Ու թեև առողջապահության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ մաքուր օդին դիմակներ կրելն անիմաստ է, Երևանի փողոցներում կարելի է տեսնել ամենատարբեր դիմակների բազմազան տեսակներ` ինչպես սեփական արտադրության, այնպես էլ գործարանային։
Դեղատներում այս օրերին դիմակներ գտնելը դժվար է, սակայն տնտեսական խանութներում պակաս չկա։ Արդեն հայտնվել էսթետներ, որոնք դիմակը հարմարեցնում են զգեստի գույնին, կան նաև այնպիսիք, որոնք անձամբ են դիմակները կարում և նույնիսկ բաժանում անցորդներին (բժշկությունն այս փաստը չի ողջունում)։
Այս թեմային նվիրված անեկդոտներ են հյուսվում և բազմաթիվ մեմեր ծնվում։ Օրինակ` հայ «քյառթու» տղան ատում էր կանացի ամեն բան, բայց կորոնավիրուսի վախից վարդագույն դիմակ է կրել։
Sputnik Արմենիայի լուսանկարիչները բավական երկար ժամանակ են անցկացրել Երևանի փողոցներում «դիմակային նորաձևության» փնտրտուքներով։ Հաջողվել է «թագավորական աքսեսուարի» բազմապիսի տեսակներ լուսանկարել։
Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 20-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 136-ի։ Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում արտակարգ դրություն է սահմանել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։
Օրվա կադր․ մարդը, որին բոլորը տեսնում են, բայց ոչ ոք չի նկատում
Սահմանափակումներն առաջին հերթին վերաբերում են մասսայական միջոցառումներին, ժամանցի կենտրոններին և որոշ գրասենյակներին, իսկ դպրոցները, բուհերն ու մանկապարտեզները արտակարգ դրություն հայտարարելուց մեկ շաբաթ առաջ արդեն փակ էին։ Պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Լուսանկարիչ Լյուսի Սարգսյանը պաշտպանիչ դիմակով
Պաշտպանիչ դիմակով աղջիկը Երևանի Հանրապետության հրապարակում
Փոքրիկ տղան պաշտպանիչ դիմակով Երևանի Տիգրան Մեծ փողոցում
Երիտասարդ տղան պաշտպանիչ դիմակով Երևանի Ամիրյան փողոցում
Երիտասարդ աղջիկը պաշտպանիչ դիմակով Երևանի Ամիրյան փողոցում
Երիտասարդ աղջիկը պաշտպանիչ դիմակով Երևանի Ամիրյան փողոցում
Տղամարդը պաշտպանիչ դիմակով Երևանի Հանրապետության հրապարակում
Կինը պաշտպանիչ դիմակով Երևանի Հանրապետության հրապարակում
Կինը պաշտպանիչ դիմակով Երևանի Տիգրան Մեծ փողոցում
Երիտասարդ տղան պաշտպանիչ դիմակով Երևանի Ամիրյան փողոցում
Անձրևանոցուվ ու դիմակով աղջիկը Երևանի Մոսկովյան փողոցում
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացրել են, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կիջնի ու շատ ձյուն կտեղա։
Ձյունը մեր քաղաքում ու երկրում մի շարք խնդիրներ է ստեղծում` փակ ճանապարհներ, սառցակալած մայթեր և այլն։ Բայց, միևնույնն է, այն գեղեցիկ է ու մաքրամաքուր։ Ճերմակ գեղեցկությունը պարուրել է Երևանն ու երևանցիներին։
Փաթիլների պարը` Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
Ձյան փաթիլների տակ տղամարդը զբոսանքի է հանել իր շներին. Երևան
Երևանյան ձյուն. 19.01.2021
Ձյունը չի խանգարում մաքրել քաղաքի աղբը
Երևանյան ձյուն. 19.01.2021
Աղջիկն ակնհայտ դժգոհ է ձյան առատությունից
Ձյան փաթիլների տակ էլ կարելի է հեծանիվ քշել
Ոստիկաններին ոչինչ չի խանգարում
Տղամարդն ակնհայտ դժգոհ է ձյան առատությունից
Ձյունը Երևանում
Սևամորթը` սպիտակ ձյան տակ. Երևան, 19.01.21
Ձյունը Երևանում
Ոստիկաններին ոչինչ չի խանգարում
Երևանում առատ ձյուն է տեղում
Շան զբոսանքը ձայն փաթիլների ներքո
Երևանում առատ ձյուն է տեղում
Առատ ձյունը ուրախացրել է երեխաներին
Երևանում առատ ձյուն է տեղում
Երևանում առատ ձյուն է տեղում
Снегопад в столице (19 января 2021). Еревaн
Երևանում առատ ձյուն է տեղում
Երևանում առատ ձյուն է տեղում
Սելֆի` ձյան փաթիլների ներքո
Հայերի համար անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունը, թերևս, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն էր Մոսկվայում։ Ընդդիմությունը փորձեց խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ուղևորությունը։ Ակտիվիստները հունվարի 11-ի առավոտյան փակեցին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Բայց Փաշինյանը հասավ օդանավակայան և մեկնեց Մոսկվա։
Հանդիպման արդյունքներին շատերն էին սպասում, այդ թվում՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակիչները։ Լուրեր էին տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանի գծանշման հետևանքով Տիգրանաշենին սպառնում է նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Սյունիքի մարզի որոշ գյուղերին։ Sputnik Արմենիայի թղթակիցները մեկնեցին գյուղ՝ տեղում պարզելու, թե ինչ է կատարվում այնտեղ։
Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ելույթ ունեցավ խորհրդարանում: Հունվարի 14-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախարարը պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի և Արցախի իշխանությունների առաջնահերթությունները: Նա լուրջ մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության որոշ կետերի խախտումների կապակցությամբ։
Իսկ Արցախում վնասվածքներ ստացած զինծառայողները շարունակում են բուժվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է կենտրոն, հանդիպել ու շփվել ինչպես զինվորների, այնպես էլ բժիշկների հետ:
Թե ինչպիսին էր հունվարի երկրորդ շաբաթը, դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
Ընդդիմության կողմնակիցները փակել են օդանավակայան տանող ճանապարհը (հունվարի 11, 2021)։ Երևան
Իրավապահ մարմինների աշխատակիցները օդանավակայան տանող ճանապարհին (հունվարի 11, 2021): Երևան
Անցորդները Հանրապետության հրապարակում
Տիգրանաշեն գյուղի բնակիչ Խորեն Վարդանյանը զրուցում Է Sputnik Արմենիայի թղթակիցների հետ։ Արարատի մարզ
Արարատի մարզ, Տիգրանաշեն (հունվարի 11, 2021)
Փողոցային շունը նստել է պատռած բարձի փետուրների վրա։ Երևան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից առաջ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Հիշում եք, երևի, դրանից հետո նաև բազմաթիվ թուրքեր բողոքի ցույցեր կազմակերպեցին Ստամբուլի կենտրոնում՝ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներով։ Սպանությունից ընդամենը երկու օր առաջ 53-ամյա Հրանտ Դինքը հարցազրույց էր տվել ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի գործակալությանը։ Դա նրա վերջին հարցազրույցն էր։
Այսօր ուղղակի ուզում եմ ներկայացնել այդ հարցազրույցից մի հատված, որի մասին հիշեցրել է իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը և որը կոչվում է «Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ»։
Եվ այսպես։
- «Ակօս» թերթում դուք հանդես եք գալիս ի պաշտպանություն Թուրքիայի ոչ միայն հայ, այլև բոլոր փոքրամասնությունների: Չե՞ք վախենում:
- Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ, այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբևէ հետևե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից և պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել:
- Դուք երկու անգամ դատարանի առջև կանգնեցիք թուրք ազգը վիրավորելու համար: Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին ևս մեղադրում էին, սակայն, ի տարբերություն ձեզ, նրան չդատեցին: Ինչպե՞ս եղավ:
- Ինձ դատապարտեցին 6 ամսվա պայմանական ազատազրկման: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչո՞ւ տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով ինչ-որ մեկին դատում են, իսկ ինչ-որ մեկին՝ ոչ: Այդ հոդվածի ձևակերպումը, որի վերացումը արդարացիորեն պահանջում է Եվրամիությունը, որևէ դատավորի ձեռքերի ազատություն է տալիս: Ուղղակի իմ բախտը չբերեց դատավորի հարցում: Նա ինձ մեղադրեց նրանում, թե իբր պնդել եմ, որ թուրքերի արյունը կեղտոտ է: Ինչը, անշուշտ, լիակատար զառանցանք է:
- Իրո՞ք այդքան վատ է Թուրքիայում հայ լինելը:
- Եթե ինչ-որ մեկը բերանը փակ է պահում, ապա դժվար թե խնդիրներ ունենա: Բայց ինձ համար նույնիսկ պատանեկությանս շրջանում դժվար էր դպրոցում երգչախմբի հետ երգել այն մասին, թե որքան հպարտ եմ, որ թուրք եմ: Իհարկե, մեր երկրում կան հպարտանալու բաներ, բայց ես թուրք չեմ:
Իմացել են, բայց ոչինչ չեն ձեռնարկել. Դինքի գործով ձերբակալել են պետանվտանգության սպաների
- Ձեր թերթի վերջին համարում նյութերից մեկում դուք հարց եք տվել. «Ի՞նչն է ինձ թիրախ դարձնում»:
- Այդ հարցի պատասխանը ավելի շատ հայերին էր վերաբերում, քան թուրքերին: Ես մտածում եմ, որ այնպիսին չեմ, ինչպես շատ հայեր, որոնք նախընտրում են վտանգի դեպքում գլուխները թաքցնել: Բայց ուր կարող է հասցնել ամբողջ ժամանակ թաքնվելը: Հենց դա է ինձ թիրախ դարձնում, և, ցավոք, ոչ միայն ինձ: Իմ ընտանիքին ևս այդ ամենը առնչվում է: Կնոջ և երեխաների համար հեշտ չէ իմանալ, որ իրենց հայրը անընդհատ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստանում թե’ հեռախոսով և թե’ էլեկտրոնային փոստով: Տեսնո՞ւմ եք, երբ ես սկզբում ինձ համեմատում էի աղավնու հետ, ապա՝ որովհետև աղավնին, որքան էլ վախենում է, այնուհանդերձ, ուզում է ազատության մեջ լինել: Եվ դա հենց այն է, ինչի համար ես պայքարում եմ, որպեսզի բոլորս ազատության մեջ լինենք:
- Բայց դուք կարող էիք հեռանալ այս երկրից:
- Ես ուզում եմ պայքարս շարունակել այստեղ: Չէ՞ որ դա միայն իմ պայքարը չէ: Դա բոլոր նրանց պայքարն է, ովքեր ձգտում են Թուրքիայի ժողովրդավարացմանը: Եթե ես հանձնվեմ և հեռանամ երկրից, դա խայտառակություն կլինի բոլորի համար: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ:
Կրկին հիշեցնեմ՝ Հրանտ Դինքին սպանեցին այս հարցազրույցից երկու օր անց։