Շաբաթվա մարդիկ

943
  • Սվետլանա (Լանա) Մուրադյան
  • Արթուր Գեղամյան
  • Լուսինե Հարությունյան
  • Պինկաս Ցուկերման
  • Անի Միրզոյան
  • Մանե Մելիքյան
  • Մոկո Խաչատրյան
Sputnik Արմենիան շարունակում է «Շաբաթվա մարդիկ» նախագիծը, որի շրջանակում մենք մեր ընթերցողին ծանոթացնում ենք ամենատարբեր մարդկանց հետ:
943
  • Սվետլանա (Լանա) Մուրադյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Սվետլանա (Լանա) Մուրադյան

    Սովորում է Օտար լեզվի և գրականության ֆակուլտետի վերջին` չորրորդ կուրսում: Շուրջ 4 տարի է զբաղվում է լրագրությամբ: Աշխատել է մի քանի կինոնախագծերում՝ որպես ռեժիսորի օգնական:

    -Մանուկ հասակում ինչ ասես՝ չեմ երազել. շատ փոքր ժամանակ, ինչպես երևի այդ տարիքի բազմաթիվ երեխաներ, երազում էի դառնալ բժիշկ, ուսուցիչ, հաղորդավար, վարսավիր: Բայց հիմա զբաղվում եմ նրանով, ինչն ինձ հոգեհարազատ է, շփվում եմ ամենահետաքրքիր մարդկանց հետ ու ստեղծագործում եմ:

    Ապագան կապում է ամբողջ աշխարհի հետ. ցանկանում է Դիլիջանի կամ Ստեփանավանի անտառներից մեկում երկհարկանի փայտե տնակ ունենալ, որի երկրոդ հարկը կլինի գրադարան ու կինոդիտման վայր: Երազում է Նյու Յորքում լինել:

    -Մմմմ… Հա, ու մեկ էլ կուզեմ ինչ-որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել,- ծիծաղելով ավելացրեց Սվետլանան:

  • Արթուր Գեղամյան
    Asatur Yesayants

    Արթուր Գեղամյան

    Առաջին մասնագիտությամբ բանասեր-մանկավարժ է, երկրորդով՝ արվեստի կառավարիչ (պրոդյուսինգ):

    Շուրջ 9 տարի զբաղվում է թատրոնով, կամ ինչպես ինքն է սիրում ասել՝ թատրոնն է զբաղվում իրենով: Լրջորեն զբաղված է գեղարվեստական ֆիլմերի հնչյունավորմամբ ու կրկնօրինակմամբ: Գրում է պիեսներ, էսսեներ ու ստատուսներ: Զբաղվում է խնջույքների կազմակերպմամբ, հանդիսավար է: Ու ամենակարևորը` զբաղվում է որդու դաստիարակությամբ:

    -Մանկուց ուզում էի դերասան դառնալ:

    Ապագայում շատ կուզեմ սեփական թատրոն ունենալ:

  • Լուսինե Հարությունյան
    Asatur Yesayants

    Լուսինե Հարությունյան

    Առաջին մասնագիտությամբ երաժիշտ-լեզվաբան է, երկրորդ մասնագիտությամբ՝ թարգմանչուհի։ Արդեն 22 տարի է՝ ջութակ է նվագում։ Աշխատում է Երիտասարդական նվագախմբում։ Զբաղվում է օտար լեզուների ուսումնասիրությամբ, հիմա սովորում է գերմաներեն ու չինարեն։

    -Փոքր ժամանակ ուզում էի դառնալ հնէաբան-եգիպտագետ ու շատ էի նեղվում, որ չեմ կարող նոր բացահայտումներ անել», - ասում է Լուսինեն։

    Ցանկանում է շատ ճամփորդել, ծանոթանալ մարդկանց ու մշակույթների հետ, տեսնել հյուսիսային բևեռափայլը: Ապագան տեսնում է կանաչ։ Մեր քաղաքին ու մարդկությանն առհասարակ պետք է այդ գույնը։

  • Պինկաս Ցուկերման
    Asatur Yesayants

    Պինկաս Ցուկերման

    Իսրայելցի ջութակահար և դիրիժոր, 69 տարեկան է: Սովորել է ամերիկյան Ջուլիարդի դպրոցում, ամերիկահայ ջութակահար և երաժշտական մանկավարժ Իվան Ղալամյանի մոտ:

    Արդեն 15 տարի է Օտտավայում ղեկավարում է Կանադայի արվեստի ազգային կենտրոնը:

    -Մանուկ հասակում երազել եմ դառնալ Էլվիս Փրեսլի, - ասում է աշխարհահռչակ ջութակահարը:

    Ապագայի ծրագրերը կապված են երաժշտական աշխարհիի և իր գիտելիքները երիտասարդ սերնդին փոխանցելու հետ:

  • Անի Միրզոյան
    Asatur Yesayants

    Անի Միրզոյան

    Շուրջ 6 տարի է անգլերեն է դասավանդում «Արեգնազան» կրթահամալիրում։

    Օտար լեզվի մասնագետ է (Certified teacher of English as a second/ foreign language)

    -Մանկուց երազել եմ արտիստ դառնալու մասին( երգչուհի, պարուհի,դերասանուհի՝ միասին):

    Ապագան Անիի համար լուսավոր ու մի քիչ էլ հեքիաթային է, ինչպես նաև՝ անկանխատեսելի:

  • Մանե Մելիքյան
    Asatur Yesayants

    Մանե Մելիքյան

    Լրագրող, հասարակայնության հետ կապերի և գովազդի մասնագետ: Զարգացնում է տեխնոլոգիական էկոհամակարգը, ինտեգրում նախագծեր, որոնք հիմնված են բլոկչեյն տեխնոլոգիայի վրա. այլ կերպ ասած՝ ամբողջությամբ փոխում աշխարհը:

    - Մանկուց երազել եմ հայտնի դաշնակահարուհի դառնալ:

    Ապագան չի ծրագրում: Ասում է՝ կյանքը պետք է ապրել` օգտագործելով ամեն քայլափոխին տրված հնարավորությունը:

  • Մոկո Խաչատրյան
    Asatur Yesayants

    Մոկո Խաչատրյան

    1988-թին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը:

    -Չնայած, որ հայրս նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանն է, առաջին հերթին երազել եմ բալետի պարուհի կամ Սառա Բեռնարի նման տրագիկ դերասանուհի լինելու մասին:

    Ապագայում երազում է 2-5 տարեկան փոքրիկների համար գեղարվեստական դպրոց բացել, որտեղ մանուկները լիովին ազատ կլինեն, առանց մեծերի միջամտության կստեղծագործեին, կմտածեին այնպես, ինչպես աբստրակցիոնիստները:

    Հ.Գ.

    -Կուզեի մի քաղաք ստեղծել որտեղ, օրինակ, Հյուսիսային պողոտայով Ջիակոմետիի կերպարները կքայլեին,- վերջում ավելացրեց Մոկոն:

sys_stories