Հավաքականի կազմում առաջին մարզումը անցկացրին նաև թիմի նորեկները՝ Էդգար Բաբայանը, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը, Իվան Յագանը: Մեր ընտրանին մայիսի 27-ին Ավստրիա է մեկնելու, որտեղ թիմին կմիանա ևս մեկ նորեկ՝ Անդրե Չալշըրը: Իսկ երկու օր անց Վարդան Մինասյանի վերադարձից հետո հավաքականն առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի Մալթայի ընտրանու հետ:
Նախատեսված երկրորդ հանդիպումից առաջ մեր հավաքականը համալրում կստանա: Թիմին կմիանան Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը և Էդգար Մալաքյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին մեր ընտրանին ստուգողական երկրորդ խաղում մրցելու է Մոլդովայի թիմի հետ: Իսկ այս հանդիպումներին վնասվածքի պատճառով չեն մասնակցի Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբլիսը, Սարգիս Ադամյանը և Արթուր Սարկիսովը: Դավիթ Յուրչենկոն ու Խորեն Բայրամյանն էլ փաստաթղթային խնդիրների պատճառով հետաձգեցին իրենց նորամուտը Հայաստանի հավաքականում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզումներ (23 մայիսի 2018): Երևան

Հայաստանի մայրաքաղաքն այսօր կրկին փոթորկուն էր։ ԱԺ–ի հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր խորհրդարան։ Սկզբում բազմաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ, որպեսզի ապահովեն վարչապետի անվտանգ դուրս գալը։ Ապա այդ ուժերը, և ոչ միայն նրանք, տեղափոխվեցի ԱԺ–ի մոտ։
Խորհրդարանի պատուհաններից քաղաքացիներն ու ԶԼՄ–ները նկատել ու արձանագրել էին դիպուկահարների և հրազենի, որոնք ուղղված էին ցուցարարների կողմը` ի պաշտպանություն ՀՀ վարչապետի ու կառավարության։
Իսկ Բաղրամյան պողոտայում` խորհրդարանի դիմաց, շարունակվում էր Հայրենիքի փրկության շարժման և Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների հանրահավաքը։
Sputnik Արմենիայի լուսանկարները կպատմեն Երևանի այսօրը։

Հայաստանի խորհրդարանը

Դիպուկահարները` ՀՀ ԱԺ–ում

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Վազգեն Մանուկյանը պատրաստվում է ելույթի

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` Բաղրամյան պողոտայում
Orbital Assembly Corporation (OAC) կորպորացիան 2025 թվականին կսկսի ցածր երկրային ուղեծրում Voyager առաջին տիեզերական հյուրանոցի շինարարությունը:
Daily Mail-ը գրում է, որ հյուրանոցը կարող է շահագործման հանձնվել արդեն 2027 թվականին։ Այն մեծ շրջանակի տեսք կունենա ու կպտտվի՝ արհեստական ձգողականություն ստեղծելու համար։ Ձգողականությունը կլինի նույնը, ինչ լուսնի վրա է: Հյուրանոցը հագեցած կլինի ռեստորաններով, բարերով, մարզադահլիճով, կինոթատրոնով, սպա սրահով։ Այնտեղ միաժամանակ կարող են 400 մարդ հյուրընկալվել:
Դեռևս չի հաղորդվում հյուրանոցի շինարարության ու գիշերակացի արժեքը, սակայն հայտնի է, որ Voyager-ը կունենա պտտվող օղակի արտաքին կողմին կցված խցիկներ: Որոշ խցիկներ կվաճառվեն տիեզերական գործակալություններին՝ տարբեր հետազոտություններ իրականացնելու համար։
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Ներքին օղակը կդառնա տիեզերանավերի «կայանատեղի»՝ ուղևորներին ու բեռները տեղ հասցնելու համար: Իսկ բնակելի օղակում կլինեն ոչ միայն սենյակներ, այլև մարզասրահ, խոհանոց, ռեստորան, բար ու անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Տիեզերական հանգստի սիրահարները կարող են ձեռք բերել 20 x 12 մ մոդուլներ մասնավոր առանձնատան համար, իսկ գործարարները կարող են ձեռք բերել մոդուլներ ուղեծրում բիզնես վարելու համար:
Հայտնի է նաև, որ հյուրանոցի կառուցման ծախսերը նվազում են բազմակի օգտագործման կրիչ–հրթիռների շնորհիվ։
Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին

Voyager Station տիեզերական հյուրանոց

Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը

Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը

Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում

Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ

Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում

Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում

Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Առաջարկն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Նա նշել էր, որ արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։
Նշենք, որ արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։