Ինչպես են ախտահանում տրասպորտը. The Guardian–ը հրապարակել է հայ լուսանկարչի որսած կադրը

159
(Թարմացված է 18:34 16.03.2020)
  • Տրանսպորտի ախտահանում Երևանում
  • Երևանում տրանսպորտի ախտահանման այս կադրը ֆանտաստիկ ֆիլմ է հիշեցնում
  • Տրանսպորտի ախտահանման քայլեր են ձեռնարկել նաև Կապանում
  • Գյումրին, բնականաբար, հետ չի մնացել
  • Էջմիածնում ախտահանում են նաև փողոցները
  • Տրանսպորտի ախտահանման միջոցառումներ Աբովյան քաղաքում
  • Տրանսպորտի ախտահանում Երևանում
  • Կապանում համեմատաբար «մեղմ գործիքներով» են ախտահանում
  • Հաշվի առնելով, որ երիտասարդն առանց դիմակի է, կարելի է ենթադրել, որ Վանաձորում խուճապ չկա
  • Գյումրիում խնդրին ավելի լրջորեն են մոտենում
  • Էջմիածնում ախտահանում են փողոցները
Պաշտպանիչ հագուստով տղամարդը ախտահանել է երևանյան ավտոբուսներից մեկը: Լուսանկարիչ Արթուր Հարությունյանն այնպես է նկարել այդ պահը, որ լուսանկարը հատկապես գրավել է բրիտանական The Guardian–ը։

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ոչ միայն կոշտ միջոցներ է պահանջում, այլև հասարակության համընդհանուր համախմբում: Կարող եք մեղադրել իշխանությանը, «էջմիածնեցի տիկնոջը», բայց մի բան հաստատ է` պետք է պայքարել, վիրուսը ինքն իրեն հօդս չի ցնդելու:

Ոչ մի նախազգուշացում չի կարող չափազանցված թվալ, երբ խոսքը վերաբերում է համաճարակին: Կորոնավիրուսային վարակը, անկախ ամեն ինչից, ներթափանցել է Հայաստան, և կառավարությունն արդեն արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել, որը պետք է հաստատի ԱԺ–ն։

Միաժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ` կորոնավիրուսով վարակվածներին և նրանց հետ սերտ շփվածներին մեկուսացնելու համար։

Sputnik Արմենիան ընտրել է այն լուսանկարները, որոնցում երևում է, թե ինչպես են Հայաստանի տարբեր քաղաքներում ախտահանում տրանսպորտային միջոցները։

Նշենք, որ բրիտանական The Guardian պարբերականը երեկ հրապարակել էր հանգստյան օրերի լավագույն լուսանկարները, և աշխարհի տարբեր երկրներում արված լուսանկարների շարքում տեղ էր գտել նաև Երևանի հասարակական տրանսպորտի ախտահանման մի կադր, որի հեղինակն Արթուր Հարությունյանն է։

159
Ըստ թեմայի
Բժիշկները քիթ սրբելու ժամանակ չունեն. Էջմիածնի ճանապարհներին բուժքույրերն են աշխատում
Փաշինյանը և Միշուստինը կորոնավիրուսի թեմայով հեռախոսազրույց են ունեցել. ինչ են որոշել
Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց ժողովրդի
Փրկարար ծառայությունը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի. տեսանյութ

sys_stories