Ասկերան. արխիվային լուսանկար

Ռուս խաղաղապահներն Ասկերանում ռուսաց լեզվի բաց դաս են անցկացրել

60
(Թարմացված է 09:53 11.06.2021)
Ուսուցչուհին ասել է, որ ռուս զինծառայողների հայտնվելուց հետո երեխաները սկսել են ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել լեզվի ուսուցման նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի -Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են Ասկերանի միջնակարգ դպրոցներում ռուսաց լեզվի բաց դասերին:

Խաղաղապահները պատմել են ռուսաց լեզվի ու գրականության ծագման պատմությոնը: Նրանք նաև բացատրել են «խաղաղարար» և «խաղաղություն» բառերի նշանակությունը։ Երեխաներին պատմել են նաև` ինչ խնդիրներ են խաղաղապահները կատարում Լեռնային Ղարաբաղում։

«Մեր դպրոցում աշակերտները 2-12-րդ դասարանից ռուսերեն են սովորում, նրանցից շատերն ընտրում են այն ավարտական քննություն հանձնելու համար։ Ռուս զինծառայողների հայտնվելուց հետո երեխաները սկսել են ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել լեզվի ուսուցման նկատմամբ», - ասել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիանա Կարապետյանը։

Ղարաբաղում, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, խոշոր միջադեպեր չեն եղել. Լավրով

Դասի վերջում զինծառայողները երեխաներին առօրյա գործունեության մեջ անվտանգության պահանջներ են ներկայացրել առաջիկա արձակուրդներից առաջ, ինչպես նաև խոսել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու մեթոդների մասին:

Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղարար խնդիրների կատարման ընթացքում ռուս զինծառայողները ավելի քան 50 անգամ հյուր են գնացել երեխաներին` պատմությանն առնչվող ինտերակտիվ դասեր, հայրենասիրական ակցիաներ ու թեմատիկ ստեղծագործական հանդիպումներ անցկացնելու համար:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

60
թեգերը:
Ասկերան, ռուս, Արցախ, խաղաղապահ
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն Արցախում հակահրդեհային գոտու ստեղծման աշխատանքներ են իրականացնում
Շնորհակալ եմ, որ այստեղ եք. 80 հայ ուխտավոր խաղաղապահների ուղեկցությամբ Ամարաս են այցելել
Ռուս խաղաղապահները օգնություն են փոխանցել Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերի բնակիչներին
Արցախի ԱԳՆ

Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն է. Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը

26
Գերատեսչությունը նշում է, որ 2020 թվականին Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական ռազմական մասնակցությամբ, կրկին փորձեց անել այն, ինչը նրան չէր հաջողվել 1991-1994 թվականներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն: Նման հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ։

Նշենք, որ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման հետևանքով 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։

«Օկուպացիայի ընթացքում ադրբեջանական բանակը կատարեց ռազմական և մարդկայնության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ։ Մասնավորապես գրավված բնակավայրերը լքել ցանկացող մարդկանց կանխամտածված գնդակահարություններ եղան, արտադատարանային հաշվեհարդարներ տեսան գերիների հանդեպ և պատանդների նկատմամբ և այլն»,–նշված է Արցախի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը միաժամանակ հիշեցնում է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական ռազմական մասնակցությամբ, կրկին փորձեց անել այն, ինչը նրան չէր հաջողվել 1991-1994 թվականներին: Նոր պատերազմը հանգեցրեց մարդկային ավելի մեծ տառապանքների, փախստականների և ներքին տեղահանվածների նոր ալիքի և Արցախի մեծ մասի բռնազավթման:

Արցախի ԱԳՆ–ն հայտնում է, որ Շահումյանի շրջանի, ինչպես նաև 1991-1994, 2016 և 2020 թվականներին գրավված Արցախի մյուս տարածքների դեօկուպացիան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության առանցքային բաղադրիչն է:

 

 

26
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Քաշել է նռնակի օղակն ու մերժել ադրբեջանցիներին. Տեղի գյուղապետը մանրամասներ է պատմել
ԱԱԾ-ն արձագանքել է Երևանում ադրբեջանցիների հնարավոր ներկայության մասին լուրերին
Ալիևից մենք վտանգ չունենք. պատերազմ անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև. Տեր-Պետրոսյան
Ասկերան. արխիվային լուսանկար

Արցախում քրեական գործ է հարուցվել դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու փաստով

93
(Թարմացված է 14:05 16.06.2021)
Ադրբեջանցիներն ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով քանդել ու ոչնչացրել են հայկական գերեզմանատան գերեզմանաքարերը, այլ շինություններն ու առարկաները, անարգանքի ենթարկել հայկական շիրիմները։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Արցախի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ասկերանի հայկական գերեզմանատանը ադրբեջանցիների իրականացրած վանդալիզմի փաստերով։

Քրեական գործը հարուցվել է Արցախի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է` ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը։

Քննչական մարմնից հայտնում են, որ քրգործի հիմքում դրվել են փաստեր այն մասին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիներն ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով քանդել ու ոչնչացրել են հայկական գերեզմանատան գերեզմանաքարերը, այլ շինություններն ու առարկաները, անարգանքի ենթարկել հայկական շիրիմները։

«Հուսով ենք` Բաքուն միջոցներ կձեռնարկի». Զախարովան՝ Քարինտակի ու Շուշիի վանդալիզմի մասին

Նշենք, որ ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանում արդեն ավելի քան 30 տարի պահպանվում են ադրբեջանցիների գերեզմանները։

Sputnik Արմենիան բազմիցս ներկայացրել է Հայաստանի տարածքում մնացած ադրբեջանական գրեթե չվնասված գերազմանների լուսանկարներ։

93
թեգերը:
ադրբեջանցի, գերեզման, Քրեական գործ, վանդալիզմ, Արցախ
Ըստ թեմայի
ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա
Նոր միջադեպ Տեղ գյուղի մոտակայքում. ադրբեջանցիները սպառնացել են հայ հովիվներին
ԱԱԾ-ն արձագանքել է Երևանում ադրբեջանցիների հնարավոր ներկայության մասին լուրերին
Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран

«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին

0
Փաշինյանը հայտարարեց, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, ապա չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենի հայտարարությանը։

«Մենք Սյունիքից էսօր դուրս ենք եկել, ընդեղ հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել։ Ես իրենց զգուշացրել էի մի քանի անգամ, որ չփորձեք աշխատողների նկատմամբ քաղաքական ներգործություն անել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու։ Հայտարարեք– չհայտարարեք` ձեր հարցը լուծված է։ Ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին», – ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ իրենք ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են։ Փաշինյանը խոստացավ նրանց առնվազն հեռացնել աշխատանքից։

«Այսօր արդեն նախաձեռնող խմբեր են ձևավորվել` կոմբինատի աշխատողների։ Մեզ ասում են` պե՞տք է գործադուլ անենք։ Մենք ասում ենք` չէ, պետք չի, թեև գործադուլն էլ պայքարի ձև է»,– ասաց նա` հավելելով, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

Հիշեցնենք` երեկ` հունիսի 15-ին, Փաշինյանը Կապանում իր քարոզարշավի ժամանակ նշել էր, թե տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, առաջիկայում զրկվելու են դրանից։ Նա ասել էր, թե լսել է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է, թե ով գնա Փաշինյանի հետ հանդիպումների, աշխատանքից ազատվելու է։

Կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատն այսօր պատասխանել էր Փաշինյանի հայտարարությանը` նշելով, որ դրա վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացնելու իրավասու մարմիններին։

0