Արցախի ԱԱԾ

Ադրբեջանական կողմը փորձում է կեղծ ու էժանագին միջոցներով խուճապ առաջացնել. Արցախի ԱԱԾ

137
(Թարմացված է 20:36 30.06.2021)
«Xankəndi / Khankendi / Խանքենդի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հայտարարություն, որով Արցախի Հանրապետության բնակչությանը կոչ է արվում «WhatsApp» բջջային հավելվածով իրենց նշված հեռախոսահամարին հարցեր ուղարկել։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի, սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով խուճապ տարածելու և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը, տեղեկացնում է, որ դա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչություն է։

Արցախի ՄԻՊ–ն ահազանգում է` Facebook-ում ակտիվացել է «Խանքենդի/Ստեփանակերտ» էջը

Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 29-ին «Xankəndi / Khankendi / Խանքենդի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հայտարարություն, որով Արցախի Հանրապետության բնակչությանը կոչ է արվում «WhatsApp» բջջային հավելվածով իրենց նշված հեռախոսահամարին հարցեր ուղարկել։

«Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ ու էժանագին քարոզչության միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չտրվել ադրբեջանական քարոզչությանը, սոցիալական ցանցերում լինել զգոն և զերծ մնալ նման քարոզչական բնույթի նյութերի տարածելուց ու քննարկելուց, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ։

Հիշեցնենք` օրեր առաջ Արցախի ԱԱԾ–ն հաստատել էր, որ եղել են դեպքեր, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներն Արցախի քաղաքացիներին են զանգահարել։ ԱԱԾ–ն կոչ էր անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել իրենց։

Արցախում ռուս սակրավորները շարունակում են վտանգավոր իրերի ոչնչացումը

137
թեգերը:
Արցախի ԱԱԾ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Լաչինում ադրբեջանական բեռնատար է վթարի ենթարկվել, զինծառայողներ են մահացել
Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել հայ գերիներին, բայց շատ կեղտոտ նախապայմանով. Զոհրաբյան
Ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը. Պուտին
Հիվանդանոց

«Մի վիրաբույժը հայ էր, մյուսը` ռուս». ինչպես են Մարտակերտում բժիշկները կյանքեր փրկում

29
(Թարմացված է 19:16 23.07.2021)
Ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատն ամեն կերպ օգնում է մարտակերտցիներին վերականգնվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Մինչև պատերազմը Արցախի Մարտակերտի հիվանդանոցում թե՛ բժիշկներն էին ավելի շատ, թե՛ այցելող հիվանդները. հիմա հիվանդանոցում 12 հայ բժիշկ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ցավով տեղեկացրեց Մարտակերտի ԲԿ–ի գլխավոր բժիշկ Գագիկ Օհանյանը։

«Տեղափոխվեցին, գնացին, ինչ արեցին... Կարիքի դեպքում ռուսներին ենք տեղեկացնում` երկու–երեք, լինում է` ավելի մասնագետներով գալիս են», – պատմում է Օհանյանը։

Բժիշկը գործի մարդ է. խոսել, պատմել իր աշխատանքից` չի սիրում։ Աշխատանքն էլ շատ է` չնայած պատերազմից հետո բնակչության թիվը Մարտակերտի շրջանում նվազել է։

«Շրջանային հիվանդանոց լինելով` մեզ մոտ բոլոր տիպի խնդիրներով էլ գալիս են։ Թերապևտից մինչև վիրաբույժ աշխատանք են ունենում։ Մի քանի օր առաջ ծնունդ ընդունեցինք։ Հետո ներքին արյունահոսությամբ մարդ ընդունեցինք», – պատմում է բժիշկը։

«Հիվանդանոց հասանք, կանգնեցի, լրիվ արյուն էի, ոտքերս դողում էին»․ առանց դիպլոմ բժիշկները

Մի քանի օր առաջ Մարտակերտի ԲԿ–ում տեղացի և ռուս բժիշկների օգնությամբ լույս աշխարհ էր եկել 4,2 կգ քաշով և 52 սմ հասակով տղա։ Կատարված վիրահատությանը մասնակցել են մեկ հայ և մեկ ռուս վիրաբույժ։

«Մենք ռուս բժիշկների հետ այսպես ենք աշխատում` տեղեկացնում ենք նրանց, թե ինչ մասնագետի կարիք ունենք` բուժքույր լինի, վիրաբույժ լինի, իրենք գալիս են ու մասնակցում աշխատանքներին», – ասում է Օհանյանը։

2020-ի հոկտեմբերի 29-ին Մարտակերտը ծանր հրետակոծության է ենթարկվել ադրբեջանական ԶՈւ–ի կողմից։ Բարեբախտաբար, վիրավորներ ու զոհեր չեն եղել։ Պատերազմի հետևանքով տուժած շենքերի շարքում է նաև Մարտակերտի հիվանդանոցը։

«Վնասվել էին ֆասադը, պատուհանները, տանիքը… Տարբեր ուժերով վերականգնել ենք։ Ռուսները ապակի են տվել, Կարմիր խաչը` վերանորոգման փող, հիվանդանոցը վարպետներին է վճարել»,–ասում է բժիշկը։

Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատը Արցախում աշխատանքներ է սկսել 2020-ի դեկտեմբերի 2-ից։

Ներկայում ջոկաը բաղկացած է մոտ 70 բժիշկներից, որոնք տեղացի մասնագետների հետ զբաղվում են արցախցիների առողջական խնդիրներով։

Անկախ ցավի աստիճանից՝ «ախ» չէին անում, ցավ ու վախ չկար․ բժիշկը՝ պատերազմի մասին

29
թեգերը:
հիվանդանոց, Մարտակերտ, ռուս, հայ, բժիշկ
Ըստ թեմայի
Բժիշկ-կամավորականները հիմնադրամ են ստեղծել Արցախում վիրավորված զինվորներին օգնելու համար
«Միասին կարող ենք». Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայ բժիշկները կմիավորեն իրենց ուժերը
Դեպրեսիան սկսվեց արդեն Մոսկվայում. բժիշկը չի հաշվել՝ քանի կյանք է Արցախում փրկվել
Փրկարարներ

Վարանդայի շրջանում ևս 4 զինծառայողի աճյուն են հայտնաբերել

87
(Թարմացված է 16:31 23.07.2021)
Զինծառայողների ինքնությունը կհաստատվի Հայաստանում դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1615 աճյուն:

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

87
թեգերը:
փրկարար, Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, Արցախ
Ըստ թեմայի
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

250 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

0
(Թարմացված է 10:58 24.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 250–ով և դարձել 228632: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 մարդ (+81), կատարվել է 1299559 թեստավորում (+6527), առողջացել են վարակվածներից 218958–ը (+162): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4584 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ում և դարձել 1115։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

0
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
«Դելտայից» վտանգավոր մանրէահի՞մք. Խարիտոնովը կասկածի տակ է առել ԱՀԿ տնօրենի ասածը