ԲՈԴԻԲԻԼԴԻՆԳ ՖՈՏՈՇԱՐՔ

Հայաստանում կայացավ բոդիբիլդինգի հերթական բաց առաջնությունը:

Բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան Հայաստանում գործում է 1997թ-ից: Հենց այդ տարի հայկական ֆեդերացիան ներառվեց Բոդիբիլդինգի միջազգային ֆեդերացիայի կազմում (IFBB International Federation of Bodybuilding and Fitness):

Ամեն տարի ֆեդերացիան Հայաստանում բոդիբիլդինգի առաջնություն է անցկացնում:

Վերջին տարիներին մրցումներն ընթանում են «Ծառուկյանի գավաթ» անվանումով (Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է):

Ծրագրում ներառված է դասական բոդիբիլդինգ (տղամարդկանց համար, որոնք, ի տարբերություն այլ կուլտուրիստների, մեծ մկանային զանգվածներ չեն զարգացնում):

Соревнования по бодибилдингу в Ереване

Այս տարի յուրաքանչյուր քաշային կարգում մասնակցել է 7-8 մարզիկ:

Մրցումներում ներառված են Men's physique և Bikini fitness: Ընդ որում, ֆեդերացիայի անդամներն աղջիկների ելույթները շատ գրավիչ են համարում:

Հայաստանում բոդիբիլդինգի բոլոր առաջնությունների գլխավոր մրցավար Եղիշ Մուրոյանը կարծում է, որ լավ մարզիկ կամ բոդիբիլդեր դառնալու համար պետք է ունենալ կամքի ուժ, նպատակասլացություն, գենետիկ նախահակվածոյւթյուն, ինչպես նաև աշխատասիրություն:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցած ամենամկանուտ տղամարդիկ, հետո՝ դասական բոդիբիլդինգի մարզիկները, իսկ վերջում՝ բիկինիով աղջիկները:

Բոդիբիլդերը պետք է հատուկ սննդակարգ և ռեժիմ ունենա: Բոդիբիլդերին լավ մարզավիճակում մնալու հարցում «օգնում են» հորթի միսը, հավի ձուն, սյոմգան, կաթնաշոռը, լոբազգիները:

Եթե ցանկանում եք զբաղվել բոդիբիլդինգով, ապա առաջին հերթին պետք է հրաժարվեք գազավորված ըմպելիքներից, կիսաֆաբրիկատներից, հրուշակեղենից, մուրաբայից, թթվից, յուղոտ ուտելիքից և սպիտակ ալյուրից թխված խմորեղենից:

Առաջնությունն ունի պարտադիր և ազատ ծրագրեր:

Առաջնության մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա:

Բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան Հայաստանում գործում է 1997թ-ից: Հենց այդ տարի հայկական ֆեդերացիան ներառվեց Բոդիբիլդինգի միջազգային ֆեդերացիայի կազմում (IFBB International Federation of Bodybuilding and Fitness):

Վերջին տարիներին Հայաստանում այդ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունն աճում է:

Մրցույթներից առաջ տղամարդիկ ու կանայք հիմնովին պատրաստվում են ելույթին: Յուրաքանչյուրը ցանկանում է ավելի լավ տեսք ունենալ:

Կին բոդիբիլդերները

Կանայք և տղամարդիկ պրոֆեսիոնալ գրիմ են անում: Այդպես մկաններն ավելի լավ են երևում:

Մուրոյանը կարծում է, որ մոտ ապագայում հայ բոդիբիլդերները կարող են մրցել արտասահմանյան գործընկերների հետ: Հայ բոդիբիլդերներն արդեն հասցրել են մասնակցել տարբեր առաջնությունների Ռուսաստանում և եվրոպական երկրներում:

Բոդիբիլդերն արդեն պատրաստ է նվաճել հանդիսատեսին իր մկաններով

Առաջնության մասնակիցների ոտքերը…

Հանդիսատես

Մկանների խաղ

8 համարի տակ ելույթ ունեցող մասնակիցը և նրա գրիմը:

Գավաթները և մեդալները սպասում են իրենց տերերին:

Յուրաքանչյուր մասնակից ունի ժյուրիի անդամների և հանդիսատեսի սրտերը նվաճելու իր մեթոդները:

Աղջիկները նրբագեղություն ցույց տվեցին Ազգային պոլիտեխնիկական համալսարանի բեմում:

Կանանց ելույթներ

Առաջնության մասնակիցներից մեկը

Օրինակ, այդ բոդիբիլդերն արդեն պատրաստ է նվաճել հանդիսատեսին իր մկաններով: Գրիմը հավասար է, ոչինչ չի հոսում:
Հայաստանի մայրաքաղաքն այսօր կրկին փոթորկուն էր։ ԱԺ–ի հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր խորհրդարան։ Սկզբում բազմաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ, որպեսզի ապահովեն վարչապետի անվտանգ դուրս գալը։ Ապա այդ ուժերը, և ոչ միայն նրանք, տեղափոխվեցի ԱԺ–ի մոտ։
Խորհրդարանի պատուհաններից քաղաքացիներն ու ԶԼՄ–ները նկատել ու արձանագրել էին դիպուկահարների և հրազենի, որոնք ուղղված էին ցուցարարների կողմը` ի պաշտպանություն ՀՀ վարչապետի ու կառավարության։
Իսկ Բաղրամյան պողոտայում` խորհրդարանի դիմաց, շարունակվում էր Հայրենիքի փրկության շարժման և Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների հանրահավաքը։
Sputnik Արմենիայի լուսանկարները կպատմեն Երևանի այսօրը։

Հայաստանի խորհրդարանը

Դիպուկահարները` ՀՀ ԱԺ–ում

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Վազգեն Մանուկյանը պատրաստվում է ելույթի

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ոստիկանական ուժեր` ԱԺ-ի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` խորհրդարանի դիմաց

Ընդդիմության հանրահավաքը` Բաղրամյան պողոտայում
Orbital Assembly Corporation (OAC) կորպորացիան 2025 թվականին կսկսի ցածր երկրային ուղեծրում Voyager առաջին տիեզերական հյուրանոցի շինարարությունը:
Daily Mail-ը գրում է, որ հյուրանոցը կարող է շահագործման հանձնվել արդեն 2027 թվականին։ Այն մեծ շրջանակի տեսք կունենա ու կպտտվի՝ արհեստական ձգողականություն ստեղծելու համար։ Ձգողականությունը կլինի նույնը, ինչ լուսնի վրա է: Հյուրանոցը հագեցած կլինի ռեստորաններով, բարերով, մարզադահլիճով, կինոթատրոնով, սպա սրահով։ Այնտեղ միաժամանակ կարող են 400 մարդ հյուրընկալվել:
Դեռևս չի հաղորդվում հյուրանոցի շինարարության ու գիշերակացի արժեքը, սակայն հայտնի է, որ Voyager-ը կունենա պտտվող օղակի արտաքին կողմին կցված խցիկներ: Որոշ խցիկներ կվաճառվեն տիեզերական գործակալություններին՝ տարբեր հետազոտություններ իրականացնելու համար։
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Ներքին օղակը կդառնա տիեզերանավերի «կայանատեղի»՝ ուղևորներին ու բեռները տեղ հասցնելու համար: Իսկ բնակելի օղակում կլինեն ոչ միայն սենյակներ, այլև մարզասրահ, խոհանոց, ռեստորան, բար ու անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Տիեզերական հանգստի սիրահարները կարող են ձեռք բերել 20 x 12 մ մոդուլներ մասնավոր առանձնատան համար, իսկ գործարարները կարող են ձեռք բերել մոդուլներ ուղեծրում բիզնես վարելու համար:
Հայտնի է նաև, որ հյուրանոցի կառուցման ծախսերը նվազում են բազմակի օգտագործման կրիչ–հրթիռների շնորհիվ։
Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին

Voyager Station տիեզերական հյուրանոց

Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը

Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը

Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում

Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ

Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում

Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում

Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
