Ջութակն ու իր վարպետը

264
(Թարմացված է 14:52 19.12.2015)
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
  • Մարտին Երիցյան
Ջութակի կախարդական հնչյունները լսելիս` առաջին հերթին հիանում ենք ջութակահարով` չմտածելով անգամ, թե ով և ինչպես է պատրաստում այն: Sputnik Արմենիան որոշել է իր ընթերցողին ծանոթացնել սիրված գործիքի վարպետի հետ

Ջութակի կախարդական հնչյունները լսելիս` առաջին հերթին հիանում ենք ջութակահարով` չմտածելով անգամ, թե ով և ինչպես է պատրաստում այն: Sputnik Արմենիան որոշել է իր ընթերցողին ծանոթացնել սիրված գործիքի վարպետի հետ:

Ջութակի նուրբ հնչյունների համար պարտական ենք առաջին հերթին երաժշտության ստվերում մնացած վարպետին: Բացառություն են կազմում, թերևս, XVII-XVIII դարերի իտալացի փառահեղ վարպետները, ինչպիսիք են Ստրադիվարիուսը, Ամատին և Գվարներին:

Երևանում բնակվող Մարտին Երիցյանն արդեն 65 տարի է` ջութակ է պատրաստում: Նա այդ բարդ և պատասխանատու արհեստով զբաղվող եզակի նվիրյալներից է: Եվ ո՞վ գիտի, գուցե տարիներ անց հայ համեստ վինագործի անունը դասվի դասականների շարքը, չէ՞ որ բացառիկ ջութակների հարատև հնչողությունը բացահայտվում է միայն ժամանակի ընթացքում:

Վարպետի խոսքով` մի ջութակի պատրաստման համար պահանջվում է մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում կարևոր է յուրաքանչյուր մանրուք՝ ճիշտ ընտրված փայտը, լարերը և անգամ պատրաստողի տրամադրությունը: Լուսանկարների շարքը դիտելով` կծանոթանաք սիրված գործիքի՝ արվեստանոցում թաքնված վարպետի հետ:

264
  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Մարտին Երիցյան. "Ես արդեն 65 տարի է ջութակ եմ պատրաստում"

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Առաջին ջութակս պատրաստել եմ փոքր տարիքում։ Երբ մի օր բակում խաղալուց հետո ուշացած տուն եկա, հայրս բարկությունից կոտրեց գործիքս, որպեսզի հետագայում ժամանակին գամ տուն: Ես իհարկե նորոգեցի ջութակը և հետս տարա համերգների, որոնցից մեկի ընթացքում ռուս դասախոսներից մեկն այնքան հավանեց հնչողությունը, որ գնեց այն` իմ պատրաստած առաջին ջութակը

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Հայաստանում, ինձնից բացի, ջութակ է պատրաստում նաև քրոջս որդին

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Բոլոր հայտնի ջութակ պատրաստողները մեկնել են Հայաստանից. կամ Եվրոպայում են, կամ` ԱՄՆ-ում

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Հայրս` Շահեն Երիցյանը, նվագում էր բազում գործիքներով` քանոն, ուդ, ալտ, ջութակ: Նրանից էլ ժառանգել եմ թե՛ արվեստը, թե՛ արհեստը

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Եթե ես գործիք եմ պատրաստում, որի վերջնական հնչողությունն ինձ չի գոհացնում, ապա այդ գործիքը ոչ ոք երբևէ չի տեսնում

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Ես պատրաստել եմ նաև ազգային գործիքներ` վստահ լինելով, որ հայկական մեղեդին ավելի հնչեղ ու գեղեցիկ կլինի, եթե այն հնչի ազնիվ երաժշտական գործիքի միջոցով, քանի որ իմ կարծիքով թառն ու քամանչան այդքան էլ համահունչ չեն հայկական երաժշտությանը

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Այնպես էր ստացվել, Նյու-Յորքում մեկ ամսվա ընթացքում պետք է ջութակ պատրաստեի, բայց անհրաժեշտ որևէ նյութ չունեի: Կարողացա ձեռք բերել դրանք ծանոթներից ու այստեղից-այնտեղից և գործիքը պատրաստեցի ժամանակին: Այն շատ հավանեցին ու գնեցին

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Մի ջութակի պատրաստման համար պահանջվում է մոտ մեկ ամիս

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Հայ իրականության մեջ ջութակի մասին առաջին հիշատակությունը հանդիպում ենք Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Հնում ջութակի լարերը պատրաստվում էին ոչխարի պրկված, չորացված, այնուհետև ոլորված աղիներից: Այժմ դրանց փոխարինում են մետաղների հետ ոլորված սինթետիկ նյութերը

  • Մարտին Երիցյան
    Асатур Есаянц

    Փայտն ընտրում եմ Կովկասի անտառների ծառերից, որոնք 90-ականներին հաջողվել է բերել Սուխումի մոտակայքից

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Ջութակի երեսը պատրաստվում է սովորաբար եղևնուց, իսկ հետնամասը՝ թխկենուց

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Ես մշտապես շրջապատված եմ եղել լավ երաժիշտներով, ինչպես նաև` լավ երաժշտական գործիքներով, այդ պատճառով փոքր հասակից տարբերակում եմ, թե որն է լավ գործիքը

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Հոլանդացի մասնագետները շատ տպավորվեցին, երբ իմացան իմ ստեղծած «Հայկական վիոլա» գործիքի մասին (ձախից՝ առաջինը)

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Անգլիացի մի ալտահար խնդրեց ինձ պատրաստել 5 լարանի ալտ` «Վիոլա պոմպոզա», նույն այն գործիքից, որը 1725 թվականին Յոհան Սեբաստիան Բախը պատվիրել էր գերմանացի վարպետին, որպեսզի կարողանա նվագել թավջութակի սյուիտները

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Երկրաշարժի ժամանակ իմ պատրաստած ջութակներից մեկը մնաց փլատակների տակ, ու երբ այն բերեցին, որ ես նորոգեմ, ջութակի վնասված մասը որոշեցի պահել ինձ մոտ` որպես հիշատակ

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    1690-1740-ական թվականներին ամենածաղկուն տարիներն են եղել երաժշտական գործիքների ստեղծման առումով: Դրանք անգերազանցելի են և միշտ լսելի են անգամ ամենահեռվում նստած ունկնդրի համար

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Ես նվագում էի հայկական ֆիլհարմոնիկ կվարտետում, որի կազմում 1969 թվականին մեկնեցի Բելգիա՝ Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթին մասնակցելու: Այնտեղ ճանաչվեցինք «պարտադիր ծրագրի» լավագույն կատարող կվարտետ

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Իմ պատրաստած յուրաքանչյուր գործիք ես ստորագրում եմ լատինատառ՝ «Պատրաստված է Երևանում, թվական, Մարտին Երիցյան, Շահենի որդի»

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Ավստրիացի վիրտուոզ Ֆրից Կրեյսլերը նվագում էր Ստրադիվարիուսի գործիքի վրա: Երբ որոշ ժամանակ անց նույն գործիքով ելույթ է ունենում արդեն մեկ այլ ջութակահար, նրան նվագակցող դաշնակահարն ասում է, որ կարծես նորից լսում է Կրեյսլերի նվագը: Այս ամենը հուշում է, որ ջութակը հիշողություն ունի և «մտապահում» է տվյալ երաժշտի նվագը

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Ջութակ պատրաստելիս՝ ամենակարևորը փայտի տեսակն ու որակը ճիշտ տարբերակելն է, եթե ուզում ես ստիպել, որ այն «ձայն հանի»

  • Մարտին Երիցյան
    © Sputnik/ Асатур Есаянц

    Շատ մարդիկ կան, որ ցանկանում են սովորել, բայց ես այնքան էլ հակված չեմ, որ իմ ու հորս գաղտնիքները բացեմ օտարների առաջ

sys_stories