2020թ․-ին մոլորակի բոլոր բնակիչների համար ցնցում դարձավ ոչ միայն չարաբաստիկ Covid-ը։ Նահանջ տարին արդարացրեց բոլոր ժողովրդական սնահավատությունները․ բացի պատերազմներից ու քաղաքական կատակլիզմներից, աշխարհին նաև բնական աղետներ էին սպասում։
Սկզբում աշխարհը ցնցեցին Ավստրալիայի հսկայական հրդեհները, որոնց զոհը դարձավ ավելի քան 3 միլիարդ կենդանի։ Եվրոպայի վրա հարձակվեցին հողմերը, Աֆրիկայի վրա՝ էքստրեմալ բարձր ջերմաստիճանը։ Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների ռեկորդային քանակ գրանցվեց։
Այս տարվա ամենաավերիչ աղետների շարքում առանձնանում են Մեծ Բրիտանիայի Ciara փոթորիկը, «Ամֆան» ցիկլոնը Արևելյան Հնդկաստանում, մուսոնային հեղեղումները Հարավային Ասիայում, Բրազիլիայում և Ճապոնիայում տեղի ունեցած սողանքները, 140 տարվա ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը Խորվաթիայում, «Սալի» փոթորիկը ԱՄՆ-ում և «Յոտա» փոթորիկը Նիկարագուայում, Թաալ և Կիլաուեա հրաբուխների ժայթքումը:
2020-ի բնական սարսափները դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում:
2020-ին բացահայտված հին աշխարհի հետաքրքիր շերտերը. լուսանկարներ
Կալիֆոռնիայում ռեկորդային տարածքով հրդեհներ են մոլեգնել 2020 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր, դրանց մակերեսը կազմել է ավելի քան 16 հազար քառակուսի կիլոմետր: Հրդեհների հետևանքով զոհվել է 31 մարդ, ավելի քան 9 հազար շենք ավերվել է։
Բրազիլիայի Մինաս-Ժերայս, Էսպիրիտու-Սանտու և Ռիո դե Ժանեյրո նահանգներում սաստիկ անձրևներ են տեղացել 2020 թվականի հունվարի 29-ին՝ ավերիչ հեղեղումներ և սողանքներ առաջացնելով: Զոհվել է 64 մարդ, ավելի քան 60 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները։
Ֆրանսիայի Ծովափնյա Ալպեր դեպարտամենտում՝ Սեն-Մարտեն-Վեզյուբիում հեղեղային ջրերի առաջացրած ավերածությունների աէրոլուսանկարը։ Հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները աշխարհից կտրել են ծովափնյա Ալպերում գտնվող գյուղերը, որտեղ հոկտեմբերի 3-ին հարյուրավոր հրշեջներ մոբիլիզացիայի ենթարկվեցին 9 անհայտ կորածներին գտնելու համար։
Տղամարդը՝ Մեծ Բրիտանիայի Սուոնեջ քաղաքի հեղեղված առափնյակում՝ «Ալեքս» հոկտեմբերյան փոթորկից առաջ, որը վնաս է հասցրել նաև Իտալիային և Ֆրանսիային:
Ուժգին երկրաշարժի հետևանքները Զագրեբում։ Խորվաթիա, 22 մարտի 2020թ․։ Աղետի հետևանքով տուժել է 27 մարդ, 15-ամյա մի աղջիկ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, վնասվել են ավելի քան 26 000 շենք, այդ թվում՝ համաշխարհային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտներ: 6,3 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Խորվաթիայի տարածքում դեկտեմբերի 29-ին՝ անցած տարվա վերջին: Զոհվել է մեկ երեխա, մի քանի մարդ տուժել են։
Ավստրալիայում անտառային հրդեհների ժամանակ վիրավորված կոալան բուժում է ստանում Կենգուրու կղզու վայրի բնության այգում գտնվող դաշտային հոսպիտալում: Ավստրալիայում 2019-ի հունիսից մինչև 2020-ի փետրվարը տևած աղետալի բնական հրդեհների հետևանքով ավելի քան 3 միլիարդ կենդանի է սատկել:
Բրազիլիայում անտառային հրդեհները շարունակվել են 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Նրանց դեմ պայքարում էին տեղի բնիկների մի խումբ՝ «Անտառի պահապանները»։ Բրազիլիայի Պանտանալե եզակի տարածաշրջանում բռնկված հրդեհները ռեկորդային են դարձել վերջին 22 տարվա ընթացքում, ավելի քան կրկնակի ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում նաև Ամազոնիայում մոլեգնող հրդեհները: INPE տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով՝ անցած տարվա ընթացքում Ամազոնիայի անապատային տարածքների մակերեսն աճել է 34 տոկոսով՝ մինչև 9,1 հազար քառակուսի կիլոմետր:
Հյուե կայսերական քաղաքը, որը 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հեղեղվել է Կենտրոնական Վիետնամում հորդառատ անձրևների հետևանքով:
Ծածանվող շրջազգեստով կինը Վենետիկի Սեն-Մարկո հեղեղված հրապարակում, Իտալիա
Բանվորները ծալում են գովազդային պաստառը՝ սպասելով մոտեցող Վոնգֆոնգ թայֆունին, Ֆիլիպիններ
Լևոտոլո հրաբխի ժայթքումը Ինդոնեզիայում
«Մոլավե» թայֆունի հետևանքով հեղեղված ճանապարհ Ֆիլիպիններում
Մարդիկ այրում են «Յոտա» փոթորկից հետո մնացած աղբը Բիլվիում. Նիկարագուա
«Սալի» փոթորկի հետևանքով քանդված տուն ԱՄՆ-ում
Թուրք փրկարարները դուրս են բերում երեխային ավերակների տակից՝ Իզմիրի երկրաշարժից հետո
Երիտասարդները փրկում են իրերի մնացորդները ավերված տներից Չարիքարում անսպասելի ջրհեղեղից հետո. Պարվան գավառ, Աֆղանստան
Պակայա հրաբխի ժայթքումը Գվատեմալայում
Ճապոնիայում հորդառատ անձրևների, ավերիչ հեղեղումների և սողանքների հետևանքները, որոնց հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել
Տղամարդը մաքրում է ջուրը Մավրիկիայի ափերի մոտ թափված նավթից
Ինչպես կանխատեսում էին մասնագետները, անցնող շաբաթը Հայաստանում ձնառատ էր։ Իրականություն դարձան նաև ցրտահարության կանխատեսումները:
Բայց չնայած Երևանի Շենգավիթ համայնքում տեղացող ձյանը և անտանելի ցրտին` «Մարտի 1»-ի գործով այս տարվա առաջին դատական նիստը, այնումենայնիվ, կայացավ: Մինչ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դրսում սպասում էին նիստի ավարտին` ձեռքներին՝ կարգախոսներով պաստառներ, երկրորդ նախագահը նրանց մոտեցավ և խնդրեց տուն գնալ։ Լսումները կրկին հետաձգվեցին ՝ այս անգամ էլ թարգմանչի բացակայության պատճառով:
Այս շաբաթ մեր նկարահանող խումբն այցելեց «Լաչինի միջանցք»: Չէ, արցախյանը չէ։ Իրական Լաչինի միջանցքից ավելի քան երեք հարյուր կիլոմետր հեռավորության վրա հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում, կա շուկա, որը մարդիկ անվանում են «Լաչինի միջանցք»: Փորձեցինք պարզել շուկայի անվան պատմությունը՝ զրուցելով շուկայի վաճառողների հետ։
Sputnik Արմենիայի թղթակիցներն այս շաբաթ այցելել են Գևորգյան և Սանեյան ընտանիքներին: Մեր ընթերցողներին պատմեցինք հուզիչ պատմություններ Շուշիի մոտ զոհված Գևորգյան ոստիկան-եղբայրների և Հադրութի մոտ վիրավորված խաղաղապահ եղբայրներ Սանեյանների մասին։
Մնացեք Sputnik Արմենիայի հետ, մենք կշարունակենք ամեն շաբաթն ամփոփել տպավորիչ լուսանկարներով։
Առատ ձյուն Երևանում
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19):
Ռոբերտ Քոչարյանի տարեց կողմնակիցը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19)։
Լևոն Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19)։
Ձնեմարդը` Eրևանի վերնիսաժում
Արցախյան պատերազմի ժամանակ ձեռքերը կորցրած խաղաղապահ Վարազդատ Սանեյանի զինգրքույկը
Արցախյան պատերազմի ժամանակ ձեռքերը կորցրած խաղաղապահ Վարազդատ Սանեյանի ծնողները՝ Սարիբեկն ու Լիանան
Առատ ձյուն Երևանում
Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների ծնողները՝ Արթուրն ու Արևիկը
Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների հայրը՝ Արթուրը
Առատ ձյուն Երևանում
Վանաձորի «Լաչինի շուկան»
Վանաձորի «Լաչինի շուկան»
Վանաձորի «Լաչինի շուկան»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ավտոերթը (2021թ․ հունվարի 24):
Պլաստիկ վիրաբույժ Ռիկարդո Ֆրատին համեմատել է հայտնի կանանց դեմքերի համաչափությունը ոսկե հատման կանոնի հետ։
Մաթեմատիկական հավասարությունը մշակվել է հին հույների կողմից. այն դիտարկում է դեմքի կատարյալ համաչափությունը որպես 3:2:3։ Դեմքի հարաբերակցությունը որոշվում է քթի հանդեպ ճակատի, ծնոտի հանդեպ՝ քթի վերլուծության ճանապարհով։
Հենց այդ հաշվարկների շնորհիվ է ցանկում հայտնվել Քիմ Քարդաշյանը․ «Նրա դեպքի կառուցվածքը շուռ տված եռանկյունի է հիշեցնում։ Դա հաճախ որպես ամենացանկալի դեմքի ձևի օրինակ են բերում», - ասել է բժիշկ Ֆրատին, չբացառելով, որ աստղը պլաստիկ վիրաբույժների օգնության է դիմել։
Ձնածածկ Ֆրանսիան․ գեղեցիկ լուսանկարներ հեքիաթային երկրից
Ամենայն հավանականությամբ` քթի ծայրի ռինոպլաստիկայի օգնությանն է դիմել նաև արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, որը նույնպես հայտնվել է Ֆրատիի ցանկում։ Նրա կարծիքով՝ Սասեքսի դքսուհին Դիսնեյի արքայադստեր դեմք ունի։
«Կատարյալների» ցանկում են հայտնվել նաև հեռուստաաստղեր Հոլի Ուիլոուբին ու Սյուզաննա Ռիդը, նաև դերասանուհի Միշել Կիգանը։
Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով
Դերասանուհի Քիմ Քարդաշյան
Դերասանուհի Միշել Կիգան
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլ
Դերասանուհի Ամանդա Հոլդեն
Երգչուհի Ռիտա Օրա
Քեմբրիջի դքսուհի Կեյթ Միդլթոն
Անգլիացի հաղորդավարուհի Սյուզանա Ռայդ
Բրիտանացի հեռուստաաստղ Բիլի Ֆայերս
Բրիտանացի դերասանուհի Հոլի Ուիլոբի
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։