Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոն

Տեսակամուրջ․ «Թավշյա հեղափոխություններ. ակունքներն ու հետևանքները»

35
(Թարմացված է 12:47 01.09.2020)
Sputnik տեղեկատվական գործակալությունը սեպտեմբերի 2-ին, 14:30-ին կազմակերպում է Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամուրջը՝ «Թավշյա հեղափոխություններ. ակունքներն ու հետևանքները» վերտառությամբ:

Մասնակիցները կքննարկեն հետխորհրդային երկրներում վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած քաղաքացիական բողոքի դրսևորումների առանձնահատկությունները: Տեսակապի բանախոսներն են.

Մոսկվայում՝

ՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը,

Քաղաքագիտության դոկտոր, Մ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ պրոֆեսոր, Կոնֆլիկտոլոգների ասոցիացիայի նախագահ, տեղեկատվական և հիբրիդային հակամարտությունների գծով փորձագետ Անդրեյ Մանոյլոն։

Մինսկում՝

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վալերի Իոսիֆովիչը։

Երևանում՝

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական ՀԿ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ,  Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը։

Թբիլիսիում՝

Գլոբալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, Վրաստանի նախկին օմբուդսմեն, ԿԸՀ նախկին նախագահ Նանա Դևդարիանին։

Բիշքեկում՝

Քաղաքագետ Ալիբեկ Մուկամբաևը։

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ ասուլիսն առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

35
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», հեղափոխություն, Մոսկվա, ասուլիս

Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

383
(Թարմացված է 00:22 30.09.2020)
Առաջնագծում գտնվող տղաները տեսանյութում ևս մեկ անգամ վերահաստատում են՝ պատրաստ են մինչև վերջ ջախջախել հակառակորդի բոլոր ուժերը։

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է ՊԲ հրթիռահրետանային կրակակետերից մեկում։ Նշվում է, որ նկարահանումներից րոպեներ առաջ զինծառայողները հերթական խնդիրն են կատարել։

«Տրամադրությունը բարձր, մարտական։ Անձնակազմը գործում է ոգևորված, ավելի ակտիվ, խնդիրը ստանալուց մեկ րոպե հետո հասցնում ենք նպատակին»,– պատմում է զինծառայողներից մեկը։

«Կատարում ենք տարբեր մարտական խնդիրներ, ամենակարևորը` զգոն ենք ու կանգնած հայ ազգի թիկունքի»,– ավելացնում է զինակից ընկերը։

«Մենք պատրաստ ենք ամեն ինչի. խոցել ենք թշնամուն ու կանգնած ենք էստեղ` սահմանին»,– եզրափակում է մեկ ուրիշը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին 3 ժամում Ադրբեջանը կորցրել է ևս 12 տանկ. տեսանյութ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Զոհվածների ցուցակում հայտնված ևս երեք զինծառայողներ ողջ են

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

383
թեգերը:
հրետակոծություն, հրետանի, տեսանյութ, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ի՞նչպիսին է Ստեփանակերտն այս օրերին
Լրագրողները ռազմական թիրախ չեն. միջազգային կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն. Վրաստանում մեկնաբանել են ռազմական տարանցման արգելքը
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ

Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ի՞նչպիսին է Ստեփանակերտն այս օրերին

83
(Թարմացված է 01:39 30.09.2020)
  • Տղամարդիկ՝ Ստեփանակերտի օրվա առթիվ շնորհավորական պաստառի դիմաց։ Քաղաքը տոնը նշել են պատերազմի սկզբից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին
  • Տղաները տան համար հաց են գնել
  • Мирная жизнь в Степанакерте
  • Պապը շուկայում ավանդական սուրճ է եփում
  • Ընտանիքը Արցախի սահմանամերձ գյուղերից Ստեփանակերտ է տեղափոխվել
  • Տղամարդը  ցայտաղբյուրից ջուր է խմում
  • Ժպտացող զինծառայողը քաղաքային ավտոբուսում
  • Կյանքը շարունակվում է․ ղարաբաղյան հյութեղ նռները շուկա են բերում
  • Ստեփանակերտի փողոցներում անցորդները պակասել են, բայց դեռ կան
  • Երեխաները թաքստոցում, փոքրիկները չեն ընկճվում
  • Քաղաքով մեկ զինծառայողներ են
  • Կյանքը Ստեփանակերտում շարունակվում է․ հենց այսպիսի կյանքի համար է ճակատում պատերազմ մղվում
  • Ստեփանակերտում արևոտ եղանակ է
  • Պապը կանգնել է Արցախի խորհրդանիշներով պաստառների դիմաց և մտորում է
  • Ամբողջ քաղաքում Արցախի դրոշներ են, դա կապված չէ առաջնագծում տիրող իրավիճակի հետ։ Ստեփանակերտը միշտ է այդպիսին
  • Հուզիչ լուսանկար. տղան նայում է խաղալիքների փակ խանութի ցուցափեղկին
  • Գրեթե բոլոր խանութները փակ են, սա հատուկենտ գործոց մթերային խանութ մեկն է
  • Ընտանիքը հավաքվել ու թաքստոց է գնում
  • Մեքենան առաջին անհրաժեշտության իրեր՝ դեղորայք ու մթերք է ռազմաճակատ տանում
  • Քաղաքի բոլոր սրճարանները փակ են, բայց երիտասարդները չեն ընկճվում
  • Չնայած պատերազմին՝ կինը ժենգյալով հաց է պատրաստում
  • Կանայք Ստեփանակերտի կենտրոնում գտնվող նստարանին նստած զրուցում են. գլխավոր թեման առաջնագծում տիրող իրավիճակն է
  • Քաղաքում ոստիկանները պարեկություն են իրականացնում. նրանք կողքին տարեց զույգ է քայլում
  • Աղավնիները ճախրում են եկեղեցու շուրջ
Չնայած հակառակորդի սադրանքներին և մի քանի կիլոմետր այն կողմ չդադարող հրետակոծություններին, Ստեփանակերտում կյանքը շարունակվում է:

1994 թվականից հետո Ստեփանակերտն առաջին անգամ հայտնվել է կրակի տակ։ Պատերազմը ներխուժել է քաղաքացիների կենցաղ, հիշեցրել ղարաբաղյան պատերազմի առաջին տարիները։

Մայրաքաղաքի բնակիչները սարսուռով են հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ Ադրբեջանի ԶՈւ-ն սկսեց հրետակոծել։ Ու թեև նրանք համոզված էին, որ թշնամին արթուն է, սակայն լայնամասշտաբ պատերազմն ասես հետ է տվել ժամանակն ու հիշեցրել 90-ականների շրջափակումը։ Այժմ Ստեփանակերտի բնակիչները նորից սովորում են հարմարվել նոր պայմաններին։ Նրանք արդեն երկու գիշեր է՝ ստիպված են ապրել նկուղներում ու հատուկ թաքստոցներում։

Sputnik Արմենիայի ֆոտոշարքը պատմում է քաղաքի բնակիչների առօրյայի մասին ռազմական դրության պայմաններում։ Գիշերը մթության մեջ ննջող Ստեփանակերտում , նույնիսկ մթերային խանութների մեծ մասը փակ է, շուկան աշխատում է միայն որոշակի ժամերի։ Չեն գործում դպրոցները, մանկապարտեզներն ու բուհը։ Միայն դեղատներն են շուրջօրյա աշխատում, հիվանդանոցներում վիրավորների թիվն ավելանում է. նրանց շարքում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։

Սակայն քաղաքացիները ոչ միայն ըմբռնումով են մոտենում իրավիճակին, այլև չեն ընկճվում։ Նրանք ամուր կանգնած են իրենց հողի վրա ու ամեն կերպ շարունակում են աջակցել ճակատին և առաջին անհրաժեշտության իրեր հավաքում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Առաջին լուսանկարներն առաջնագծից. #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

83
  • Տղամարդիկ՝ Ստեփանակերտի օրվա առթիվ շնորհավորական պաստառի դիմաց։ Քաղաքը տոնը նշել են պատերազմի սկզբից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին
    © Sputnik / Aram Nersesyan

    Տղամարդիկ՝ Ստեփանակերտի օրվա առթիվ շնորհավորական պաստառի դիմաց։ Քաղաքը տոնը նշել են պատերազմի սկզբից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին

  • Տղաները տան համար հաց են գնել
    © Sputnik / Aram Nersesyan

    Տղաները տան համար հաց են գնել

  • Мирная жизнь в Степанакерте
    © Sputnik / Aram Nersesyan

    Мирная жизнь в Степанакерте

  • Պապը շուկայում ավանդական սուրճ է եփում
    © Sputnik / Aram Nersesyan

    Պապը շուկայում ավանդական սուրճ է եփում

  • Ընտանիքը Արցախի սահմանամերձ գյուղերից Ստեփանակերտ է տեղափոխվել
    © Sputnik / Aram Nersesyan

    Ընտանիքը Արցախի սահմանամերձ գյուղերից Ստեփանակերտ է տեղափոխվել

  • Տղամարդը  ցայտաղբյուրից ջուր է խմում
    © Sputnik / Aram Nersesyan

    Տղամարդը ցայտաղբյուրից ջուր է խմում

  • Ժպտացող զինծառայողը քաղաքային ավտոբուսում
    © Sputnik / Aram Nersesyan

    Ժպտացող զինծառայողը քաղաքային ավտոբուսում

  • Կյանքը շարունակվում է․ ղարաբաղյան հյութեղ նռները շուկա են բերում
    © Sputnik / Aram Nersesyan

    Կյանքը շարունակվում է․ ղարաբաղյան հյութեղ նռները շուկա են բերում

  • Ստեփանակերտի փողոցներում անցորդները պակասել են, բայց դեռ կան
    © Sputnik / Aram Nersesyan

    Ստեփանակերտի փողոցներում անցորդները պակասել են, բայց դեռ կան

  • Երեխաները թաքստոցում, փոքրիկները չեն ընկճվում
    © Sputnik / Aram Nersesyan

    Երեխաները թաքստոցում, փոքրիկները չեն ընկճվում

  • Քաղաքով մեկ զինծառայողներ են
    © Sputnik / Aram Nersesyan

    Քաղաքով մեկ զինծառայողներ են

  • Կյանքը Ստեփանակերտում շարունակվում է․ հենց այսպիսի կյանքի համար է ճակատում պատերազմ մղվում
    © Sputnik / Aram Nersesyan

    Կյանքը Ստեփանակերտում շարունակվում է․ հենց այսպիսի կյանքի համար է ճակատում պատերազմ մղվում

  • Ստեփանակերտում արևոտ եղանակ է
    © Sputnik / Aram Nersesyan

    Ստեփանակերտում արևոտ եղանակ է

  • Պապը կանգնել է Արցախի խորհրդանիշներով պաստառների դիմաց և մտորում է
    © Sputnik / Aram Nersesyan

    Պապը կանգնել է Արցախի խորհրդանիշներով պաստառների դիմաց և մտորում է

  • Ամբողջ քաղաքում Արցախի դրոշներ են, դա կապված չէ առաջնագծում տիրող իրավիճակի հետ։ Ստեփանակերտը միշտ է այդպիսին
    © Sputnik / Aram Nersesyan

    Ամբողջ քաղաքում Արցախի դրոշներ են, դա կապված չէ առաջնագծում տիրող իրավիճակի հետ։ Ստեփանակերտը միշտ է այդպիսին

  • Հուզիչ լուսանկար. տղան նայում է խաղալիքների փակ խանութի ցուցափեղկին
    © Sputnik / Aram Nersesyan

    Հուզիչ լուսանկար. տղան նայում է խաղալիքների փակ խանութի ցուցափեղկին

  • Գրեթե բոլոր խանութները փակ են, սա հատուկենտ գործոց մթերային խանութ մեկն է
    © Sputnik / Aram Nersesyan

    Գրեթե բոլոր խանութները փակ են, սա հատուկենտ գործոց մթերային խանութ մեկն է

  • Ընտանիքը հավաքվել ու թաքստոց է գնում
    © Sputnik / Aram Nersesyan

    Ընտանիքը հավաքվել ու թաքստոց է գնում

  • Մեքենան առաջին անհրաժեշտության իրեր՝ դեղորայք ու մթերք է ռազմաճակատ տանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Մեքենան առաջին անհրաժեշտության իրեր՝ դեղորայք ու մթերք է ռազմաճակատ տանում

  • Քաղաքի բոլոր սրճարանները փակ են, բայց երիտասարդները չեն ընկճվում
    © Sputnik / Aram Nersesyan

    Քաղաքի բոլոր սրճարանները փակ են, բայց երիտասարդները չեն ընկճվում

  • Չնայած պատերազմին՝ կինը ժենգյալով հաց է պատրաստում
    © Sputnik / Aram Nersesyan

    Չնայած պատերազմին՝ կինը ժենգյալով հաց է պատրաստում

  • Կանայք Ստեփանակերտի կենտրոնում գտնվող նստարանին նստած զրուցում են. գլխավոր թեման առաջնագծում տիրող իրավիճակն է
    © Sputnik / Aram Nersesyan

    Կանայք Ստեփանակերտի կենտրոնում գտնվող նստարանին նստած զրուցում են. գլխավոր թեման առաջնագծում տիրող իրավիճակն է

  • Քաղաքում ոստիկանները պարեկություն են իրականացնում. նրանք կողքին տարեց զույգ է քայլում
    © Sputnik / Aram Nersesyan

    Քաղաքում ոստիկանները պարեկություն են իրականացնում. նրանք կողքին տարեց զույգ է քայլում

  • Աղավնիները ճախրում են եկեղեցու շուրջ
    © Sputnik / Aram Nersesyan

    Աղավնիները ճախրում են եկեղեցու շուրջ

թեգերը:
Լուսանկար, Սահման, հրետակոծություն, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան
Վերջին 3 ժամում Ադրբեջանը կորցրել է ևս 12 տանկ. տեսանյութ
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Երևանի ավագանու 5 անդամ կամավոր մեկնել են Արցախ
Վրաց-թուրքական սահման

Սամցխե Ջավախքի հայերը փակել են Թուրքիայի հետ սահմանը. ո՞րն է նրանց պահանջը

23
(Թարմացված է 03:01 30.09.2020)
Այս պահին ցուցարարները հեռացել են: Նրանք մտադիր են հայ-վրացական սահմանի բացման հարցը լուծել այլ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի Sputnik. Սամցխե Ջավախքի տարածաշրջանից հարյուրավոր հայեր ի նշան բողոքի մի քանի ժամով փակել են վրաց-թուրքական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջել են բացել հայ-վրացական սահմանը ՝ հումանիտար բեռը Ղարաբաղ հասցնելու համար և թույլատրել կամավորների մեկնումը Արցախ։ Բացի այդ, ցուցարարները կասկածներ են հայտնել, որ Թուրքիան Վրաստանի տարածքով ռազմական բեռ է հասցնում Ադրբեջան։

Նշենք, որ նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակի բռնկման պահից երկու երկրների միջև սահմանը փակ է։ Բացառություն են կազմում բեռնափոխադրումները։

«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

Պետրոսյանը նշել է, որ ցուցարարները հասկացել են՝ արմատական (ռադիկալ) միջոցներով հարցը չի կարող լուծվել, և որոշել են չվնասել հայ-վրացական հարաբերությունները:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տարածքը չի կարող օգտագործվել որևէ երկրի ռազմական շահերից ելնելով, և, որ դրանով է պայմանավորված Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցման արգելքը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

 

23
թեգերը:
Բողոքի ակցիա, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Որտե՞ղ են տեղավորվել Արցախից տարհանված մարդիկ. ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնում