Հատուկ օպերացիա․ ՌԴ ԱԴԾ–ն գրոհայինների հավաքագրման կայան է չեզոքացրել

76
(Թարմացված է 12:30 24.08.2020)
Ձերբակալվածը ռուսաստանցիներին և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներին հավաքագրում էր Սիրիայի գրոհայինների շարքերը համալրելու համար։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Թաթարստանում, Դաղստանում և Տյումենի մարզում ձերբակալել են «Իսլամական պետության» համար գրոհայիններ հավաքագրող անձանց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ուժայիններին հաջողվել է ձերբակալել խմբի կազմակերպչին։ Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը ռուսաստանցիներին և ԱՊՀ-ի այլ երկրների քաղաքացիներին հավաքագրել է Սիրիայում կռվող գրոհայինների շարքեր ուղարկելու համար:

ԱԴԾ–ն Սևաստոպոլում զինվորականի է ձերբակալել Ուկրաինայի օգտին լրտեսություն անելու համար

Հաստատվել է, որ նա հանցավոր կապեր է ունեցել Թաթարստանի, Դաղստանի Հանրապետություններում և Տյումենի մարզում, բացահայտվել են ԻՊ-ի մասնակիցների ֆինանսավորման սխեմաները, ինչպես նաև գրոհայինների գաղտնի տեղաշարժի երթուղիները:

Գերատեսչությունից հայտնել են, որ տվյալ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ Ռոստովի մարզում ահաբեկչական խումբ է վնասազերծվել․ տեսանյութ

76
թեգերը:
տեսանյութ, գրոհային, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ԱԴԾ–ն ահաբեկիչների է ձերբակալել Թաթարստանում. տեսանյութ
Թմրանյութերի մաքսանենգության փորձ` Հայաստան - Իրան սահմանին. ԱԴԾ-ն կանխել է
Իրանցին և շվեյցարացին փորձել են թմրանյութ ներմուծել Հայաստան. ՌԴ ԱԴԾ

«Ջա՜ն». Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ

83
(Թարմացված է 15:05 29.09.2020)
Այս պահին ունեցած տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

 Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ևս մեկ ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հրապարակվել է նաև ԱԹՍ–ի խոցման տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է դիպուկ կրակով խոցվում ԱԹՍ–ն, սրընթաց վայր ընկնում և կործանվում լեռներում։ Դրանից հետո լսվում է հայ զինծառայողների ուրախ բացականչությունը`«ջա՜ն»...

Այս պահին հայտնի տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ գրեթե բոլոր սոցիալական ցանցերը, այդ թվում` Facebook, WhatsApp, Telegram, Twitter և այլն։

Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

83
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, անօդաչու
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020

Ադրբեջանը երկու օր շարունակ գնդակոծել է Մարտունին. տեսանյութ

69
(Թարմացված է 14:52 29.09.2020)
Ադրբեջանական կողմը Մարտունին գնդակոծել է Դ-30 հրանոթներով, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը քաղաքում է եղել կրակոցներից հետո։

Սեպտեմբերի 27-ին և 28-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Արցախի Մարտունի քաղաքը։

Կադրերում երևում է, որ քաղաքի փողոցները գրեթե դատարկ են։ Մարտունեցի Համլետ Դավթյանը Sputnik Արմենիայի թղթակիցներին ցույց է տալիս ավերված տան դիմաց ընկած արկի «պատյանը»:

Ռմբակոծության հետևանքով նաև մարդիկ են վնասվածքներ ստացել։ Երկու հոգի` կին և աղջիկ, մահացել են։

Մարտունին զրկվել է էլեկտրաէներգիայից. գնդակոծության հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծերն ու տեղի ենթակայանը: Գազ նույնպես չկա. խողովակները վնասվել են, և գազն անջատել են անվտանգության նկատառումներով։

Նման բան չկա և ընդհանրապես չի էլ լինում. ՊՆ–ն հերքում է Մարտունու զորամասի ոչնչացման լուրը

69
թեգերը:
տեսանյութ, Մարտունի, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Առաջին լուսանկարներն առաջնագծից. #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում
Վիրավոր զինվորներին հուզող միակ հարցը պաշտպանությանը վերադառնալն է. Զարուհի Բաթոյան
Փորձագետը ներկայացրել է ադրբեջանական կողմի զոհերի հերթական ցանկը, որում 80 անուն կա
Ալեն Ղևոնդյան

Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

0
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե  ինչ կարելի է ակնկալել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում արցախյան հակամարտությանն առնչվող քննարկումներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 29–ին։
Ղևոնդյան. «Մինչ այժմ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել ՄԱԿ–ից հնչող հայտարարություններին»

ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական երկրներ։ Խորհրդակցությունների ձևաչափը ենթադրում է, որ դրանց մասնակցում են միայն ԱԽ 15 երկրների դիվանագետներ ՝ առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների։

Ալեն Ղևոնդյանի կարծիքով` ՄԱԿ–ն իր առաքելությամբ այս ոլորտում ընդհանուր առմամբ ունի կարևոր դերակատարություն։ Հասկանալի է, որ ԱԽ անդամ երկրները տեսնում են, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում կոնկրետ հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ, սակայն քաղաքագետը քննարկումներից մեծ ակնկալիքներ չունի այն իմաստով, որ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամները կրակի դադարեցման ու խաղաղ բանակցությունների ձևաչափի վերադառնալու մասին արդեն տարբեր կոչերով ու հայտարարություններով հանդես են եկել, մինչդեռ ագրեսոր կողմ հանդիսացող Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել դրանց։ Ավելին` շեշտակիորեն ավելացրել է ռազմական, ծավալապաշտական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով։

«Ադրբեջանը կտրել է իր կապն արտաքին աշխարհի հետ` ինտերնետի հասանելիության, օտարերկրյա լրագրողների մուտքի և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման տեսանկյունից։ Թերևս Ադրբեջանի կապի հիմնական օղակն այս պահին Թուրքիան է, այդ երկրի կուրացիայի ներքո իրականացնում է գործողություններ, հետևաբար այս համատեքստում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձև, որն առավելապես կլինի կոչի ֆորմատի, կարծում եմ՝ իր նպատակին չի հասնի։ Թերևս հետագայում որոշակի արարողակարգի միջոցով կարող է մտնել մեծ նստաշրջանի օրակարգ, սակայն այս պահին կիրառական, թիրախային որևէ արդյունավետ գործիքակազմ չեմ տեսնում, որ կարող է գործարկել ԱԽ–ն և դա որևէ դրական հետևանք կունենա ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից»,– նշում է քաղաքագետը։

Անդրադառնալով հայ–ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի միջամտության խնդրին` Ալեն Ղևոնդյանն ընդգծում է, որ եթե ուշադիր հետևենք Անկարայի վերջին մի քանի տարիների վարքագծին, նրա ռեգիոնալ ագրեսիվ ոճին ու քաղաքականությանը, նրա ազգային շահերի սպասարկման ինքնուրույն մոտեցումներին` առանց հաշվի առնելու միջազգային հանրության, անգամ իր դաշնակիցների մոտեցումները, շատ դեպքերում կոնֆլիկտի գնալով ԱՄՆ–ի ու եվրոպական գործընկերների հետ, ապա կասկածելի է, որ որևէ մեկն ԱԽ ֆորմատում կկարողանա ուղղակիորեն ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, քանզի վերջինս հասկանում է բացառապես ուժի, ռազմական հաղթանակների լեզուն, և եթե զսպվի, ապա միայն այդ ճանապարհով։ 

Ըստ քաղաքագետի` Թուրքիան փորձելու է նաև գնալ առևտրի, որպեսզի դադարեցնի իր աջակցությունն Ադրբեջանին, որն իր հերթին կամովին դարձել է Թուրքիայի գործիքը ռեգիոնում այդ երկրի դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ Ըստ այդմ` Թուրիքային ընդդիմանալու տեսանկյունից հիմնական շահառու կողմը Ռուսաստանն է, որն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ, մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներն ունեն Թուրքիայի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ, առավել ևս, որ Թուրքիան վաղուց կասկածի տակ է դնում ՄԱԿ–ի արդյունավետությունը և ընդհանրապես ներկա ձևաչափը ԱԽ կազմով։

0
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արցախ, տարածաշրջան, Թուրքիա, Ալեն Ղևոնդյան