Շուշի տանող ճանապարհ, արխիվային լուսանկար

Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնել է, թե պատերազմից հետո քանի ադրբեջանցի է պայթել ականի վրա

211
(Թարմացված է 17:31 14.06.2021)
Հունիսի 12-ին ադրբեջանական կողմը 15 հայ զինվորականի վերադարձրեց Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտատարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի 27 քաղաքացի է մահացել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան։

«Հակամարտության ավարտից ի վեր ավելի քան 140 մարդ Է տուժել ականներից և այլ պայթուցիկ սարքերից, ևս 27-ը մահացել են», - ասել է նա։

Նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ ենք տվել. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք՝  հունիսի 12-ին ադրբեջանական կողմը 15 հայ զինվորականի վերադարձրեց Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

Աղդամը շատ շուտով կռազմականացվի․ Շահնազարյանը՝ ականապատ տարածքների քարտեզների մասին

211
թեգերը:
պայթյուն, ական, Ադրբեջան
Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի ծննդատուն

Ստեփանակերտում առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը

21
(Թարմացված է 13:02 27.07.2021)
Պատերազմի օրերին ռմբակոծված ծննդատունը պետական և բարեգործական ներդրումների շնորհիվ նոր սարքավորումներով հագեցված կլինի։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ստեփանակերտում առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը: Տեղեկությունը հայտնում է Արցախի կառավարությունը` հավելելով, որ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն։

«Թեպետ 44-օրյա պատերազմի ընթացքում ծննդատան նոր մասնաշենքին լուրջ վնասներ են հասցվել, սակայն դա չի փոխել կառավարության մոտեցումները: Մենք պատրաստվում ենք պետական և բարեգործական ներդրումների շնորհիվ նոր սարքավորումներով և ենթակառուցվածքներով արդիական ծննդատուն ունենալ»,–ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով` սկզբունքային հարց է նաև բուժաշխատողների վարձատրության համակարգը խթանող ու մրցակցային դարձնելը, որի շուրջ նախնական մշակումներ են եղել։ Բեգլարյանը վստահեցրել է` ոչինչ չեն խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար գրավիչ միջավայր և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում:

Իր հերթին Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն էլ կարևորել է մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, էլեկտրոնային բժշկության համակարգի ներդրումը։ Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում են ծրագրային լուրջ բարեփոխումներ:

Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը թիրախավորում էր նաև ենթակառուցվածքները, բժշկական կենտրոնները, դպրոցներն ու մանկապարտեզները։ Հարվածների հետևանքով ավերվել էր Ստեփանակերտի ծննդատունն ու դրա հարևանությամբ գտնվող հիվանդանոցը։

21
թեգերը:
ծննդատուն, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Ստեփանակերտ, Արցախ
Ըստ թեմայի
Արցախում գտնվող ռուս խաղաղապահները սնունդ են հասցրել խուլերի միությանը
Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը
Ռուս խաղաղապահներն Արցախում նոր վարժանքներ են իրականացրել
Զինվորի սաղավարտ

Արցախում մահացած զինվորն ինքնասպանություն է գործել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

117
(Թարմացված է 12:27 27.07.2021)
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արցախում մահացած զինվորն ինքնասպանություն է գործել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և որոշ մանրամասներ ներկայացնում։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք»,–ասված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր առավոտյան Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

117
թեգերը:
ինքնասպանություն, Զինվոր, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն հերքում է. Քաշաթաղում փոխհրաձգություն չկա, Մարտունու վրա չեն հարձակվել
«Մի 15 րոպե է, ինչ Արտակը մեզ մոտ է». գերեվարված արցախցին վերադարձվել է
Արցախցին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ծեծի է ենթարկվել․ Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել
Мэр Каджарана Манвел Парамазян

Քաջարանի համայնքապետը կմնա կալանքի տակ. դատարանը որոշում է կայացրել

15
(Թարմացված է 13:40 27.07.2021)
Դատավոր Արմեն Դանիելյանը Մանվել Փարամազյանի կալանքի վերաբերյալ որոշումը հրապարակել է առանց փաստաբանների ներկայության։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը երեկ մերժեց մեր կողմից ներկայացրած` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։ Դրանից հետո մենք`  պաշտպաններս, լքեցինք դատարանի դահլիճը, իսկ  հետո դատավորը շարունակեց նիստը և հրապարակեց որոշումը: Եթե մեզ համար սպասելի չլիներ այս որոշումը, դահլիճից դուրս չէինք գա»,–ասաց Վարոսյանը։

Նրա խոսքով` դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում օրինական որոշում ակնկալելը միամտություն կլիներ։

Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

15
թեգերը:
կալանք, Դատարան, Մանվել Փարամազյան, համայնքի ղեկավար, Քաջարան