Սիրել բնությունը, նկարել և փրկել․ Nature Photographer of The Year 2019-ի լավագույն կադրերը

96
(Թարմացված է 21:24 16.11.2019)
Հայտնի են դարձել Nature Photographer of The Year հեղինակավոր լուսանկարչական մրցույթի հաղթողները։ Մրցույթի ժյուրիի համար ակնհայտորեն բարդ է եղել այս տարվա լավագույն լուսանկարների ընտրությունը։ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում դիտեք ամենավառ կադրերը։

Այս տարի Nature Photographer of The Year հեղինակավոր լուսանկարչական մրցույթին ներկայացվել են ռեկորդային քանակությամբ հայտեր՝ 14 հազար լուսանկար 73 երկրից։ Մրցույթի բացարձակ հաղթող է դարձել հունգարացի լուսանկարիչ Չաբա Դարոչին՝ «Ցատկ» սև-սպիտակ լուսանկարով։ Լուսանկարում պատկերված են երկու ցատկող նապաստակներ։ «Սև-սպիտակ նկարահանում» անվանակարգում կադրն արվել է լուսաբացին հունգարական Բոքսա գյուղի մոտ։ Նման հաջողության համար լուսանկարիչը ստացել է 3000 եվրո։

Ներքնազգեստով գեղեցկուհիներն ու զարմացած Մերկելը․ շաբաթվա լավագույն լուսանկարները

Պարգևատրման արարողությունը, որին հրավիրվել են հաղթողները, տեղի է ունեցել Նիդեռլանդներում Nature Talks Photo փառատոնում։ Տարբեր անվանակարգերում հաղթողները պարգևատրվել են դրամական մրցանակներով և ֆոտոտեխնիկայով։

Անհավանական ու գեղեցիկ. ամենազվարճալի կենդանիները կստիպեն ծիծաղից թուլանալ. լուսանկարներ

«Մենք հավատում ենք, որ կարող ենք ցույց տալ բնության գեղեցկությունը ամբողջ աշխարհում՝ ներկայացնելով ամենազարմանալի լուսանկարները, որոնք դուք անում եք։ Եթե մենք սովորենք սիրել բնությունը, մենք նաև կպաշտպանենք այն»,- հայտարարել են մրցույթի կազմակերպիչները։

Ասիայի ամենագեղեցիկ աղջկա անունն արդեն հայտնի է. նա Թաիլանդից է. լուսանկար և տեսանյութ

Nature Talks (Stichting Nature Talks) հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որը Նիդեռլանդներում և Բելգիայում մասնակցում է տարբեր բնապահպանական նախագծերի։ Nature Photographer of the Year 2020 մրցույթում աշխատանքները կսկսեն ընդունել դեկտեմբերի 1-ից։

96
թեգերը:
հաղթանակ, մրցույթ, լուսանկարիչ, Լուսանկար, Nature Photographer of The Year լուսանկարչական մրցույթ
Ըստ թեմայի
Հաղթանակի ու խաղաղության օր. տոնի բոլոր գույները`Sputnik Արմենիայի ֆոտոշարքում
Եռագույն ու երաժշտական Երևանը. տոնական ֆոտոշարք
16-ամյա «Ոսկե ծիրանն» ու նոր տարբերանշանը. տոնական ֆոտոշարք
Victoria's Secret շոուի կուլիսներում. մոդելները սիրում են «ցանցառություն» անել. ֆոտոշարք

sys_stories