Աշխատանքային խմբի նիստ, արխիվային լուսանկար

Ադրբեջանի փոխվարչապետն ասել է` Ղարաբաղի հարցով եռակողմ խումբը երբ կվերսկսվի աշխատանքը

115
(Թարմացված է 17:54 23.06.2021)
Ադրբեջանի փոխվարչապետը Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը գնահատում է կառուցողական։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը, որը պատասխանատու է տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման համար, իր աշխատանքը կվերսկսի Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո: Նա խմբի նախկին աշխատանքը շատ կառուցողական է գնահատել։

«Հայաստանում ընտրական գործընթաց է, նոր կառավարություն է ձևավորվում։ Կարծում եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը։ Մինչ այժմ անցկացվող հանդիպումների ժամանակ բավականին կառուցողական մոտեցում է նկատվել», - Մուստաֆաևի խոսքը մեջբերում է Sputnik Ադրբեջանը։

Հիշեցնենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին գրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվեց 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում: Բանակցությունների նպատակով ստեղծվեց երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ։ Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է Մհեր Գրիգորյանը:

Կարմիր խաչի գլխավոր տնօրենը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը

115
թեգերը:
Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան
Ըստ թեմայի
Չի բացառվում, որ Հայաստանն օգտագործի Կասպից ծովում ադրբեջանական նավահանգիստները. Օվերչուկ
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրականացումը
Եռակողմ աշխատանքային խումբը կզբաղվի տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման հարցերով
Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այս պահին չեն շարունակվում. Գրիգորյանն ասաց` ինչու
Փրկարարներ

Վարանդայի շրջանում ևս 4 զինծառայողի աճյուն են հայտնաբերել

83
(Թարմացված է 16:31 23.07.2021)
Զինծառայողների ինքնությունը կհաստատվի Հայաստանում դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1615 աճյուն:

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

83
թեգերը:
փրկարար, Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, Արցախ
Ըստ թեմայի
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար
(2:09 / 16.12Mb / просмотров видео: 64)

Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը

100
(Թարմացված է 10:17 23.07.2021)
Մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթուցիկ նյութերից մաքրվել է 3 հա տարածք և ստուգվել է 3 շենք Մարտունու շրջանում:

Ռուս խաղաղապահները լեռնային ճանապարհներով ծանրաքաշ մեքենաների շարասյունները Արցախի Մարտունու շրջանի հեռավոր բնակավայրեր ուղեկցելու խնդիրներ են կատարել: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն անցկացրել են վարորդների ու մեքենաների զննում և շինարարական նյութերով ու պարենով վեց շարասյուններ ուղեկցել Լաչինի միջանցքով՝ հյուսիսային ու հարավային ուղղություններով, ինչպես նաև Շուշի – Կարմիր շուկա  ու հակառակ ուղղությամբ:

Դիտորդական կետերի պատասխանատվության գոտիներում նույնպես ռուս խաղաղապահները ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժ են ապահովել։

Մարտունու շրջանի հեռավոր գյուղերում ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների կողմից տարածքի ականազերծումից հետո կատարվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ստեղծման աշխատանքներ:

Իրադրության շուրջօրյա մոնիթորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում քսանյոթ դիտակետերում:

Ռուս խաղաղապահները 18 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Արցախ

Մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթուցիկ նյութերից մաքրվել է 3 հա տարածք և ստուգվել է 3 շենք Մարտունու շրջանում:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2201,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1900 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթուցիկ առարկա:

Ռուս խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու միջոցառումների պահպանմամբ:

Հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական կապ է պահպանվում:

100
թեգերը:
Արցախ, Ռուսաստան, խաղաղապահ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել Վանք գյուղի բնակիչներին
Բերքահավաք իրականացնող արցախցիները շնորհակալություն են հայտնում խաղաղապահներին
Խաղաղապահների մարդասիրական ակցիան Արցախի հեռավոր Մաճկալաշեն գյուղում․ տեսանյութ
(1:05 / 6.13Mb / просмотров видео: 747)

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

0
(Թարմացված է 00:20 24.07.2021)
Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Տոկիոյի Ազգային մարզադաշտում հուլիսի 23–ին վառվեց 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցում էին 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն էին հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառելու ժամանակ դրոններով կազմած տեսարանը։ 

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

0
թեգերը:
Տոկիո, տեսանյութ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Առանց աղմուկի ու հանդիսատեսի. մեկնարկում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը