ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին
Նշվում է, որ արդյունքների մասին ԱԻՊԾ–ն կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։
Ավելի վաղ` հունիսի 8 –ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել էր ևս 3 աճյուն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն: