Պատերազմի հետքերը

386
(Թարմացված է 20:37 27.11.2015)
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
Sputnik Արմենիան իր ընթերցողին է ներկայացնում Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզը պատկերող ֆոտոշարք, որի լուսանկարներն ինքնին խոսուն են:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանն է, այն արևմուտքում սահմանակից է Լոռվա, հարավ-արևմուտքում` Կոտայքի, հարավում` Գեղարքունիքի մարզերին, հյուսիսում` Վրաստանին, իսկ արևելքում` Ադրբեջանին:

Տավուշի մարզի Չորաթան, Այգեպար, Մովսես և Կարմրաղբյուր գյուղերը սահմանակից են Ադրբեջանին: Գյուղերում այսօր էլ զգացվում է պատերազմի շունչը: Մինչ օրս էլ բավական հաճախակի են հրադադարի ռեժիմի խախտումները: Այդուհանդերձ, գյուղերում կյանքն ընթանում է իր հունով, յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով` զինվորը սահմանն է պաշտպանում, գյուղացին իր հողն է մշակում, երեխաները դպրոց են հաճախում, կանայք հոգ են տանում բոլորի և ամեն ինչի մասին:

Եթե քաղաքաբնակները կրթություն ու դիպլոմներ են ստանում, փորձում են կարիերա տեղծել, նորանոր հաջողություններ արձանագրել սեփական կյանքն իմաստավորելու համար, ապա այս գյուղերի բնակիչների կյանքն իմաստավորված է իրենց իսկ գյուղերում ապրելով: Տավուշի մարզը հայտնի է նաև իր գեղատեսիլ վայրերով, հետաքրքիր ու հարուստ բնությամբ:

Sputnik Արմենիան իր ընթերցողին է ներկայացնում Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզը պատկերող ֆոտոշարք, որի լուսանկարներն ինքնին խոսուն են:

 

386
  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Տավուշի մարզը Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանն է, այն արևմուտքում սահմանակից է Լոռվա, հարավ-արևմուտքում` Կոտայքի, հարավում` Գեղարքունիքի մարզերին, հյուսիսում` Վրաստանին, իսկ արևելքում` Ադրբեջանին

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Պառավաքար: 9-րդ դասարանի աշակերտներ Գերասիմն ու Վոլոդյան սովորում են Դիլիջանի "Թումո" կենտրոնում։ Գերասիմը ցանկանում է դառնալ Վիրաբույժ, իսկ Վոլոդյան` համակարգչային խաղեր ստեղծող

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Բերդի Տեր Արամ քահանա Միրզոյանը ֆուտբոլ է խաղում գյուղի երեխաների հետ

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Տեր Արամ քահանա Միրզոյանի խոսքերով, թշնամին գնդակոծությունների ժամանակ նոր տեսակի փամփուշտներ է օգտագործել, որոնք ծակել են դպրոցի դիմաց տուֆից կառուցված պատը

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչները

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Նվերը սովորում է Ներքին Կարմրաղբյուրում: Հետևում ադրբեջանական դիրքերն են: Տեր Արամ քահանա Միրզոյանը նշում է, որ Նվերը շատ լավ է սովորում դպրոցում, հատկապես կրոնի պատմություն առարկան, բայց ուզում է ոստիկան դառնալ

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Ներքին Կարմրաղբյուրի աշակերտուհին` դպրոց գնալիս

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Իվան Ադամյանը Ներքին Կարմրաղբյուր գյուղի միջակարգ դպրոցի տնօրենն է, որտեղ անգամ գնդակոծությունների ժամանակ դասերը չեն դադարել: Դպրոցում պատսպարվելու տեղ կա: Անգամ դպրոցից բակում պատ է կառուցվել, որը պաշտպանում է երեխաներին նաև բակում

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Տեր Արամ քահանա Միրզոյանը ցույց է տալիս դպրոցի բակում կառուցված տուֆից պատը, որը փշրվել է գնդակոծությունների ժամանակ

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    ԽՍՀՄ տարիներից մնացած պաստառ

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Ներքին Կարմրաղբյուրի դպրոցի պատն է, որտեղ մնացել է թշնամու կողմից արձակած գնադկների հետքը

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Արմեն Գիրգորյանն ու Մելինե Մաչկալյանը: Արմենն արդեն վեց տարի է ծառայում է տեղի ռազմական զորամասում

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Թշնամու կողմից արձակված գնդակներից մեկը մնացել է տան պատի մեջ

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Այգեպար գյուղի բնակիչներ Վովա Մելքումյանն ու Ջանիկ Ադյանը

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Յուրի Հովակիմյանը Այգեպարի բնակիչ է: Նրա որդին բնակվում է Ռուսաստանում և ֆինանսավորում է գյուղի զոհված զինվորների ու քաղաքացիների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցումն ու տեղադրումը

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Այգեպարի բնակիչներն այս խանութիկին ասում էին ու ասում են "սուպերմարկետ": Դրա վրա էլ մինչ օրս պահպանվել են գնդակոծության հետքերը

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Այգեպարի ծխախոտի գործարանի շենքը

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Այգեպարից Մովսես տանող ճանապարհն է

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Շավարշ պապիկն 89 տարեկան է: Ասում է, որ լավ է ապրում, բայց շատ է անհանգստանում, երբ գյուղերը գնդակոծվում են

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Համազասպ պապիկն 85 տարեկան է: Նա բնակվում է Չորաթանում

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Չորաթանի ճանապարհին

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Մովսես գյուղի Տեր Աբելն օրհնում է զինվորների ընթրիքը

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Չինար գյուղի միջնակարգ դպրոցի բակում փոսեր են փորված, որոնք ծառայում են որպես ապաստարան

  • Պատերազմի հետքերը` Տավուշի մարզ
    © Sputnik/ Асатур Есаянц

    Պառավաքարի ջրամբարն է, որը ցավոք չի գործում, քանի որ պոմպակայանները չեն աշխատում: Այդ պատճառով հայկական գյուղերը ջրամբարի ջրից չեն կարողանում օգտվել: Ջուրը հասանելի է սահմանից այն կողմ գտնվող բնակավայրերին

sys_stories