Շուշի

Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի

1342
(Թարմացված է 10:38 11.07.2021)
Դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիեւի անձնական հանձնարարությամբ:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի -Sputnik. Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին երեք տերությունների ՝ ԱՄՆ – ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։ Տեղեկությունը հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին անգամ պատմել է Շուշին վերցնելու մասին

Դատելով տեղական ԶԼՄ - ների արձագանքից ՝ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում էր առաջացրել. տեղի ունեցածը անվանում են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրում «հայամետ» դիրքորոշման մեջ։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան

1342
թեգերը:
Դեսպան, Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ադրբեջան, Շուշի, Արցախ
Ըստ թեմայի
Հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է. ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ԵՄ-ն պատրաստ է ավելի ակտիվ աջակցել ղարաբաղյան ճգնաժամի հաղթահարմանը․ եվրահանձնակատար
Ղարաբաղի հետ անմիջական կապ չունի․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին
Երեխաներ ու զինվորներ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում

Մանե Թանդիլյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

340
(Թարմացված է 22:11 24.07.2021)
Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արցախում ապրում է 25000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Արցախում այս պահին ոչ թե 25, այլ 120 հազար հայ է ապրում։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` այս կերպ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։

«Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ՝ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ, և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120 000 հայ»,– գրում է Թանդիլյանը։
Նա նաև շեշտում է, որ արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, և հենց դա է Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնը։

Մանե Թանդիլյանը նաև հույս է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները միջազգային գործընկերներին պատշաճ և ամբողջական տեղեկություն են ներկայացնում Արցախում հայկական կյանքի բնակաոնն ընթացքի մասին։

Հիշեցնենք` Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արցախում ապրում է 25000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը։

Հայաստանում 21 000-ից ավել տեղահանված արցախցի է ապրում

340
թեգերը:
Մանե Թանդիլյան, Իլհամ Ալիև, Արցախ
Ըստ թեմայի
Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ իրենց զորքերը ՀՀ տարածքում են. ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին
Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան
«Մի վիրաբույժը հայ էր, մյուսը` ռուս». ինչպես են Մարտակերտում բժիշկները կյանքեր փրկում
Խաղաղապահներ

Արցախում գտնվող ռուս խաղաղապահները սնունդ են հասցրել խուլերի միությանը

43
(Թարմացված է 11:27 24.07.2021)
Խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը մոտ 400 կգ սննդամթերքի փաթեթներ են փոխանցել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը սննդամթերք են հասցրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահները ԼՂ–ում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական ակցիաներ են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում

43
թեգերը:
խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Ըստ թեմայի
Ինչպես են ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը
Ռուս խաղաղապահները 18 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Արցախ
Խաղաղապահներն Արցախի գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից». տեսանյութ
Ոստիկանության մեքենա

Երևանում փողոցն անցնելիս մոտ 30 տարեկան տղամարդ է հոսանքահարվել ու մահացել

0
(Թարմացված է 10:22 25.07.2021)
Քաղաքացին հոսանքահարվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:15-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Մայրաքաղաքային 19 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Տեղեկությունը հայտնում է shamsyan.com-ը։

Պարզվել է, որ նշված հասցեի մոտ, ճանապարհի չթույլատրվող հատվածով անցնելիս, ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից քաղաքացին հոսնաքահարվել և տեղում մահացել է:

Ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածը կլինի մոտ 30 տարեկան:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

 

0