Շաբաթվա մարդիկ

Արսինե Խանջյան
Ավարտել է Տորոնտոյի համալսարանը, նաև թատերարվեստ է ուսումնասիրել, բայց այդ ուսումն ընդհատվել է, քանի որ բարձրագույն կրթությունը քաղաքագիտության բնագավառում էր և երազում էր օրերից մի օր քաղաքական գործիչ դառնալու մասին:
-Փոքր տարիքից ես երազում էի այս կամ այն կերպ հասարակական ակտիվիստ լինելու մասին, որպեսզի կարողանամ խոսել իմ մշակույթի, իմ ինքնության մասին, և շուտով ես հասկացա, որ սա մարտահրավեր էր ինձ համար, որ ես ոչ թե պարտադրված էի, այլ պետք է ծառայեի որպես հայ ողջ աշխարհում:
Երազում է պահպանել իր հետաքրքրասիրությունն այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում է մարդ էակին՝ բարեկեցության, էվոլյուցիայի, զարգացման տեսանկյունից:
«… Մշակույթը շատ կարևոր ոլորտ է ինձ համար, արվեստն ու ստեղծագործական գործընթացները ևս: Ես ունեմ դերասան լինելու առավելությունը, ինչը հնարավորություն է տալիս հնչեցնելու իմ սկզբունքները ճիշտ համատեքստում և ճիշտ ձևով՝ ամեն առումով ծառայելով մարդկությանը»,- ավելացնում է Արսինեն:

Սարհատ Պետրոսյան
Մասնագիտությամբ քաղաքաշինարար ճարտարապետ է: Շուրջ 10 տարի է՝ «Ուրբանլաբ» կազմակերպության տնօրենն է:
-Երբ փոքր էի, ցանկանում էի դառնալ ճարտարապետ, պատմաբան, տնտեսագետ կամ սոցիոլոգ: Այնպես որ կարելի է ասել՝ ինչ որ ցանկացել եմ, կատարվել է:
Ապագայում ցանկանում է զբաղվել այն ամենով, ինչով զբաղվել է վերջին 10 տարվա ընթացքում:

Բիայնա Ամիրջանյան
Առաջին մասնագիտությամբ միջազգայնագետ է, երկրորդ մասնագիտությամբ՝ մանկավարժ աշխարհագրագետ:
Արդեն 2-րդ տարին է՝ դասավանդում է Տաշիրի շրջանի Կաթնառատ գյուղի միջնակարգ դպրոցում։
- Փոքր ժամանակ երազում էի դառնալ տիեզերագնաց կամ հնէաբան՝ անհայտը բացահայտելու համար։
Ապագայում ցանկանում է զբաղվել կրթական ոլորտի ուսումնասիրմամբ և բարելավմամբ:

Վահագն Մոսինյան
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, 360Stories նախագծի համահիմնադիրներից է: Ինքն իրեն համարում է նախաձեռնող մարդ ու համոզված է, որ նման մարդիկ ցանկացած պահի պետք է յուրացնեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ պահին:
- Փոքր ժամանակ երազել եմ օդաչու դառնալ:
Ապագան նվիրելու է 360stories նախագծին՝ այն զարգացնելով ժամանակին համընթաց:

Լիլիթ Ստեփանյան
Ավարտել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, մասնագիտությամբ բեմանկարիչ է (scenographer), երկրորդ մասնագիտությամբ՝ գրաֆիկ դիզայներ: Շուրջ 11 տարի աշխատում է որպես նկարիչ-դիզայներ, «Էյվա» արվեստների հիմնադրամի համահիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը:
- Փոքր ժամանակ երազում էի դառնալ բժիշկ, բայց փաստորեն մեծացա և դարձա արվեստագետ: Կարծում եմ արվեստն էլ մարդու ներաշխարհն է բժշկում, այնպես որ երևի շատ չեմ հեռացել մանկական երազանքիցս:
Լիլիթի ապագա բոլոր մտքերը ներկայում սկսած գործերն են:

Անի Սմբատի (Պապոյան)
Մասնագիտությամբ արվեստաբան է։ Արդեն 5 տարի հոդվածներ է գրում, խմբագրում «ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագրում, թղթակցում է Regional Post – Caucasus անգլալեզու ամսագրին։ 2015-2016թթ. «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի մեդիայի, ինչպես նաև ժյուրիի համակարգողն է եղել։
- Փոքր ժամանակ սկզբում ուզում էի նկարիչ դառնալ, հետո՝ լրագրող, հետո՝ լեզվաբան, արդյունքում արվեստի հետ սերտ առնչություն ունեցող լրագրող եմ դարձել, գիտեմ 4 լեզու ու չեմ պատրաստվում այդքանով բավարարվել։
Շատ է ցանկանում իր ձեռք բերած բոլոր գիտելիքներն այնպես գործածել, որպեսզի արվեստը, հատկապես՝ 20-21-րդ դարերի արվեստն ավելի մոտ դառնա մարդկանց։
«Ուզում եմ միշտ ժամանակ ունենալ ճամփորդելու ու աշխարհի ամենահամեղ ուտեստները փորձելու համար։ Մեկ էլ մի օր անպայման վերադառնալու եմ Վենետիկ, ես դա գիտեմ»,- ասում է Անին:

Ատոմ Էգոյան
Ռեժիսոր է, սցենարիստ, գրող: Շուրջ 35 տարի է՝ ֆիլմեր է նկարահանում, չնայած չունի մասնագիտական կրթություն կինոարվեստի ոլորտում: Սովորել է Տորոնտոյի համալսարանում՝ դիավանագետ դառնալու նպատակով, սակայն հետագայում կինոն դարձել է նրա կիրքը: Նոր է վերադարձել Չինաստանից, որտեղ նոր ֆիլմի վրա է աշխատում:
-Երբ փոքր էի, երազում էի դրամատուրգ դառնալու, թատրոնի համար պիեսներ գրելու մասին:
Քանի որ Էգոյանի ծնողները նկարիչներ են, ինչպես նա է ասում, դաստիարակվել է արվեստի հանդեպ հավատքով: Ապագան տեսնում է արվեստի գործեր ստեղծելով:
«…Սիրում եմ արվեստի բոլոր տեսակները, այդ թվում՝ կերպարվեստը: Օպերաներ եմ բեմադրում, աշխատում եմ թատրոնում… իսկ այսօր իմ երազանքը Երևանում լինելն է»,-ժպտալով ավելացրեց արվեստագետը:
Հայաստանի մայրաքաղաքն այսօր կրկին փոթորկուն էր։ ԱԺ–ի հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր խորհրդարան։ Սկզբում բազմաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ, որպեսզի ապահովեն վարչապետի անվտանգ դուրս գալը։ Ապա այդ ուժերը, և ոչ միայն նրանք, տեղափոխվեցի ԱԺ–ի մոտ։
Խորհրդարանի պատուհաններից քաղաքացիներն ու ԶԼՄ–ները նկատել ու արձանագրել էին դիպուկահարների և հրազենի, որոնք ուղղված էին ցուցարարների կողմը` ի պաշտպանություն ՀՀ վարչապետի ու կառավարության։
Իսկ Բաղրամյան պողոտայում` խորհրդարանի դիմաց, շարունակվում էր Հայրենիքի փրկության շարժման և Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների հանրահավաքը։
Sputnik Արմենիայի լուսանկարները կպատմեն Երևանի այսօրը։

Հայաստանի խորհրդարանը

Դիպուկահարները` ՀՀ ԱԺ–ում

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Վազգեն Մանուկյանը պատրաստվում է ելույթի

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` Բաղրամյան պողոտայում
Orbital Assembly Corporation (OAC) կորպորացիան 2025 թվականին կսկսի ցածր երկրային ուղեծրում Voyager առաջին տիեզերական հյուրանոցի շինարարությունը:
Daily Mail-ը գրում է, որ հյուրանոցը կարող է շահագործման հանձնվել արդեն 2027 թվականին։ Այն մեծ շրջանակի տեսք կունենա ու կպտտվի՝ արհեստական ձգողականություն ստեղծելու համար։ Ձգողականությունը կլինի նույնը, ինչ լուսնի վրա է: Հյուրանոցը հագեցած կլինի ռեստորաններով, բարերով, մարզադահլիճով, կինոթատրոնով, սպա սրահով։ Այնտեղ միաժամանակ կարող են 400 մարդ հյուրընկալվել:
Դեռևս չի հաղորդվում հյուրանոցի շինարարության ու գիշերակացի արժեքը, սակայն հայտնի է, որ Voyager-ը կունենա պտտվող օղակի արտաքին կողմին կցված խցիկներ: Որոշ խցիկներ կվաճառվեն տիեզերական գործակալություններին՝ տարբեր հետազոտություններ իրականացնելու համար։
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Ներքին օղակը կդառնա տիեզերանավերի «կայանատեղի»՝ ուղևորներին ու բեռները տեղ հասցնելու համար: Իսկ բնակելի օղակում կլինեն ոչ միայն սենյակներ, այլև մարզասրահ, խոհանոց, ռեստորան, բար ու անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Տիեզերական հանգստի սիրահարները կարող են ձեռք բերել 20 x 12 մ մոդուլներ մասնավոր առանձնատան համար, իսկ գործարարները կարող են ձեռք բերել մոդուլներ ուղեծրում բիզնես վարելու համար:
Հայտնի է նաև, որ հյուրանոցի կառուցման ծախսերը նվազում են բազմակի օգտագործման կրիչ–հրթիռների շնորհիվ։
Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին

Voyager Station տիեզերական հյուրանոց

Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը

Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը

Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում

Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ

Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում

Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում

Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
