Փրկարարներ

Արցախի փրկարարները զոհված զինծառայողների ևս 7 աճյուն են հայտնաբերել

429
(Թարմացված է 21:51 14.07.2021)
Աճյուններից երեքը հայտնաբերել են Մատաղիսում, չորսը` Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 աճյուն են հայտնաբերել։ 

«Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից»,– նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն։

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

429
թեգերը:
Արցախ, զինծառայող, աճյուն
Ըստ թեմայի
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել է` որն է Ղարաբաղի իրադրության կարգավորման առաջնահերթությունը

196
(Թարմացված է 20:41 04.08.2021)
Ռուսաստանն օգտակար է համարել խաղաղապահ ուժերի տեղակայման շրջաններում ՄԱԿ-ի կառույցների ներգրավումը մարդասիրական գործունեությանը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ի թիվս կարևոր այլ հարցերի շեշտադրել է նաև Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի կառույցների գործունեության կարևորությունը։ Փաստաթուղթն այսօր հրապարակել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում իրադրության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում առաջնահերթությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումն է: Օգտակար ենք համարում ռուսական խաղաղապահների գործողության անցկացման գոտում ՄԱԿ գործակալությունների և մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) վարչության ներգրավումը մարդասիրական գործունեությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Ռուսական կողմը նաև շեշտել է, որ այդ կառույցների հնարավոր աշխատանքի ձևաչափը պետք է համաձայնեցի Բաքվի և Երևանի հետ ուղղիղ համակարգմամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

196
թեգերը:
Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
«Շնորհակալ եմ, որ փոխզիջումային լուծումներ են գտնվում». Պուտինը և Ալիևը խոսել են Ղարաբաղից
Ադրբեջանի նպատակը եղել է Ղարաբաղի ամբողջական զավթումը. Քոչարյանը հիշեցրեց Պուտինի խոսքը
Բաքուն ստիպված է դուրս գալ Անկարայի ղարաբաղյան «լավության տակից». ո՞րն է գինը
ՀՀԿ–ն անթույլատրելի է համարում «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության  գործածումը
Փրկարարներ

Վարանդայի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

47
(Թարմացված է 15:33 04.08.2021)
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1630 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Այսպիսով, զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1630 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծռայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

47
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, աճյուն
Ըստ թեմայի
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
Շախմատ

Սպիտակները հաղթո՞ւմ են. գիտնականներն առաջարկում են փոխել շախմատի կանոնները

0
(Թարմացված է 23:47 04.08.2021)
Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի առաջատար շախմատիստների մասնակցությամբ մրցաշարերի վիճակագրությունը և որոշել, որ ինչ–որ բան այն չէ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Բրիտանացի և ամերիկացի գիտնականներն առաջարկել են փոփոխություններ անել շախմատային խաղի կանոններում, որպեսզի հավասարեցնեն խաղի շանսերը և՛ սպիտակներով, և՛ սևերով խաղալու դեպքում:

Ինչպես Լոնդոնի Թագավորական քոլեջի կայքում գրում է գաղափարի համահեղինակ, տնտեսագետ Մեհմեթ Իսմայիլը, առաջարկի էությունը հետևյալն է` սպիտակների առաջին քայլից հետո սևերը պատասխան երկու քայլ են անում, այնուհետև երկու քայլ անընդմեջ սպիտակներն են անում: Դրանից հետո քայլերի հերթականությունը շարունակվում է սովորական կարգով (այսինքն` սևերը մեկ պատասխան քայլ են անում, սպիտակները նույնկերպ են պատասխանում և այլն):

Իսմայիլի և գաղափարի համահեղինակ, Նյու Յորքի համալսարանի գիտնական Ռիչարդ Բրամսի կարծիքով ՝ այդպիսով չեզոքացվում է առաջին քայլի առավելությունը, որը ստանում են սպիտակները: Նրանց կարծիքով` շախմատիստները հեշտությամբ կհարմարվեն փոփոխություններին։

Հայազգի նորարարը ապագայի շախմատ է ստեղծել. ո՞րն է նոր խաղի «գաղտնիքը» 

Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի առաջատար շախմատիստների մասնակցությամբ մրցաշարերի վիճակագրությունը և պարզել, որ հաղթական ավարտ ունեցող պարտիաներից 64 տոկոսի դեպքում հաղթում են սպիտակները:

Նրանց խոսքով` շախմատային խաղերում ոչ մեծ առավելություն է ստանում այն խաղացողը, որը սպիտակներով է խաղում առաջին պարտիան (թեև հանդիպումների ժամանակ շախմատիստները սպիտակներով ու սևերով նույն քանակի պարտիաներ են խաղում):

Երևանում շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց կբացվի. ավագանին որոշեց

 

0
թեգերը:
շախմատ, գիտնական
Ըստ թեմայի
«Պարգև չեմպիոնին», կամ ինչպես նուրբ հայուհին գրավեց լեգենդար հրեա շախմատիստի սիրտը
Հայ շախմատիստի մասին հարցն օգնեց լրագրողին գումար շահել ռուսական «Ինչ, որտեղ, երբ»- ում
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում