ԱԻՆ աշխատակիցներ

Վարանդայի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

56
(Թարմացված է 19:53 06.07.2021)
Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տարհանվել են ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1596 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Արցախի Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել և տարհանվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներն իրականացվել են փրկարարական մեկ ջոկատով։

Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տարհանվել են ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1596 աճյուն։

Զոհերի նույնականացման` արտերկրում և ՀՀ-ում արված ԴՆԹ-ի արդյունքները նույնն են. նախարար

56
թեգերը:
Արցախ, զինծառայող, Վարանդա (Ֆիզուլի), աճյուն
Ըստ թեմայի
Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել
Վարանդայի և Ջրականի շրջաններից ևս 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում
Արխիվային լուսանկար

Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

68
(Թարմացված է 17:15 27.07.2021)
Զինծառայողի ինքնությունը կհաստատվի Հայաստանում իրականացվելիք դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 1 զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Նշենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1616 աճյուն:

Վարանդայի շրջանում ևս 4 զինծառայողի աճյուն են հայտնաբերել

68
թեգերը:
Ադրբեջան, Արցախյան պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, աճյուն
Ըստ թեմայի
Զինվորների աճյուններ են փնտրել Մարտունու շրջանի` Ադրբեջանին անցած հատվածում
Ադրբեջանի բռնազավթած Հադրութի շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2 աճյուն
Վարանդայի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Փրկարարներն աճյուններ են որոնում Մատաղիսի ուղղությամբ
Մեխակավանի ճանապարհը. արխիվային լուսանկար

Ադրբեջանի ականազերծման գործակալության մասնագետը Մեխակավանում պայթել է ականի վրա

250
(Թարմացված է 16:36 27.07.2021)
Տղամարդը, որը պայթել է ականի վրա, մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի շրջանի (Մեխակավան) Մեդիլի գյուղի տարածքում ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) մասնագետը։ Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հղում են անում տեղի գլխավոր դատախազությանը։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 27-ին։ Ականի վրա պայթածը` Բահրուզ Տապտիգ օղլին, այդ գյուղ էր գործուղվել ականազերծման աշխատանքների նպատակով։ Պայթյունի հետևանքով տղամարդը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել։

Ադրբեջանի ոստիկանության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:

Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիում

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին նույնպես Ադրբեջանի քաղաքացիներից մեկը Գյոյգյոլի շրջանում պայթել էր ականի վրա։ Տղամարդը մահացել էր։

44-օրյա պատերազմից հետո պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ ականների վրա ադրբեջանցիներ են պայթել։

Բաքվի տվյալներով` այս ընթացքում մոտ 30 մարդ է մահացել։

Վարանդայի շրջանում ևս 2 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

250
թեգերը:
Ջաբրայիլ, պայթյուն, ական, ադրբեջանցի
Ըստ թեմայի
Արցախում ականների վրա կրկին ադրբեջանցիներ են պայթել
Վարանդայի շրջանում ևս 2 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա
Մուրադովն ուզել է ականապատման քարտեզները, ՀՀ ԶՈւ–ից ասել են` չունենք. ո՞վ է ստում
Заседание четвертой законодательной сессии турецкого парламента (1 октября 2020). Анкара

Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը

0
(Թարմացված է 12:07 28.07.2021)
Խոսվել է նաև համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում «թյուրքական» համատեղ բանակի ստեղծման շուրջ։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով թուրքական խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպի հայտարարությանը:

Շենթոպը հայտնել է համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

«Մեր գաղափարն է մեկ ազգ, երկու պետություն։ Եվ այսպես միշտ կլինի։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են տեղի ունեցել», - ասել է նա։

Շենթոպը նաև մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ՝ նշելով, որ դա անվտանգության սպառնալիք է տարածաշրջանի համար և կարող է հանգեցնել նոր պատերազմի: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

0
թեգերը:
Բանակ, Ադրբեջան, Թուրքիա