Արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանն իր օգնականին 4 օրով Արցախ է գործուղում

146
(Թարմացված է 12:09 12.07.2021)
Իսախանյանն Արցախից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր օգնականին 4 օրով Արցախ է գործուղում։ Փաշինյանն արդեն իսկ ստորագրել է այդ որոշումը։

Ռուս խաղաղապահներն Ամարաս ու Գանձասար են ուղեկցել ուխտավորներին

«ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին 2021 թվականի հուլիսի 12-ից 15-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ։

Բացի այդ, նշվում է նաև, որ Իսախանյանը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

146
թեգերը:
գործուղում, Արցախ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը. Փաշինյան
Չափազանց կարևոր է Արցախի և հարակից տարածքների մշակութային հուշարձանների մշտադիտարկումը
Կարևոր է բուժել Արցախի վերքերը. Խրամորթ գյուղի դպրոցը կվերանորոգվի սփյուռքի միջոցներով
Փրկարարներ

Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

35
(Թարմացված է 16:48 29.07.2021)
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 619 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում (Ջաբրայիլ) իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 619 աճյուն:

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի:

50 զինծառայողի մասունք կուղարկվի Հոլանդիա` փորձաքննության. Անահիտ Ավանեսյան

35
թեգերը:
աճյուն, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Здание Министерства иностранных дел Карабаха

Ժամանակավորապես օկուպացված Շուշի․ Արցախն արձագանքել է խորհրդարանների նախագահների այցին

112
(Թարմացված է 16:32 29.07.2021)
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հայտարարություն է տարածել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. 2020թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը անթույլատրելի են, հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն։

«Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի: Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք», - նշված է հայտարարությունում։

Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում

Արցախի ԱԳՆ–ն շեշտում է` Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ այցերը անընդունելի են և սադրիչ, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։

Արցախի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է` հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը։

Նշենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները Շուշի են այցելել այսօր:

Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

112
թեգերը:
Ադրբեջան, Շուշի, Արցախ
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

0
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

0
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա