Աշխարհի ամենահայտնի ավանդույթը, որը կապված է ցլերի հետ և բազմաթիվ վեճերի թեմա է դառնում, ցլամարտն է (իսպաներեն` Corrida):
Մեկին սեր, մյուսին՝ փող․ ի՞նչ է պատրաստում 2021-ը կենդանակերպի նշանների համար
2021 թվականի կապակցությամբ մենք մի քանի լուսանկարներ ենք ընտրել, որոնք արտացոլում են ցլի հետ կապված առավել հայտնի ավանդույթները։
Ցլի տարում սուտը ջրի երես դուրս կգա. աստղաբանը խորհուրդներ է տալիս հայերին
Ցուլը ջուրն է նետվում իսպանական Bous a la mar փառատոնի ժամանակ։
Չինաստանում Մյաո ժողովուրդների էթնիկ խումբը` ցլերի մենամարտի ժամանակ։
Կոստա Ռիկայում տղան խաղում է Feast of the Devils փառատոնի` ցլի կոստյումով մասնակցի հետ։
Եթովպիայում տղամարդը ցլի վրայով ցատկի արարողության ժամանակ։
Պամպլոնայում Սան Ֆերմինի փառատոնի մասնակիցները ցլերի հետ վազքի ժամանակ:
Հյուսիսային Իսպանիա, ցլամարտ
Պերու, ցլերի մենամարտ
Իսպանիա, կառնավալ։ Ցլի եղջյուրներ դրած տղամարդ
ԱՄՆ, ցլերով հեծյալների մրցույթ
Պորտուգալիայում անցկացվող փառատոնի մասնակիցները`ցլերի դիմակներով և ազգային հագուստով
Վիետնամում ցլի հետ հաղթող տղամարդը `ցլերի մենամարտից հետո
Ցլամարտիկ Մորանտե Դե Լա Պուբելան
Թաիլանդ, ֆերմերները ցլերի հետ վազքի ընթացքում
Ֆրանսիա, կառնավալի մասնակիցը`Բասկերի երկրի առասպելը մարմնավորող ցլի կոստյումով
Հայերի համար անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունը, թերևս, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն էր Մոսկվայում։ Ընդդիմությունը փորձեց խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ուղևորությունը։ Ակտիվիստները հունվարի 11-ի առավոտյան փակեցին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Բայց Փաշինյանը հասավ օդանավակայան և մեկնեց Մոսկվա։
Հանդիպման արդյունքներին շատերն էին սպասում, այդ թվում՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակիչները։ Լուրեր էին տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանի գծանշման հետևանքով Տիգրանաշենին սպառնում է նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Սյունիքի մարզի որոշ գյուղերին։ Sputnik Արմենիայի թղթակիցները մեկնեցին գյուղ՝ տեղում պարզելու, թե ինչ է կատարվում այնտեղ։
Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ելույթ ունեցավ խորհրդարանում: Հունվարի 14-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախարարը պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի և Արցախի իշխանությունների առաջնահերթությունները: Նա լուրջ մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության որոշ կետերի խախտումների կապակցությամբ։
Իսկ Արցախում վնասվածքներ ստացած զինծառայողները շարունակում են բուժվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է կենտրոն, հանդիպել ու շփվել ինչպես զինվորների, այնպես էլ բժիշկների հետ:
Թե ինչպիսին էր հունվարի երկրորդ շաբաթը, դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
Ընդդիմության կողմնակիցները փակել են օդանավակայան տանող ճանապարհը (հունվարի 11, 2021)։ Երևան
Իրավապահ մարմինների աշխատակիցները օդանավակայան տանող ճանապարհին (հունվարի 11, 2021): Երևան
Անցորդները Հանրապետության հրապարակում
Տիգրանաշեն գյուղի բնակիչ Խորեն Վարդանյանը զրուցում Է Sputnik Արմենիայի թղթակիցների հետ։ Արարատի մարզ
Արարատի մարզ, Տիգրանաշեն (հունվարի 11, 2021)
Փողոցային շունը նստել է պատռած բարձի փետուրների վրա։ Երևան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից առաջ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Ձմեռը Ֆրանսիայում անհավանական հրաշալի ժամանակ է: Մոգական լույսով ու Սուրբ Ծննդյան տոների համար զարդարված հեքիաթային փոքրիկ քաղաքներով:
Եթե Ձեզ թվում է, որ ձմռանը Ֆրանսիայում ցուրտ ու մռայլ է, ապա դուք մի փոքր սխալվում եք։ Որոշ ամրոցներ, իհարկե, գուցե և ծածկվում են ձյունով, իսկ փողոցներում ձնաբլրակների պատճառով անցնելը դժվար է, բայց բնավ ոչ ամեն տեղ է այդպես։ Ձմռան մեծ մասը Ֆրանսիայի տարածքի հիմնական մասում ջերմաստիճանը զրոյից բարձր է, դա հատկապես վերաբերում է երկրի հարավին։ Բայց չէ՞ որ ձմեռը միայն եղանակը չէ։ Դա նաև առանձնահատուկ մթնոլորտն է։ Սուրբ Ծննդյան զարդարանքներ, բոված շագանակների բույր և գլինտվեյնը (տաքացրած գինի) կարող են նկատելիորեն բարելավել շրջակա աշխարհի ընկալումը։
Մենք ընտրել ենք մի քանի կոլորիտային լուսանկարներ, որոնցով դուք կարող եք պատկերացում կազմել, թե ինչպիսին է Ֆրանսիան ձմռանը։
Ձնապատ Ռիքվիր գյուղը թռչնի թռիչքի բարձրությունից. Արևելյան Ֆրանսիա
Կինը լուսանկարում է Ստրասբուրգի Պետիտ-Ֆրանս շրջանը. Արևելյան Ֆրանսիա
Կինը վազում է Ստրասբուրգի ձնածածկ բուսաբանական այգում. Արևելյան Ֆրանսիա
Ձնածածկ խաղողի այգի Ռիքվիր գյուղում. Արևելյան Ֆրանսիա
Անտուն տղամարդը նստած է մայթեզրին Արևելյան Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքում
Արևելյան Ֆրանսիայի Ռիքվիր գյուղում փոստատարը մոտոցիկլետով ընթանում է ձնածածկ փողոցով
Սուրբ Ժակ Լե Մաժոր եկեղեցին և ձյան շերտով ծածկված խաղողի այգի Հունավիրում, Արևելյան Ֆրանսիա
Զբոսանք՝ Ստրասբուրգի ձնածածկ բուսաբանական այգում. Արևելյան Ֆրանսիա
Ֆրանսիայի արևելքում գտնվող Կայզերսբերգ գյուղում ավանդական ֆախվերկ (արկղային) ոճով կառուցված տան տանիքը՝ ձյան հաստ շերտով ծածկված
Ֆրանսիայի արևելքում առատ տեղումներից հետո կինը Կայզերսբերգ գյուղի փողոցում ձյուն է մաքրում
Սուրբ Ժակ Լե Մաժոր եկեղեցին և ձյան շերտով ծածկված խաղողի այգի Հունավիրում, Արևելյան Ֆրանսիա
Կինը ձյան տակ քայլում է Արևելյան Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի փողոցով
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։