Փակ փողոցներ, քաշքշուկ, բերման ենթարկվածներ. Երևանում կրկին բողոքի ակցիա է. ֆոտոշարք

323
(Թարմացված է 13:13 14.03.2019)
  • Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիան Երևանում

Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցները այսօր բողոքի ակցիայի են դուրս եկել։ Նրանց կռիվը Երևանի քաղաքապետարանի դեմ է, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։

Ցուցարարները սկզբում փակել էին Մաշտոց–Թումանյան խաչմերուկը, ապա` Թումանյանի փողոցը։

Ոստիկանների ու ցուցարարների միջև քաշքշուկ է առաջացել, ցուցարարները պառկել են գետնին։ Որոշ կարգազանցների ոստիկանությունը բերման է ենթարկել։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարտի 13-ի առավոտյան սկսել էին ապամոնտաժել սրճարանները, ինչը բուռն դժգոհություն է առաջացրել սրճարանների աշխատակիցների և սեփականատերերի շրջանում։ Հավաքվել էին տասնյակ մարդիկ՝ պահանջելով դադարեցնել ապամոնտաժումը և թույլ տալ շարունակել նորմալ աշխատել։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, ըստ նրանց, գործազուրկ կդառնան տասնյակ մարդիկ։

Երեկ երեկոյան, ժամը 18։00-ին բողոքի ակցիայի ներկայացուցիչները հրավիրվել էին Երևանի քաղաքապետարան, որտեղ նրանց հետ հանդիպել էին քաղաքապետարանի աշխատակիցները։ Երևանի քաղաքապետը քննարկումներին չէր մասնակցել։

Հանդիպման ընթացքում քաղաքային իշխանության ներկայացուցիչները սրճարանների աշխատակիցներին խոստացել էին, որ գիշերը ծածուկ չեն ապամոնտաժելու շինությունները։

Այդուհանդերձ, սրճարանների աշխատակիցները հանդիպումից դժգոհ էին մնացել։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։

323
  • Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիան Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants.

    Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիան Երևանում

    © Sputnik / Aram Nersesyan ,

թեգերը:
Հայկ Մարության, Երևան
Ըստ թեմայի
Օպերայի հարակից տարածքի սրճարանները ուրվական են դարձել. ֆոտոշարք
Օպերայի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են

sys_stories