2014 թվականի ամռանը Մելնիկովը Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ականատեսն է եղել։ Նրա լուսանկարները հեղինակավոր միջազգային մրցանակների են արժանացել։
Հիմա էլ նա տեսել է այն մարդկանց ցավը, որոնց կյանքը պատերազմի է վերածվել սեպտեմբերի 27-ից հետո` մահացած մարդիկ, ամուսիններին ու որդիներին հուղարկավորող կանայք, քանդված տներ ու ենթակառուցվածքներ։
Կարևոր է, որ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ–ը պայծառ լուսանկար է հրապարակել
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները
«Մայրը կրկնում էր` ինչո՞ւ հենց դու». բրազիլացի ռազմական թղթակիցը պատմում է Արցախի մասին
«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». Արցախում վիրավորված զինվորը չի խաբում հարսնացուին

Շուշիի հրթիռակոծության ժամանակ քանդված Սուրբ Ղազանչեչոց եկեղեցում (2020 թվականի հոկտեմբերի 11)

Ստեփանակերտի դպրոցի շենքում թաքնված կին (2020 թվականի հոկտեմբերի 21)

Ստեփանակերտի բնակելի տան նկուղում (2020 թվականի հոկտեմբերի 20)

Տղան ժամանակավորապես տեղավորվել է Ստեփանակերտի դպրոցի շենքում (2020 թվականի հոկտեմբերի 21)

Ստեփանակերտի բնակելի տան նկուղում (2020 թվականի հոկտեմբերի 20)

Ապաստարանում (2020 թվականի հոկտեմբերի 19)

Ստեփանակերտի բնակելի տան նկուղում (2020 թվականի հոկտեմբերի 21)

Երիտասարդ աղջիկը կատվի հետ տան նկուղում, (2020 թվականի հոկտեմբերի 19)

Ստեփանակերտում, (2020 թվականի հոկտեմբերի 19)

Աջ կողմում նստած կինն իր ծննդյան օրն է նշում Ստեփանակերտի ապաստարաններից մեկում (2020 թվականի հոկտեմբերի 18)

Տղամարդն իր տանը, որը վնասվել է Շոշ գյուղի հրթիռակոծության ժամանակ (2020 թվականի հոկտեմբերի 17)

Տարեց կինը Ստեփանակերտի տան նկուղում (2020 թվականի հոկտեմբերի 19)

Կամավորը դեղորայք է փոխանցում տարեց կնոջը Ստեփանակերտում (2020 թվականի հոկտեմբերի 16)

Վարսահարդարը կտրում է տղամարդու մազերը Ստեփանակերտի բնակելի տան նկուղում (2020 թվականի հոկտեմբերի 16)

Տարեց տղամարդը իր տան նկուղում (2020 թվականի հոկտեմբերի 16, Ստեփանակերտ)

Կանայք ապաստարանում (2020 թվականի հոկտեմբերի 16)

Ուխտասար համայնքի բնակիչը նռան ծառի մոտ (2020 թվականի հոկտեմբերի 14)
Հայաստանի մայրաքաղաքն այսօր կրկին փոթորկուն էր։ ԱԺ–ի հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր խորհրդարան։ Սկզբում բազմաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ, որպեսզի ապահովեն վարչապետի անվտանգ դուրս գալը։ Ապա այդ ուժերը, և ոչ միայն նրանք, տեղափոխվեցի ԱԺ–ի մոտ։
Խորհրդարանի պատուհաններից քաղաքացիներն ու ԶԼՄ–ները նկատել ու արձանագրել էին դիպուկահարների և հրազենի, որոնք ուղղված էին ցուցարարների կողմը` ի պաշտպանություն ՀՀ վարչապետի ու կառավարության։
Իսկ Բաղրամյան պողոտայում` խորհրդարանի դիմաց, շարունակվում էր Հայրենիքի փրկության շարժման և Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների հանրահավաքը։
Sputnik Արմենիայի լուսանկարները կպատմեն Երևանի այսօրը։

Հայաստանի խորհրդարանը

Դիպուկահարները` ՀՀ ԱԺ–ում

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Վազգեն Մանուկյանը պատրաստվում է ելույթի

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` Բաղրամյան պողոտայում
Orbital Assembly Corporation (OAC) կորպորացիան 2025 թվականին կսկսի ցածր երկրային ուղեծրում Voyager առաջին տիեզերական հյուրանոցի շինարարությունը:
Daily Mail-ը գրում է, որ հյուրանոցը կարող է շահագործման հանձնվել արդեն 2027 թվականին։ Այն մեծ շրջանակի տեսք կունենա ու կպտտվի՝ արհեստական ձգողականություն ստեղծելու համար։ Ձգողականությունը կլինի նույնը, ինչ լուսնի վրա է: Հյուրանոցը հագեցած կլինի ռեստորաններով, բարերով, մարզադահլիճով, կինոթատրոնով, սպա սրահով։ Այնտեղ միաժամանակ կարող են 400 մարդ հյուրընկալվել:
Դեռևս չի հաղորդվում հյուրանոցի շինարարության ու գիշերակացի արժեքը, սակայն հայտնի է, որ Voyager-ը կունենա պտտվող օղակի արտաքին կողմին կցված խցիկներ: Որոշ խցիկներ կվաճառվեն տիեզերական գործակալություններին՝ տարբեր հետազոտություններ իրականացնելու համար։
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Ներքին օղակը կդառնա տիեզերանավերի «կայանատեղի»՝ ուղևորներին ու բեռները տեղ հասցնելու համար: Իսկ բնակելի օղակում կլինեն ոչ միայն սենյակներ, այլև մարզասրահ, խոհանոց, ռեստորան, բար ու անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Տիեզերական հանգստի սիրահարները կարող են ձեռք բերել 20 x 12 մ մոդուլներ մասնավոր առանձնատան համար, իսկ գործարարները կարող են ձեռք բերել մոդուլներ ուղեծրում բիզնես վարելու համար:
Հայտնի է նաև, որ հյուրանոցի կառուցման ծախսերը նվազում են բազմակի օգտագործման կրիչ–հրթիռների շնորհիվ։
Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին

Voyager Station տիեզերական հյուրանոց

Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը

Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը

Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում

Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ

Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում

Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում

Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արցախյան պատերազմի օրերին ինքն է «Հայեր միացեք» ռուսական նախաձեռնությանը փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի տվյալները, որպեսզի կապ հաստատեն պատգամավորի հետ և նրա օգնությամբ մարդասիրական բեռ ուղարկեն Հայաստան։
Նշենք, որ պատերազմի ժամանակ «Հայեր, միացեք» նախաձեռնությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան խորհրդով մարդասիրական բեռ է ուղարկել «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, սակայն ստացականներ չի ստացել: Երեկ կայացած ասուլիսի ընթացքում նախաձեռնության ներկայացուցիչ Բադալ Պարյանը պարզաբանում է պահանջել Արամ Թանանյանից, թե ինչու է բեռն ուղարկվել հենց Հայկ Սարգսյանի անունով: Նա նաև պահանջել էր, որ իշխանությունները հաշվետվություն ներկայացնեն, թե որքան սաղավարտ, զրահաբաճկոն, գիշերային տեսողության սարքեր և ռադիոսարքեր է ստացել Հայաստանը:
Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ պատերազմի օրերին մաքսատունն իրականացրել է Ռուսաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական բեռը գրանցելու և ձևակերպելու իր բոլոր պարտավորությունները։ Բացի այդ, ամեն ինչ հատ–հատ գրանցվել է և ուղարկվել հասցեատիրոջը:
Այլ հարց է, թե ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց անունով ուղարկվել է բեռը, ինչպես են բաշխել դրանք։
«Մարտական գործողությունների ամենասկզբից Ռուսաստանում գտնվող հայերը, եկեղեցին, առանձին գործարարներ կենտրոնացրել էին իրենց ուժերը: Ինձ սկսեցին զանգել և հարցնել` ինչպես և ինչով օգնեն մեր երկրին», - պատմեց Թանանյանը:
Նրա խոսքով՝ ինքը միացավ գործընթացին: Որոշվեց ուղարկվող մարդասիրական օգնությունը գրանցել ֆիզիկական անձանց անունով, քանի որ իրավաբանական անձանց, կազմակերպությունների դեպքում նրանք ստիպված կլինեին բեռի ծավալի 20%-ի չափով ԱԱՀ վճարել: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարգավորման այլ կանոններ էին կիրառվում, քանի որ նրանք կարող էին դիմել կառավարությանը, տվյալներ ներկայացնել, որ բեռը մարդասիրական է, և դրանից հետո կազատվեին վճարներից:
Երբ բեռներն ուղարկում էին կոնկրետ ֆիզիկական անձանց անուններով, նույն անունների կրկնությունը հարցեր ծնեց ռուսական մաքսատանը` արդյոք այդ մարդիկ հուսալի՞ են: Արդյունքում որոշվեց ներգրավել լրացուցիչ անձանց, որոնք քիչ թե շատ հայտնի էին: Եվ «ցանկում» հայտնվեցին նոր ազգանուններ, այդ թվում` պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը:
Թանանյանի խոսքով` ինքը շատ է ուրախացել, որ հնարավոր է դարձել նաև ԱԺ պատգամավորի անունով բեռ ուղարկել: Սարգսյանի անունը փոխանցել է բոլոր նրանց, ովքեր չեն իմացել` ում ուղարկեն բեռը: Վերջիններս սկսել են բեռները ձևակերպել պատգամավորի անունով:
«Երբ որոշվեց ԱԱՀ-ից ազատել նաև մարդասիրական օգնություն ստացող կազմակերպություններին, որպես հասցեատեր սկսեցին նշել նաև իրավաբանական անձանց», - ասաց Թանանյանը:
Այդ ժամանակ խրախուսվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին դրամական միջոցների փոխանցումը, քանի որ դա թույլ կտար ավելի արդյունավետ օգտագործել ֆինանսական ռեսուրսներն ու բացառել ավելորդ ծախսերը:
Թանանյանը նշեց, որ իր մոտ կասկած չի առաջացել, թե որևէ մեկը կարող է բեռը տեղ չհասցնել: Մաքսատանը, ինչպես Ռուսաստանից դուրս գալիս, այնպես էլ Հայաստան մուտք գործելիս, բեռները, հստակ գրանցվել են: Ըստ նրա` խորհուրդ էր տրվում բեռներն ուղարկել ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության, իսկ որոշ դեպքերում` նաև ՊՆ-ի հասցեներին:
«Հետևաբար մենք չէինք կարող դրանք վերաձևակերպել այլ հասցեատերերի վրա», - ասաց Թանանյանը:
Նա նշեց, որ բեռներն ուղարկվում էին շուրջօրյա ռեժիմով և որպես մարդասիրական օգնություն՝ արտահերթ: Քանի որ մարդասիրական բեռները ձևավորվում էին տարբեր աղբյուրներից, դրանց իրական գնահատումը լրացուցիչ ժամանակ էր պահանջում, ինչը պատերազմի օրերին չկար: Այդ պատճառով դրանք գրանցվում էին ոչ թե հաշիվ-ապրանքագրերի տեսքով, այլ ձևաթղթերի՝ խորհրդանշական գումարների նշմամբ: Դա արվում էր նաև ձևակերպման ժամանակ մաքսավճարների նվազեցման համար:
Ինչպես ընդգծեց Թանանյանը, բեռ բերած յուրաքանչյուր մեքենայի հարցն առանձին հստակեցվել է մաքսային ծառայության հետ, և բացի համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց, նաև կոնկրետ պարզաբանումներ են տրվել բեռների մասին:
Թանանյանը նշեց, որ բոլոր տվյալները ստացել է ուղարկողներից` բեռը ձևակերպելու փուլում: Ուղարկողները հետևել են` ինչպես է իրենց բեռը ուղարկման կետից հասել ստացողին: Այդ պատճառով էլ Թանանյանին զարմացնում են այն խոսակցությունները, թե որոշ բեռներ կարող էին հասցեատիրոջը չհասնել:
Հիշեցնենք` ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր տարածել, որ Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Արշակյանը և Էդուարդ Աղաջանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով գնումներ են կատարել շուկայականից մի քանի անգամ թանկ գներով։ Փետրվարի 28-ին Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում ծավալուն գրառում արեց` վստահեցնելով, որ այդ տեղեկությունը ստոր կեղծիք է։
Նա հայտարարեց, որ նման հոդվածները իրականության հետ որևէ աղերս չունեն, պարունակում են կեղծ մեղադրանքներ և վնաս են հասցնում ոչ միայն իր հեղինակությանը, այլև ամբողջ երկրի, որովհետև հաջորդ անգամ, եթե նորից սփյուռքի օգնության կարիքը լինի, մարդիկ այլևս բեռներ չեն ուղարկի՝մտածելով, որ դրանք յուրացվում են և նպատակին չեն ծառայում։
Նա պատմել էր, թե ինչ է եղել իրականում։ Սարգսյանի խոսքով ՝ պատերազմի օրերին իր հետ կապ է հաստատել Վիտալի անունով մի երիտասարդ և ասել, որ ընկերներով ցանկանում են որպես օգնություն ապրանքներ ուղարկել ՀՀ, բայց այնպես, որ ազատվեն հարկերից։ Խնդրել է օգնել այդ գործընթացը կազմակերպել և համաձայնություն տալ, որ բեռն ուղարկեն պատգամավորի անունով։ Սարգսյանը ուղարկել է իր անձնագրի տվյալները։ Բեռը նրա անունով ուղարկել են Հայաստան։ Սարգսյանը կապ է հաստատել ՊԵԿ աշխատակիցների հետ, մաքսային մարմինները ամբողջ բեռը սահմանված ընթացակարգով ձևակերպել են և հանձնել արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Սարգսյանի հավաստմամբ` բեռի տնօրինումը և բաշխումը իրականացրել է ԱԻՆ-ը, և ինքը որևէ կապ չի ունեցել բեռի տնօրինման հետ։
Պատգամավորը նաև նշել է, որ այդ դեպքից անցել է շուրջ 4 ամիս, և որևէ մեկն իրեն դժգոհություն չի հայտնել, հակառակը` բեռ ուղարկող Վիտալին բազմիցս շնորհակալություն է հայտնել իրեն օգնելու համար։
