Խաղաղապահներն` Արցախում

Ռուս ականանետորդները մի շարք առաջադրանքներ են մշակել Արցախում

62
(Թարմացված է 12:08 05.07.2021)
Մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավվել է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող:

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները մի շարք ուսումնական խնդիրներ են մշակել՝ խաղաղապահ ստորաբաժանումների նախապատրաստման ծրագրին համապատասխան։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և արշավային վիճակի բերելու հմտությունները: Բացի այդ, հրետանավորները մշակել են կրակի վարման ընթացքում հաշվարկների ներդաշնակությունն ու արագությունը, թիրախառումը ըստ կոորդինատների:

«Մարտական պատրաստությունն ամեն օր անցկացվում է հենց դիրքի բազայում։ Դրա համար կառուցված է սեփական ուսումնանյութական բազան, որտեղ հնարավոր է անցկացնել կրակային, ինժեներական, նաև տեղագրական պատրաստություն»,-հայտնել է դիտորդական կետի հրամանատար Ալեքսանդր Բելոուսովը։

Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավվել է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող:

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Արցախցի մարզիկը մուայթայի միջազգային առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

62
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, խաղաղապահ, ռուս
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (171)
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահները ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի դպրոցական ճամբարում
Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար 76 ընտանիք է տեղափոխվել
«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար

Արցախյան Մարտունու` Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածում զինծառայող է մահացել

243
Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայողը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետևանքով:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայողի մահվան մասին։

Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ Շամիլ Ասլանովը զոհվել է զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետևանքով։

2 ադրբեջանցի «Նիվայով» մտել են Թալիշ գյուղ․ նրանցից 1–ը պայթել է ականի վրա

Ավելի վաղ Razm.info կայքը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի այն հատվածում, որն անցել է Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ:

Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնել է, թե պատերազմից հետո քանի ադրբեջանցի է պայթել ականի վրա

243
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, զինծառայող, Մահ
Ըստ թեմայի
Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիում
Վարանդայի շրջանում ևս 2 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա
Արցախում ականների վրա կրկին ադրբեջանցիներ են պայթել
10 օր անհետ կորած համարվող ադրբեջանցին Աղդամում ականի վրա պայթել է
Արխիվային լուսանկար

Երեխաները շատ են, նրանք խաղում են ամենուր. ՌԴ ՊՆ–ն Արցախի մասին հաղորդագրություն է տարածել

110
(Թարմացված է 16:45 31.07.2021)
Նախորդ շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավելի քան 2000 ավտոմեքենաների երթևեկության անվտանգությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Լեոնիդ Ստեֆանովը, դիտորդական կետի անձնակազմը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է Լաչինի միջանցքով ավտոմեքենաների և քաղաքացիական անձանց տեղաշարժի վերահսկման աշխատանքներ: Ամեն օր ռուս խաղաղապահների հսկողությամբ նշված տարածքով անցնում է ավելի քան 200 մեքենա։

«Ընդ որում, յուրաքանչյուր մեքենա անցնում է զննման ընթացակարգ, իսկ վարորդն ու ուղևորները ներկայացնում են անձը հաստատող փաստաթղթեր։ Նշված բոլոր կետերը պահպանելու դեպքում ուղևորին տեղափոխող մեքենան անցնում է առաջ», – ասել է Ստեֆանովը։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, Լաչինի միջանցքով պարենի և այլ ապրանքների տեղափոխման խնդիրները:

Ռուս խաղաղապահներն Արցախում նոր վարժանքներ են իրականացրել

Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:

«Շատ անվտանգ է, հանգիստ, և ոչ մի սարսափելի բան չկա։ Այստեղ են գտնվում ռուս խաղաղապահները։ Երեխաները շատ են, նրանք խաղում են ամենուր, ամեն ինչ շատ լավ է. և կրակոցներ չեն եղել», – պատմում է տեղի բնակչուհի Անահիտ Հարությունյանը։

Ռուս խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

110
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, խաղաղապահ
Ըստ թեմայի
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարտական պատրաստության պարապմունքներ է անցկացրել
Ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել Վանք գյուղի բնակիչներին
Ինչպես են ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը
Ռուս խաղաղապահներն Ամարաս ու Գանձասար են ուղեկցել ուխտավորներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

0
(Թարմացված է 22:57 31.07.2021)
Հարսանեկան հանդիսությանը ներկա էին միայն հարազատներն ու մտերիմները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ հյուրերի ընդհանուր թիվը 70 է եղել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Բելառուսի նախագահի ավագ որդու՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ դուստրը՝ 23 - ամյա Վիկտորյան, ամուսնացել է։ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նորապսակների լուսանկարը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул Первого» Telegram-ալիքը:

Պապը թոռնուհուն՝ Վիկտորիային և նրա ամուսնուն, շնորհավորել է հարսանիքի օրվա առթիվ։

«Դուք գրում եք ձեր պատմությունը...», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հարսանիքը տեղի է ունեցել ընտանեկան նեղ շրջանակում. ներկա են եղել 70 հյուրեր: Փեսայի անձնական կյանքի, գործունեության մասին տեղեկություններ չկան։

Վիկտորյա Լուկաշենկոն Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդու՝ Ալեքսանդրի  դուստրն է, ով այժմ զբաղեցնում է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Վիկտորիան մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է։ Խաղացել է մի քանի ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոն ունի յոթ թոռ։

0
թեգերը:
Բելառուս, Ալեքսանդր Լուկաշևիչ, թոռ, հարսանիք, ամուսնություն
Ըստ թեմայի
Բրազիլացի սիրահարները հոգնել են սպասելուց. զանգվածային հարսանիք` համավարակի ֆոնին
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները
Չաղ Ռուստամը և Փաշինյանը` նույն սրահում. ովքե՞ր են եղել Հայկ Սարգսյանի հարսանիքի հյուրերը