Լևոն Տեր–Պետրոսյան, արցախ, ղարաբաղ, novosti armenii, artsax, xarabax, levon ter-petrosyan
Լևոն Տեր–Պետրոսյան

«Պարտությունից ավելի ծանր է այն, որ մենք այլևս խաղացող չենք ԼՂ հարցում». Տեր-Պետրոսյան

95
(Թարմացված է 15:50 10.06.2021)
Առաջին նախագահը կարծում է` եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով ԼՂ–ն դուրս մնաց կարգավորման գործընթացից, ապա պարտությունից հետո Հայաստանն է դուրս մնացել այդ գործընթացից։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Սահմանագծումը պարտադիր պայման է, ավելին, գուցե մի փոքր ուշացել ենք այս հարցում, և պետք է ավելի շուտ անեինք դա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով ՌԴ առաջարկին, ըստ որի` պետք է առանձին խումբ ստեղծել, որը կզբաղվի սահմանագծման աշխատանքներով։

«Այստեղ ոչ մի վտանգ գոյություն չունի` սահմանազատումը պարտադիր գործընթաց պետք է լինի»,–ասաց Տեր-Պետրոսյանը։

Իսկ թե դա որքանով կանդրադառնա Արցախի ճակատագրի վրա, առաջին նախագահը նշեց`չի կարող ասել, սակայն պետք է ֆիքսել` ոչ թե պարտվել ենք պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել։ Տեր-Պետրոսյանը նշեց` եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղքով ԼՂ–ն դուրս մնաց կարգավորման գործընթացից, ապա պարտությունից հետո Հայաստանն է դուրս մնացել գործընթացից։

«Հայաստանի կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում, Հայաստանը ԼՂ վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել։ Պարտությունից ավելի ծանր բանն այն է, որ մենք այլևս խաղացող չենք»,–ասաց Տեր-Պետրոսյանը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

ՀԱԿ–ը խոսում է Մեղրիից Ռուսաստան միջանցք ունենալու մասին. Տեր-Պետրոսյան

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

 

95
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Լևոն Տեր–Պետրոսյան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (419)
Ըստ թեմայի
Նախկինում Ադրբեջանն ավելի պատրաստ էր. Տեր-Պետրոսյանը` ԼՂ հարցի կարգավորման մասին
«Կփորձենք չսխալվել». Փաշինյանի, թե Քոչարյանի հետ կոալիցիայի կգնա Տեր-Պետրոսյանը
Հող տալու մասին չե՞ն խոսել. Տեր-Պետրոսյանը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից
Արցախի ԱԺ

Արցախի և Հայաստանի միջև սեպ խրող հայտարարություններ. Արցախի ԱԺ-ի կոչը

69
(Թարմացված է 15:43 25.06.2021)
ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են Արցախի նախագահի հրաժարականի պահանջով արդեն մի քանի օր տեղի ունեցող հանրային հավաքներին:

Արցախի խորհրդարանականներն արձանագրում են, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքվ Արցախը հայտնվել է կենսական խնդիրների լուծման պարտադրանքի առջև:

«Պատերազմի ավարտից հետո նկատելի են բևեռացումներ, որոնք ուղեկցվում են պիտակավորումներով: Հանրության տարբեր շերտեր անհարկի վիրավորանքների թիրախ են դարձել. սպառնալիքներ են հնչում և հայի միասնականության ոգուն անհարիր երևույթներ դրսևորվում»,- ասված է հայտարարության մեջ:

Պատգամավորներն անընդունելի և դատապարտելի են համարում ազգին համախմբող բարոյական և պետական հիմքերի խարխլումը, հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը, որի արդյունքում ի հայտ են գալիս արհեստածին, լարված իրավիճակներ:

«Հատկապես վտանգավոր են այն հայտարարությունները, որոնք կարող են սեպ խրել Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև»,- նշում են նրանք՝ կոչ անելով լինել միմյանց նկատմամբ հավասարակշիռ, հանդուրժող և հարգալից՝ իրենց կարծիքներն ու մոտեցումներն արտահայտելու գործում:

ԱԺ պատգամավորները համոզմունք են հայտնում, որ խորհրդարանը կարող է լինել երկխոսության լավագույն հարթակ հանրային պահանջները ներկայացնելու, քաղաքական և հասարակական կառույցների տեսակետները առարկայական դարձնելու ու գործնականի վերածելու համար:

Հիշեցնենք՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել հանրահավաք էր կազմակերպվել՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը պայմանավորում էին ոչ միայն Արցախյան 44-oրյա պատերազմի ծանր հետևանքներով, այլև ընտրություններին հաջորդող գիշերը Հարությունյանի՝ ՔՊ շտաբ այցով։

Հանրահավաքի մասնակիցները կարծիք էին հայտնում, որ Արայիկ Հարությունյանը չի կարող ներկայացնել Արցախը, չի կարող ներկայացնել արցախցիների տեսակետը։

Սուտ լուրերը խարխլում են հավատը պայմանավորվածությունների հանդեպ․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախի մասին

69
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Բողոքի ակցիա, հայտարարություն, ԱԺ, Արցախ
Ըստ թեմայի
Ադրբեջանցիներին կարելի է, մեզ` չէ՞. արցախցիների բողոքի ակցիայի հետքերով
Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է
«Ես փախչող տեսակ չեմ». Արցախի նախագահը` իր հրաժարական չտալու մասին
Ի՞նչ գործ ուներ Արցախի նախագահը ՔՊ-ի շտաբում. Արայիկ Հարությունյանը պարզաբանում է
Փրկարարներ

Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում

33
(Թարմացված է 13:52 25.06.2021)
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր առմամբ 1585 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:

Արդյունքների մասին ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

33
թեգերը:
աճյուն, փրկարար, Արցախ
Ըստ թեմայի
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
Երևանի հեռուստաաշտարակը

Հեռուստաաշտարակի մոտ բուսածածկույթ է այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

0
(Թարմացված է 17:46 25.06.2021)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 16։33-ին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

(լրացվում է)

0