Արայիկ Հարությունյան

Դասալիք պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից. Արցախի նախագահը հանձնարարականներ է տվել

129
(Թարմացված է 12:32 07.07.2021)
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է նաև, որ 44–օրյա պատերազմի զորահավաքին չմասնակցած ու մարտական գործողություններից խուսափած քաղաքացիները պետական աջակցության ծրագրերից չօգտվեն։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաների ու նրանց զավակների հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ։ Տեղեկությունը հայտնում է «Արցախպրես» պետական լրատվական գործակալությունը։

«Պաշտոնյաները պետք է ազատվեն պաշտոններից։ Միայն Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում է, որ կատարել են պարտավորությունները»,– ասել է նա` հավելելով, որ հանձնարարել ԱԱԾ-ին հետևել ու ճշտել, թե ինչով են զբաղված դպրոցի ու մանկապարտեզների տնօրենները, բուժհիմնարկների գլխավոր բժիշկները, նրանց ընտանիքների անդամները, որտեղ են եղել պատերազմի ընթացքում, ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը։

Նա նաև հանձնարարել է, որ 44–օրյա պատերազմի զորահավաքին չմասնակցած ու մարտական գործողություններից խուսափած քաղաքացիները չօգտվեն պետական աջակցության ծրագրերից։

«Համապատասխան ցուցակները տրամադրում է պաշտպանության նախարարությունը, մասնագետները ստուգում են, և եթե քաղաքացիներն ընդգրկված են նշված ցուցակներում, ապա զրկվում են պետական աջակցությունից»,– ասել է Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների հետևանքով կրած նյութական վնասներին, խորհրդակցության ժամանակ նշվել է, որ ԱՀ քաղաքացիներից արդեն ստացվել են 2430 դիմումներ, որոնցից 1348-ը մուտքագրվել են էլեկտրոնային համակարգ։ Դիմումների ընդունման գործընթացը Արցախի և Երևանի գրասենյակներում շարունակվում է։

Հաշվարկված նյութական վնասի չափը կազմում է 3 մլրդ 47 մլն դրամ։

Հարությունյանը նաև հայտարարել է, որ նյութական կորուստների մասին քաղաքացիներին կեղծ տեղեկանք տրամադրող համայնքների ղեկավարները ևս զրկվելու են պետական աջակցությունից։ Խարդախության բոլոր փորձերը լինելու են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

129
թեգերը:
պաշտոն, Արայիկ Հարությունյան, Արցախ
Փրկարարներ

Փրկարարները զոհված զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում

27
(Թարմացված է 13:31 28.07.2021)
Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 անձանց աճյուններ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. 2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

Ծառայությունը որոնողական աշխատանքների արդյունքների մասին հավելյալ տեղեկություն կտրամադրի:

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

27
թեգերը:
աճյուն, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
Արխիվային լուսանկար

Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

70
(Թարմացված է 17:15 27.07.2021)
Զինծառայողի ինքնությունը կհաստատվի Հայաստանում իրականացվելիք դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 1 զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Նշենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1616 աճյուն:

Վարանդայի շրջանում ևս 4 զինծառայողի աճյուն են հայտնաբերել

70
թեգերը:
Ադրբեջան, Արցախյան պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, աճյուն
Ըստ թեմայի
Զինվորների աճյուններ են փնտրել Մարտունու շրջանի` Ադրբեջանին անցած հատվածում
Ադրբեջանի բռնազավթած Հադրութի շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2 աճյուն
Վարանդայի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Փրկարարներն աճյուններ են որոնում Մատաղիսի ուղղությամբ
Զինծառայող, արխիվային լուսանկար

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 3 հայ զինծառայողի սպանության համար. ՄԻՊ

21
(Թարմացված է 13:46 28.07.2021)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` ադրբեջանական զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար: Facebook-ի իր էջում նման հայտարարություն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով` այդ հետևության հիմքում առնվազն 5 փաստ կա. 

  1. ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում,
  2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են,
  3. պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին,
  4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն,
  5. գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը:

Թաթոյանը շեշտել է, որ այս ամենին գումարվում է նաև ադրբեջանական զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն:
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

21
թեգերը:
Արման Թաթոյան, զինծառայող, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Գրավել են, հետո հետ շպրտվել». ՊՆ–ում ընդունել են ռազմական կցորդներին
Ի պատասխան Ադրբեջանի քայլերի`ՀՀ–ն գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ