաթա Ռուիս դե լա Պրադայի հավաքածուի հագուստներից մեկը

  • Մոդելը ներկայացնում են Ֆերնանդո Կլարոյի հավաքածուի հագուստներից մեկը
    © REUTERS / Sergio Perez

    Մոդելը ներկայացնում են Ֆերնանդո Կլարոյի հավաքածուի հագուստներից մեկը

  • Մադրիդի նորաձևության շաբաթ
    © REUTERS / Sergio Perez

    Մադրիդի նորաձևության շաբաթ

  • Մայա Հանսենի հավաքածուն
    © REUTERS / Sergio Perez

    Մայա Հանսենի հավաքածուն

  • Ագաթա Ռուիս դե լա Պրադայի հավաքածուն ներկայացնող մոդելներից մեկը
    © REUTERS / Sergio Perez

    Ագաթա Ռուիս դե լա Պրադայի հավաքածուն ներկայացնող մոդելներից մեկը

  • Անդրես Սարդի հավաքածուն ներկայացնող մոդել
    © AFP 2020 / Gabriel Bouys

    Անդրես Սարդի հավաքածուն ներկայացնող մոդել

  • Մայա Հանսենի հավաքածուն ներկայացնող մոդել
    © REUTERS / Sergio Perez

    Մայա Հանսենի հավաքածուն ներկայացնող մոդել

թեգերը:
մոդել, նորաձևություն, Մադրիդ
Ըստ թեմայի
Թափանցող կրծքեր ու մերկ ոտքեր. ուկրաինական նորաձևության շաբաթվա ամենավառ կերպարները
Անամոթ, բայց շքեղ. Etam ներքնազգեստի շոուն` Փարիզի նորաձևության շաբաթում
Գայթակղիչ բացվածք և կրքոտ հայացք․ Բելուչին հայտնվել է նորաձևության ամսագրի շապիկին
Նորաձևությունը տեղափոխվել է Մոսկվայի մետրո. տեսանյութ

Հունական արմատներով ու կոպիտ հումորով Էդինբուրգի դուքսը՝ արքայազն Ֆիլիպը

272
(Թարմացված է 17:10 09.04.2021)
  • Բրիտանական արքայազն Ֆիլիպը Վինձորի ամրոցում. 22 հուլիսի, 2020
  • Ապագա արքայազն Ֆիլիպը Փարիզի արվարձան Սենտ-Կլաուիդի դպրոցում
  • Արքայադուստր Ելիզավետայի ու արքայազն Ֆիլիպի ամուսնական պաշտոնական լուսանկարը. 20 նոյեմբերի, 1947
  • Արքայադուստր Ելիզավետան ու արքայազն Ֆիլիպը ամուսնության օրը Բուքինգհեմյան պալատի պատշգամբից ողջունում են հավաքվածներին
  • Արքայազն Ֆիլիպն իր ընկեր Ուֆ Ֆոքսի հետ. 6 օգոստոսի, 1963
  • Ելիզավետա թագուհին, արքայազն Ֆիլիպն ու նրանց երեխաները՝ արքայազն Չարլզը (աջից), արքայադուստր Աննան ու արքայազն Էնդրյուն Շոտլանդիայի Բալմորալ ամրոցի մոտ
  • Արքայազն Ֆիլիպը ռազմական ինքնաթիռ է վարում
  • Արքայազն Ֆիլիպը նիզակ նետելիս. 12 հուլիսի, 1949
  • Արքայազն Ֆիլիպը The Beatles խմբի հետ. 1964
  • Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը մանկական տոնախմբության ժամանակ. 1966
  • Արքայազն Ֆիլիպը Վիրջինիայում տեղակայված ռազմաբազայում. 1991
  • Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը Լորդերի պալատում. 9 մայիսի, 2012
  • Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը արքայադուստր Եվգենիայի ու Ջեկ Բրուքսբանկի հարսանիքին. 2018
  • Արքայազն Ֆիլիպը (կենտրոնում) Վինձորի ամրոցում. 18 մայիսի, 2019
  • Արքայազն Ֆիլիպը Վինձորի ամրոցում. 2020
  • Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը
Ամուսնությունից քիչ առաջ նա հրաժարվել է հունական ուղղափառությունից՝ հօգուտ անգլիկանության, ինչպես նաև «Հունաստանի արքայազն» ու «Դանիայի արքայազն» տիտղոսներից։

Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը այսօր տեղեկացրել է, որ մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը։ Հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։

Ծնվել է Հունաստանում՝ Կորֆու կղզում։ Նրա հայրը Կոնստանտին արքայի կրտսեր եղբայր արքայազն Անդրեյն էր։

1922-ին Կոնստանտինը հրաժարվեց գահից։ Արքայազնի ընտանիքն արտաքսվեց Հունաստանից ու բնակություն հաստատեց Փարիզում։ Արքայազն Ֆիլիպը դպրոցական կրթություն ստացել է Գերմանիայում ու Շոտլանդիայում, ապա 1940-ին ավարտել է Դարտմունդի Թագավորական ռազմածովային քոլեջը։

Նա միչմանի աստիճանով ծառայել է ռազմածովային նավատորմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում, որն ավարտվելուց հետո ստացել է ավագ լեյտենանտի կոչում։

Քոլեջում սովորելու ժամանակ ծանոթացել է այնտեղ այցելած իր հեռավոր ազգականուհիների՝ Ելիզավետայի ու Մարգարետի հետ։ 1946-ին նա Գեորգի 6-ից խնդրեց Ելիզավետայի ձեռքը, ում հետ ամուսնացավ 1947-ի նոյեմբերին։

Ամուսնությունից քիչ առաջ նա հրաժարվել է հունական ուղղափառությունից՝ հօգուտ անգլիկանության, ինչպես նաև «Հունաստանի արքայազն» ու «Դանիայի արքայազն» տիտղոսներից։

Մեծ Բրիտանիայի արքան փոխարենը նրան շնորհեց Էդինբուրգի դուքս, Մերիոնետի կոմս ու Գրիվինչի բարոն տիտղոսները։

Արքայազն Ֆիլիպը հայտնի էր իր կոպիտ հումորով։ 1995-ին նա շոտլանդացի հրահանգիչին հարցրեց՝ ինչպե՞ս են կարողանում տեղացի վարորդներին ստիպել այնքան երկար չխմել, որ կարողանան քննություն հանձնել։ Մի ուսանողի էլ, ով ճանապարհորդել էր Պապուա-Նոր Գվինեայում, նա հարցրել էր, թե ինչպես է կարողացել խուսափել կերակուր դառնալուց։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սպասում են երկրորդ երեխային. լուսանկար

Իսկ 2002-ին, երբ թագուհին հարցրեց ահաբեկչական գործողությունից աչքերը վնասած տղային, թե նա որքանով է կարողանում դեռ տեսնել, Ֆիլիպը միջամտել էր. «Դատելով փողկապի գույնից՝ շատ քիչ»։

2008-ին հերցոգը հրապարակավ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան զբոսաշրջիկների կարիքը չի զգում, քանի որ զբոսաշրջությունը համեմատելի է մարմնավաճառության հետ։

 

272
  • Բրիտանական արքայազն Ֆիլիպը Վինձորի ամրոցում. 22 հուլիսի, 2020
    © AP Photo / Adrian Dennis

    Բրիտանական արքայազն Ֆիլիպը Վինձորի ամրոցում. 22 հուլիսի, 2020

  • Ապագա արքայազն Ֆիլիպը Փարիզի արվարձան Սենտ-Կլաուիդի դպրոցում
    © AP Photo

    Ապագա արքայազն Ֆիլիպը Փարիզի արվարձան Սենտ-Կլաուիդի դպրոցում

  • Արքայադուստր Ելիզավետայի ու արքայազն Ֆիլիպի ամուսնական պաշտոնական լուսանկարը. 20 նոյեմբերի, 1947
    © AP Photo

    Արքայադուստր Ելիզավետայի ու արքայազն Ֆիլիպի ամուսնական պաշտոնական լուսանկարը. 20 նոյեմբերի, 1947

  • Արքայադուստր Ելիզավետան ու արքայազն Ֆիլիպը ամուսնության օրը Բուքինգհեմյան պալատի պատշգամբից ողջունում են հավաքվածներին
    © AP Photo

    Արքայադուստր Ելիզավետան ու արքայազն Ֆիլիպը ամուսնության օրը Բուքինգհեմյան պալատի պատշգամբից ողջունում են հավաքվածներին

  • Արքայազն Ֆիլիպն իր ընկեր Ուֆ Ֆոքսի հետ. 6 օգոստոսի, 1963
    © AP Photo / Anonymous

    Արքայազն Ֆիլիպն իր ընկեր Ուֆ Ֆոքսի հետ. 6 օգոստոսի, 1963

  • Ելիզավետա թագուհին, արքայազն Ֆիլիպն ու նրանց երեխաները՝ արքայազն Չարլզը (աջից), արքայադուստր Աննան ու արքայազն Էնդրյուն Շոտլանդիայի Բալմորալ ամրոցի մոտ
    © AP Photo

    Ելիզավետա թագուհին, արքայազն Ֆիլիպն ու նրանց երեխաները՝ արքայազն Չարլզը (աջից), արքայադուստր Աննան ու արքայազն Էնդրյուն Շոտլանդիայի Բալմորալ ամրոցի մոտ

  • Արքայազն Ֆիլիպը ռազմական ինքնաթիռ է վարում
    © AP Photo

    Արքայազն Ֆիլիպը ռազմական ինքնաթիռ է վարում

  • Արքայազն Ֆիլիպը նիզակ նետելիս. 12 հուլիսի, 1949
    © AP Photo / Leslie Priest

    Արքայազն Ֆիլիպը նիզակ նետելիս. 12 հուլիսի, 1949

  • Արքայազն Ֆիլիպը The Beatles խմբի հետ. 1964
    © AP Photo

    Արքայազն Ֆիլիպը The Beatles խմբի հետ. 1964

  • Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը մանկական տոնախմբության ժամանակ. 1966
    © AP Photo

    Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը մանկական տոնախմբության ժամանակ. 1966

  • Արքայազն Ֆիլիպը Վիրջինիայում տեղակայված ռազմաբազայում. 1991
    © AP Photo / Dennis Cook

    Արքայազն Ֆիլիպը Վիրջինիայում տեղակայված ռազմաբազայում. 1991

  • Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը Լորդերի պալատում. 9 մայիսի, 2012
    © REUTERS / Pool / Oli Scarff

    Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը Լորդերի պալատում. 9 մայիսի, 2012

  • Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը արքայադուստր Եվգենիայի ու Ջեկ Բրուքսբանկի հարսանիքին. 2018
    © AP Photo / Alastair Grant

    Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը արքայադուստր Եվգենիայի ու Ջեկ Բրուքսբանկի հարսանիքին. 2018

  • Արքայազն Ֆիլիպը (կենտրոնում) Վինձորի ամրոցում. 18 մայիսի, 2019
    © AP Photo / Frank Augstein

    Արքայազն Ֆիլիպը (կենտրոնում) Վինձորի ամրոցում. 18 մայիսի, 2019

  • Արքայազն Ֆիլիպը Վինձորի ամրոցում. 2020
    © AP Photo / Adrian Dennis

    Արքայազն Ֆիլիպը Վինձորի ամրոցում. 2020

  • Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը
    © AP Photo / Alastair Grant

    Ելիզավետա թագուհին ու արքայազն Ֆիլիպը

թեգերը:
Մեծ Բրիտանիա, արքայազն Ֆիլիպ
Ըստ թեմայի
«Ցատկ դեպի անհայտություն». արքայազն Հարրին` արքայական լիազորություններից հրաժարվելու մասին
Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին
Հերթական շոկը արքայական ընտանիքի համար․ Մեգանը Հարրիի հետ ծանոթանալիս հարբած է եղել
Երևան, արխիվային լուսանկար

Քաղաքական բում, թե ձայների փոշիացում. ՀՀ–ում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություն կստեղծվի

0
(Թարմացված է 23:00 10.04.2021)
2,5 մլն ընտրող ունեցող Հայաստանում, մոտավոր հաշվարկով, յուրաքանչյուր կուսակցությանը բաժին կընկնի 100 000 ընտրող։ Իսկ դա, ըստ էության, ձայների փոշիացում է։

Հայաստանում հայտարարված ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ 2.9 մլն–անոց Հայաստանում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություններ են ստեղծվում։ Առերևույթ այս դատողությունը հաստատում են պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում  հրապարակված կուսակցությունների հիմնադիր համագումարների անցկացման մասին հայտարարությունները։

Դրանց համաձայն` միայն ապրիլի ընթացքում նորաստեղծ 13 կուսակցության համագումար է նախանշված, ևս մեկինը`«Սոցիալ–իրավական հավասարություն» կուսակցության համագումարը տեղի կունենա արդեն մայիսի 3 –ին։

Կուսակցության հիմնադիրներից Արմենուհի Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նորաստեղծ քաղաքական ուժի հիմնադիրը մեկ հոգի չէ, հիմնադիրների շարքում էլ ճանաչված քաղաքական ու հասարակական դեմքեր չկան։

«Մարդիկ ոնց որ արդեն սովոր են, որ օլիգարխ լինի կամ նման մի բան։ Իսկ պարտադի՞ր է, որ լինի։ Մեզ մոտ այդպիսի գործիչ չկա, մենք կարծում ենք` ժամանակն է, որ չլինեն իրենք, որովհետև հներն ու նորերն արդեն բոլորին հոգնեցրել են։ Մենք էլ պասիվ նստում ենք ու նայում, թե հներն ու նորերն ինչ թատրոն են խաղում։ Մենք էլ մեր երկիրը տալիս ենք իրենց ձեռքը ու ոչինչ չենք կարողանում անել։ Այս անգամ որոշել ենք ինքներս փորձել մեր երկրի համար ինչ–որ բան անել»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիրն ու ղեկավար մարմինը լինելու է խորհուրդը, որում հանրային տարբեր խավի ներկայացուցիչներ են, այդ թվում` ազատամարտիկներ։

Ապրիլի 30–ին համագումարի պատրաստվող «Անկախության սերունդ» կուսակցության հիմնադիրները մինչ այս հանրությանն արդեն հայտնի են իրենց հասարակական գործունեությամբ ու բողոքի ակցիաներով։ Կուսակցության հիմնադիր անդամ Վանիկ Չալոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կուսակցության ղեկավարությունը կձևավորվի միայն համագումարից հետո։ Առայժմ կուսակցության կորիզը իր հետ միասին կազմում են նախաձեռնության անդամներ Արտակ Մելիքյանը, Արայիկ Մկրտումյանը, Էդմոն Վարդանյանը, Մարիամ Ռևազյանը, Մանե Սարիբեկյանը, Գառնիկ Ռուշանյանը և այլք։

«Կուսակցություն ստեղծելու գաղափարը արդի քաղաքական գործընթացներում ներգրավվելն է եղել, որևէ փոփոխություն իրականացնելը»,– ասաց Չալոյանը։

Կուսակցությունը լինելու է սոցիալիստական, նպատակը` երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելը։

Ապագա կուսակիցներն արդեն որոշել են` մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչ ձևաչափով` դեռ հայտնի չէ։

«Վան ազգային-պահպանողական կուսակցության» հիմնադիրները ևս առայժմ գերադասում են լռել` բոլոր պատասխանները թողնելով 2021 թվականի ապրիլի 25-ին Երևանում կայանալիք կուսակցության հիմնադիր համագումարին։

«Ազգ– բանակ–հայրենիք» կուսակցության հիմնադիրներն ընդհանրապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Մամուլի հրապարակումների համաձայն` այս կուսակցության հիմնադիրն ու նաև ապագա նախագահը ԵԿՄ վարչության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանն է: Կուսակցության համագումարը կկայանա 2021թ. ապրիլի 17-ին։

Նույն օրը նախանշված է նաև «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության համագումարը։

Рубен Геворгян
© Sputnik / Asatur Yesayants
Ռուբեն Գևորգյան

Որպես կուսակցության հիմնադիր մամուլում ներկայացվում է «Առաքելություն» կուսակցության նախկին անդամ, Երևանյան հայտնի փաբերից մեկի սեփականատեր Մանուկ Սուքիասյանը։ Մեզ հետ զրույցում, սակայն, նա ներկայացավ որպես նախաձեռնող խմբի ներկայացուցիչ։ Սուքիասյանը հայտնեց, որ կուսակցության անդամների շարքում կան մասնագիտական իրենց ասպարեզում հաջողությունների հասած, իրենց մասնագիտական շրջանակներում հայտնի անձինք, որոնց անունները չցանկացավ բացահայտել։

Ընտրություններին մասնակցելու, քաղաքական այլ ուժերի հետ համագործակցության հարցերի պատասխանները ևս Սուքիասյանը գերադասեց թողնել համագումարին։

Իսկ ինչո՞ւ «Ինտելեկտուալ Հայաստան» հարցին Սուքիասյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ բոլոր արատների բալասանը, լուծումը մարդկային ինտելեկտի մեջ է` բիզնեսից սկսած մինչև պետության կառավարում»։

Նորաստեղծ կուսակցությունների աշխարհագրությունը միայն մայրաքաղաքով չի սահմանափակվում։ Քաղաքական նոր նախաձեռնություններ կան նաև մարզերում։

Օրինակ`«Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները սյունեցիներ են։ Հիմնադիրներից Արմեն Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես չթաքցրեց, որ կուսակցություն ստեղծելու իրենց մտադրության համար խթան են հանդիսացել առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ «Փորձում ենք մինչև հիմնադիր համագումարը բավարար քանակով համախոհներ գտնել»,– ասաց նա։

Այս կուսակցության հիմնադիր համագումարը նախանշված է 2021թ. ապրիլի 26-ին Կապանում։ Եթե անգամ մինչև համագումարի օրը չհասցնեն անհրաժեշտ թվով անդամներ հավաքել, Արմեն Ղազարյանը վստահեցնում է, որ իրենց նպատակից չեն հրաժարվելու, այլ որոշ ժամանակով հետաձգելու են համագումարը։

Քաղաքական այլ ուժերի հետ միավորվելու մասին հարցին Արմեն Ղազարյանն այսպես պատասխանեց. «Լիբերալ այն ուժերի մեջ, որոնք ինչ–որ առումով հակաքրիստոնեություն, սորոսականություն են քարոզում, հաստատ չենք համագործակցի։ Այլ ծայրահեղություն էլ կա։ Օրինակ` մի հատ «Քրիստոնյա Հայաստան» նախաձեռնություն կա։ Բայց երբ տեսանք, որ դրա գլխին Վահե Հակոբյանն է կանգնած Քաջարանի կոմբինատի դրոշի տակ, հասկացանք, որ սրանք էլ մերոնք չեն։ Ես Վահե Հակոբյանի անունը պատահական չտվեցի։ Ինքն ինձ համար վտանգավոր մարդ է, որը «կանտրոլի» տակ է պահում Սյունքը և ավելի շատ հայաթափ անում, քան թուրքերը»,– ասաց Ղազարյանը` հավելելով, որ քաղաքական դաշտում առկա ուժերից համագործակցության եզրեր են տեսնում միայն «մաքուր» քրիստոնեական արժեքներ դավանող ուժերի հետ։

Մարզային քաղաքական նորաստեղծ ուժերից է նաև «ԱՐԵՎ Սոցիալիստական» կուսակցությունը` Կոտայքի մարզում։

Կուսակցության հիմնադիր Գևորգ Մաջարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նախկինում զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Իսկ թե ինչու է որոշել մտնել քաղաքական ասպարեզ, մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասնել` խոստանալով մամուլին հուզող բոլոր հարցերի պատասխանները տալ 2021 թվականի ապրիլի 30-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գյուղում կայանալիք կուսակցության հիմնադիր համագումարում։

Կուսակցություն ստեղծելու մասին նախապես հայտարարել էր նաև երգիչ Մհեր Մեսրոպյանը։ Նրա` «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա ապրիլի 21-ին։

Мгер в гостях у радио Sputnik Армения
© Sputnik / Aram Nerisiyan
Мгер в гостях у радио Sputnik Армения

Մինչ այդ, սակայն, երգչի խոսքով, նախատեսվում է կուսակցության առաջին գրասենյակի բացումը Սյունիքի Սիսիան քաղաքում ապրիլի 13-ին։

«Սյունիքը վտանգված է այսօր, և մենք դա գիտակցում ենք։ Բացի այդ, իմ հայրական կողմը սյունեցիներ են։ Դա խորհրդանշական է ինձ համար, մեզ համար, որ մենք այնտեղից սկսենք մեր գործունեությունը»,– ասաց նա։

Մհեր Մեսրոպյանի խոսքով` կուսակցությունում իրենից բացի, այլ հանրային դեմքեր էլ կան, նրանց անունները քաղաքական նոր ուժի ղեկավարը չի ցանկանում բացահայտել ժամանակից շուտ։

«Հիմա չեմ կարող ասել, համեցեք համագումարին, կտեսնեք»,– ասաց նա։

«Ազգի ձայնը» մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին, հնարավոր է` նաև դաշինքով։

«Մենք այս պահին արդեն ներգրավված ենք Հայկ Բաբուխանյանի գլխավորած «Դեպի Ռուսաստան» միության մեջ։ Թե հետագայում ինչ ձևաչափով կներկայանանք, արդեն կբացահայտենք։ Բայց չենք բացառում դաշինքի տարբերակը»,– ասաց նա։

Նշենք, որ կուսակցություն ստեղծելու մասին արդեն հայտարարել է նաև ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Նրա ստեղծած «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնությունն առաջիկայում վերածվելու է կուսակցության։ Քաղաքական նոր ուժի հիմնադիր համագումարը նախանշված է ապրիլի 29-ին։ Մինչ այդ Զոհրաբյանն արդեն բացահայտել է` ընտրություններին մասնակցելու են, չի բացառվում նաև այլ ուժերի հետ դաշինքով։

Քաղաքական հայտ ներկայացրած «Արարատ սննդի կոմբինատի» գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանի հիմնադրած «Միացյալ Հայաստան» կուսակցության համագումարն արդեն կայացել է այսօր` ապրիլի 10-ին։ Նորաստեղծ կուսակցության նախագահ է ընտրվել Թարվերդյանը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժը պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց մասնակցության ձևաչափն առայժմ գերադասեց չբացահայտել։

Նշենք, որ քաղաքական կուսակցություններ ստեղծելու մասին հայտարարել են նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նրա «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա 2021թ. ապրիլի 23-ին։

«Ինքնիշխան Հայաստան» անունով կուսակցություն է ստեղծել Վերահսկողական ծառայության նախկին պետ, «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։ Այդ կուսակցության համագումարը կկայանա ապրիլի 23-ին։

«Սասնա ծռեր» խմբի անդամների ստեղծած «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության համագումարն էլ նախանշված է ապրիլի 22-ին։

Կուսակցություն հիմնելու մասին հայտարարել է նաև ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։ Ամուսնու ղեկավարած զորամիավորման`«5-րդ բրիգադ» անունը կրող հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարը կկայանա ապրիլի 17-ին, առաջիկայում վերածվելու է կուսակցության։

Назик Амирян и адвокат Арсен Мкртчян выходят из зала суда во время перерыва судебного заседания (4 июня 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Նազիկ Ամիրյան

«Վերածնվող Հայաստան» անվանումով կուսակցություն ստեղծելու մասին էլ հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Այս քաղաքական ուժի համագումարի օրը դեռ հայտնի չէ։

Այսպիսով, եթե քաղաքական հայտ ներկայացրած բոլոր այս քաղաքական ուժերին հաջողվի մասնակցել առաջիկա ընտրություններին, ապա 2,5 մլն ընտրող ունեցող Հայաստանում, մոտավոր հաշվարկով, յուրաքանչյուր կուսակցությանը բաժին կընկնի 100 000 ընտրող։ Իսկ դա, ըստ էության, ձայների փոշիացում է։ Իսկ թե այդ խաղից ով հաղթող դուրս կգա, պարզ կդառնա հունիսի 20-ից հետո։

0
թեգերը:
Ընտրություններ, կուսակցություն, Հայաստան