Գյումրիում ժամանակավոր ապաստան գտած արցախցի փոքրիկների աչքերը լի են խաղաղության և հայրիկների վերադարձի սպասումով։ Նրանք վախենում են կրակոցների ձայներից, բայց երազում են վերադառնալ հայրենի Արցախ, շարունակել իրենց մանկական խաղերը բակի` արդեն հարազատ դարձած ընկերների հետ, հաճախել դպրոց ու մանկապարտեզ։
Մոսկվայից` Մոսկովյան․ Նարինե Աբգարյանն օգնում է արցախցի կանանց. լուսանկարներ
Անմեղ մանուկները վստահ են` այս օրերին իրենց մենակ թողած ու առաջնագծում հայրենիքը պաշտպանող հայրիկներն ու ավագ եղբայրները շուտով խաղաղություն կկերտեն իրեն սիրելի Արցախում։
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում նրանք ժպտում են ու պատմում իրենց երազանքների մասին։
Նշենք, որ վերջին տվյալներով` Արցախում ադրբեջանա–թուրքական ագրեսիայի հետևանքով ապաստան են գտել 90 հազար արցախցիներ։

Նարեկ՝ 11 տարեկան, Մարտակերտից է։ Երազում է զինվոր դառնալ ու վերադառնալ Արցախ։

Նունե՝ 2 տարեկան. Արցախի Մաճկալաշեն գյուղից

Փայլակ՝ 15 տարեկան. Քաշաթաղի Շիրակ գյուղից, կարոտել է իր գյուղն ու դասընկերներին, երազում է վերադառնալ Արցախ

Հայկ՝ 13 տարեկան, Ստեփանակերտից է։ Հայրը ռազմաճակատում է, ուզում է գործարար դառնալ, վերադառնալ և շենացնել Արցախը։

Անի՝ 7 տարեկան, Քաշաթաղի Իշխանաձոր գյուղից է։ Երազում է խաղաղության մասին, ուզում է երգչուհի դառնա։

Նարեկ՝ 2.5 տարեկան, Ստեփանակերտից է։ Վախենում է աղմուկից։

Անգելինա՝ 11 տարեկան, Ստեփանակերտից։ Երազում է խաղաղություն նկարել ու վերադառնալ Արցախ։

Նոյ՝ 4 տարեկան, Մաճկալաշեն գյուղից է։ Հայրը առաջնագծում է շատ է կարոտել հայրիկին, վախենում է կրակոցներից, երազում է վերադառնալ Արցախ։

Կարեն՝ 4 տարեկան, Ստեփանակերտից է։ Հայրն առաջագծում է, վախենում է սև ինքնաթիռներից, երազում է վերադառնալ Արցախ։

Անգելինա՝ 6 տարեկան, Մարտակերտից է։ Ուզում է նորից դպրոց գնալ, կարոտել է դասընկերուհուն՝ Սիլվիկին, երազում է վերադառնալ Արցախ։

Վիկտոր՝ 12 տարեկան, Քաշաթաղի Կումայրի գյուղից է։ Երազում է վերադառնալ Արցախ։

Կարոլինա՝ 4 տարեկան, Կոճղուտից է։ Կարոտել է հայրիկին, երազում է վերադառնալ Արցախ։

Գևորգ՝ 4 տարեկան, Քաշաթաղի Իշխանաձոր գյուղից է։ Երազում է վերադառնալ Արցախ։

Գալինա՝ 10 տարեկան, Ստեփանակերտից է։ Ուզում է պատերազմն ավարտվի, որ ինքը վերադառնա Արցախ։

Վարդան 1 տարեկան, Քաշաթաղից է։
Հայաստանի մայրաքաղաքն այսօր կրկին փոթորկուն էր։ ԱԺ–ի հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր խորհրդարան։ Սկզբում բազմաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ, որպեսզի ապահովեն վարչապետի անվտանգ դուրս գալը։ Ապա այդ ուժերը, և ոչ միայն նրանք, տեղափոխվեցի ԱԺ–ի մոտ։
Խորհրդարանի պատուհաններից քաղաքացիներն ու ԶԼՄ–ները նկատել ու արձանագրել էին դիպուկահարների և հրազենի, որոնք ուղղված էին ցուցարարների կողմը` ի պաշտպանություն ՀՀ վարչապետի ու կառավարության։
Իսկ Բաղրամյան պողոտայում` խորհրդարանի դիմաց, շարունակվում էր Հայրենիքի փրկության շարժման և Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների հանրահավաքը։
Sputnik Արմենիայի լուսանկարները կպատմեն Երևանի այսօրը։

Հայաստանի խորհրդարանը

Դիպուկահարները` ՀՀ ԱԺ–ում

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Վազգեն Մանուկյանը պատրաստվում է ելույթի

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` Բաղրամյան պողոտայում
Orbital Assembly Corporation (OAC) կորպորացիան 2025 թվականին կսկսի ցածր երկրային ուղեծրում Voyager առաջին տիեզերական հյուրանոցի շինարարությունը:
Daily Mail-ը գրում է, որ հյուրանոցը կարող է շահագործման հանձնվել արդեն 2027 թվականին։ Այն մեծ շրջանակի տեսք կունենա ու կպտտվի՝ արհեստական ձգողականություն ստեղծելու համար։ Ձգողականությունը կլինի նույնը, ինչ լուսնի վրա է: Հյուրանոցը հագեցած կլինի ռեստորաններով, բարերով, մարզադահլիճով, կինոթատրոնով, սպա սրահով։ Այնտեղ միաժամանակ կարող են 400 մարդ հյուրընկալվել:
Դեռևս չի հաղորդվում հյուրանոցի շինարարության ու գիշերակացի արժեքը, սակայն հայտնի է, որ Voyager-ը կունենա պտտվող օղակի արտաքին կողմին կցված խցիկներ: Որոշ խցիկներ կվաճառվեն տիեզերական գործակալություններին՝ տարբեր հետազոտություններ իրականացնելու համար։
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Ներքին օղակը կդառնա տիեզերանավերի «կայանատեղի»՝ ուղևորներին ու բեռները տեղ հասցնելու համար: Իսկ բնակելի օղակում կլինեն ոչ միայն սենյակներ, այլև մարզասրահ, խոհանոց, ռեստորան, բար ու անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Տիեզերական հանգստի սիրահարները կարող են ձեռք բերել 20 x 12 մ մոդուլներ մասնավոր առանձնատան համար, իսկ գործարարները կարող են ձեռք բերել մոդուլներ ուղեծրում բիզնես վարելու համար:
Հայտնի է նաև, որ հյուրանոցի կառուցման ծախսերը նվազում են բազմակի օգտագործման կրիչ–հրթիռների շնորհիվ։
Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին

Voyager Station տիեզերական հյուրանոց

Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը

Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը

Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում

Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ

Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում

Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում

Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
