Արխիվային լուսանկար

Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիում

168
(Թարմացված է 12:41 12.07.2021)
Հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում ականի վրա դարձյալ ադրբեջանցի է պայթել։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Վարանդայի շրջանում ևս 2 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Վարանդայում (Ֆիզուլի)։

Տուժածը Եվլախի շրջանի բնակիչ Էլշան Խալիլովն է։ Նա ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայրենիք վերադարձած ևս 15 հայ գերիների դիմաց հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

168
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), ադրբեջանցի, պայթյուն
Ըստ թեմայի
10 օր անհետ կորած համարվող ադրբեջանցին Աղդամում ականի վրա պայթել է
Հայաստանի հետ սահմանին երիտասարդ ադրբեջանցի է պայթել ականի վրա
Ռուս սակրավորներն ականազերծում են Արցախի Մաճկալաշեն գյուղը
Փրկարարներ

Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

35
(Թարմացված է 16:48 29.07.2021)
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 619 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում (Ջաբրայիլ) իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 619 աճյուն:

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի:

50 զինծառայողի մասունք կուղարկվի Հոլանդիա` փորձաքննության. Անահիտ Ավանեսյան

35
թեգերը:
աճյուն, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Здание Министерства иностранных дел Карабаха

Ժամանակավորապես օկուպացված Շուշի․ Արցախն արձագանքել է խորհրդարանների նախագահների այցին

113
(Թարմացված է 16:32 29.07.2021)
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հայտարարություն է տարածել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. 2020թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը անթույլատրելի են, հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն։

«Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի: Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք», - նշված է հայտարարությունում։

Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում

Արցախի ԱԳՆ–ն շեշտում է` Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ այցերը անընդունելի են և սադրիչ, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։

Արցախի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է` հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը։

Նշենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները Շուշի են այցելել այսօր:

Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

113
թեգերը:
Ադրբեջան, Շուշի, Արցախ
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

0
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

0
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա