Էլմիրա Մանյան. մանկուց երազել եմ տրոլեյբուս վարել

4392
(Թարմացված է 17:44 12.10.2015)
  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է

  • Эльмира (Эмма) Манян, единственная женщина-водитель троллейбуса в Ереване

«Ինձ հարցրեցին, թե ինչ եմ ցանկանում վարել, պատասխանեցի ցանկացած բան, որն անիվներ ու ղեկ ունի։ Ինձ ձողերը չեն խանգարում»,– ծիծաղով հիշեց Էմմա տատիկը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերին– Sputnik. Էլմիրա (Էմմա) Մանյանը` Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդը, համաձայնել է Sputnik Արմենիային պատմել իր և իր աշխատանքի մասին։

Sputnik Արմենիայի թղթակիցներն իրենց աշխատանքային օրը սկսեցին Էլմիրա Մանյանի հետ տրոլեյբուսի դեպոյում, որը գտնվում է մայրաքաղաքի ծայրամասերից մեկում։ Տրոլեյբուսի վարորդի աշխատանքային օրը վաղ է սկսվում` առավոտյան ժամը 7–ին։ Տրոլեյբուսը «մարտական պատրաստվածության» վիճակի է բերվում, և Հայաստանում ավանդական առավոտյան մեկ բաժակ սուրճից հետո Մանյանը սկսում է իր աշխատանքային օրը։

«Տրոլեյբուսի վարորդը  հենց էլ կնոջ մասնագիտություն է, թեպետ հիմա միայն ես եմ տրոլեյբուս վարում։ Մանկուց երազել եմ դրա մասին։ Վաղ տարիքից երազում տեսնում էի, որ ես ղեկին եմ, վարորդ եմ։ Անցան տարիներ, իսկ երազանքը մնաց։ Բացի այդ, ես միշտ, նույնիսկ խաղերում, առաջնորդ եմ եղել»,– այդպես է բացատրում մասնագիտության իր ընտրությունը Մանյանը։

Նա զավեշտալի պատմություն հիշեց այն մասին, թե ինչպես է փաստաթղթերը ներկայացրել սովորելու համար։

«Ինձ հարցրեցին, թե ինչ եմ ցանկանում վարել, պատասխանեցի ցանկացած բան, որն անիվներ ու ղեկ ունի։ Ինձ ձողերը չեն խանգարում»,– ծիծաղով հիշեց Էմմա տատիկը 30 տարվա վաղեմության պատմությունը։

Մանկական երազանքի մեջ ոչ մի կերպ չէր տեղավորվում տրամվայը. չէ՞ որ այդ տրանսպորտային միջոցը ղեկ չունի։ Էլմիրան պատմեց այն մասին, որ երբ նախկինում ցանկացել են վարորդ աշխատել, ցանկացողներն արտաքին տեսքի և առողջական վիճակի յուրահատուկ «կասթինգ» են անցել։ Ընդ որում ոչ բոլորին է հաջողվել անցնել այն։

Ընտանիքում ո նրա մասնագիտության ընտրության հարցով չ մի խնդիր չի ծագել ։

«Իմ մայրը կռունկավար է աշխատել Ալավերդիում։ Նա ինքն է խորհուրդ տվել ինձ սովորել տրոլեյբուսի վարորդի դասընթացները։ Իմանալով, որ ցանկանում եմ վարորդ դառնալ, նա ինձ ընդառաջեց, օգնեց, ինչով կարող էր։ Մայրս շատ ուժեղ կին էր, այլապես թույլ չէր տա ինձ դա անել»,– պատմեց Մանյանը։

Նրա խոսքով` նախկինում Երևանի տրոլեյբուսի պարկում աշխատել են կանայք, բայց նրանց աստիճանաբար փոխարինել են տղամարդիկ։

«Հիմա բոլոր գործընկերներս ինձ հարազատ մարդ են համարում, թեև սկզբից դժվարությամբ ընդունեցին։ Ոչ թե կոնկրետ ինձ, այլ ընդհանրապես կնոջը` որպես տրոլեյբուսի վարորդի։ Ինձ վիրավորում էին, անպարկեշտ խոսքեր ասում»,– ասաց Մանյանը։

Նա համոզված է, որ տրոլեյբուս վարելու մեջ ոչ մի բարդ բան չկա։ Հակառակը, ունենալով 30–ամյա աշխատանքային փորձ` նա միշտ օգնում է նոր վարորդներին, ցույց տալիս, թե ինչ անել, ինչպես վերացնել անսարքությունները։

Գնահատելով անցած ուղին, ինչպես նաև իր մասնագիտության դրական և բացասական կողմերը` Էլմիրան դրական է համարում այն, որ մեր բարդ ժամանակներում նա աշխատանք ունի։

«Վատ է այն, որ Երևանում շատ ծանրաբեռնված է երթևեկությունը, կան մարդիկ, որոնք չեն ցանկանում հաշտվել տրոլեյբուսների գոյության փաստի հետ, անհամբեր սպասում են, թե երբ կանհետանան դրանք։ Տրոլեյբուսները հայերի նման եղել են, կան և կլինեն։ Թեև վերջինը շատ առումներով կախված է մեր ղեկավարությունից»,– ասաց նա։
Նա հիմնական խնդիրը տեսնում է տրոլեյբուսի պարկի մաշվածության մեջ, իսկական գլխացավանք է դառնում պահեստամասեր որոնելը։

«Ուղևորների հետ խնդիրներ չունեմ։ Ես մտնում եմ մարդկանց դրության մեջ, որոնք ասում են, որ փող չունեն վճարելու համար։ Ես միշտ նրանց տանում եմ, մերժում եմ միայն հարբեցողներին։ Նույնիսկ եթե ասում են, որ իրենց հյուրասիրել են, պատասխանում եմ, որ թող 50 դրամ էլ խնդրեին»,– պատմեց Էլմիրան։

4392
  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Sputnik Արմենիայի թղթակիցներն իրենց աշխատանքային օրը սկսեցին Մանյանի հետ տրոլեյբուսի դեպոյում, որը գտնվում է մայրաքաղաքի ծայրամասերից մեկում

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Տրոլեյբուսի վարորդի աշխատանքային օրը վաղ է սկսվում` առավոտյան ժամը 7–ին

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Տրոլեյբուսը «մարտական պատրաստվածության» վիճակի է բերվում

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Հայաստանում ավանդական առավոտյան մեկ բաժակ սուրճից հետո Մանյանը սկսում է իր աշխատանքային օրը

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    «Տրոլեյբուսի վարորդը շատ էլ կնոջ մասնագիտություն է։ Թեպետ հիմա միայն ես եմ տրոլեյբուս վարում»,– նշում է Էլմիրան

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    «Մանկուց երազել եմ դրա մասին։ Վաղ տարիքից երազում տեսնում էի, որ ես ղեկին եմ, վարորդ եմ։ Անցան տարիներ, իսկ երազանքը մնաց։ Բացի այդ, ես միշտ, նույնիսկ խաղերում, առաջնորդ եմ եղել»,– այդպես է բացատրում մասնագիտության իր ընտրությունը Մանյանը։

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    «Ինձ հարցրեցին, թե ինչ եմ ցանկանում վարել, պատասխանեցի ցանկացած բան, որն անիվներ ու ղեկ ունի։ Ինձ ձողերը չեն խանգարում»,– ծիծաղով հիշեց Էմմա տատիկը

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Նա ստիպված է լինում հաճախ ուղղել ձողերը, որոնք «դուրս են թռնում» էլեկտրական գծերից

  • Эльмира (Эмма) Манян, единственная женщина-водитель троллейбуса в Ереване
    © Sputnik/ Асатур Есаянц

    Էլմիրա Մանյանը երջանիկ մայր է և տատիկ։ Նրա ավագ թոռը վերջերս է վերադարձել բանակից

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Ընտանիքում խնդիրներ չեն ծագել նրա մասնագիտական ընտրության հարցով

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Իմ մայրը կռունկավար է աշխատել Ալավերդիում։ Նա ինքն է խորհուրդ տվել ինձ սովորել տրոլեյբուսի վարորդի դասընթացները։ Իմանալով, որ ցանկանում եմ վարորդ դառնալ, նա ինձ ընդառաջեց, օգնեց, ինչով կարող էր։ Մայրս շատ ուժեղ կին էր, այլապես թույլ չէր տա ինձ դա անել

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Էլմիրայի խոսքով` առաջ Երևանի տրոլեյբուսի պարկում կանայք են աշխատել, բայց աստիճանաբար նրանց փոխարինել են տղամարդիկ

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Հիմա բոլոր գործընկերներս ինձ հարազատ մարդ են համարում, թեև սկզբից դժվարությամբ ընդունեցին։ Ոչ թե կոնկրետ ինձ, այլ ընդհանրապես կնոջը` որպես տրոլեյբուսի վարորդի

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Տրոլեյբուսի պարկը շատ մաշված է և պահեստամասեր որոնելն իսկական գլխացավանք է դառնում

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Շատ հաճախ տրոլեյբուսի վարորդները ստիպված են լինում ինչ–որ բաներ պատրաստել

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Էլմիրան համոզված է, որ տրոլեյբուս վարելու մեջ ոչ մի բարդ բան չկա

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Ունենալով 30–ամյա աշխատանքային փորձ` Էլմիրան օգնում է նոր վարորդներին, ցույց տալիս, թե ինչ անել և ինչպես վերացնել անսարքությունները

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    «Ուղևորների հետ խնդիրներ չունեմ։ Ես մտնում եմ մարդկանց դրության մեջ, որոնք ասում են, որ փող չունեն վճարելու համար։ Ես միշտ նրանց տանում եմ, մերժում եմ միայն հարբեցողներին»,– պատմեց Էլմիրան։

  • Էլմիրա (Էմմա) Մանյանը Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդն է
    © Sputnik/ Асатур Есаянц

    Գնահատելով անցած ուղին, ինչպես նաև իր մասնագիտության դրական և բացասական կողմերը, Էլմիրան դրական է համարում այն, որ մեր բարդ ժամանակներում նա աշխատանք ունի

sys_stories