2018թ.–ի սեպտեմբերի 23–ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացավ 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ:
Օրենքի ուժով` «Իմ քայլը» դաշինքի 1–ին համարը ներկայացնող դերասան, հասարակական ակտիվիստ Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ։
Հոկտեմբերի 13–ին, Երևանի ավագանում հանդիսավոր նիստում տեղի ունեցավ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը։ Առաջիկա 5 տարիների ընթացքում նա կղեկավարի Հայաստանի մայրաքաղաքը։