10 փաստ Ատոմ Էգոյանի մասին

119
(Թարմացված է 15:34 21.02.2017)
  • Էգոյանի եգիպտահայ ծնողները` Ջոզեֆ Յեղոյանը և Շուշան Դևլեթյանն իրենց որդուն անվանել են Ատոմ` ի նշան Եգիպտոսում միջուկային ռեակտորի շինարարության ավարտի:
  • Էգոյանը պատմում է, որ երիտասարդ ժամանակ ի նշան բողոքի հրաժարվել է հայերեն խոսել այն բանից հետո, երբ հայրենիքի հետ կապը խորհրդանշող սիրելի տատիկին տեղափոխել են ծերանոց:
  • Նկարիչ Արշիլ Գորկու կերպարն այնքան հոգեհարազատ է Էգոյանի համար, որ ռեժիսորը ոչ միայն Գորկուն «Արարատ» ֆիլմի գլխավոր հերոս է դարձրել, այլ նաև նրա պատվին որդուն կոչել է Արշիլ:
  • Շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի «Պերսոնան» Էգոյանը համարում է բոլոր ժամանակների իր ամենասիրելի ֆիլմը:
  • Էգոյանի կինն է լիբանանահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, իսկ քույրը` հայտնի դաշնակահարուհի Իվ Էգոյանը:
  • Էգոյանն առանձնակի  սեր ունի դասական երաժշտության հանդեպ: Այսպես` 6 մասանոց «Ոգեշնչված Բախով» մրցանակակիր հեռուստաալմանախի «Սարաբանդա» ֆիլմը` աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի մասնակցությամբ, նկարահանել է Ատոմ Էգոյանը։
  • Էգոյանի կարիերայում կա մեկ այլ կարևոր ալմանախ` «Յուրաքանչյուրն իր կինոն ունի» անվանումով, որի նկարահանումների համար Կաննի կինոփառատոնը հրավիրել էր 36 ռեժիսորի 26 երկրից և 5 մայրցամաքից: Նրանցից մեկն էլ Ատոմ Էգոյանն էր:
  • Իր սիրելի ֆիլմերից մեկի` իտալացի ռեիսոր Լուկինո Վիսկոնտիի «Սանդրա» ֆիլմի մասին Էգոյանը գրել է մի ամբողջ գիրք «Սիրելի Սանդրա» անունով:
  • 1987 թվականին Մոնրեալի կինոփառատոնում գերմանացի նշանավոր ռեժիսոր Վիմ Վենդերսը «Երկինքը Բեռլինի վրա» ֆիլմի համար իրեն շնորհված 5000 ԱՄՆ դոլար մրցանակը փոխանցեց երիտասարդ ռեժիսոր Ատոմ Էգոյանին`այդպիսով իր հիացմունքն արտահայտելով ռեժիսորի վաղ շրջանի ֆիլմերի նկատմամբ։
  • Ատոմ Էգոյանի ֆիլմերն անընդհատ հայտնվում են առաջատար կինոփառատոների մրցույթային ծրագրերում` բազմիցս արժանանալով Տորոնտոյի, Մոսկվայի, Կաննի կինոփառատոնի մրցանակներին, իսկ «Լուսավոր Գալիքը», Կաննի կինոփառատոնի գրան պրիի արժանանալուց բացի, «Օսկարի» է առաջադրվել 2 անվանակարգում:
Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանին Կանադայի Ազգային շքանշանի բարձրագույն տիտղոս է շնորհվել։ Այդ կապակցությամբ Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է ներկայացնում ռեժիսորի կյանքից։

    © AP Photo / Lionel Cironneau

    Էգոյանի եգիպտահայ ծնողները` Ջոզեֆ Յեղոյանը և Շուշան Դևլեթյանն իրենց որդուն անվանել են Ատոմ` ի նշան Եգիպտոսում միջուկային ռեակտորի շինարարության ավարտի:

  • Էգոյանը պատմում է, որ երիտասարդ ժամանակ ի նշան բողոքի հրաժարվել է հայերեն խոսել այն բանից հետո, երբ հայրենիքի հետ կապը խորհրդանշող սիրելի տատիկին տեղափոխել են ծերանոց:
    © AFP 2020 / ANNE-CHRISTINE POUJOULAT

    Էգոյանը պատմում է, որ երիտասարդ ժամանակ ի նշան բողոքի հրաժարվել է հայերեն խոսել այն բանից հետո, երբ հայրենիքի հետ կապը խորհրդանշող սիրելի տատիկին տեղափոխել են ծերանոց:

  • Նկարիչ Արշիլ Գորկու կերպարն այնքան հոգեհարազատ է Էգոյանի համար, որ ռեժիսորը ոչ միայն Գորկուն «Արարատ» ֆիլմի գլխավոր հերոս է դարձրել, այլ նաև նրա պատվին որդուն կոչել է Արշիլ:
    © AFP 2020 / JOHNNIE EISEN

    Նկարիչ Արշիլ Գորկու կերպարն այնքան հոգեհարազատ է Էգոյանի համար, որ ռեժիսորը ոչ միայն Գորկուն «Արարատ» ֆիլմի գլխավոր հերոս է դարձրել, այլ նաև նրա պատվին որդուն կոչել է Արշիլ:

  • Շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի «Պերսոնան» Էգոյանը համարում է բոլոր ժամանակների իր ամենասիրելի ֆիլմը:
    © AFP 2020 / TIZIANA FABI

    Շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի «Պերսոնան» Էգոյանը համարում է բոլոր ժամանակների իր ամենասիրելի ֆիլմը:

  • Էգոյանի կինն է լիբանանահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, իսկ քույրը` հայտնի դաշնակահարուհի Իվ Էգոյանը:
    © AFP 2020 / BERTRAND GUAY

    Էգոյանի կինն է լիբանանահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, իսկ քույրը` հայտնի դաշնակահարուհի Իվ Էգոյանը:

  • Էգոյանն առանձնակի  սեր ունի դասական երաժշտության հանդեպ: Այսպես` 6 մասանոց «Ոգեշնչված Բախով» մրցանակակիր հեռուստաալմանախի «Սարաբանդա» ֆիլմը` աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի մասնակցությամբ, նկարահանել է Ատոմ Էգոյանը։
    © AFP 2020 / MARTIN BUREAU

    Էգոյանն առանձնակի սեր ունի դասական երաժշտության հանդեպ: Այսպես` 6 մասանոց «Ոգեշնչված Բախով» մրցանակակիր հեռուստաալմանախի «Սարաբանդա» ֆիլմը` աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի մասնակցությամբ, նկարահանել է Ատոմ Էգոյանը։

  • Էգոյանի կարիերայում կա մեկ այլ կարևոր ալմանախ` «Յուրաքանչյուրն իր կինոն ունի» անվանումով, որի նկարահանումների համար Կաննի կինոփառատոնը հրավիրել էր 36 ռեժիսորի 26 երկրից և 5 մայրցամաքից: Նրանցից մեկն էլ Ատոմ Էգոյանն էր:
    © AP Photo / Lionel Cironneau

    Էգոյանի կարիերայում կա մեկ այլ կարևոր ալմանախ` «Յուրաքանչյուրն իր կինոն ունի» անվանումով, որի նկարահանումների համար Կաննի կինոփառատոնը հրավիրել էր 36 ռեժիսորի 26 երկրից և 5 մայրցամաքից: Նրանցից մեկն էլ Ատոմ Էգոյանն էր:

  • Իր սիրելի ֆիլմերից մեկի` իտալացի ռեիսոր Լուկինո Վիսկոնտիի «Սանդրա» ֆիլմի մասին Էգոյանը գրել է մի ամբողջ գիրք «Սիրելի Սանդրա» անունով:
    © AFP 2020 / RAFA RIVAS

    Իր սիրելի ֆիլմերից մեկի` իտալացի ռեիսոր Լուկինո Վիսկոնտիի «Սանդրա» ֆիլմի մասին Էգոյանը գրել է մի ամբողջ գիրք «Սիրելի Սանդրա» անունով:

  • 1987 թվականին Մոնրեալի կինոփառատոնում գերմանացի նշանավոր ռեժիսոր Վիմ Վենդերսը «Երկինքը Բեռլինի վրա» ֆիլմի համար իրեն շնորհված 5000 ԱՄՆ դոլար մրցանակը փոխանցեց երիտասարդ ռեժիսոր Ատոմ Էգոյանին`այդպիսով իր հիացմունքն արտահայտելով ռեժիսորի վաղ շրջանի ֆիլմերի նկատմամբ։
    © AP Photo / Jesse Herzog/Invision

    1987 թվականին Մոնրեալի կինոփառատոնում գերմանացի նշանավոր ռեժիսոր Վիմ Վենդերսը «Երկինքը Բեռլինի վրա» ֆիլմի համար իրեն շնորհված 5000 ԱՄՆ դոլար մրցանակը փոխանցեց երիտասարդ ռեժիսոր Ատոմ Էգոյանին`այդպիսով իր հիացմունքն արտահայտելով ռեժիսորի վաղ շրջանի ֆիլմերի նկատմամբ։

  • Ատոմ Էգոյանի ֆիլմերն անընդհատ հայտնվում են առաջատար կինոփառատոների մրցույթային ծրագրերում` բազմիցս արժանանալով Տորոնտոյի, Մոսկվայի, Կաննի կինոփառատոնի մրցանակներին, իսկ «Լուսավոր Գալիքը», Կաննի կինոփառատոնի գրան պրիի արժանանալուց բացի, «Օսկարի» է առաջադրվել 2 անվանակարգում:
    © AP Photo / Carlo Allegri

    Ատոմ Էգոյանի ֆիլմերն անընդհատ հայտնվում են առաջատար կինոփառատոների մրցույթային ծրագրերում` բազմիցս արժանանալով Տորոնտոյի, Մոսկվայի, Կաննի կինոփառատոնի մրցանակներին, իսկ «Լուսավոր Գալիքը», Կաննի կինոփառատոնի գրան պրիի արժանանալուց բացի, «Օսկարի» է առաջադրվել 2 անվանակարգում:

Քարվաճառի վերջին հայկական օրը. կադրեր` լքված հայոց միջնաբերդից

538
(Թարմացված է 01:06 25.11.2020)
  • Քարվաճառի վերջին օրը` հայկական վերահսկողության տակ
  • Սոթք–Քարվաճառ ճանապարհը
  • Քարվաճառի ցուցանակը
  • Քարվաճառի լքված տները
  • Քարվաճառը լքելուց առաջ մարդիկ այրում են իրենց տները

  • Քարվաճառի անտեր մնացած շները
  • Քարվաճառի վերջին օրը` հայկական վերահսկողության տակ
Sputnik Արմենիայի թիմը լուսանկարել է Հայաստանն Արցախին կապող Սոթք–Քարվաճառ մայրուղու և Քարվաճառ քաղաքի վերջին օրը։ Այսօր կեսգիշերին դրանք կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։

90-ականների հաղթական պատերազմից հետո Քարվաճառի շրջանում տեղադրված «Քարվաճառը հայոց միջնաբերդն է» վահանակն այսօր կեսգիշերից արդեն կլինի ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Վահանակի հետ էլ` ամբողջ Քարվաճառի շրջանը։  Հայկական կողմին կմնա «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը, որը, հավանաբար, կթողնեն` որպես խորհրդանշանական։

Sputnik Արմենիայի թիմը լուսանկարել է Հայաստանը Արցախին կապող Սոթք–Քարվաճառ մայրուղու և Քարվաճառ քաղաքի վերջին օրը` հայկական վերահսկողության ներքո։

Քարվաճառ քաղաքի ուղղությամբ ոչ մի անցակետ չի ստեղծվել, և անցումը բաց է գրեթե բոլորի համար: Քաղաքում սահմանափակ թվով մարդիկ են մնացել, որոնք հավաքում էին մնացած իրերը և հրկիզում տները: Շուրջբոլորը մահացու լռություն է։ Երբեմն միայն լսվում է առանց տերերի մնացած շների հաչոցը:

Սոթք–Քարվաճառի մայրուղու վրա հայտնվել է հայկական եռագույնով ներկված անցակետ, որը ծանրաբեռնված աշխատում է։ Մայրուղին խցանված է երկու կողմից էլ. մի կողմով արցախցիները վերադառնում են Ստեփանակերտ, մյուսով Դադիվանք այցելածները վերադառնում են Հայաստան։ Ստեփանակերտ–Դրմբոն–Դադիվանք–Սոթք–Վարդենիս մայրուղին ամենագեղեցիկ ճանապարհներից էր։ Դրանով անցնելիս կարելի էր զմայլվել Թարթառ գետով, սաղարթախիտ անտառներով, Քարվաճառի ժայռերով։

Սոթք–Քարվաճառ մայրուղին վաղը կփակվի. տեսանյութ` ծանրաբեռնված ճանապարհից

Ճանապարհի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2018-ի սեպտեմբերին։ Այն հիմնովին վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ համայն հայության հանգանակությունների շնորհիվ:
Այժմ Հայաստանն ու Արցախը կապվելու են միայն Լաչինի միջանցքով` Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով, որը սկսել է գործել նոյեմբերի 17-ից:

538
  • Քարվաճառի վերջին օրը` հայկական վերահսկողության տակ
    © Sputnik / Aram Nersesyan

    Քարվաճառի վերջին օրը` հայկական վերահսկողության տակ

  • Սոթք–Քարվաճառ ճանապարհը
    © Sputnik / Aram Nersesyan

    Սոթք–Քարվաճառ ճանապարհը

  • Քարվաճառի ցուցանակը
    © Sputnik / Aram Nersesyan

    Քարվաճառի ցուցանակը

  • Քարվաճառի լքված տները
    © Sputnik / Aram Nersesyan

    Քարվաճառի լքված տները

  • Քարվաճառը լքելուց առաջ մարդիկ այրում են իրենց տները
    © Sputnik / Aram Nersesyan

    Քարվաճառը լքելուց առաջ մարդիկ այրում են իրենց տները

    Քարվաճառի անտեր մնացած շները

  • Քարվաճառի վերջին օրը` հայկական վերահսկողության տակ
    © Sputnik / Aram Nersesyan

    Քարվաճառի վերջին օրը` հայկական վերահսկողության տակ

թեգերը:
Լուսանկար, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Քարվաճառ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո

Երբ Տիգրանակերտի վրա ադրբեջանական դրոշ դեռ չէին բարձրացրել. հնագույն քաղաքի լուսանկարները

753
(Թարմացված է 22:43 23.11.2020)
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
Արցախի պատմամշակութային ժառանգության ավելի քան երեք հազար հուշարձաններ, այդ թվում՝ Տիգրանակերտը, գույքագրվել են և ունեն համապատասխան անձնագրեր, բայց դա դեռ չի նշանակում, որ դրանք կպահպանվեն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո։

Այսօր սոցցանցերում ու ԶԼՄ–ներում մի տեսանյութ հրապարակվեց, որում ադրբեջանցի զինվորն ամրոցի վրա է ամրացնում Ադրբեջանի դրոշը։ Sputnik Արմենիան ներկայացնում է Տիգրանակերտի` մի քանի օր առաջ արված լուսանկարները։

Տիգրանակերտը, որը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին, կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, որը նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

ԵՊՀ հնագիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ճարտարապետության դոկտոր Լյուբա Կիրակոսյանն ավելի վաղ Sputnik Արմենիային ասել էր, որ Շուրջ 70 հեկտար տարածք զբաղեցնող Տիգրանակերտը` Կովկասի զարդը, որը բացվել է 17 տարվա հնագիտական աշխատանքների շնորհիվ, Ադրբեջանի ձեռքի տակ անցնելով, ոչնչացման վտանգի առաջ կարող է կանգնել։

«Մենք տեսել ենք, թե ինչպես են ոչնչացրել Ջուղայի խաչքարերը, Ադրբեջանում և Թուրքիայում գտնվող հուշարձանների հետ ինչպես են վարվել, մշակութային ինչ ցեղասպանություն է իրականացվում»,-ասել էր Կիրակոսյանը։

Տիգրանակերտում յուրաքանչյուր տարի իրականացվող պեղումների արդյունքում ուրվագծվել է քաղաքի հիմնական կառուցվածքը։ Այս տարի այնտեղ մինչև օգոստոսի 25-ն են հնագիտական աշխատանքներ արվել։

Հնագիտական աշխատանքներ են իրականացրել կենտրոնական թաղամասում, որտեղ Տիգրանակերտի միջնաբերդն էր բացվել իր պարիսպներով։ Անտիկ թաղամասը, որտեղ շինություններ ու բնակարաններ կան, փաստում է այն մասին, որ մինչև 14-րդ դարն այնտեղ մարդիկ են ապրել։ Տիգրանակերտում նաև վաղքրիստոնեական եկեղեցի է հայտնաբերվել, նախորդ տարի էլ` վաղքրիստոնեական դամբարան էր բացվել։

753
  • Տիգրանակերտ
    © Sputnik / Karen Avetisyan

    Տիգրանակերտ

  • Տիգրանակերտ
    © Sputnik / Karen Avetisyan

    Տիգրանակերտ

  • Տիգրանակերտ
    © Sputnik / Karen Avetisyan

    Тигранакерт после объявления прекращения огня

  • Տիգրանակերտ
    © Sputnik / Karen Avetisyan

    Տիգրանակերտ

  • Տիգրանակերտ
    © Sputnik / Karen Avetisyan

    Տիգրանակերտ

  • Տիգրանակերտ
    © Sputnik / Karen Avetisyan

    Տիգրանակերտ

  • Տիգրանակերտ
    © Sputnik / Karen Avetisyan

    Տիգրանակերտ

  • Տիգրանակերտ
    © Sputnik / Karen Avetisyan

    Տիգրանակերտ

  • Տիգրանակերտ
    © Sputnik / Karen Avetisyan

    Տիգրանակերտ

  • Տիգրանակերտ
    © Sputnik / Karen Avetisyan

    Տիգրանակերտ

  • Տիգրանակերտ
    © Sputnik / Aram Nersesyan

    Тигранакерт

թեգերը:
Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց
Արցախի Վազգենաշեն գյուղն անակնկալ կերպով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ
121 արցախյան համայնք դարձան ադրբեջանական. որոնք են դրանք
Լիքը տունս ստիպված թուրքին եմ թողել. արցախցիները Գյումրուց գնում են, բայց չգիտեն` ուր
Արցախ

Ինչու է Արևմուտքը դժգոհ ղարաբաղյան կարգավորումից

0
(Թարմացված է 00:31 25.11.2020)
ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսը վերլուծում է, թե ինչպե՞ս են փոխվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերերն Արցախում պատերազմից հետո։

Ֆրանսիայի արտգործնախարարը մանրամասներ է ներկայացրել մարդասիրական առաքելության մասին, որը Ֆրանսիան կազմակերպել է Արցախի բնակիչներին օգնելու համար։ Խոսքը տարարածաշրջան բժիշկներ և բժշկական-վիրաբուժական սարքավորումներ ուղարկելու մասին է։

ԱՄՆ-ը, իր հերթին, սահմանափակվել է հինգ միլիոն դոլար հատկացնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ոչ պետական այլ կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում հակամարտության վերջին սրման արդյունքում տուժած մարդկանց։

Փարիզի և Վաշինգտոնի կողմից ղարաբաղյան այս կարգավորման վերաբերյալ ոգևորության ակնհայտ բացակայությունն ինչպես հռետորաբանության, այնպես էլ գործողությունների առումով, հաստատում է, որ Սերգեյ Լավրովը ճիշտ էր, երբ ասում էր, որ նրանք «խոցված ինքնասիրությունն» են ցուցադրում։

Նույն բանի մասին է խոսել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հեգնանքով նկատելով, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «թեև ուշացումով, բայց այնուամենայնիվ հայտնեցին իրենց դրական վերաբերմունքը ձեռք բերված համաձայնության հանդեպ»։

Եվ, համաձայն ձևավորված ավանդույթի, բառերի ընտրության հարցում ձևականություններից զերծ մնաց Անկարան։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Արևմուտքը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի և Եվրամիության, 30 տարի շարունակ անընդունակ է եղել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «հստակ և իրատեսական առաջարկներ» առաջ քաշել, մինչդեռ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան հասնել փոխհամաձայնության։

Անմիջապես սկսեցին գրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները ցավոտ պարտություն դարձան Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնք Ռուսաստանի հետ միասին այդ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ որոնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ են։

Եթե հավատանք The National Interest-ի լրագրողներին, Արևմուտքն այս անգամ բաց է թողնել բառացիորեն ամեն ինչ։ Արևմուտքի համար անսպասելի էին թե՛ մարտական գործողությունների վերսկսումը, թե՛ ստորագրված համաձայնությունը, որի համաձայն տարածաշրջան են մտել ռուս խաղաղապահները։

Պարբերականը տեղի ունեցածի մեղքը բարդում է ամերիկյան հետախուզության վրա, որը, նրա տեղեկություններով, չի կարողացել անգամ տեղեկություններ ստանալ Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին, որի արդյունքում ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում նկատելիորեն թուլացել են։

Սակայն իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ «հետախուզությունը վատ է աշխատել» դիրքորոշումը թույլ է տալիս թաքցնել այս ամբողջ պատմության մեջ ԱՄՆ-ի շատ ավելի մասշտաբային ձախողումը։

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

Ղարաբաղյան կարգավորումը, չնայած հակամարտության հարաբերականորեն լոկալ բնույթին, նշանավորում է գլոբալ քաղաքական համակարգի փոփոխությունների սկզբունքորեն նոր փուլը։ Սա առաջին անգամն էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան միանգամից բոլոր մասնակից կողմերի համար անպետք ու անցանկալի գործընկերներ դարձան։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում արևմտյան հեգեմոնիայի կարևորագույն գիծը նրա ամենահասությունն ու ամենուր պահանջված լինելն էր։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած հակամարտությունում (ամենատարբեր երկրներում նույնիսկ` ներքաղաքական) միշտ գտնվել են ուժեր, որոնք հղում են արել Արևմուտքին, դիմել են դրա աջակցությանը,  օգնություն փափագել և հաճախ այս կամ այն ձևով ստացել այդ օգնությունը։

Որպես տվյալ մոտեցման ցայտուն օրինակ կարելի է հիշել 2014 թվականի գարնանը Ղրիմում տեղի ունեցած դրվագը, երբ ուկրաինացի զինվորականները «Ամերիկան մեզ հետ է» գոչյուններով փորձեցին «գրոհել» ռուսական ռազմական օբյեկտի վրա։ Դա իհարկե ծիծաղելի է թվում, բայց միևնույն ժամանակ շատ հստակ արտոցոլում է զգալի թվով մարդկանց մտածելակերպը, այդ թվում` բարձրաստիճան, ամբողջ աշխարհով` Բելառուսից մինչև Վենեսուելա, Սիրիայից մինչև Հոնկոնգ։

Ավելին, նման իրավիճակը նպատակաուղղված աջակցվում է Արևմուտքի կողմից, որը բնականաբար, փորձում է վերջին ատյանի ճշմարտությունը դառնալ և տիրապետել աշխարհի ցանկացած խնդրի և հակամարտության վրա վետո դնելու իրավունքին։ Դա նրա աշխարհաքաղաքական գերակայության ամենագլխավոր բաղկացուցիչներից մեկն է։

Արցախյան հակամարտության ներկայիս փուլը բացառիկ էր նրանով, որ Արևմուտքը բացառվեց միանգամից բոլոր մասնակից կողմերի կողմից։  Դա էլ ավելի է հստակեցնում, որ բանակցային գործընթացը հեշտ չէր, ինչը արտացոլվում էր նաև ներգրավված պետությունների պաշտոնական հաղորդագրություններում, որոնք տեղ–տեղ բավական կտրուկ էին։

Սակայն համաշխարհային ավանդույթի համաձայն` սեփական դիրքերն ամրապնդելու համար ԱՄՆ–ին և Եվրոպային ներքաշելու փոխարեն, բոլորը համերաշխորեն հակված էին այն համոզմունքին «որ խնդիրն ինքներս մեր մեջ կկարգավորենք»։

Եվ իսկապես կարգավորեցին` պոստֆակտում Արևմուտքին մնացյալ աշխարհի հետ կանգնեցնելով ձեռք բերված և արդեն նույնիսկ գործարկման մեջ դրված պայմանավորվածությունների փաստի առաջ։

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Այդպիսով, շատ մեծ հարված էր հասցվել ԱՄՆ–ի ազդեցության և համաշխարհային համակարգում հատուկ կարգավիճակին հավակնելուն։  Իսկ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, առաջին, առավել ևս հաջողված փորձից հետո, անկասկած, կհետևեն մյուսները:

Որևէ զարմանալի բան չկա, որ ամերիկացիները նախընտրում են տեղի ունեցածը բարդել սեփական հետախուզության պատահական ձախողման վրա։ Դա ավելի հեշտ է և հարմար, քան գիտակցելը կամ առավել ևս հանրայնորեն խոստովանելը, որ իրականում ԼՂ կարգավորումը հերթական տեկտոնական տեղաշարժն է համաշխարհային քաղաքական համակարգում, որը ԱՄՆ–ին ու Արևմուտքին աստիճանաբար զրկում է բացառիկ կարգավիճակ ունենալուց։

0
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Արևմուտք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Քարվաճառի վերջին հայկական օրը. կադրեր` լքված հայոց միջնաբերդից
Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը
«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ