Կասետային ռումբ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ականի վրա հայ է պայթել

140
(Թարմացված է 18:16 12.07.2021)
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ տուժածին առաջին օգնություն են ցուցաբերել Ադրբեջանի զինված ուժերը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում հայ է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Խոջավենդի (Մարտունու շրջան) շրջանում, իսկ տղամարդուն առաջին օգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները:

Չի բացառվում, որ վիրավորին կփոխանցեն ռուս խաղաղապահներին։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Արցախի Մարտունու շրջանի ղեկավարության հետ։ Մեզ հայտնեցին, որ այս պահին նման տեղեկություն չունեն։

140
թեգերը:
Ադրբեջան, ական, հայ, Արցախ
Ըստ թեմայի
Մուրադովն ուզել է ականապատման քարտեզները, ՀՀ ԶՈւ–ից ասել են` չունենք. ո՞վ է ստում
Վարանդայի շրջանում ևս 2 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա
Ռուս սակրավորներն ականազերծում են Արցախի Մաճկալաշեն գյուղը
Հիվանդանոց

«Մի վիրաբույժը հայ էր, մյուսը` ռուս». ինչպես են Մարտակերտում բժիշկները կյանքեր փրկում

16
(Թարմացված է 19:16 23.07.2021)
Ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատն ամեն կերպ օգնում է մարտակերտցիներին վերականգնվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Մինչև պատերազմը Արցախի Մարտակերտի հիվանդանոցում թե՛ բժիշկներն էին ավելի շատ, թե՛ այցելող հիվանդները. հիմա հիվանդանոցում 12 հայ բժիշկ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ցավով տեղեկացրեց Մարտակերտի ԲԿ–ի գլխավոր բժիշկ Գագիկ Օհանյանը։

«Տեղափոխվեցին, գնացին, ինչ արեցին... Կարիքի դեպքում ռուսներին ենք տեղեկացնում` երկու–երեք, լինում է` ավելի մասնագետներով գալիս են», – պատմում է Օհանյանը։

Բժիշկը գործի մարդ է. խոսել, պատմել իր աշխատանքից` չի սիրում։ Աշխատանքն էլ շատ է` չնայած պատերազմից հետո բնակչության թիվը Մարտակերտի շրջանում նվազել է։

«Շրջանային հիվանդանոց լինելով` մեզ մոտ բոլոր տիպի խնդիրներով էլ գալիս են։ Թերապևտից մինչև վիրաբույժ աշխատանք են ունենում։ Մի քանի օր առաջ ծնունդ ընդունեցինք։ Հետո ներքին արյունահոսությամբ մարդ ընդունեցինք», – պատմում է բժիշկը։

«Հիվանդանոց հասանք, կանգնեցի, լրիվ արյուն էի, ոտքերս դողում էին»․ առանց դիպլոմ բժիշկները

Մի քանի օր առաջ Մարտակերտի ԲԿ–ում տեղացի և ռուս բժիշկների օգնությամբ լույս աշխարհ էր եկել 4,2 կգ քաշով և 52 սմ հասակով տղա։ Կատարված վիրահատությանը մասնակցել են մեկ հայ և մեկ ռուս վիրաբույժ։

«Մենք ռուս բժիշկների հետ այսպես ենք աշխատում` տեղեկացնում ենք նրանց, թե ինչ մասնագետի կարիք ունենք` բուժքույր լինի, վիրաբույժ լինի, իրենք գալիս են ու մասնակցում աշխատանքներին», – ասում է Օհանյանը։

2020-ի հոկտեմբերի 29-ին Մարտակերտը ծանր հրետակոծության է ենթարկվել ադրբեջանական ԶՈւ–ի կողմից։ Բարեբախտաբար, վիրավորներ ու զոհեր չեն եղել։ Պատերազմի հետևանքով տուժած շենքերի շարքում է նաև Մարտակերտի հիվանդանոցը։

«Վնասվել էին ֆասադը, պատուհանները, տանիքը… Տարբեր ուժերով վերականգնել ենք։ Ռուսները ապակի են տվել, Կարմիր խաչը` վերանորոգման փող, հիվանդանոցը վարպետներին է վճարել»,–ասում է բժիշկը։

Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատը Արցախում աշխատանքներ է սկսել 2020-ի դեկտեմբերի 2-ից։

Ներկայում ջոկաը բաղկացած է մոտ 70 բժիշկներից, որոնք տեղացի մասնագետների հետ զբաղվում են արցախցիների առողջական խնդիրներով։

Անկախ ցավի աստիճանից՝ «ախ» չէին անում, ցավ ու վախ չկար․ բժիշկը՝ պատերազմի մասին

16
թեգերը:
հիվանդանոց, Մարտակերտ, ռուս, հայ, բժիշկ
Ըստ թեմայի
Բժիշկ-կամավորականները հիմնադրամ են ստեղծել Արցախում վիրավորված զինվորներին օգնելու համար
«Միասին կարող ենք». Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայ բժիշկները կմիավորեն իրենց ուժերը
Դեպրեսիան սկսվեց արդեն Մոսկվայում. բժիշկը չի հաշվել՝ քանի կյանք է Արցախում փրկվել
Փրկարարներ

Վարանդայի շրջանում ևս 4 զինծառայողի աճյուն են հայտնաբերել

87
(Թարմացված է 16:31 23.07.2021)
Զինծառայողների ինքնությունը կհաստատվի Հայաստանում դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1615 աճյուն:

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

87
թեգերը:
փրկարար, Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, Արցախ
Ըստ թեմայի
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար
Արթուր Դավթյան

Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ Տոկիոյում, նրան հետևում է ՀՀ նախագահը. լուսանկարներ

71
(Թարմացված է 10:31 24.07.2021)
Հայ մարմնամարզիկի անթերի ցատկը ըստ արժանվույն գնահատվեց, և նա հիմա առաջատար է։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Տոկիոյում մեկնարկած օլիմպիական խաղերում հենացատկի որակավորման փուլում փայլուն հանդես եկավ՝ երկու ցատկի հանրագումարով արժանանալով 14,866 գնահատականի: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Տոկիոյից։

Выступление легкоатлета Артура Давтяна на Олимпийских играх в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Դավթյան

Նրա ելույթին տրիբունայից հետևում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Президент Армен Саркисян на выступлении Артура Давтяна на Олимпийских играх в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը

Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում Դավթյանը օգոստոսի 1-ին՝ ժամը 13:44-ին, կմասնակցի նժույգթափերի, իսկ օգոստոսի 2-ին՝ 13:54-ին, հենացատկի եզրափակիչին:

  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արմեն Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը
    Արմեն Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Դավթյան

Հիշեցնենք` ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ։

Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

71
թեգերը:
Արթուր Դավթյան, Օլիմպիական խաղեր, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը
Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ