Շաբաթվա մարդիկ. անակնկալ հանդիպում Երևանում

194
(Թարմացված է 08:56 09.07.2017)
  • Եվա Խաչատրյան
  • Ալեքս Միրզոյան
  • Գևորգ Մարկարյան (DJ Güevo)
  • Մովսես Խաչիկյան
  • Էվրիկա Երիցյան
  • Նունե Մանուկյան
  • Ռուբեն Վարդանյան
Sputnik Արմենիան շարունակում է «Շաբաթվա մարդիկ» նախագիծը, որի շրջանակում մեր լուսանկարչի դիտակետում հայտնվում են ամենատարբեր մարդիկ՝ հետաքրքիր արտաքինով ու երազանքներով:
194
  • Եվա Խաչատրյան
    © Sputnik/ Asatur Yesayants

    Եվա Խաչատրյան

    Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի «Երաժշտության տեսություն» բաժինը։
    Այժմ անկախ համադրող է, արվեստի քննադատ։ Առաջին ցուցահանդեսն իրականացրել է 2001թ.-ին ՆՓԱԿ-ում, որտեղ աշխատել է մինչև 2008թ–ը:
    Վերջերս վերսկսել է էլեկտրոնային երաժշտության միջոցառումներ կազմակերպել:
    -Երբ փոքր էի, ուզում էի նկարիչ դառնալ։
    Ապագայում անելու է այն, ինչ հիմա է անում։

  • Ալեքս Միրզոյան
    © Sputnik/ Asatur Yesayants

    Ալեքս Միրզոյան

    Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Մասնագիտությամբ թավջութակահար է: 2012 թ-ից նվագում է The Beautified Project ռոք խմբում:
    Երկրորդ մասնագիտությունը ստացել է Վրաստանում արվեստի մենեջմենթի ոլորտում։
    -Փոքր տարիքում երազել եմ լրագրող դառնալ։
    Ապագայում ցանկանում է զբաղվել ժամանակակից արվեստի հետ կապված միջոցառումների կազմակերպամամբ:

  • Գևորգ Մարկարյան (DJ Güevo)
    © Sputnik/ Asatur Yesayants

    Գևորգ Մարկարյան (DJ Güevo)

    Ավարտել է Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանը: Արդեն 8 տարի է` դիջեյ է աշխատում:
    -Փոքր տարիքում երազում էի ավիակոնստրուկտոր դառնալ, բայց այլ ուղղությամբ գնացի:
    Ապագայում երազում է իր սեփական DJ բարն ունենալ որևէ ծովափում` Հունաստանում կամ Իսպանիայում:

  • Մովսես Խաչիկյան
    © Sputnik/ Asatur Yesayants

    Մովսես Խաչիկյան

    2013 թ-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը: Շուրջ 8 տարի է` պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում է երաժշտությամբ:
    -Փոքրուց երազել եմ կիթառահար լինելու մասին։ 6 տարեկանից նվագում եմ:
    Ապագայում ցանկանում է զարգացնել ֆլամենկո մշակույթը Հայաստանում:

  • Էվրիկա Երիցյան
    © Sputnik/ Asatur Yesayants

    Էվրիկա Երիցյան

    2010 թ-ին ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը, ապա մեկ տարի ուսանել է Ֆրանսիայում Փարիզի՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում: Միառժամանակ աշխատել է Փարիզի Օրսեյ թանգարանում: Շուրջ 6 տարի է` դասավանդում է «Այբ» դպրոցում և զուգահեռաբար զբաղվում է թարգմանչությամբ:
    -Երբ փոքր էի, ամենաշատը երազում էի ուսուցիչ լինելու մասին:
    Ապագայում ցանկանում է իր միջոցով հնարավորինս տարածել ֆրանսերենը Հայաստանում:

  • Նունե Մանուկյան
    © Sputnik/ Asatur Yesayants

    Նունե Մանուկյան

    Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Էկոնոմիկայի և իրավունքի համալսարանի Էկոնոմիկայի և մարքեթինգի ֆակուլտետը:
    Շուրջ 10 տարի է` զբաղվում է տարատեսակ փառատոների կազմակերպմամբ, որոնք օգնում են տարբեր համայնքներում զարգացնել էկոտուրիզմը: Դրանցից են Արենի գինու փառատոնը և այս տարի առաջին անգամ անցկացված Երևանյան գինու օրերը (YereWine days):
    -Երբ փոքր էի, հայրիկիս ընկերներին սուրճ էի վաճառում ու մտածում էի, որ մի օր Սևանի մայրուղին իմը կլինի:
    Ապագայում ամեն բան անելու է, որ Հայաստանը լինի տուրիստական ամենաճանաչված երկիրը:

  • Ռուբեն Վարդանյան
    © Sputnik/ Asatur Yesayants

    Ռուբեն Վարդանյան

    Քայլում էի Աբովյան փողոցով։ Հանկարծ շատ ծանոթ դեմք տեսա: Մոտեցա:
    -Բարև Ձեզ, ես Ասատուրն եմ:
    -Բարև Ձեզ։ Ռուբեն:
    -Պարոն Վարդանյան, ես ֆոտոշարք եմ նկարում, որը կոչվում է «Շաբաթվա մարդիկ» (մի փոքր մանրամասներ եմ ներկայացնում): Դեմ չե՞ք` Ձեզ մի քանի հարց տամ ու մի քանի վայրկյան տրամադրեք` լուսանկարեմ:
    Արևից փայլող դեմքին մի մեծ ժպիտ է հայտնվում... Համաձայնում է: Քայլում ենք Աբովյան փողոցով ներքև: Ընթացքում իմանում եմ, որ փոքր տարիքում ցանկացել է վիրաբույժ լինել:
    -Ապագայում զբաղվելու եմ կրթական և միգրացիոն խնդիրներով ամբողջ աշխարհում:
    Հասնում ենք Աբովյան փողոցի ռեստորաններից մեկի մոտ:
    - Պարոն Վարդանյան, շնորհակալություն տրամադրած ժամանակի համար:
    -Ձեզ եմ շնորհակալ: Ցտեսություն:

sys_stories