Շաբաթվա մարդիկ. դեսպանը, գրողը, երաժիշտն ու այլք երազանքի և իրականության արանքում

219
(Թարմացված է 19:37 18.12.2017)
  • Անահիտ Բաղդասարյան
  • Գոռ Շահբազյան
  • Ժասյա Գրիգորյան
  • Սյունե Սևադա
  • Ժոնաթան Լակոտ
  • Մերի Մամյան
  • Հայկ Կարոյի Կարապետյան
Sputnik Արմենիան շարունակում է «Շաբաթվա մարդիկ» նախագիծը, որի շրջանակում լուսանկարիչ Ասատուր Եսայանի դիտակետում հայտնվում են ամենատարբեր մարդիկ՝ հետաքրքիր արտաքինով ու երազանքներով:
219
  • Անահիտ Բաղդասարյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Անահիտ Բաղդասարյան

    Մասնագիտությամբ լրագրող է: Շուրջ մեկ տարի է աշխատում է IT ընկերությունում որպես մամուլի խոսնակ, իսկ վերջին ամիսներին նաև միջոցառումների կազմակերպիչ է:

    -Մանկությանս մեծ երազանքն է եղել դառնալ հագուստի դիզայներ-մոդելավորող. իմ տիկնիկն ամենաշատ զգեստներն ուներ:

    Ապագայում ցանկանում է հաղորդակցության կամ կազմակերպչական ոլորտում լինել, որտեղ կա շատ շփում:

  • Գոռ Շահբազյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Գոռ Շահբազյան

    2010 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արդյունաբերական դիզայնի բաժինը: 2014 թ.-ից զբաղվում է նորածինների կահույքի արտադրությամբ: Այս ամենին զուգահեռ ներգրավված է «The Lab» նախագծում, որը միտված է խթանել հայկական արդյունաբերությունը: Որպես օրինակ վերջերս ներկայացրել են Cribby կոչվող բազմաֆունկցիոնալ օրորոցը, որը կարելի է կարգավորել սմարթֆոնի միջոցով:

    -3-4 տարեկանից սկսեցի հաճախել Իգիթյանի դպրոցն ու, կարծում եմ, հենց այդտեղ ամեն ինչ որոշվեց: Իսկ 15 տարեկանում արդեն հստակ որոշել էի, որ դիզայներ պիտի դառնամ:

    Ապագայում ցանկանում է այնքան զարգացնել սեփական գործը` woolic cribs-ը (նորածինների էկոլոգիապես մաքուր կահույքի արտադրություն), որ դառնա համաշխարհային բորսայի (IPO) մի մաս:

  • Ժասյա Գրիգորյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Ժասյա Գրիգորյան

    2012 թ-ին ավարտել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը: Այժմ ձեռագործ աքսեսուարներ է պատրաստում:

    -Երբ փոքր էի, ցանկանում էի դաշնակահար դառնալ:

    Ապագայում ցանկանում է իր սեփական խանութների ցանցն ունենալ ամբողջ աշխարհում:

  • Սյունե Սևադա
    © Sputnik / Asatur Yesayants

    Սյունե Սևադա

    2016 թ-ին ավարտել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Շուրջ 7 տարի է պատմվածքներ է գրում, հաջորդ տարի լույս կտեսնի իր առաջին ժողովածուն:

    -Փոքր տարիքում երազում էի դառնալ «ամեն ինչ», համարում եմ, որ երազանքս կատարվել է, քանի որ գրականության շնորհիվ կարող եմ ցանկացած կերպարի մեջ մտնել։

    Ապագայում ցանկանում է, որ գրած գրքերը թարգմանվեն այլ լեզուներով, փորձել աշխարհի բոլոր համերի պաղպաղակներն ու պանիրները, մասնակցել սիրած ռոք խմբերից որոշների (որոնք հնարավոր է) համերգներին, սեփական աչքերով տեսնել Միքելանջելոյի «Դավիթը»։

  • Ժոնաթան Լակոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    Ժոնաթան Լակոտ

    1993 թ.-ին ավարտել է Փարիզի քաղաքագիտության համալսարանը, ապա արևելյան լեզուների ինստիտուտը:

    1998 թ.-ից սկսել է աշխատել որպես դիվանագետ: Այժմ, արդեն 2 ամիս է, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն է:

    -Երբ փոքր էի, մտածում էի լինել թե՛ հրշեջ, թե՛ ինժեներ, բայց, երևի, ամենաշատը ցանկանում էի դառնալ օդաչու, որ շատ ճանապարհորդեմ:

    Ապագայում ցանկանում է հնարավորինս մոտիկ լինել համաշխարհային գլոբալիզացիայի թրենդերին և գրքեր գրել. «Նվազագույնը էսսեներ կամ, եթե տաղանդս ների` նովելներ»:

  • Մերի Մամյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Մերի Մամյան

    Ուսանել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2014 թ-ին ավարտել է նույն համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան: Շուրջ 1 տարի է աշխատում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամում որպես կոորդինատոր:

    -Երբ փոքր էի, ցանկանում էի գրող լինել: Մտածում էի` ոչ հետաքրքիր գեղարվեստական պատմություններ եմ գրելու:

    Ապագայում ցանկանում է ամբողջ աշխարհով ճանապարհորդել:

  • Հայկ Կարոյի Կարապետյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայկ Կարոյի Կարապետյան

    2012 թ-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող գործիքների բաժինը: Ժամանակին զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Շուրջ 13 տարի է երաժշտական ասպարեզում է: Ձայնագրել է 2 ալբոմ` «Մեր թվարկությունից հետո» և «Երևան մուսաների քաղաք»:

    -Չեմ հիշում, թե ինչ էի ցանկանում դառնալ, երբ փոքր էի: Երևի ֆուտբոլիստ:

    Ապագայում ցանկանում է երաժշտության մեջ փոփոխություն մտցնել, խորը հետք թողնել ասպարեզում ու մեծ լսարան ունենալ:

Մերձերկրային ուղեծրում տիեզերական հյուրանոց կբացվի. ահա թե ինչ տեսք է այն ունենալու

87
(Թարմացված է 19:07 02.03.2021)
  • Voyager Station տիեզերական հյուրանոց
  • Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը
  • Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը
  • Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում
  • Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում
  • Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ
  • Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում
  • Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում
  • Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում
  • Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում
Համալիրը կլինի շրջանաձև: Այն պտտվելու է, որ ապահովի արհեստական ձգողականություն: Նախատեսված է լինելու 400 մարդու համար։

Orbital Assembly Corporation (OAC) կորպորացիան 2025 թվականին կսկսի ցածր երկրային ուղեծրում Voyager առաջին տիեզերական հյուրանոցի շինարարությունը:

Daily Mail-ը գրում է, որ հյուրանոցը կարող է շահագործման հանձնվել արդեն 2027 թվականին։ Այն մեծ շրջանակի տեսք կունենա ու կպտտվի՝ արհեստական ձգողականություն ստեղծելու համար։ Ձգողականությունը կլինի նույնը, ինչ լուսնի վրա է: Հյուրանոցը հագեցած կլինի ռեստորաններով, բարերով, մարզադահլիճով, կինոթատրոնով, սպա սրահով։ Այնտեղ միաժամանակ կարող են 400 մարդ հյուրընկալվել:

Դեռևս չի հաղորդվում հյուրանոցի շինարարության ու գիշերակացի արժեքը, սակայն հայտնի է, որ Voyager-ը կունենա պտտվող օղակի արտաքին կողմին կցված խցիկներ: Որոշ խցիկներ կվաճառվեն տիեզերական գործակալություններին՝ տարբեր հետազոտություններ իրականացնելու համար։

Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները

Ներքին օղակը կդառնա տիեզերանավերի «կայանատեղի»՝ ուղևորներին ու բեռները տեղ հասցնելու համար: Իսկ բնակելի օղակում կլինեն ոչ միայն սենյակներ, այլև մարզասրահ, խոհանոց, ռեստորան, բար ու անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Տիեզերական հանգստի սիրահարները կարող են ձեռք բերել 20 x 12 մ մոդուլներ մասնավոր առանձնատան համար, իսկ գործարարները կարող են ձեռք բերել մոդուլներ ուղեծրում բիզնես վարելու համար:

Հայտնի է նաև, որ հյուրանոցի կառուցման ծախսերը նվազում են բազմակի օգտագործման կրիչ–հրթիռների շնորհիվ։

Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին

87
  • Voyager Station տիեզերական հյուրանոց

    Voyager Station տիեզերական հյուրանոց

  • Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը

    Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը

  • Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը

    Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը

  • Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում

    Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում

  • Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում

    Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում

  • Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ

    Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ

  • Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում

    Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում

  • Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում

    Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում

  • Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում

    Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում

  • Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում

    Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում

թեգերը:
Հյուրանոց, տիեզերք, Լուսանկար
Ըստ թեմայի
Դիմակներ, բայց բոլորովին ուրիշ. ինչ տեսք ունի Վենետիկն առանց ավանդական դիմակահանդեսի
Ջրհեղեղ Գերմանիայում. նավագնացությունը կաթվածահար է, բայց կա մեկ «բայց». վառ լուսանկարներ
Վայրի և անսպասելի. այս մոդելները գերել են Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին

Մեծ աղմուկ փոքր քաղաքում․ Երևանի հրապարակների զուգահեռ իրականությունները

334
(Թարմացված է 11:53 01.03.2021)
  • Ընդդիմության կողմնակիցները տաքանում են Ազգային ժողովի շենքի դիմաց վառած խարույկի մոտ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ է ունենում իր կողմնակիցների առջև (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Ընդդիմադիր ակտիվիստների բախումը ոստիկանների հետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքի մոտ (փետրվարի 24, 2021թ․), Երևան
  • Լենա Նազարյանը ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հետ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Ոստիկանական պատնեշը՝ Կառավարության շենքի դիմաց ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ (փետրվարի 23, 2021թ․), Երևան
  • Ընդդիմադիրները խորոված են անում Բաղրամյան պողոտայում (փետրվարի 26, 2021թ․), Երևան
  • «Շուշիի գորգերի թանգարանի» նմուշներն այժմ ժամանակավոր ցուցադրվում են Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
  • Ընդդիմադիր ակտիվիստները ներխուժել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենք (փետրվարի 24, 2021թ․), Երևան
  • Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում ՝ Ազգային ժողովի շենքի մոտ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Փոքրիկ խաչ ոստիկանական մեքենայում
  • «Ալաշկերտ»–«Լոռի» ֆուտբոլային հանդիպում, Հայաստանի Պրեմիեր-լիգա (փետրվարի 28, 2021թ․), Երևան
  • «Ալաշկերտ»–«Լոռի» ֆուտբոլային հանդիպում, Հայաստանի Պրեմիեր-լիգա (փետրվարի 28, 2021թ․), Երևան. ֆուտբոլիստներից մեկի գլխին միջատ է հայտնվել
  • Ընդդիմության կողմնակիցները Ազգային ժողովի շենքի մոտ կարտոֆիլի պլեճ են պատրաստում Բաղրամյան պողոտայում (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները՝  փողոցային հայելու մեջ (փետրվարի 26, 2021թ․), Երևան
  • «Շուշիի գորգերի թանգարանի» նմուշներն այժմ ժամանակավոր ցուցադրվում են Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
  • Նիկոլ Փաշինյանը կողմնակիցները Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմադիր ակտիվիստներին կառավարական շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ (փետրվարի 23, 2021թ․), Երևան
  • Ընդդիմության բողոքի քայլերթը Երևանի կենտրոնական փողոցներով (փետրվարի 23, 2021թ․), Երևան
  • Հայաստանի ֆուտբոլի առաջնության շրջանակում «Լոռի» և «Ալաշկերտ»  ֆուտբոլային ակումբների հանդիպումը (փետրվարի 28, 2021թ․), Երևան
  • «Արարատի» 24-ամյա պաշտպան Քրիստիան Խիմենեսը
  • Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Աննա Հակոբյանը զավակների հետ հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Նիկոլ Փաշինյանն օդային համբույր է ուղարկում իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Հոգևորականներն ընդդիմության հանրահավաքի ժամանակ (փետրվարի 20, 2021թ․), Երևան
  • Ընդդիմության երթի մասնակիցներն ուղևորվում են դատախազության շենքի մոտ (փետրվարի 26, 2021թ․), Երևան
  • Ընդդիմությունը վրաններ է տեղադրում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Շունը հոգնել ու պառկել է Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ (փետրվարի 27, 2021թ․), Երևան
  • Փոքրիկ տղան ընդդիմության հանրահավաքների մասնակցի գրկում (փետրվարի 26, 2021թ․), Երևան
  • Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում իր կողմնակիցների առջև Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
  • Հանրահավաքի ժամանակ կառավարության շենքի հետևում ծուխ է երևում (փետրվարի 25, 2021թ․), Երևան
Անցնող շաբաթը հանրապետությունում փոթորկուն էր։ Sputnik Արմենիան ներկայացնում է վերջին օրերի ամենավառ կադրերը։

Փետրվարի 25-ին ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։ Վարչապետը պահանջը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց ու նույն օրը Հանրապետության հրապարակում իր կողմնակիցների հանրահավաք հրավիրեց։ Առանց այն էլ մայրաքաղաք Երևանը վերջին օրերին հանրահավաքներից աչք բացել չէր կարողանում, իսկ հինգշաբթի օրը «զուգահեռ իրականություններում»՝ Հանրապետության և Ազատության հրապարակներում, միաժամանակ երկու հանրահավաք կազմակերպվեց։

Մեկում հավաքվածները բղավում էին «Նիկոլ, վարչապետ», մյուսում` «Նիկոլ, դավաճան»։ Երկու հանրահավաքներն էլ շարունակվեցին քայլերթով, բարեբախտաբար, տարբեր ուղղություններով։ Փաշինյանի գլխավորած քայլերթն ավարտվեց Գարեգին Նժդեհի հրապարակում, իսկ Հայրենիքի փրկության շարժման քայլերթը հասավ ու մնաց Բաղրամյան պողոտայում։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները որոշեցին անժամկետ նստացույց անցկացնել Ազգային ժողովի առջև։

Այսպիսով, փետրվարի 25-ից սկսած՝ Բաղրամյանի պողոտայի մի հատվածը շարունակում է փակ մնալ, ցուցարարները գիշերում են տեղադրված վրաններում, տաքանում հատուկ վառարանների մոտ։ Ազգային ժողովի դիմաց փոքրիկ վրանային քաղաք է ստեղծվել, որտեղ և՛ խորոված են անում, և՛ գյուղական «պլեճ»  պատրաստում, բայց չեն մոռանում գլխավոր պահանջի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը պետք է հրաժարական տան։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին

Ներքաղաքական լարված առօրյան ֆուտբոլասերներին չխանգարեց հետևելու Հայաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Լոռի»-«Ալաշկերտ» հանդիպմանը, որն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով։

Առաջարկում ենք դիտել այս շաբաթվա իրադարձությունների ամենավառ կադրերը, որոնք ֆիքսել են Sputnik Արմենիայի լուսանկարիչները։

Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն

334
  • Ընդդիմության կողմնակիցները տաքանում են Ազգային ժողովի շենքի դիմաց վառած խարույկի մոտ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Aram Nersesyan

    Ընդդիմության կողմնակիցները տաքանում են Ազգային ժողովի շենքի դիմաց վառած խարույկի մոտ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ է ունենում իր կողմնակիցների առջև (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ է ունենում իր կողմնակիցների առջև (փետրվարի 25, 2021թ․), Երևան

  • Ընդդիմադիր ակտիվիստների բախումը ոստիկանների հետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքի մոտ (փետրվարի 24, 2021թ․), Երևան
    © Sputnik / Aram Nersesyan

    Ընդդիմադիր ակտիվիստների բախումը ոստիկանների հետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքի մոտ (փետրվարի 24, 2021թ․), Երևան

  • Լենա Նազարյանը ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հետ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Լենա Նազարյանը ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հետ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

  • Ոստիկանական պատնեշը՝ Կառավարության շենքի դիմաց ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ (փետրվարի 23, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Ոստիկանական պատնեշը՝ Կառավարության շենքի դիմաց ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ (փետրվարի 23, 2021թ․), Երևան

  • Ընդդիմադիրները խորոված են անում Բաղրամյան պողոտայում (փետրվարի 26, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Ընդդիմադիրները խորոված են անում Բաղրամյան պողոտայում (փետրվարի 26, 2021թ․), Երևան

  • «Շուշիի գորգերի թանգարանի» նմուշներն այժմ ժամանակավոր ցուցադրվում են Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
    © Sputnik / Asatur Yesayants

    «Շուշիի գորգերի թանգարանի» նմուշներն այժմ ժամանակավոր ցուցադրվում են Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

  • Ընդդիմադիր ակտիվիստները ներխուժել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենք (փետրվարի 24, 2021թ․), Երևան
    © Sputnik / Aram Nersesyan

    Ընդդիմադիր ակտիվիստները ներխուժել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենք (փետրվարի 24, 2021թ․), Երևան

  • Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում ՝ Ազգային ժողովի շենքի մոտ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում ՝ Ազգային ժողովի շենքի մոտ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

  • Փոքրիկ խաչ ոստիկանական մեքենայում
    © Sputnik / Asatur Yesayants

    Փոքրիկ խաչ ոստիկանական մեքենայում

  • «Ալաշկերտ»–«Լոռի» ֆուտբոլային հանդիպում, Հայաստանի Պրեմիեր-լիգա (փետրվարի 28, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    «Ալաշկերտ»–«Լոռի» ֆուտբոլային հանդիպում, Հայաստանի Պրեմիեր-լիգա (փետրվարի 28, 2021թ․), Երևան

  • «Ալաշկերտ»–«Լոռի» ֆուտբոլային հանդիպում, Հայաստանի Պրեմիեր-լիգա (փետրվարի 28, 2021թ․), Երևան. ֆուտբոլիստներից մեկի գլխին միջատ է հայտնվել
    © Sputnik / Asatur Yesayants

    «Ալաշկերտ»–«Լոռի» ֆուտբոլային հանդիպում, Հայաստանի Պրեմիեր-լիգա (փետրվարի 28, 2021թ․), Երևան. ֆուտբոլիստներից մեկի գլխին միջատ է հայտնվել

  • Ընդդիմության կողմնակիցները Ազգային ժողովի շենքի մոտ կարտոֆիլի պլեճ են պատրաստում Բաղրամյան պողոտայում (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Aram Nersesyan

    Ընդդիմության կողմնակիցները Ազգային ժողովի շենքի մոտ կարտոֆիլի պլեճ են պատրաստում Բաղրամյան պողոտայում (փետրվարի 25, 2021թ․), Երևան

  • Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները՝  փողոցային հայելու մեջ (փետրվարի 26, 2021թ․), Երևան
    © Sputnik / Aram Nersesyan

    Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները՝ փողոցային հայելու մեջ (փետրվարի 26, 2021թ․), Երևան

  • «Շուշիի գորգերի թանգարանի» նմուշներն այժմ ժամանակավոր ցուցադրվում են Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
    © Sputnik / Asatur Yesayants

    «Շուշիի գորգերի թանգարանի» նմուշներն այժմ ժամանակավոր ցուցադրվում են Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

  • Նիկոլ Փաշինյանը կողմնակիցները Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Aram Nersesyan

    Նիկոլ Փաշինյանը կողմնակիցները Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

  • Ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմադիր ակտիվիստներին կառավարական շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ (փետրվարի 23, 2021թ․), Երևան
    © Sputnik / Aram Nersesyan

    Ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմադիր ակտիվիստներին կառավարական շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ (փետրվարի 23, 2021թ․), Երևան

  • Ընդդիմության բողոքի քայլերթը Երևանի կենտրոնական փողոցներով (փետրվարի 23, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Ընդդիմության բողոքի քայլերթը Երևանի կենտրոնական փողոցներով (փետրվարի 23, 2021թ․), Երևան

  • Հայաստանի ֆուտբոլի առաջնության շրջանակում «Լոռի» և «Ալաշկերտ»  ֆուտբոլային ակումբների հանդիպումը (փետրվարի 28, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի ֆուտբոլի առաջնության շրջանակում «Լոռի» և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների հանդիպումը (փետրվարի 28, 2021թ․), Երևան

  • «Արարատի» 24-ամյա պաշտպան Քրիստիան Խիմենեսը
    © Sputnik / Asatur Yesayants

    «Արարատի» 24-ամյա պաշտպան Քրիստիան Խիմենեսը

  • Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

  • Աննա Հակոբյանը զավակների հետ հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Աննա Հակոբյանը զավակների հետ հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

  • Նիկոլ Փաշինյանն օդային համբույր է ուղարկում իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Aram Nersesyan

    Նիկոլ Փաշինյանն օդային համբույր է ուղարկում իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

  • Հոգևորականներն ընդդիմության հանրահավաքի ժամանակ (փետրվարի 20, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Հոգևորականներն ընդդիմության հանրահավաքի ժամանակ (փետրվարի 20, 2021թ․), Երևան

  • Ընդդիմության երթի մասնակիցներն ուղևորվում են դատախազության շենքի մոտ (փետրվարի 26, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Ընդդիմության երթի մասնակիցներն ուղևորվում են դատախազության շենքի մոտ (փետրվարի 26, 2021թ․), Երևան

  • Ընդդիմությունը վրաններ է տեղադրում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Ընդդիմությունը վրաններ է տեղադրում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց (փետրվարի 25, 2021թ․), Երևան

  • Շունը հոգնել ու պառկել է Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ (փետրվարի 27, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Собака лежит на тротуаре во время митинга оппозиции на проспекте Баграмяна (27 февраля 2021). Еревaн

  • Փոքրիկ տղան ընդդիմության հանրահավաքների մասնակցի գրկում (փետրվարի 26, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Փոքրիկ տղան ընդդիմության հանրահավաքների մասնակցի գրկում (փետրվարի 26, 2021թ․), Երևան

  • Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում իր կողմնակիցների առջև Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Aram Nersesyan

    Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում իր կողմնակիցների առջև Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

  • Հանրահավաքի ժամանակ կառավարության շենքի հետևում ծուխ է երևում (փետրվարի 25, 2021թ․), Երևան
    © Sputnik / Asatur Yesayants

    Հանրահավաքի ժամանակ կառավարության շենքի հետևում ծուխ է երևում (փետրվարի 25, 2021թ․), Երևան

թեգերը:
ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, ֆուտբոլ, հանրահավաք, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Երևանի Բաղրամյան փողոցում վրաններ են տեղադրում. լուսանկարներ, տեսանյութ
Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը պաշտոնապես մեկնարկեց. լուսանկարներ
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանին ուղղված հայտարարությունը, որը քննարկվել էր դռնփակ նիստում

0
Ազգային ժողովը մտադիր է բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անել խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վարքագիծը:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ԱԺ-ն այսօր նիստից առաջ 120 կողմ ձայնով միաձայն հաստատեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարությունը:

Հայտարարության մեջ նվում է, որ Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորություններ, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը, փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից:

Հիշեցվում է նաև, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է, որ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ «Հայկական կողմերն ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելին, Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները:

«ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը»,– ասված է հայտարարության մեջ:

Ընդունած հայտարարությամբ Ազգային ժողովը մտադիր է բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անել խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վերը նշված վարքագիծը:

Հիշեցնենք` հայտարարության նախագիծը խորհրդարանին առաջարկել էին մի խումբ անկախ պատգամավորներ: Մարտի 2-ի նիստում որոշվեց այն քննարկել դռնփակ կարգով, ինչը և տեղի է ունեցել երեկ երեկոյան:

0