Արցախի Հաթերք գյուղի քսանհինգ բնակիչներ, որոնցից 21-ը` երեխաներ, մկրտվեցին Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում։ Նրանքս Հայաստան են եկել սեպտեմբերի վերջին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական ագրեսիան Արցախի հանդեպ։
Արարողությունը իրականացրեց Տեր Ստեփանոս Իգնաթևոսյանը։ Հոգևորականն արցախցիների համար բացառություն արեց և խմբային ծես իրականացրեց։ Երեխաների կողքին սուրբ մյուռոնով օծվեց նաև 83-ամյա Ժասմին Գրիգորյանը։ Մկրտվողներից ամենակրտսերը 7-ամսական մի աղջնակ էր`Նելլին։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում 83-ամյա կինը պատմեց, որ նա դեռ առաջին Արցախյան պատերազմից էր ցանկանում մկրտվել, բայց տարբեր հանգամանքներից ելնելով չի հաջողվել։
«Մեր ընտանիքում այսօր հինգ հոգի մկրտվել է` ես, թոռնուհիս և նրա երեք դուստրերը։ Հուսամ` Աստված կպահի մեզ բոլորիս ու ամենակարևորը մեր տղամարդկանց, որոնք հիմա հայրենիք են պաշտպանում», – նշեց տատիկը։
Բոլոր մկրտված արցախցիների կնքահայրը ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սուքիասյանն է։ Հենց նա է իր Սևանի հյուրանոցում հյուրընկալել արցախցիներին։ Դեպի Սևանավանք էքսկուրսիայի ժամանակ է։ երեխաները նրան հայտնել են մկրտվելու ցանկության մասին, և Ստեփանյանը խոստացել է կազմակերպել սուրբ մկրտությունն ու ծախսերն էլ հոգալ։
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
Սևանավաքում խմբային մկրտություն էր
Սևանավաքում խմբային մկրտություն էր
Բոլորի կնքահայրը գործարար Արթուր Սուքիասյան է։
Մկրտվեց նաև 84–ամյա մի կին ու իր ծոռները
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
Մկրտվեց նաև 84–ամյա մի կին ու իր ծոռները
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
7-ամսական մի աղջնակի`Նելլի մկրտությունը
Սևանավաքում խմբային մկրտություն էր
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
7-ամսական մի աղջնակի`Նելլի մկրտությունը
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
Սևանավանքում մկրտել են 20-ից ավելի արցախցի երեխաների
Ընդամենը երկու օրում Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողության որոշ լուսնկարներ տարածվեցին համացանցով մեկ։ Անմիջապես շատ պահանջված դարձավ ձեռնոցներով Բերնի Սանդերսի լուսանկարը։
Սենատորի հանդերձանքը մեմերի և կատակների ալիք բարձրացրեց սոցցանցերում, սակայն նաև բազմաթիվ հիացական ու ջերմ արձագանքների արժանացավ։
Պահակախումբն ընդհանրապես տարբերվեց. մեկը հանդիսավարի դերում էր` ներկայացնելով կարևոր անձանց, մյուսը հազիվ թևանցուկ էր արել ամերիկյան փոփ աստղին։ Ինչ–որ մեկն էլ Քամալա Հարիսի առաջ հետույքն էր տնկել` անմիջապես տեսախցիկի օբյեկտիվին ուղղված, իսկ արարողության գլխավոր հերոս Բայդենը հիշվեց երկար շիկահեր մազերի ֆոնին։
«Թող Աստված օգնի ինձ». Ջո Բայդենը երդվեց
Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը կայացավ հունվարի 20-ին և տարբերվեց նախորդ մյուս բոլոր արարողություններից ազգային գվարդիայի մեծաթիվ կազմով, հանդիսատեսի փոխարեն Ամերիկայի դրոշների առատությամբ և հյուրերի համեստ թվով։
Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը տիկնոջ` Ջիլ Բայդենի հետ, երդմնակալության արարողության ժամանակ
Սենատոր Բերնի Սանդերսը` Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը` Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը տիկնոջ` Ջիլ Բայդենի հետ, երդմնակալության արարողության ժամանակ
Աշխատակիցները երդմնակալության արարողությունից հետո հավաքում են գետնին ընկած գլխարկները
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը` Վաշինգտոնում 59-րդ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ
Լեդի Գագան` Վաշինգտոնում ԱՄՆ 59-րդ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ
ԱՄՆ 59-րդ նախագահ Ջո Բայդենը` երդմնակալության արարողության ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, առաջին տիկին Ջիլ Բայդենը, փոխնախագահ Քամալա Հարիսն ու նրա ամուսինը` Դուգ Էմհոֆը, Վաշինգտոնում նախագահի երդմնակալության արարողությունից հետո
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ազգականի` Ամարա Աջագուի հետ, Վաշինգտոնում նախագահի երդմնակալության արարողության պատվին կազմակերպված շքերթի ժամանակ
Մի քանի ժամ անց Վաշինգտոնում կկայանա Ջոզեֆ Բայդենի երդման արարողությունը։ ԱՄՆ համար մեծ նշանակություն ունեցող այս իրադարձությունը բոլոր նախագահների օրոք երկար ու հանգամանալից պատրաստության փուլ է անցել. երդում, պատվավոր հյուրեր, փոփ աստղեր և այլն։
Երդմնակալության այս արարողությունը տարբերվելու է բոլոր նախորդներից, առաջին հերթին՝ անվտանգության բարձր միջոցառումներով։ Ազգային գվարդիայի 25 հազար զինծառայողներ հսկելու են կարգուկանոնը։ Նրանց շարքում են ոստիկանությանը և Գաղտնի ծառայության աշխատակիցները:
Անվտանգության խնդիրն այսքան սուր դրված չէր լինի, եթե մի քանի օր առաջ տեղի չունենար Կապիտոլիումի գրոհը։ Սակայն հատուկ նախազգուշական միջոցները պայմանավորված են ոչ միայն այա հանգամանքով. անհրաժեշտ է նաև պահպանել հակահամաճարակային կանոնները կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով։ Հյուրերին հանձնարարվել է իրենց հետ ունենալ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ և դիմակներ։ Բայց ինչպես երևում է լուսանկարներում, կանոնները չեն տարածվում բոլորի վրա:
Հասարակ քաղաքացիներին խորհուրդ են տվել մնալ տանը, իսկ ծառուղում մարդկանց տեղերը կզբաղեցնեն 200 հազար ամերիկյան դրոշները։
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ԱՄՆ-ում զրուցում է Սպիտակ տան Արևմտյան թևի անձնակազմի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման վերջին օրը
Ջո Բայդենի երդմնակալության օրը Վաշինգտոնում ուժեղացվել է անվտանգության հսկումը
Ջո Բայդենի երդմնակալության օրը Վաշինգտոնում ուժեղացվել է անվտանգության հսկումը
Վաշինգտոնում պատրաստվում են Ջո Բայդենի երդմնակալությանը
Վաշինգոտնում պատրաստվում են նորընտիր նախագահի երդմնակալությանը
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ԱՄՆ-ում զրուցում է Սպիտակ տան Արևմտյան թևի անձնակազմի հետ
Ծովային զորքերը Կապիտոլիումի արևմտյան ճակատի մասում. Բայդենի երդմնակալությունից առաջ
Ամերիկյան դրոշներ Վաշինգտոնի ազգային ծառուղում. Բայդենի երդմնակալությունից առաջ
Կապիտոլիում. Բայդենի երդմնակալությունից առաջ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ
ԱՄՆ-ի ծովային հետևակը Սպիտակ տան մոտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան հեռանում են Սպիտակ տնից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան հեռանում են Սպիտակ տնից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան հեռանում են Սպիտակ տնից
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը
Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ: