1994 թվականից հետո Ստեփանակերտն առաջին անգամ հայտնվել է կրակի տակ։ Պատերազմը ներխուժել է քաղաքացիների կենցաղ, հիշեցրել ղարաբաղյան պատերազմի առաջին տարիները։
Մայրաքաղաքի բնակիչները սարսուռով են հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ Ադրբեջանի ԶՈւ-ն սկսեց հրետակոծել։ Ու թեև նրանք համոզված էին, որ թշնամին արթուն է, սակայն լայնամասշտաբ պատերազմն ասես հետ է տվել ժամանակն ու հիշեցրել 90-ականների շրջափակումը։ Այժմ Ստեփանակերտի բնակիչները նորից սովորում են հարմարվել նոր պայմաններին։ Նրանք արդեն երկու գիշեր է՝ ստիպված են ապրել նկուղներում ու հատուկ թաքստոցներում։
Sputnik Արմենիայի ֆոտոշարքը պատմում է քաղաքի բնակիչների առօրյայի մասին ռազմական դրության պայմաններում։ Գիշերը մթության մեջ ննջող Ստեփանակերտում , նույնիսկ մթերային խանութների մեծ մասը փակ է, շուկան աշխատում է միայն որոշակի ժամերի։ Չեն գործում դպրոցները, մանկապարտեզներն ու բուհը։ Միայն դեղատներն են շուրջօրյա աշխատում, հիվանդանոցներում վիրավորների թիվն ավելանում է. նրանց շարքում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։
Սակայն քաղաքացիները ոչ միայն ըմբռնումով են մոտենում իրավիճակին, այլև չեն ընկճվում։ Նրանք ամուր կանգնած են իրենց հողի վրա ու ամեն կերպ շարունակում են աջակցել ճակատին և առաջին անհրաժեշտության իրեր հավաքում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Առաջին լուսանկարներն առաջնագծից. #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Տղամարդիկ՝ Ստեփանակերտի օրվա առթիվ շնորհավորական պաստառի դիմաց։ Քաղաքը տոնը նշել են պատերազմի սկզբից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին

Տղաները տան համար հաց են գնել

Мирная жизнь в Степанакерте

Պապը շուկայում ավանդական սուրճ է եփում

Ընտանիքը Արցախի սահմանամերձ գյուղերից Ստեփանակերտ է տեղափոխվել

Տղամարդը ցայտաղբյուրից ջուր է խմում

Ժպտացող զինծառայողը քաղաքային ավտոբուսում

Կյանքը շարունակվում է․ ղարաբաղյան հյութեղ նռները շուկա են բերում

Ստեփանակերտի փողոցներում անցորդները պակասել են, բայց դեռ կան

Երեխաները թաքստոցում, փոքրիկները չեն ընկճվում

Քաղաքով մեկ զինծառայողներ են

Կյանքը Ստեփանակերտում շարունակվում է․ հենց այսպիսի կյանքի համար է ճակատում պատերազմ մղվում

Ստեփանակերտում արևոտ եղանակ է

Պապը կանգնել է Արցախի խորհրդանիշներով պաստառների դիմաց և մտորում է

Ամբողջ քաղաքում Արցախի դրոշներ են, դա կապված չէ առաջնագծում տիրող իրավիճակի հետ։ Ստեփանակերտը միշտ է այդպիսին

Հուզիչ լուսանկար. տղան նայում է խաղալիքների փակ խանութի ցուցափեղկին

Գրեթե բոլոր խանութները փակ են, սա հատուկենտ գործոց մթերային խանութ մեկն է

Ընտանիքը հավաքվել ու թաքստոց է գնում

Մեքենան առաջին անհրաժեշտության իրեր՝ դեղորայք ու մթերք է ռազմաճակատ տանում

Քաղաքի բոլոր սրճարանները փակ են, բայց երիտասարդները չեն ընկճվում

Չնայած պատերազմին՝ կինը ժենգյալով հաց է պատրաստում

Կանայք Ստեփանակերտի կենտրոնում գտնվող նստարանին նստած զրուցում են. գլխավոր թեման առաջնագծում տիրող իրավիճակն է

Քաղաքում ոստիկանները պարեկություն են իրականացնում. նրանք կողքին տարեց զույգ է քայլում

Աղավնիները ճախրում են եկեղեցու շուրջ
Հայաստանի մայրաքաղաքն այսօր կրկին փոթորկուն էր։ ԱԺ–ի հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր խորհրդարան։ Սկզբում բազմաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ, որպեսզի ապահովեն վարչապետի անվտանգ դուրս գալը։ Ապա այդ ուժերը, և ոչ միայն նրանք, տեղափոխվեցի ԱԺ–ի մոտ։
Խորհրդարանի պատուհաններից քաղաքացիներն ու ԶԼՄ–ները նկատել ու արձանագրել էին դիպուկահարների և հրազենի, որոնք ուղղված էին ցուցարարների կողմը` ի պաշտպանություն ՀՀ վարչապետի ու կառավարության։
Իսկ Բաղրամյան պողոտայում` խորհրդարանի դիմաց, շարունակվում էր Հայրենիքի փրկության շարժման և Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների հանրահավաքը։
Sputnik Արմենիայի լուսանկարները կպատմեն Երևանի այսօրը։

Հայաստանի խորհրդարանը

Դիպուկահարները` ՀՀ ԱԺ–ում

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Վազգեն Մանուկյանը պատրաստվում է ելույթի

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` Բաղրամյան պողոտայում
Orbital Assembly Corporation (OAC) կորպորացիան 2025 թվականին կսկսի ցածր երկրային ուղեծրում Voyager առաջին տիեզերական հյուրանոցի շինարարությունը:
Daily Mail-ը գրում է, որ հյուրանոցը կարող է շահագործման հանձնվել արդեն 2027 թվականին։ Այն մեծ շրջանակի տեսք կունենա ու կպտտվի՝ արհեստական ձգողականություն ստեղծելու համար։ Ձգողականությունը կլինի նույնը, ինչ լուսնի վրա է: Հյուրանոցը հագեցած կլինի ռեստորաններով, բարերով, մարզադահլիճով, կինոթատրոնով, սպա սրահով։ Այնտեղ միաժամանակ կարող են 400 մարդ հյուրընկալվել:
Դեռևս չի հաղորդվում հյուրանոցի շինարարության ու գիշերակացի արժեքը, սակայն հայտնի է, որ Voyager-ը կունենա պտտվող օղակի արտաքին կողմին կցված խցիկներ: Որոշ խցիկներ կվաճառվեն տիեզերական գործակալություններին՝ տարբեր հետազոտություններ իրականացնելու համար։
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Ներքին օղակը կդառնա տիեզերանավերի «կայանատեղի»՝ ուղևորներին ու բեռները տեղ հասցնելու համար: Իսկ բնակելի օղակում կլինեն ոչ միայն սենյակներ, այլև մարզասրահ, խոհանոց, ռեստորան, բար ու անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Տիեզերական հանգստի սիրահարները կարող են ձեռք բերել 20 x 12 մ մոդուլներ մասնավոր առանձնատան համար, իսկ գործարարները կարող են ձեռք բերել մոդուլներ ուղեծրում բիզնես վարելու համար:
Հայտնի է նաև, որ հյուրանոցի կառուցման ծախսերը նվազում են բազմակի օգտագործման կրիչ–հրթիռների շնորհիվ։
Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին

Voyager Station տիեզերական հյուրանոց

Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը

Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը

Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում

Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ

Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում

Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում

Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։
