ԿԽՄԿ

Կարմիր խաչի գլխավոր տնօրենը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը

40
(Թարմացված է 16:31 23.06.2021)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր տնօրենն ասել է, թե ուրիշ ինչ հարցեր է քննարկելու ՌԴ արտգործնախարարի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր տնօրեն Փիթեր Մաուրերը մտադիր է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Աֆրիկայի հարցերը և երկկողմանի համագործակցության թեման։ Նա իր մտադրության մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

«Օրակարգն իհարկե ընդլայնվում է, քանի որ Ռուսաստանը ներկայություն ունի աշխարհի մի շարք հատվածներում և ունի ազդեցություն, ԿԽՄԿ–ն էլ է լայնածավալ աշխատանք տանում, այդ պատճառով մենք կքննարկենք օրակարգում եղած մի շարք հարցեր` Սիրիայի, Ուկրաինայի, ԼՂ–ի վերաբերյալ, որտեղ ԿԽՄԿ–ն ու Ռուսաստանը շատ սերտ համագործակցել են։ Մենք կանդրադառնանք Աֆրիկայի կոնֆլիկտային շրջաններին, որտեղ Ռուսաստանի մասնակցության հետաքրքրություն ենք տեսել` Սախելում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և այլ տեղերում», – հայտարարել է Մաուրերը Միջազգային անվտանգության հարցերի մոսկովյան համաժողովի շրջանակում։

ԿԽՄԿ ղեկավարը նշել է նաև, որ պատրաստվում է Լավրովի հետ հանդիպմանը անդրադառնալ Մյանմայում և Աֆղանստանում տիրող իրավիճակին։

ՌԴ ներկայացուցիչը հայտնել է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը երբ կայցելի Ղարաբաղ

40
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Կարմիր խաչ, Սերգեյ Լավրով
Աճյունների որոնման աշխատանքներ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 6 աճյուն

98
(Թարմացված է 20:04 03.08.2021)
Աճյուններից 3–ը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:

«Ընդհանուր առմամաբ, այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաննությունից հետո»,–նշված է հաղորդագրության մեջ:

Վարանդայում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից որոնողական աշխատանքների ընթացքում տարհանվել է 1629 աճյուն:

98
թեգերը:
Արցախ, Արցախյան պատերազմ, զինծառայող, Զոհ, Դիակ, աճյուն
Ըստ թեմայի
Պատկերացնում եմ՝ ինչպես եմ Հադրութ մտնում, գերեզման վազում․ արցախցիների կյանքը կռվից հետո
Արցախի դիրքերից մեկի մոտակայքում 23–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Խաղաղապահներն Արցախում ժամանակակից մարտ վարելու մարտավարություն են մշակել
Խաղաղապահ, արխիվային լուսանկար

Խաղաղապահներն Արցախում ժամանակակից մարտ վարելու մարտավարություն են մշակել

83
(Թարմացված է 10:24 03.08.2021)
Զինծառայողները հետ են մղել հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը, Պարապմունքներին շուրջ 100 զինծառայող է մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի զորավարժարանում ժամանակակից մարտ վարելու մարտավարություն են մշակել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` զրահամեքենաների վարորդները լեռնային տեղանքի պայմաններում կատարելագործել են ականապայթյունային պատնեշի արանքով առավելագույն արագությամբ շարասյունով անցնելու հմտությունները։

Զինծառայողները հետ են մղել հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը, իսկ վերանորոգման մասնագետները, ԲՌԷՄ–Կ կիրառելով, վնասված մեքենաներն ամենասեղմ ժամկետում դաշտային հավաքակայան են տարհանել նրանց մարտունակությունը վերականգնելու համար։

Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված են եղել ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 100 զինծառայող:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

83
թեգերը:
Արցախ, խաղաղապահ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

45
(Թարմացված է 09:26 04.08.2021)
Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում և չի շփվում։ Ավելին` որոշել է, որ աշնանը չեն մասնակցելու ՏԻՄ որևէ ընտրության։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ինչու ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը և իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։

«Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու և իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է պասիվ մնալ և անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որևէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, և ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպումներ չեն ունենում»,–գրում է «Ժողովուրդը»։

Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը ևս, ըստ էության, իշխանության ձեռքին է հայտնվելու, և դա է պատճառը, որ այնտեղ աշխատանքից ազատումներ են սկսվել, անգամ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հեռացել է հեռուստաընկերությունից:

«Հայտնի է նաև, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։ ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որևէ կերպ չի կարողանում հաղթահարել»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ 

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

45
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
Հերթը հաղթանակներինն է. Ծառուկյանն ուղերձ է հղել օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին
«Միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք». Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են