Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել. լուսանկարներ

137
(Թարմացված է 20:04 08.12.2018)
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
Տոնավաճառի հիմնադիրն ու կազմակերպիչը համարում է, որ ինքը, Հայաստան վերադառնալով, վրեժխնդիր է եղել թուրքերից։

Հյուսիսային պողոտայում 7-րդ անգամ Նոր տարվան նվիրված տոնավաճառ է բացվել, որը կտևի մինչև հունվարի 6-ը։ Տոնավաճառի կազմակերպիչը լիբանանահայ Պիեր Բաղդադյանն է, որը երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում։

Նրա խոսքով` տոնավաճառ կազմակերպելու գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ։ Ամանորի տոներին եկել է Հայաստան ու տեսել, որ այստեղ նման տոնավաճառ չկա։ Որոշել է Հայաստան բերել եվրոպական բարի ավանդույթը։

«Այս տարի տոնավաճառն ավելի մեծ մասշտաբով է անցկացվում։ Եթե անցած տարի 30 տաղավար կար, այս տարի` արդեն 46», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղդադյանը։

Առաջին տոնավաճառը նա կազմակերպել է 7 տարի առաջ` 2011 թվականին, Աշտարակում։ Այն ժամանակ ընդամենը երեք տաղավար է եղել։ Բաղդադյանը համարում է, որ եթե որևէ բան անելու ցանկություն ունես, պետք է պարզապես անես։ Հենց այս գաղափարի շնորհիվ է, որ նրա կազմակերպած տոնավաճառն այսօր երևանցիների համար սիրված և սպասված իրադարձություն է դարձել։

Հիմա Բաղդադյանն ընտանիքի հետ ապրում է Հայաստանում։ Հետաքրքրվում ենք` իսկ ինչու է թողել ամեն ինչ և պատմական հայրենիք վերադարձել։

«Սա իմ վրեժն էր թուրքերից»,– ասում է նա։

«Միշտ ենք ցանկացել Հայաստան տեղափոխվել։ Միշտ հավատացել ենք, որ հայն այլ երկրում ժամանակավոր է ապրում, և բոլոր հայերը պետք է պատմական հայրենիքում ապրեն», – ավելացնում է Բաղդադյանը։

Նրա նախնիները Զեյթունից են (Արևմտյան Հայաստանի տարածք, որն այժմ Թուրքիայում է գտնվում), նրանք փախել են Հայոց ցեղասպանության ժամանակ և փրկություն գտել Լիբանանում։

«Հայաստան եմ վերադարձել և իմ ներդրումն արել հայրենիքի բարօրության համար», – ասում է Բաղդադյանը։

Նշենք, որ տոնավաճառի բացման արարողությանը ներկա էր նաև ֆրանսահայ հայտնի ալպինիստ Արա Խաչատրյանը։

137
  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik / Aram Nersesyan ,

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik / Aram Nersesyan ,

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik / Aram Nersesyan ,

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik / Aram Nersesyan ,

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik / Aram Nersesyan ,

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik / Aram Nersesyan ,

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik/ Asatur Yesayants.

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik / Aram Nersesyan ,

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik / Aram Nersesyan ,

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik / Aram Nersesyan ,

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik / Aram Nersesyan ,

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

  • Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել
    © Sputnik / Aram Nersesyan ,

    Երևանի կենտրոնում տոնավաճառ է բացվել

sys_stories