Հագնե՞լ, թե՞ դեկոր դարձնել. տրամադրություն բարձրացնող տոնական գուլպաները. լուսանկարներ

127
(Թարմացված է 18:16 28.12.2019)
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
Տոնական գուլպաներն Ամանորի կարևոր բաղադրիչներից են։ Ամանորյա թեմատիկայով նկարազարդ գուլպաները հագուստի խանութներում ամենասպառվող ապրանքներից են։

Ամանորի օրերին, բացի բաստուրմայից ու երշիկեղենից, մեծ պահանջարկ ունեն նաև տոնական գուլպաները։ Sputnik Արմենիան այցելել է հայկական տեքստիլի արտադրությամբ զբաղվող մի ընկերություն ու տեսել, թե ինչպես են գործում այս օրերին բոլոր խանութներում արագ սպառվող գուլպաները։

3-10 րոպե տևողությամբ կարվող գուլպաներն Ամանորին շատերն են հաճույքով որպես նվեր ընդունում։ Չնայած նախկինում, ըստ ավանդույթի, գուլպաների մեջ նվերներ էին դնում ու նվիրում փոքրիկներին։

Ինչպե՞ս Ամանորին ճիշտ նվեր ընտրել. պատասխանում են ՀՀ քաղաքացիները

Ի դեպ, տոնական գուլպաներն այժմ որպես դեկոր են ծառայում նաև ամանորյա լուսանկարահանումներ իրականացնելու համար։

Բացի այդ, տոնական գուլպաների տեսքով շատ են նաև տոնածառի խաղալիքները։

Հայուհիները փայլում են ամբողջ տարին, կամ ինչ հագնել Ամանորի գիշերը

127
  • Ամանորյա գուլպաների արտադրություն
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամանորյա գուլպաների արտադրություն

  • Ամանորյա գուլպաների արտադրություն
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամանորյա գուլպաների արտադրություն

  • Ամանորյա գուլպաների արտադրություն
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամանորյա գուլպաների արտադրություն

  • Ամանորյա գուլպաների արտադրություն
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամանորյա գուլպաների արտադրություն

  • Ամանորյա գուլպաների արտադրություն
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամանորյա գուլպաների արտադրություն

  • Ամանորյա գուլպաների արտադրություն
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամանորյա գուլպաների արտադրություն

  • Ամանորյա գուլպաների արտադրություն
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամանորյա գուլպաների արտադրություն

  • Ամանորյա գուլպաների արտադրություն
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամանորյա գուլպաների արտադրություն

  • Ամանորյա գուլպաների արտադրություն
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամանորյա գուլպաների արտադրություն

  • Ամանորյա գուլպաների արտադրություն
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամանորյա գուլպաների արտադրություն

  • Ամանորյա գուլպաների արտադրություն
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամանորյա գուլպաների արտադրություն

թեգերը:
ձմեռ, արտադրություն, գուլպա, Ամանոր
Ըստ թեմայի
Ամանորի համար տոնական հագուստ ենք ընտրում. խորհուրդներ է տալիս դիզայներ Սոնա Հակոբյանը
Ամանորին Երևանը զբոսաշրջիկների թվով կարող է մրցել Թբիլիսիի հետ. փորձագետ
Ի՞նչ Նոր տարվա մասին կարող է խոսք լինել դեկտեմբերի վերջին. արորդիներն ուրիշ տոն են նշում

Ձնածածկ Ֆրանսիան․ գեղեցիկ լուսանկարներ հեքիաթային երկրից

63
(Թարմացված է 23:03 16.01.2021)
  • Ձնապատ Ռիքվիր գյուղը թռչնի թռիչքի բարձրությունից. Արևելյան Ֆրանսիա
  • Կինը լուսանկարում է Ստրասբուրգի Պետիտ-Ֆրանս շրջանը. Արևելյան Ֆրանսիա
  • Կինը վազում է Ստրասբուրգի ձնածածկ բուսաբանական այգում. Արևելյան Ֆրանսիա
  • Ձնածածկ խաղողի այգի Ռիքվիր գյուղում. Արևելյան Ֆրանսիա
  • Անտուն տղամարդը նստած է մայթեզրին Արևելյան Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքում
  • Արևելյան Ֆրանսիայի Ռիքվիր գյուղում փոստատարը մոտոցիկլետով ընթանում է ձնածածկ փողոցով
  • Սուրբ Ժակ Լե Մաժոր եկեղեցին և ձյան շերտով ծածկված խաղողի այգի Հունավիրում, Արևելյան Ֆրանսիա
  • Զբոսանք՝ Ստրասբուրգի ձնածածկ բուսաբանական այգում. Արևելյան Ֆրանսիա
  • Ֆրանսիայի արևելքում գտնվող Կայզերսբերգ գյուղում ավանդական ֆախվերկ (արկղային) ոճով կառուցված տան տանիքը՝ ձյան հաստ շերտով ծածկված
  • Ֆրանսիայի արևելքում առատ տեղումներից հետո կինը Կայզերսբերգ գյուղի փողոցում ձյուն է մաքրում
  • Սուրբ Ժակ Լե Մաժոր եկեղեցին և ձյան շերտով ծածկված խաղողի այգի Հունավիրում, Արևելյան Ֆրանսիա
  • Կինը ձյան տակ քայլում է Արևելյան Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի փողոցով
Եթե Ձեզ թվում է, որ ձմռանը Ֆրանսիայում ցուրտ ու մռայլ է, ապա դուք մի փոքր սխալվում եք։

Ձմեռը Ֆրանսիայում անհավանական հրաշալի ժամանակ է: Մոգական լույսով ու Սուրբ Ծննդյան տոների համար զարդարված հեքիաթային փոքրիկ քաղաքներով:

Եթե Ձեզ թվում է, որ ձմռանը Ֆրանսիայում ցուրտ ու մռայլ է, ապա դուք մի փոքր սխալվում եք։ Որոշ ամրոցներ, իհարկե, գուցե և ծածկվում են ձյունով, իսկ փողոցներում ձնաբլրակների պատճառով անցնելը դժվար է, բայց բնավ ոչ ամեն տեղ է այդպես։ Ձմռան մեծ մասը Ֆրանսիայի տարածքի հիմնական մասում ջերմաստիճանը զրոյից բարձր է, դա հատկապես վերաբերում է երկրի հարավին։ Բայց չէ՞ որ ձմեռը միայն եղանակը չէ։ Դա նաև առանձնահատուկ մթնոլորտն է։ Սուրբ Ծննդյան զարդարանքներ, բոված շագանակների բույր և գլինտվեյնը (տաքացրած գինի) կարող են նկատելիորեն բարելավել շրջակա աշխարհի ընկալումը։

Մենք ընտրել ենք մի քանի կոլորիտային լուսանկարներ, որոնցով դուք կարող եք պատկերացում կազմել, թե ինչպիսին է Ֆրանսիան ձմռանը։

63
  • Ձնապատ Ռիքվիր գյուղը թռչնի թռիչքի բարձրությունից. Արևելյան Ֆրանսիա
    © AFP 2020 / SEBASTIEN BOZON

    Ձնապատ Ռիքվիր գյուղը թռչնի թռիչքի բարձրությունից. Արևելյան Ֆրանսիա

  • Կինը լուսանկարում է Ստրասբուրգի Պետիտ-Ֆրանս շրջանը. Արևելյան Ֆրանսիա
    © AFP 2020 / FREDERICK FLORIN

    Կինը լուսանկարում է Ստրասբուրգի Պետիտ-Ֆրանս շրջանը. Արևելյան Ֆրանսիա

  • Կինը վազում է Ստրասբուրգի ձնածածկ բուսաբանական այգում. Արևելյան Ֆրանսիա
    © AFP 2020 / FREDERICK FLORIN

    Կինը վազում է Ստրասբուրգի ձնածածկ բուսաբանական այգում. Արևելյան Ֆրանսիա

  • Ձնածածկ խաղողի այգի Ռիքվիր գյուղում. Արևելյան Ֆրանսիա
    © AFP 2020 / SEBASTIEN BOZON

    Ձնածածկ խաղողի այգի Ռիքվիր գյուղում. Արևելյան Ֆրանսիա

  • Անտուն տղամարդը նստած է մայթեզրին Արևելյան Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքում
    © AFP 2020 / SEBASTIEN BOZON

    Անտուն տղամարդը նստած է մայթեզրին Արևելյան Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքում

  • Արևելյան Ֆրանսիայի Ռիքվիր գյուղում փոստատարը մոտոցիկլետով ընթանում է ձնածածկ փողոցով
    © AFP 2020 / PATRICK HERTZOG

    Արևելյան Ֆրանսիայի Ռիքվիր գյուղում փոստատարը մոտոցիկլետով ընթանում է ձնածածկ փողոցով

  • Սուրբ Ժակ Լե Մաժոր եկեղեցին և ձյան շերտով ծածկված խաղողի այգի Հունավիրում, Արևելյան Ֆրանսիա
    © AFP 2020 / SEBASTIEN BOZON

    Սուրբ Ժակ Լե Մաժոր եկեղեցին և ձյան շերտով ծածկված խաղողի այգի Հունավիրում, Արևելյան Ֆրանսիա

  • Զբոսանք՝ Ստրասբուրգի ձնածածկ բուսաբանական այգում. Արևելյան Ֆրանսիա
    © AFP 2020 / FREDERICK FLORIN

    Զբոսանք՝ Ստրասբուրգի ձնածածկ բուսաբանական այգում. Արևելյան Ֆրանսիա

  • Ֆրանսիայի արևելքում գտնվող Կայզերսբերգ գյուղում ավանդական ֆախվերկ (արկղային) ոճով կառուցված տան տանիքը՝ ձյան հաստ շերտով ծածկված
    © AFP 2020 / SEBASTIEN BOZON

    Ֆրանսիայի արևելքում գտնվող Կայզերսբերգ գյուղում ավանդական ֆախվերկ (արկղային) ոճով կառուցված տան տանիքը՝ ձյան հաստ շերտով ծածկված

  • Ֆրանսիայի արևելքում առատ տեղումներից հետո կինը Կայզերսբերգ գյուղի փողոցում ձյուն է մաքրում
    © AFP 2020 / SEBASTIEN BOZON

    Ֆրանսիայի արևելքում առատ տեղումներից հետո կինը Կայզերսբերգ գյուղի փողոցում ձյուն է մաքրում

  • Սուրբ Ժակ Լե Մաժոր եկեղեցին և ձյան շերտով ծածկված խաղողի այգի Հունավիրում, Արևելյան Ֆրանսիա
    © AFP 2020 / SEBASTIEN BOZON

    Սուրբ Ժակ Լե Մաժոր եկեղեցին և ձյան շերտով ծածկված խաղողի այգի Հունավիրում, Արևելյան Ֆրանսիա

  • Կինը ձյան տակ քայլում է Արևելյան Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի փողոցով
    © AFP 2020 / SEBASTIEN BOZON

    Կինը ձյան տակ քայլում է Արևելյան Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի փողոցով

թեգերը:
ձմեռ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Նահանջ տարին ու իր հետևանքները. 2020 թ.–ի բնական աղետները` լուսանկարներում
Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով
Բայկալի «սառցե վարդերը», ձյունափայլ գյուղն ու Էլբրուսի մթնոլորտային փայլը. լուսանկարներ

Բայկալի «սառցե վարդերը», ձյունափայլ գյուղն ու Էլբրուսի մթնոլորտային փայլը. լուսանկարներ

103
(Թարմացված է 16:04 15.01.2021)
  • Էլբրուսը` լուսաբացին. Նիկոլայ Սապրոնովը լուսանկարն արել է նոյեմբերին, մոտավորապես 4200 մետր բարձրությունից։
  • Միխայիլ Ռեւան լուսանկարել է Էլբրուսի անսովոր մթնոլորտային փայլը: Լուսանկարն արվել է մոտ 4 հազար մետր բարձրության վրա։
  • Բայկալի «սառցե վարդեր». Դմիտրի Արխիպովն է նկարահանել այս հազվագյուտ երեւույթը։
  • Դմիտրի Արխիպովը լուսանկարել է նաև Բայկալում գտնվող սառցե քարանձավը: «Քարանձավը» ձևավորվում են ամեն տարի. դրա խորությունը մինչև տասը մետր է, իսկ սառցալեզվակների երկարությունը ՝ մինչև երեք մետր։
  • «Բայկալ, դու տիեզերք ես», - այսպես է իր աշխատանքը անվանել Վլադիմիր Սմիրնովը։
  • Մուրմանսկի մարզի Ապատիտա քաղաքից ոչ հեռու գտնվող ձյունափայլ գյուղ. հեղինակ`  Օլեգ Սեմենկևիչ։
  • Իմանդրան ամենամեծն ու գեղատեսիլ լիճն է Մուրմանսկի մարզում
  • Լքված մատուռ Քենոզերի Արխանգելսկի մարզի ազգային պարկում. Անտոն Ագարկովի լուսանկարը
  • Բևեռային շրջան Մուրմանսկի մարզի ստորոտին. չինական ճանապարհորդիլուսանկարը
  • «Ճամփորդելով «Տագանայ» ազգային պարկով ՝ ապշեցի ռուսական ձմռան գեղեցկությամբ։ Ես ցանկացա հեքիաթային վիճակը փոխանցել լուսանկարներոի միջոցով», - խոստովանում է Դմիտրի Կոչերգինը։
  • «Տագանայի» արշալույսը. պատկերել է Միխայիլ Տուրկեևը։
Էլբրուսը, Բայկալն ու ռուսական ձմեռվա մյուս հեքիաթային տեսարանները տեղ են գտել մրցութային ֆոտոշարքում։

Ռուսական աշխարհագրական ընկերության (ՔՀԳ) «Ամենագեղեցիկ երկիրը» ֆոտոմրցույթում կարող է հաղթել յուրաքանչյուրը: Լուսանկարչի տարիքը, քաղաքացիությունը, բնակության վայրը նշանակություն չունեն։ Պահանջն է` վայրի բնության վառ կադրերը ու տպավորիչ կադրեր ստանալ և անպայման` ռուսական աշխարհից։ Sputnik–ի ֆոտոշարքը ներկայացնում է ուղարկված աշխատանքների մի մասը, որոնցում պատկերված են Իրկուտսկի, Մուրմանսկի, Արխանգելսկի, Չելյաբինսկի մարզերի, ինչպես նաև Կաբարդինո-Բալկարիայի բնապատկերների արտասովոր վառ գույները։

103
  • Էլբրուսը` լուսաբացին. Նիկոլայ Սապրոնովը լուսանկարն արել է նոյեմբերին, մոտավորապես 4200 մետր բարձրությունից։
    © Photo : Russian Geographical Society / Nikolay Sapronov

    Էլբրուսը` լուսաբացին. Նիկոլայ Սապրոնովը լուսանկարն արել է նոյեմբերին, մոտավորապես 4200 մետր բարձրությունից։

  • Միխայիլ Ռեւան լուսանկարել է Էլբրուսի անսովոր մթնոլորտային փայլը: Լուսանկարն արվել է մոտ 4 հազար մետր բարձրության վրա։
    © Photo : Russian Geographical Society / Mikhail Reva

    Միխայիլ Ռեւան լուսանկարել է Էլբրուսի անսովոր մթնոլորտային փայլը: Լուսանկարն արվել է մոտ 4 հազար մետր բարձրության վրա։

  • Բայկալի «սառցե վարդեր». Դմիտրի Արխիպովն է նկարահանել այս հազվագյուտ երեւույթը։
    © Photo : Russian Geographical Society / Dmitriy Arkhipov

    Բայկալի «սառցե վարդեր». Դմիտրի Արխիպովն է նկարահանել այս հազվագյուտ երեւույթը։

  • Դմիտրի Արխիպովը լուսանկարել է նաև Բայկալում գտնվող սառցե քարանձավը: «Քարանձավը» ձևավորվում են ամեն տարի. դրա խորությունը մինչև տասը մետր է, իսկ սառցալեզվակների երկարությունը ՝ մինչև երեք մետր։
    © Photo : Russian Geographical Society / Dmitriy Arkhipov

    Դմիտրի Արխիպովը լուսանկարել է նաև Բայկալում գտնվող սառցե քարանձավը: «Քարանձավը» ձևավորվում են ամեն տարի. դրա խորությունը մինչև տասը մետր է, իսկ սառցալեզվակների երկարությունը ՝ մինչև երեք մետր։

  • «Բայկալ, դու տիեզերք ես», - այսպես է իր աշխատանքը անվանել Վլադիմիր Սմիրնովը։
    © Photo : Russian Geographical Society / Vladimir Smirnov

    «Բայկալ, դու տիեզերք ես», - այսպես է իր աշխատանքը անվանել Վլադիմիր Սմիրնովը։

  • Մուրմանսկի մարզի Ապատիտա քաղաքից ոչ հեռու գտնվող ձյունափայլ գյուղ. հեղինակ`  Օլեգ Սեմենկևիչ։
    © Photo : Russian Geographical Society / Oleg Semenkevich

    Մուրմանսկի մարզի Ապատիտա քաղաքից ոչ հեռու գտնվող ձյունափայլ գյուղ. հեղինակ` Օլեգ Սեմենկևիչ։

  • Իմանդրան ամենամեծն ու գեղատեսիլ լիճն է Մուրմանսկի մարզում
    © Photo : Russian Geographical Society / Oleg Semenkevich

    Իմանդրան ամենամեծն ու գեղատեսիլ լիճն է Մուրմանսկի մարզում

  • Լքված մատուռ Քենոզերի Արխանգելսկի մարզի ազգային պարկում. Անտոն Ագարկովի լուսանկարը
    © Photo : Russian Geographical Society / Anton Agarkov

    Լքված մատուռ Քենոզերի Արխանգելսկի մարզի ազգային պարկում. Անտոն Ագարկովի լուսանկարը

  • Բևեռային շրջան Մուրմանսկի մարզի ստորոտին. չինական ճանապարհորդիլուսանկարը
    © Photo : Russian Geographical Society / Xiao Zhu

    Բևեռային շրջան Մուրմանսկի մարզի ստորոտին. չինական ճանապարհորդիլուսանկարը

  • «Ճամփորդելով «Տագանայ» ազգային պարկով ՝ ապշեցի ռուսական ձմռան գեղեցկությամբ։ Ես ցանկացա հեքիաթային վիճակը փոխանցել լուսանկարներոի միջոցով», - խոստովանում է Դմիտրի Կոչերգինը։
    © Photo : Russian Geographical Society / Dmitriy Kochergin

    «Ճամփորդելով «Տագանայ» ազգային պարկով ՝ ապշեցի ռուսական ձմռան գեղեցկությամբ։ Ես ցանկացա հեքիաթային վիճակը փոխանցել լուսանկարներոի միջոցով», - խոստովանում է Դմիտրի Կոչերգինը։

  • «Տագանայի» արշալույսը. պատկերել է Միխայիլ Տուրկեևը։
    © Photo : Russian Geographical Society / Mikhail Turkeev

    «Տագանայի» արշալույսը. պատկերել է Միխայիլ Տուրկեևը։

թեգերը:
Լուսանկար, Ռուսաստան, ձմեռ
C-400 «Տրիումֆ

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

179
(Թարմացված է 00:11 17.01.2021)

Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերի խաղաղ էքսպանսիան Եվրասիայի նորանոր երկրներ է ընդգրկում։  Չինաստանից, Թուրքիայից, Հնդկաստանից հետո «Տրիումֆ»-ով վերազինման են պատրաստվում Բելառուսի Հանրապետության Ռազմաօդային ուժերն ու ՀՕՊ-ը։ C-400 համակարգերի ձեռքբերման գործընթացում են նաև Իրաքը, Քաթարը և Մարոկկոն (Աֆրիկյան մայրցամաքի հյուսիս-արևմուտք): Մոլորակում C-400 զենիթահրթիռային համակարգի հաջող տարածման հիմքը մոտ անալոգների բացակայությունն է, բացառիկ մարտական բնութագրերը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Իգոր Գոլուբը հունվարի 14-ին հայտարարել է C-400 «Տրիումֆ» նորագույն համակարգերով ՀՕՊ ստորաբաժանումների վերազինման մասին, որոնք հատուկ մշակված են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22 և F-35 կործանիչների մարտական հնարավորությունների հաշվառմամբ (ՆԱՏՕ-ն պլանավորում Է Եվրոպայում հարյուրավոր F-35-ներ տեղակայել):

Բացի այդ, զորքերում ընթանում են «Панцирь-С» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի յուրացման նախապայմանագրային աշխատանքները։ Կնքվել են Մի-35 բազմանպատակային հարվածային ուղղաթիռների և ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչների երկրորդ խմբաքանակի մատակարարման պայմանագրեր: Բելառուսական զորքերը 2021 թվականին սպառազինության մեջ կներառեն  «Противник-Г» և «Восток» նոր ռադարները:

Ավելի վաղ երկրի օդային տարածքի պահպանության մարտական հերթապահության էր անցել (Բարանովիչի շրջանում) ռուսական արտադրության S-դիապազոնի նոր «Сопка-2» եռակոորդինատային ռադիոլոկացիոն համալիրը: Արևմուտքի պատժամիջոցներն ու տնտեսական դժվարությունները Ռուսաստանը բելառուսական բանակի համար դարձնում են սպառազինության միակ մատակարարը։

Բելառուսի Հանրապետության երկինքն անառիկ ամրություն է դառնում ցանկացած ագրեսորի համար։ ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի զորքերը սովորում են մարտական խնդիրներ լուծել ամենաբարդ իրադրությունում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից հրթիռային զենքի և անօդաչու թռչող սարքերի կիրառման սիրիական, լիբիական և ղարաբաղյան փորձը:

Լավատեսական դինամիկա

Ռուսաստանի հետ ակտիվ ռազմատեխնիկական համագործակցությունն ամրապնդում է աշխարհի հիսուն երկրների, այդ թվում՝ ԱՊՀ յոթ երկրների անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Արտերկրի մասնագետներն առավել արդյունավետ պաշտպանական գործիքներ են համարում ՌԴ արտադրության մարտական ինքնաթիռներն ու ՀՕՊ համակարգերը։

Չինաստանը դարձավ  С-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգերի առաջին արտասահմանյան պատվիրատուն։ С-400 ԶՀՀ-ների երկու գնդային փաթեթների մատակարարման ռուս-չինական պայմանագրի մասին հայտնի է դարձել 2014 թվականի նոյեմբերին: Մեկ փաթեթի կազմում են շարժական հրամանատարական կետը, արձակման կայանքների երկու դիվիզիոնը, ռադիոլոկացիոն կայանները և երկու տեսակի ավելի քան 120 նորագույն զենիթային կառավարվող հրթիռներ:

«Տրիումֆներից» առաջին հաջող կրակոցները չինացի մասնագետները կատարել են 2018 թվականի դեկտեմբերին, և մոտ 250 կմ հեռավորության վրա խոցել են 3000 մ/վ արագությամբ թռչող բալիստիկ թիրախը: С-400 համակարգերի երկրորդ գնդային կոմպլեկտը Չինաստանը ստացել է 2019 թվականի դեկտեմբերին։

Չինաստանում ռուսական «Տրիումֆների» հիմնական առավելություն են համարում մինչև 400 կիլոմետր գործողության հեռահարությունը (ինչը չի կարող աշխարհի ոչ մի «երկիր-օդ» հրթիռային համակարգ), հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ունակությունը՝ մարտական գործողությունների ընթացքում թիրախավորումը  և մեծ հեռավորությունից լրտեսությունը կանխելու համար: C-400 համակարգերը թույլ են տալիս հուսալիորեն վերահսկել ծայրամասային և վիճելի շրջանները ՉԺՀ-ի շուրջ։

Ռուսաստանն ու Թուրքիան С-400 «Триумф» ԶՀՀ մատակարարումների մասին պայմանավորվել են 2017 թվականին, պայմանագրի գինը՝ 2,5 մլրդ դոլար: Դա լուրջ ճգնաժամ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Սպառնալով պատժամիջոցներ կիրառել, ինչպես նաև հանել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից և ձեռք բերել բացառապես ամերիկյան Patriot համալիրները։ Անկարան չկատարեց ԱՄՆ-ի վերջնագրային պահանջները, և 2019 թվականի ամռանը ստացավ C-400 զենիթահրթիռային համակարգերի չորս դիվիզիոն (առաջին փաթեթ):

Թուրքիան մտադիր է ձեռք բերել երկրորդ փաթեթը և ձևավորել  ամենահուսալի և ժամանակակից համակարգը՝ երկրում կարևոր օբյեկտները պաշտպանելու համար: Անկարայի մոտ տեղակայված C-400 համակարգը փորձարկումների ընթացքում F-16 Fighting Falcon կործանիչ է հայտնաբերել ՌՏԿ-ի գործողության գոտու սահմանին՝ 600 կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես զսպել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ախորժակը»․ ՌԴ միջուկային ուժերի զորավարժությունները

Այսինքն, մարտական հերթապահության ռեժիմում, երբ օդային թիրախների հայտնաբերումն ու ոչնչացումն իրականացվում է ավտոմատ ռեժիմով, F-16 Fighting Falcon կործանիչները կարող են «Տրիումֆի» կողմից ոչնչացվել Անկարայից 400 կմ հեռավորության վրա։ Թուրքիային С -400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ փաթեթ (գնդի) մատակարարելու վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2020 թվականի հունիսին:

Հնդկաստանը 2018 թվականի հոկտեմբերին C-400-ի հինգ գնդային փաթեթների մատակարարման 5,43 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել: Դելիում վճռական են տրամադրված՝ չնայած ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմանը։ The Times Of India հրատարակության տվյալներով՝ ռուսական «Տրիումֆները» կտեղակայվեն Հնդկաստանի արևմտյան, հյուսիսային և արևելյան շրջաններում (հաշվի առնելով Չինաստանի եւ Պակիստանի կողմից սպառնալիքների դաշտը) և հեղափոխություն կդառնան երկրի ՀՕՊ համակարգում:

С-400 զենիթահրթիռային համակարգի շահագործման և մարտական կիրառման ուսուցման համար 100 հնդիկ մասնագետներից կազմված առաջին խումբը Ռուսաստան կժամանի մինչև 2021 թվականի հունվարի վերջը: Հնդկաստանում «Տրիումֆների» առաջին գնդային փաթեթը նախատեսվում է սպառազինության վերցնել 2021 թվականի վերջին: Ռուսաստանը մտադիր է մինչև 2025 թվականը մատակարարել C-400 ԶՀՀ-ների բոլոր հինգ գնդային փաթեթներ:

Հաղթական հեռանկարներ

«Տրիումֆների» ձեռքբերման բանակցություններ են վարում Մարոկկոն, Քաթարը, Իրաքը։ Ավելի վաղ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման հարցում շահագրգռվածություն էին հայտնել Ալժիրը, Վիետնամը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ընդհանուր առմամբ՝ 12 երկիր:

Արտասահմանյան պահանջարկը գերազանցում է արտահանողի առաջարկը (վերազինման գերակայությունը շարունակում են մնալ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը)։ Թեև ԱՄՆ-ի Պատժամիջոցների միջոցով հակառակորդներին հակազդելու մասին օրենքով (նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվել է 2017 թվականի օգոստոսին) այդ պետությունների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանել: Ոչինչ չի կանգնեցնի աշխարհի լավագույն C-400 մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգին իր ճանապարհին։

«Տրիումֆ» համակարգերը փոխում են աշխարհը։ Եթե C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերի, օրինակ, Իրանը, Պարսից ծոցի գոտում ԱՄՆ-ի ավիակիրներն անօգուտ խաղալիքների կվերածվեն։ Վաշինգտոնն անխուսափելիորեն ստիպված կլինի շտկել աշխարհայացքի հայեցակարգը, «վերաիմաստավորել իր ոճը» Իրանի հետ երկխոսության հարցում։ Եվ դա արդեն տեղի է ունենում Իրաքում։

Իրաքում ԱՄՆ դեսպանատունն ու ռազմակայանները պարբերաբար հրթիռակոծվում են։ Ամերիկյան զենիթահրթիռային համալիրները չեն կարողացել անդրադարձնել հրթիռային հարձակումները։ Հրթիռները պայթել են Բաղդադի «կանաչ գոտում», ինչը ԱՄՆ-ին ստիպել է տարհանել դիվանագիտական անձնակազմի մեծ մասը և իրաքցիներից վարձակալել Ռուսաստանից ձեռք բերված «Панцирь-С» ԶՀՀ-ն:

Սակայն վերադառնանք C-400 զենիթահրթիռային համալիրներին։ «Տրիումֆի» կարևոր առավելություններն են ՌՏԿ-ի շրջանաձև տեսադաշտը և չորս տեսակի հրթիռների կիրառման ճկունությունը (բազմամակարդակ ՀՕՊ-ի ձևավորում): Տարբեր տիպի հրթիռների օգտագործումը թույլ է տալիս արդյունավետ կերպով խոցել գերձայնային թիրախները, մարտական ավիացիան, անօդաչու սարքերը, թևավոր, տակտիկական և բալիստիկ հրթիռները բարձրությունների ողջ մատչելի տիրույթում՝ 5 մետրից մինչև 30 կմ, և հեռահարության տիրույթում՝ 400 կմ-ից մինչև 2 կմ:

Ադրբեջանում թուրքական ավիաբազաների տեղակայումն ուղղակի մարտահրավեր է ՌԴ–ին և Իրանին

«Տրիումֆի» մեկ մարտկոցը կարող է ունենալ մինչև 72 հրթիռ և միաժամանակ գնդակոծել մինչև 36 թիրախ, որոնք թռչում են մինչև 4800մ/վրկ արագությամբ: С -400 համակարգը կարող է ինտեգրել տարբեր տիպի զենիթահրթիռային համակարգերը (С-300, Панцирь-С1, Тор-М1) և կառավարել տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցների ցանցը՝ ռադիոէլեկտրոնային հակազդման ցանկացած պայմաններում:

Ի դեպ, արդեն 2021 թվականին ռուսական զորքերը կստանան C-500 հեղափոխական համակարգը, որը պատրաստ է պատերազմի մինչև 200 կմ բարձրություններում: Ռազմատեխնիկական համագործակցության գծով Ռուսաստանի գործընկերներին ժամանակն է տեղ զբաղեցնել նոր հերթում:

179
թեգերը:
սպառազինություն, Ռուսաստան, զենիթահրթիռային համալիր
Ըստ թեմայի
Ամենակարևորն այն է, որ Արցախում կողմերին ստիպեն չկրակել. նախկին խաղաղապահ Դեմուրենկո
Ի հեճուկս մարտահրավերների․ հետագա ինտեգրումը ոչ միայն Երևանին է պետք, այլև Մոսկվային
2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական