Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը

477
  • Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը

Օգոստոսի 16-ին նշվեց Աստվածածնի վերափոխման տոնը, որը ժողովրդի մոտ ավելի լայն տարածում ունի Խաղողօրհնեք անվանումով

Աստվածածնի վերափոխման տոնին օրհնվում է խաղողը և ողջ բերքը: Բացի եկեղեցական ծեսից, մարդիկ այս օրը ուխտագնացություն էին կազմակերպում և զոհաբերություն մատուցում: Հայ առաքելական եկեղեցին Աստվածածնի վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15–ին մոտ կիրակի օրը:

Աստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքեկայան եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայերի համար Աստվածամոր կերպարը ոչ միայն հնազանդության և խոնարհության, այլ նաև խիզախության, պայքարի, համբերության և աստվածային զորության խորհրդանիշ է:

Որոշ եկեղեցիներում տոնական ժամերգությունից հետո կազմակերպվել են բարեգործական միջոցառումներ, հյուրասիրություններ, ելույթ են ունեցել ժողովրդական երգի և պարի համույթները, երգչախմբերը, երաժշտական դպրոցների և մշակույթի տների աշակերտները։

Աստվածաշնչում Աստվածածնի մասին լուրերը կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես և Վերափոխման պատմությունը, պահպանվել և մեզ են հասել Եկեղեցու սուրբ ավանդության շնորհիվ։

Ավանդույթի համաձայն, Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում` Հովհաննես ավետարանիչի խնամքի ներքո։ Մոտ 12 տարի Աստվածամայրն այցելել է իր Որդու գերեզմանին և անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը նրա` երկինք համբարձման մասին բարի լուրն է բերում։

477
  • Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը
    © Sputnik/ Асатур Есаянц

    Աստվածածինն այդ լուրը հասցրել է իր հարազատներին և բոլոր քրիստոնյաներին, խնդրելով, որ իր մարմինն ամփոփեն Գեթսեմանում։ Աստվածամոր մահից ոչ շատ առաջ բոլոր առաքյալներն առանց պայմանավորվելու միասին հավաքվել են Վերնատանը։ Սուրբ Կույսը Հովհաննես առաքյալին պատվիրում է Սուրբ պատարագ մատուցել, որ վերջին անգամ Սուրբ հաղորդություն ընդունի։ Մինչ առաքյալները լալիս էին, Հովհաննեսը կիպարիսի մի փայտ է վերցնում, փոխանցում Աստվածամորը և խնդրում, որ նա կերպաձևի դրա վրա իր պատկերը։

  • Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը
    © Sputnik/ Асатур Есаянц

    Աստվածամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և վրան դնում իր դեմքը, թրջում իր արցունքներով և խնդրում Աստծուն, որ մարդիկ այդ տախտակի օգնությամբ բժշկվեն իրենց տկարություններից և հիվանդություններից։ Ցերեկվա ժամը երեքին, երբ առաքյալները շրջապատում են Աստվածամոր մահվան մահիճը, Նրա սենյակում հանկարծ Աստվածային լույս է ծագում և Ինքը Տեր Հիսուս Քրիստոսն իջնում է երկնքից հրեշտակներով շրջապատված և ընդունում Սուրբ Աստվածամոր հոգին։

  • Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը
    © Sputnik/ Асатур Есаянц

    Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի:

  • Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը
    © Sputnik/ Асатур Есаянц

    Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում անընդհատ: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

  • Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը
    © Sputnik/ Асатур Есаянц

    Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը:

  • Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը
    © Sputnik/ Асатур Есаянц

    Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:

  • Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը
    © Sputnik/ Асатур Есаянц

    Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:

  • Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը
    © Sputnik/ Асатур Есаянц

    Հայկական եկեղեցին խորապես հարգում և պատվում է Աստվածամորը` ընդգծելով նրա մաքրությունը, աննկարագրելի խոնարհության հոգին, առաքինությունն ու հավատարմությունը։ Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսն առաքինի և հավատարիմ մոր, ընտանեկան սրբության մարմնավորում է։

sys_stories