Երևանի Հյուսիսային պողոտայում այսօր բացվեց գինու առաջին տոնավաճառ-համտեսը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ոչ միայն գնել, այլև համտեսել համեղ հայկական գինին:
Միջոցառման նպատակը հայրենական արտադրանքը ներկայացնելը, երկրի բնակիչների շրջանում գինի օգտագործելու մշակույթ ձևավորելն է: Միջոցառմանը մասնակցում է 23 ընկերություն, նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր լավագույն արտադրանքը։
Հիասքանչ, որակյալ հայկական գինին վայելելու էին եկել ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, այլև պետական գերատեսչությունների, մասնավորապես քաղաքապետարանի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները:

Գինու առաջին տոնավաճառ-համտեսն է անցկացվում Երևանում

Տոնավաճառ-համտեսն անցկացվում է Երևանի Հյուսիսային պողոտայում

Ցանկացողները կարող էին ոչ միայն գնել, այլև համտեսել համեղ հայկական գինին

Տոնավաճառին ներկայացված է գինիների մեծ տեսականի Հայաստանի տարբեր ծայրերից

Միջոցառման նպատակը հայրենական արտադրանքը ներկայացնելն ու գինի օգտագործելու մշակույթ ձևավորելն է

Համտեսին ներկա էր նաև Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը

Փոխնախարարի խոսքերով` ցուցահանդես-համտեսը շատ կարևոր է գինու իրացման և Հայաստանում գինու մշակույթի զարգացման համար

Տոնավաճառ-համտեսին ներկա էին նաև խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչները, ովքեր գինի են արտահանում Ռուսաստան

Հայկական գինին համտեսելու էին եկել ինչպես մայրաքաղաքի բնակիչները, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերը

Տոնավաճառ-համտեսին ներկայացված է հայ գինեգործների արտադրանքի ողջ տեսականին, նրանց թվում են նաև տնային պայմաններում գինի պատրաստող անձինք

Միջոցառմանը մասնակցում է 23 ընկերություն, նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր լավագույն արտադրանքը

«Տնական գինին տարբերվում է գործարանայինից. երկրորդ դեպքում ըմպելիքը մանրակրկիտ մշակվում է: Երբեմն «քիմիա» է օգտագործվում, որպեսզի գինին երկար մնա ու չփչանա: Սակայն ամեն դեպքում մեր գինին լավն է ու մաքուր», — ասաց Արենի գյուղի բնակիչ Խաչիկ Պետրոսյանը, ով տնական գինի է պատրաստում

Տոնավաճառ-համտեսը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանն ու գյուղատնտեսության նախարարությունը համագործակցության հուշագրի շրջանակում

Հայկական գինին արտահանվում է հիմնականում Ռուսաստան, եվրոպական երկրներ և ԱՄՆ

Հայաստանում վերջին ինն ամիսների ընթացքում արտադրվել է 5 մլն լիտր գինի
Orbital Assembly Corporation (OAC) կորպորացիան 2025 թվականին կսկսի ցածր երկրային ուղեծրում Voyager առաջին տիեզերական հյուրանոցի շինարարությունը:
Daily Mail-ը գրում է, որ հյուրանոցը կարող է շահագործման հանձնվել արդեն 2027 թվականին։ Այն մեծ շրջանակի տեսք կունենա ու կպտտվի՝ արհեստական ձգողականություն ստեղծելու համար։ Ձգողականությունը կլինի նույնը, ինչ լուսնի վրա է: Հյուրանոցը հագեցած կլինի ռեստորաններով, բարերով, մարզադահլիճով, կինոթատրոնով, սպա սրահով։ Այնտեղ միաժամանակ կարող են 400 մարդ հյուրընկալվել:
Դեռևս չի հաղորդվում հյուրանոցի շինարարության ու գիշերակացի արժեքը, սակայն հայտնի է, որ Voyager-ը կունենա պտտվող օղակի արտաքին կողմին կցված խցիկներ: Որոշ խցիկներ կվաճառվեն տիեզերական գործակալություններին՝ տարբեր հետազոտություններ իրականացնելու համար։
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Ներքին օղակը կդառնա տիեզերանավերի «կայանատեղի»՝ ուղևորներին ու բեռները տեղ հասցնելու համար: Իսկ բնակելի օղակում կլինեն ոչ միայն սենյակներ, այլև մարզասրահ, խոհանոց, ռեստորան, բար ու անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Տիեզերական հանգստի սիրահարները կարող են ձեռք բերել 20 x 12 մ մոդուլներ մասնավոր առանձնատան համար, իսկ գործարարները կարող են ձեռք բերել մոդուլներ ուղեծրում բիզնես վարելու համար:
Հայտնի է նաև, որ հյուրանոցի կառուցման ծախսերը նվազում են բազմակի օգտագործման կրիչ–հրթիռների շնորհիվ։
Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին

Voyager Station տիեզերական հյուրանոց

Voyager Station տիեզերական հյուրանոցի համարներից մեկը

Voyager Station տիեզերական հյուրանոցից տարհանման համար նախատեսված տրանսպորտը

Բար Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa հյուրանոցային համարը Voyager Station-ում

Տիեզերագնաց զբոսաշրջիկը բաց տիեզերք դուրս գալու ժամանակ

Մազասրահ Voyager Station տիեզերական հյուրանոցում

Ռեստորան Voyager Station տիեզերական հյուրանոցում

Համարներով մոդուլների տեսարանը Voyager Station տիեզերական հյուրանոցում

Luxury Villa համարի հյուրասենյակը Voyager Station տիեզերական հյուրանոցում
Փետրվարի 25-ին ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։ Վարչապետը պահանջը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց ու նույն օրը Հանրապետության հրապարակում իր կողմնակիցների հանրահավաք հրավիրեց։ Առանց այն էլ մայրաքաղաք Երևանը վերջին օրերին հանրահավաքներից աչք բացել չէր կարողանում, իսկ հինգշաբթի օրը «զուգահեռ իրականություններում»՝ Հանրապետության և Ազատության հրապարակներում, միաժամանակ երկու հանրահավաք կազմակերպվեց։
Մեկում հավաքվածները բղավում էին «Նիկոլ, վարչապետ», մյուսում` «Նիկոլ, դավաճան»։ Երկու հանրահավաքներն էլ շարունակվեցին քայլերթով, բարեբախտաբար, տարբեր ուղղություններով։ Փաշինյանի գլխավորած քայլերթն ավարտվեց Գարեգին Նժդեհի հրապարակում, իսկ Հայրենիքի փրկության շարժման քայլերթը հասավ ու մնաց Բաղրամյան պողոտայում։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները որոշեցին անժամկետ նստացույց անցկացնել Ազգային ժողովի առջև։
Այսպիսով, փետրվարի 25-ից սկսած՝ Բաղրամյանի պողոտայի մի հատվածը շարունակում է փակ մնալ, ցուցարարները գիշերում են տեղադրված վրաններում, տաքանում հատուկ վառարանների մոտ։ Ազգային ժողովի դիմաց փոքրիկ վրանային քաղաք է ստեղծվել, որտեղ և՛ խորոված են անում, և՛ գյուղական «պլեճ» պատրաստում, բայց չեն մոռանում գլխավոր պահանջի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը պետք է հրաժարական տան։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին
Ներքաղաքական լարված առօրյան ֆուտբոլասերներին չխանգարեց հետևելու Հայաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Լոռի»-«Ալաշկերտ» հանդիպմանը, որն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով։
Առաջարկում ենք դիտել այս շաբաթվա իրադարձությունների ամենավառ կադրերը, որոնք ֆիքսել են Sputnik Արմենիայի լուսանկարիչները։
Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն

Ընդդիմության կողմնակիցները տաքանում են Ազգային ժողովի շենքի դիմաց վառած խարույկի մոտ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ է ունենում իր կողմնակիցների առջև (փետրվարի 25, 2021թ․), Երևան

Ընդդիմադիր ակտիվիստների բախումը ոստիկանների հետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքի մոտ (փետրվարի 24, 2021թ․), Երևան

Լենա Նազարյանը ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հետ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

Ոստիկանական պատնեշը՝ Կառավարության շենքի դիմաց ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ (փետրվարի 23, 2021թ․), Երևան

Ընդդիմադիրները խորոված են անում Բաղրամյան պողոտայում (փետրվարի 26, 2021թ․), Երևան

«Շուշիի գորգերի թանգարանի» նմուշներն այժմ ժամանակավոր ցուցադրվում են Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Ընդդիմադիր ակտիվիստները ներխուժել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենք (փետրվարի 24, 2021թ․), Երևան

Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում ՝ Ազգային ժողովի շենքի մոտ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

Փոքրիկ խաչ ոստիկանական մեքենայում

«Ալաշկերտ»–«Լոռի» ֆուտբոլային հանդիպում, Հայաստանի Պրեմիեր-լիգա (փետրվարի 28, 2021թ․), Երևան

«Ալաշկերտ»–«Լոռի» ֆուտբոլային հանդիպում, Հայաստանի Պրեմիեր-լիգա (փետրվարի 28, 2021թ․), Երևան. ֆուտբոլիստներից մեկի գլխին միջատ է հայտնվել

Ընդդիմության կողմնակիցները Ազգային ժողովի շենքի մոտ կարտոֆիլի պլեճ են պատրաստում Բաղրամյան պողոտայում (փետրվարի 25, 2021թ․), Երևան

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները՝ փողոցային հայելու մեջ (փետրվարի 26, 2021թ․), Երևան

«Շուշիի գորգերի թանգարանի» նմուշներն այժմ ժամանակավոր ցուցադրվում են Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Նիկոլ Փաշինյանը կողմնակիցները Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

Ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմադիր ակտիվիստներին կառավարական շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ (փետրվարի 23, 2021թ․), Երևան

Ընդդիմության բողոքի քայլերթը Երևանի կենտրոնական փողոցներով (փետրվարի 23, 2021թ․), Երևան

Հայաստանի ֆուտբոլի առաջնության շրջանակում «Լոռի» և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների հանդիպումը (փետրվարի 28, 2021թ․), Երևան

«Արարատի» 24-ամյա պաշտպան Քրիստիան Խիմենեսը

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

Աննա Հակոբյանը զավակների հետ հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

Նիկոլ Փաշինյանն օդային համբույր է ուղարկում իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

Հոգևորականներն ընդդիմության հանրահավաքի ժամանակ (փետրվարի 20, 2021թ․), Երևան

Ընդդիմության երթի մասնակիցներն ուղևորվում են դատախազության շենքի մոտ (փետրվարի 26, 2021թ․), Երևան

Ընդդիմությունը վրաններ է տեղադրում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց (փետրվարի 25, 2021թ․), Երևան

Собака лежит на тротуаре во время митинга оппозиции на проспекте Баграмяна (27 февраля 2021). Еревaн

Փոքրիկ տղան ընդդիմության հանրահավաքների մասնակցի գրկում (փետրվարի 26, 2021թ․), Երևան

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում իր կողմնակիցների առջև Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ (փետրվարի 25, 2021թ․), Երևան

Հանրահավաքի ժամանակ կառավարության շենքի հետևում ծուխ է երևում (փետրվարի 25, 2021թ․), Երևան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:
Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:
Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:
«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։
